TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:06 12.11.2024

Նոյեմբերի 13-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Սիսիանում և Գորիսում ձյուն է տեղում

09:04 12.11.2024

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Վայքի (Սարավանի լեռնանցք), Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է […]

̰
«Զանգեր» կոչվող հատված ավտոճանապարհին տեղում է ձյուն

08:15 12.11.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատված ավտոճանապարհին տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

19:48 11.11.2024

Նոյեմբերի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4576 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 147 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 199, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 388 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 862, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 371, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Վարչապետը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը

19:37 11.11.2024

1996 թ.-ի նոյեմբերի 10-ին կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր: Այսօր տեղի ունեցավ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառումը: Վարչապետը կիսվեց իր մտավախություններով՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների իրադրության հետ։ Նա նշեց, որ չխոշորացվող համայնքների և խոշորացված համայնքների միջև ճեղքն այսօր արդեն […]

̰
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

19:14 11.11.2024

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են նոյեմբերի 12-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, իսկ Վասակ Ռափյանի թեկնածությունը` Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում:

̰
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրենի հետ

18:48 11.11.2024

Նոյեմբերի 11-ին Շվեդիայում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օլսոն Ֆրիդի հետ: Դավիթ Կարապետյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և Հայաստանի դիմակայունության բարձրացմանը: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած «Երևանյան երկխոսություն» […]

̰
Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

18:29 11.11.2024

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հոսանքազրկման պատճառով առաջացել է տեխնիկական խնդիր, որի հետևանքով կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ատեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 11-ը՝ ժամը 24:00:

̰
Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

18:23 11.11.2024

Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում […]

̰
Հյուսիսային պողոտայի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածով ավտոմեքենա վարող 19-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

18:06 11.11.2024

Օրերս սոցիալական կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես անհայտ անձը «BMW» մակնիշի ավտոմեքենան վարում է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևան քաղաքի 19-ամյա բնակիչ է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին

17:54 11.11.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ այսօր ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դաշնակից երկրների դեսպանների հետ Երևանում մասնակցել է Հիշատակի օրվան նվիրված արարողությանը՝ հարգանքի տուրք մատուցելով Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին:

̰
Գևորգ Պապոյանը ՎԶԵԲ-ի՝ տարածաշրջանի գծով գործադիր տնօրենին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

17:49 11.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ տարածաշրջանի գծով գործադիր տնօրեն Էլիզաբեթ Ֆալչեթիին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման […]

̰
Խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձ է կատարվել երեխայի կրթության որակի հիմնախնդիրներին, բուլինգի հարցերին եւ թմրաշրջանառության վտանգներին

17:44 11.11.2024

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին անցկացված «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» խորհրդարանական լսումների ընթացքում Անկախ միջազգային փորձագետ Հայկ Դավթյանն անդրադարձել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի նկատմամբ վերահսկողություն իրականացնող կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակված զեկույցին: Նշվել […]

̰
Յոթ անձի, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին, մեղադրանք է ներկայացվել՝ հափշտակություն կատարելու համար. վարույթների նյութերն ուղարկվել են դատարան

17:38 11.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությունում տեղ գտած չարաշահումների դեպքերի առթիվ նախաձեռնված երկու առանձին քրեական վարույթների նախաքննությունները: Քննչական կոմիտեից նշում են, որ հանցավոր դրսևորումները վերաբերում են տարբեր ժամանակահատվածներին, որոնց վերաբերյալ ՀՀ տարբեր քննչական մարմիններում, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, նախաձեռնվել են վարույթներ, որոնք հետագայում, օբյեկտիվ […]

̰
Կայացել է Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

17:26 11.11.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցը մեկնարկել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ հանդիպումով։ Կայացել է Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումն՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ […]

̰
Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննության ժամանակ դրական գնահատականի համար կաշառք էր առաջարկել

17:22 11.11.2024

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 17:10-ին, ՆԳՆ Երևանի հաշվառման քննական բաժնից հաղորդում է ստացվել, որ Դավիթ Բեկի և Ժակ իվ Կուստոյի փողոցների խաչմերուկում 20-ամյա երիտասարդը, վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննության ժամանակ, դրական գնահատականի համար քննություն ընդունողին առաջարկել է 50 հազար դրամ կաշառք: Երևանի Ֆուչիկի փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, […]

̰
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում

17:16 11.11.2024

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով: Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդը: Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել […]

̰
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակում հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ

