10:56 09.08.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով միակողմանի փակ է լինելու Է. Հասրաթյան փ. – Ուլնեցու փ. խաչմերուկից մինչև Է. Հասրաթյան փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: «Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 2-րդ փուլով փակ […]
10:45 09.08.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը օգոստոսի 7-ին այցելել է Հայ-Ռուսական համալսարան։ Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Բեռլինի Հումբոլդտի համալսարանի «Իրավագիտության» ֆակուլտետից հյուրընկալված ուսանողների հետ և դասախոսություն անցկացրել «Արհեստական Բանականություն» և «Մարդու իրավունքների ժամանակակից հարցեր» թեմաներով, տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում նախարարի առաջին տեղակալը խոսել է […]
10:16 09.08.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:05 09.08.2024
Օգոստոսի 8-ին, ժամը 23։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։56-ին, մարվել՝ […]
10:00 09.08.2024
Ֆինանսական աջակցություն է տրամադրվում բոլոր այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Հարց 1։ Ի՞նչ պայմանների պետք է բավարարի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը, որպեսզի ընդունեմ աշխատանքի և ստանամ աջակցություն։ Պատասխան։ Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց, […]
21:46 08.08.2024
Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
21:39 08.08.2024
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: «Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան-Իսահակայն փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար: Հավելեմ, որ նշված փողոցներում շուրջ երեք տասնյակ երթուղիներ են սպասարկվում։ Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: Բացի […]
20:28 08.08.2024
Երկրաշարժերի թեման միշտ արդիական է մեր երկրում, բայց միշտ չէ, որ մենք զգում ու գիտակցում ենք դրա կարևորությունը, և դա հասկանալի է: Մարդկանց հիմա ավելի շատ աշխարհաքաղաքական ցնցումներն են մտահոգում, իսկ երկրակեղևի ցնցումների մասին հիշում ենք, երբ քիչ թե շատ զգալի երկրաշարժեր են տեղի ունենում մեր տարածաշրջանում, ու նաև հիշում ենք, որ փոքրիկ Հայաստանը համարվում […]
20:16 08.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 թիվ 174 և 184 դպրոցներ, Ավան՝ Աճառյան փ. 1, 2, 3, 4, 5, 7, 11, 11/5, 13, 32, 34, 36/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-17:00 Շինարարների փ. 15/2, Արզումանյան փ. […]
19:24 08.08.2024
Օգոստոսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» N 2346-Ա որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Ծրագրի բաղադրիչ փուլերի որոշ ժամկետներ, ինչպես, օրինակ, առաջարկի հրավերի հայտարարման ժամկետը, քննարկվել է հայտատուների […]
18:40 08.08.2024
Կառավարությունը հաստատել է կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական բացերը լրացնելու և կարգավորումները հստակեցնելու և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-250-Ն օրենքի պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման մասով։ Մասնավորապես՝ միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի […]
17:30 08.08.2024
Օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, տեղեկացնումե ն ԿԳՄՍՆ-ից։ ««ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 17-ին մրցավայր կարող են մեկնել գնացքով: Մասնակիցների անվճար տեղափոխությունն ապահովելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը: Մրցաշարի մասնակիցներն, ինչպես նաև նրանց ուղեկցող […]
17:14 08.08.2024
ՀՀ կառավարության՝ մինչև 2026 թ․ առնվազն 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում գործադիրի այսօրվա նիստում որոշում է կայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ միջոցներ հատկացնելով Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավմանը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ընդհանուր առմամբ շուրջ 1,480,580,5 հազար դրամ գումար է հատկացվել […]
16:11 08.08.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ, տեեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ «Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի, օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի հուլիսի […]
16:00 08.08.2024
Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել, մոտ 80 մարդ վիրավորվել է, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը Telegram-ի ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում 22 մարդ է զոհվել, 77-ը վիրավորվել են հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի կողմից հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի […]
15:57 08.08.2024
