16:24 06.08.2024
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։ Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից […]
16:10 06.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 5-ից 6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության՝ 12-ական, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, թմրանյութի հայտնաբերման՝ 7, […]
15:58 06.08.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վաղարշապատի բնակիչ 71-ամյա տղամարդը աճեցնում, մշակում է կանեփի բույսեր, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ անձնական օգտագործման համար ունի մարիխուանա տեսակի թմրամիջոց և պատրաստ է այն ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի […]
15:27 06.08.2024
Զորակոչիկի մայրը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդու՝ զինվորական ծառայության պիտանիությունը վերանայելու և լրացուցիչ փորձաքննության ներկայացնելու հարցում։ Ըստ դիմումատուի՝ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից մանրամասն չեն դիտարկվել, ինչի պատճառով վերջինս ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացված հարցը քննարկել է Պաշտպանության նախարարության հետ, […]
13:00 06.08.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն օգոստոսի 7-ին Տավուշի մարզում կծանոթանա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։ Արդյունավետ աշխատանքի և ժամանակի խնայողության համար՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-13։00 կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն հարցեր Հարկադիր կատարման ոլորտում՝ կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն։
12:49 06.08.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 4-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների ու քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը: Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողության […]
12:40 06.08.2024
Կորեայի Հանրապետությունում հանգստյան օրերին շոգի պատճառով մահացել է ևս երկու մարդ՝ այս տարի ջերմային հարվածների հետևանքով մահացությունների թիվը հասցնելով 14-ի, հայտնում է Կորեայի Հանրապետության ներքին գործերի և անվտանգության նախարարությունը։ Շոգ եղանակի պատճառով հիվանդանոց է դիմել մոտ 1690 մարդ։ Արդեն մի քանի օր է, ինչ Կորեայի Հանրապետության իշխանությունները շոգի մասին նախազգուշացումներ են տալիս: Met Office-ը կանխատեսում […]
12:26 06.08.2024
Գերմանական իշխանություններն այսօր պատրաստվում են սկսել իրենց քաղաքացիների տարհանումը Լիբանանից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից Կիպրոսի միջոցով՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման մտավախության ֆոնին: Այս մասին հայտնում է Կիպրոսի հեռարձակման կորպորացիան (CyBC) : Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ներքին Սաքսոնիայի դաշնային նահանգում A400M տրանսպորտային ինքնաթիռները պատրաստ են թռչել Բեյրութ։ Ինչպես նշում է CyBC-ն, պոտենցիալ հակամարտության գոտում ապրում […]
12:18 06.08.2024
Օգոստոսի 5-ին, ժամը 12.52-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով, անգիտակից վիճակում անհայտ անձի կողմից քաղաքացի է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ մարմնական վնասվածք ստացած անձը Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել […]
12:10 06.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ:
11:52 06.08.2024
Օգոստոսի 8-ին, ժամը 15-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Գյումրիում հանդիպում կունենա քաղաքացիների հետ, տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնում (ք. Գյումրի, Ղորղանյան փող., 91/1 շենք)։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները ժամը 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժին։ Խնդրում ենք հարցերը ներկայացնել բացառապես Ներքին գործերի նախարարության գործունեության […]
11:04 06.08.2024
ՆԳՆ ՓԾ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին, ժամը 06։00-ի դրությամբ Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։ «Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։ Գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։
11:00 06.08.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է։ «Հիմնական ճանապարհի ասֆալտապատումը գրեթե ավարտված է։ Կապալառու կազմակերպությունն առանձին տեղամասերում կատարում է ասֆալտապատման‚ հանգույցների‚ կողնակների կառուցման‚ մետաղական արգելափակոցների‚ անվտանգության այլ տարրերի տեղադրման և այլ աշխատանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