17:00 11.11.2024

Ներքին գործերի նախարարության, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նոյեմբերի 8-ին հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ։ Մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, ՆԳՆ միջազգային […]

̰
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 120, զոհվել՝ 12 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

16:55 11.11.2024

Նոյեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 463 դեպք, որից 184-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 101, փլուզման, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, որոնողափրկարարական՝ 1-ական, ցրտահարության, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, օձի նկատման, ուժեղ քամու՝ 3-ական, թունավորման՝ 4, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 183, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, […]

̰
Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը

16:46 11.11.2024

Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոեյմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […]

̰
Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:42 11.11.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ ✔️ արտադրամասը նախագծված, կառուցված ու դասավորված չի եղել անպես, որ […]

̰
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Շվեդիա

16:34 11.11.2024

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն։ Կայացել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ, որի ընթացքում քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ։

̰
Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած 68-ամյա տղամարդու սպանության վարույթով ձերբակալվել է Նոր Դվին բնակավայրի բնակիչը. ՔԿ

16:30 11.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ 2024թ․ նոյեմբերի 10-ին 68-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:10-ին, շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Աէրացիա թաղամաս, որտեղ գործող սուպերմարկետի դիմաց՝ փողոցում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին: Դեպքի […]

̰
Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդը գետնին էր գցել ատրճանակն ու դիմել փախուստի

16:24 11.11.2024

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արարատյան փողոցում երկու անձի ծեծի են ենթարկում: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մեկնել են նշված հասցե: Վիճաբանության մասնակից երիտասարդներից մեկը, որի մոտ եղել է ատրճանակի նմանվող առարկա, ոստիկաններին տեսնելով՝ գոտկատեղից գետնին է գցել այն ու դիմել փախուստի: Ոստիկանները, ապօրինի զենք կրելու և պահելու […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան

16:06 11.11.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 11-ին Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան՝ հրավերով Կալկաթայի եկեղեցական վարչության և Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբության հետ մեկնում են նաև գավազանակիրը և տեղի հայկական եկեղեցու կարիքներին օգտակարություն բերելու նպատակով ասեղնագործության և որմնանկարների վերականգնման մասնագետներ։

̰
Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մեծ և խոշոր մասշտաբով բարեփոխումներ են իրականացվել. Փաշինյան

15:53 11.11.2024

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մեծ և խոշոր մասշտաբով բարեփոխումներ են իրականացվել, հատկապես համայնքների խոշորացման հարցում։  Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր դեռևս լուծման փուլում են, և այս հարցերն անպայման պետք է ստանան պատասխաններ։ «Ուզում եմ գոհունակություն արտահայտել այն վճռականության առիթով, որը մենք […]

̰
59-ամյա տղամարդը զբաղվում էր ապօրինի ձեռնարկատիրությամբ

15:47 11.11.2024

Նոյեմբերի 8-ին ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավանի բնակիչ 59–ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլտվության, տանը պատրաստում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնշումներով օղի և կոնյակ: Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության ծառայողներն այցելել են նշված հասցե: 59-ամյա տղամարդու տանը՝ խմիչքների պատրաստման համար նախատեսված սենյակում, հայտնաբերվել են […]

̰
Մարմնական վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանություն

15:32 11.11.2024

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 8-ի ժամը 1.50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով 49–ամյա տղամարդ է բուժօգնության ընդունվել: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատի մարզի Վեդի համայնքում՝ Դարակերտ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու արձակած կրակոցից: Բացատրական աշխատանքի […]

̰
Սյունիքի մարզի պարեկներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

15:25 11.11.2024

Սյունիքի մարզի պարեկները նոյեմբերի 10-ին ժամը 14-ի սահմաններում Մեղրի-Շվանիձոր ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ 53» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենան բարձված է մոտ 8 խմ փայտով: Մեղրիի բնակիչ 56–ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի […]

̰
ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայում մասնակցելու է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

15:05 11.11.2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-ին մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։ Նոյեմբերի 12-ին կայանալիք համաժողովում կհաստատվեն նախարարների նոր Հռչակագիրը և դրա հետ կապված՝ Գործողության ծրագիրը, ինչը թույլ կտա ընդլայնելու և խորացնելու մասնակից և դիտորդ պետությունների միջև միգրացիոն քաղաքականության և միգրացիայի կառավարման ոլորտում համագործակցությունը։ Համաժողովի ընթացքում ՆԳ նախարարության պատվիրակությունը […]

̰
BACK_TO_TOP