Կառավարությունը որոշում է կայացրել, որի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և մայրության նպաստի նշանակման ժամկետների երկարաձգումն է։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 1-ը դիմելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ նշանակվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։ Առկա են դեպքեր, երբ չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի համար ևս […]
15:43 08.08.2024
Գործադիրը հավանություն է տվել նաև 2024 թվականի հուլիսի 29-ին ստորագրված «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նա-խագծին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրով նախատեսվում է բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի […]
15:35 08.08.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նոր համաձայնագրով առավել հստակ ձևակերպված են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրով նախատեսվում է, որ ռեկտորն ընտրվում է կառավարման […]
15:21 08.08.2024
Կառավարությունը որոշում է ընդունել՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին […]
14:48 08.08.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 7-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը տանը թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Տանձուտ գյուղի նշված տան նախասրահում և բակում հայտնաբերվել է ընդհանուր 11,66 գրամ կանեփանման զանգված: Զննության ժամանակ 69-ամյա տանտերը ննջասենյակի տարբեր հատվածներից ոստիկաններին է ներկայացրել Ֆ1 տիպի […]
14:31 08.08.2024
Օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1.40-ի սահմաններում, ՊԾ ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Իջնելով մեքենայից՝ ուղևորներից մեկը՝ Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, ճամփեզրի խոտածածկ տարածք է նետել պոլիէթիլենային տոպրակ, ինչը նկատել են պարեկները: Բացատրական աշխատանքի արդյունքում նա վերցրել է իր կողմից նետվածը և ներկայացրել պարեկներին։ Տոպրակում նռնականման առարկա […]
14:05 08.08.2024
Ոռոգման խողովակաշարի նորոգմամբ պայմանավորված, օգոստոսի 9-ին՝ ժամը՝ 21:00-ից մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
13:58 08.08.2024
Գվատեմալայի հետ սահմանին գտնվող Չիապաս նահանգում սկսել են ձևավորվել զինված «ինքնապաշտպանական խմբեր», որոնք կոչ են անում տեղի բնակիչներին պայքարել թմրաբարոնների դեմ, հաղորդում է El Financiero թերթը: «Ինքնապաշտպանության ստորաբաժանման» ներկայացուցիչները, որոնք իրենց անվանել են «Autodefensa de Los Altos de Chiapas խումբ» (Լոս Ալտոս դե Չիապասի ինքնապաշտպանություն) ժամանել են նահանգի վեց մունիցիպալիտետներ և սկսել են թռուցիկներ տարածել՝ […]
13:51 08.08.2024
Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ գնումների դեպքում հետվճարի հաշվարկման համար կիրառվող 10 տոկոսը կդառնա 12 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 5 հազարից կդառնա 6 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին որոշման նախագիծը նիստին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ նշեց, որ նախագծով առաջարկում են նաև կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների դեպքում հետվճար չհաշվարկել, […]
13:13 08.08.2024
Օգոստոսի 7-ին, ժամը 11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Արարատյան 1-ին զանգվածի շենքերից մեկի մի բնակարանից բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած վնասվածքներով 58-ամյա տղամարդու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 58-ամյա տղամարդուն դանակով մի […]
13:09 08.08.2024
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի երկու ծառայող մարտի 21-ի առավոտյան կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների երեք խախտման վերաբերյալ չեն կազմել արձանագրություն. վարորդն ազատվել է վարչական պատասխանատվությունից: Հետագայում ծառայողն ընդունել է վառելիք տալու վարորդի առաջարկը […]
12:37 08.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.55 դրամ:
12:30 08.08.2024
ՊԾ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները օգոստոսի 8-ի կեսգիշերին Աշտարակի խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 49-ամյա վարորդը, մեքենան ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխելու ճանապարհին, պարեկներին գումար է առաջարկել: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության […]
12:16 08.08.2024
Օգոստոսի 9-ին՝ ժամը 00:00-04։00-ը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան, Շինարարների, Բաշինջաղյան և Բեկնազարյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։ Այս մասին տեղեկացնում են ԿՇՄՊ-ից։ «Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրության մեջ։