10:55 06.08.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները:
10:18 06.08.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսը Պսորիազի իրազեկման ամիս է: «Ի՞նչ է պսորիազը, որո՞նք են պատճառները բուժման ի՞նչ մոտեցումներ են կիրառվում Հայաստանում: Պսորիազը քրոնիկ մաշկային հիվանդություն է: Բնորոշվում է մաշկի բորբոքմամբ, որի հետևանքով առաջանում են մաշկի հաստ, կարմիր, թեփոտված հատվածներ: Այն կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ գլխամաշկի, արմունկների, ծնկների և մեջքի վրա։ Պսորիազը […]
10:11 06.08.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:06 06.08.2024
Օգոստոսի 5-ին, ժամը 18:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարճաղբյուր գյուղի 10-րդ փողոց տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 21:07-ին։ Այրվել է […]
22:33 05.08.2024
Երևանի պատմության, ճարտարապետության ու մշակութային տարբեր արժեքների մասին պատմող պաշտոնական քաղաքային երթուղին՝ «Երևան սիթի տուրը» երևանցիներին և զբոսաշրջիկներին կդիմավորի արդեն 8 լեզվով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
21:30 05.08.2024
Երկուշաբթի առավոտից Բանգլադեշի մայրաքաղաքում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանությանն ու բժիշկներին։ Ըստ տեղեկությունների՝ ավելի քան 100 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։ Ամբողջ երկրում հուլիսից սկսած բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը կազմել է մոտ 350։ Միևնույն ժամանակ, India Today հեռուստաալիքը, հղում անելով […]
21:01 05.08.2024
Օգոստոսի 5-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, […]
20:50 05.08.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ալափարս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
20:37 05.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ 3-րդ, 12-րդ փողոցների առանձնատներ, Ա․ Շահինյան փողոցի առանձնատներ, Աղի Հանքի Ֆինանսական տեխնիկումի շենք, Թույլ տեսնող երեխաների հատուկ դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյւաց պող․ 53 շենք, Ֆրունզեի փ․ 60ա շենքեր, […]
19:51 05.08.2024
Գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։ Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։ Արգելոցի և արգելավայրի […]
19:40 05.08.2024
Մեկնարկել է Համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակներ: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների, բուհերի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է […]
19:28 05.08.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ իսրայելական կողմն իրեն է փոխանցել էսկալացիայի հետևանքով սպանված պաղեստինցիների ավելի քան 80 դի։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է շարժման Telegram ալիքում: Ըստ տեքստի՝ մարմինները գտնվել են «ամբողջությամբ քայքայված վիճակում՝ առանց դրանց նույնականացման հնարավորության»։ Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում՝ խոսքը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների՞, թե՞ խաղաղ բնակիչների մասունքների մասին է։ Գազայի […]
16:07 05.08.2024
Հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4375 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 192 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 246 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 31, չամրակապված վարելու՝ 504, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 349, վարելիս հեռախոսից […]
15:39 05.08.2024
Պարեկային ծառայությունը պարբերաբար իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Հերթականը օգոստոսի 2-ին էր՝ Երևանում։ Հրահանգավորումից հետո Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը ներկայացրել է ուժեղացված ծառայության նպատակները՝ հատուկ ուշադրություն դարձնել վարորդների սթափությանը, թաղանթապատված ապակիներով կամ գերձայնային ազդանշաններով վերասարքավորված և լուսային սարքերի կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներին, նաև ոչ սահմանված վայրով փողոցը հատող հետիոտներին։ Մայրաքաղաքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության […]
15:30 05.08.2024
Հունաստանում մեկ օրում անտառներում ու գյուղատնտեսական նշանակության հողերում 60 հրդեհ է բռնկվել, որից 47-ը մարվել է։ Այս մասին հայտնում է հունական Skai հեռուստաալիքը՝ հղում անելով Քաղաքացիների պաշտպանության նախարարությանը։ Հանրապետության ողջ տարածքում անցած 24 ժամվա ընթացքում անտառային գոտիներում և գյուղատնտեսական տարածքներում բռնկված հրդեհների թիվը հասել է 60-ի: Չնայած աշխատանքային ծանր պայմաններին, հրշեջ ծառայությունը սկզբնական փուլում մարել […]