19:20 16.08.2024
2024 թվականի օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Թլիկ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, […]
19:04 16.08.2024
2024 թվականի օգոստոսի 15-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին […]
17:31 16.08.2024
Նույնիսկ շախմատի մասնագետներն ավելի վատ են խաղում, երբ օդի որակն ավելի ցածր է, ինչը ենթադրում է բացասական ազդեցություն ճանաչողական աշխատանքի վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Դա վերջերս հրապարակված հետազոտության էությունն է: Այն համահեղինակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողի կողմից, և ցույց է տալիս, որ շախմատիստները օբյեկտիվորեն ավելի վատ են […]
17:27 16.08.2024
Ներքին գործերի նախարարության և Երկրապահ կամավորականների միության վարչության հետ համատեղ ծրագրի շրջանակներում՝ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն, հուլիսի 20-ից օգոստոսի 15-ը Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի հարակից տարածքում գտնվող «Եռասերունդ Երկրապահ» ուսումնառազմական հանգստի համալիրում կազմակերպվեց Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների երեխաների ամառային հանգիստը։ Ճամաբարային առօրյան և ուսումնավարժական հավաքներն առավելագույնս […]
17:13 16.08.2024
Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ») Արտաշես Ասրյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարին տրվել է «խիստ նկատողություն»: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և պատասխանատվության ենթարկելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները:
16:10 16.08.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 17-րդ փողոցի (ամբողջությամբ), 18-րդ, 19-րդ, 21-րդ փողոցների (մասնակի) առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
15:30 16.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ այսօր այցելել է Ամասիա համայնքի Ողջի բնակավայր, որտեղ «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները։ Մուշեղ Մուրադյանը շրջել է տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, հետաքրքրվել տեմպերից։ «Շատ կարևոր է, որ պետություն-անհատ ձեռներեց համագործակցության […]
15:08 16.08.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան օգոստոսի 20-ին, 21-ին, 22-ին, սեպտեմբերի 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք […]
14:13 16.08.2024
Ճապոնիան բախվել է հզոր «Ամպիլ» թայֆունի առաջին լուրջ հետևանքներին, որն ընդգրկում է երկրի արևելյան հատվածը։ Արդյունքում հարյուրավոր չվերթներ չեղարկվել են, տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակավորապես տարհանվել են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը թայֆունը դասակարգել է որպես «շատ ուժեղ» և «դաժան»: Այսօր «Ամպիլը» Ճապոնիայի գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ է հասել տեղական ժամանակով մոտ […]
13:28 16.08.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Նարեկ Կարապետյանին պատկանող հաց-հացաբուլկեղենի արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Գետազատ) իրականացվել է վերահսկողական միջոցառում՝ ստուգում, որի արդյունքում այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. հիմք` Տեսչական մարմնի ղեկավարի որոշումը: Ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և […]
13:11 16.08.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցութեան (AMAA) գործադիր տնօրեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասվում է. «Խորը վշտով տեղեկացա ազգային գործիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանի մահվան մասին: Անուրանալի է Զավեն Խանջյանի ավանդը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման, Ցեղասպանության […]
13:08 16.08.2024
Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 16-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 16-ին, 18-ին և 20-ին կեսօրից հետո, 17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-ին, 21-ին […]
12:43 16.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
12:30 16.08.2024
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ նախատեսում է անցկացնել «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ՎԳԱՀ-2024» միջազգային մրցույթը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այն կիրականացվի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում՝ համաձայն ԲԿԳ-ի և նշյալ հիմնադրամի միջև 2023 թ․ ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի: Մրցույթի նպատակն […]
12:06 16.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության` 8, […]
11:49 16.08.2024
Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Օգոստոսի 14-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի […]
11:43 16.08.2024
Օգոստոսի 15-ին, ժամը 9.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին: Ահազանգով նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 8.55-ին 55-ամյա կնոջը սուր կտրող-ծակող գործիքով սպանել է նույն հասցեում բնակվող […]
11:37 16.08.2024
Օգոստոսի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն զանգած 26-ամյա աղջիկը հայտնում էր, որ անհայտ անձը մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում թիկունքից իրեն հրել և ձեռքը վնասելով՝ հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։ Հաղորդումը փոխնացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և […]
11:30 16.08.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի շուրջ 23կմ հատվածի կառուցումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած միջոցներով, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Լանջիկ-Գյումրի հատվածում ասֆալտապատվել է (երկու ուղղությամբ) 45կմ։ Հիմնական ճանապարհի ասֆալտապատումը գրեթե ավարտված է։ Կատարվում են հանգույցների շինարարական և անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
10:32 16.08.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00, ք. Երևան, Խորենացու 3,7 հասցեում (Պետական եկամուտների կոմիտեի 4-րդ հարկի դահլիճում) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՊԵկ-ից։ «Նիստին նախատեսվում է քննարկել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի […]
10:26 16.08.2024
«Մայր Հայաստան» հուշարձանը՝ նոր գեղարվեստական լուսավորությամբ: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել։
10:10 16.08.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:05 16.08.2024
Օգոստոսի 16-ին՝ ժամը 02։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։ Հրդեհը մեկուսացվել […]
10:00 16.08.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու ՀՀ ԱԺ սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը երեկ այցելել են Կապանի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ «ԲԿ-ի տնօրեն Արսեն Բաբայանի ուղեկցությամբ նրանք շրջել ու ծանոթացել են վերջին ամիսներին այստեղ իրականացված բարեփոխումներին ու արդիականացման գործընթացին, զրուցել բուժանձնակազմի հետ, բուժառուներին հարցեր ուղղել մատուցվող ծառայությունների որակի մասին»,-ասված է հաղորդագրության […]
21:54 15.08.2024
Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստանի սահման նոր արագընթաց մայրուղի կառուցելու որոշում է կայացրել: Մեր երկրի համար այդքան կարևոր այդ նախագծին որոշել են խոչընդոտել Վրաստանում ապրող ադրբեջանցիները: Ի՞նչ նախագիծ է, ի՞նչ կտա այն Հայաստանին, ի՞նչ կապ ունեն այդ նախագծի հետ ադրբեջանցիները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի համար: Ռուսթավի թաղամասից մինչև […]
21:23 15.08.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, հարակից թաղամասերի, Նորաշեն, Վերին Կարմիր Աղբյուր, Չորաթան, Մովսես, Այգեձոր, Չինարի, Արծվաբերդ բնակավայրերի գազասպառողների, «Աթո Ցլիկ», «Վիցի Գրուպ», «Թկո Գարդեն» ՍՊԸ-ների, «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի, «Սամելա Առուշանյան» ԱՁ-ի գազամատակարարումը։
20:50 15.08.2024
Սուրճի գները հինգ շաբաթվա ընթացքում հասել են առավելագույնին այն բանից հետո, երբ բրազիլացի ֆերմերները հայտնել են ցրտահարության հասցված վնասների մասին արաբիկա տեսակի սուրճի մշակման շրջաններում: Ըստ տեղական զեկույցների, տարվա այս եղանակի համար անսովոր ցուրտ եղանակները երկրի կենտրոնական հատվածներում բերել են ցրտահարության: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ICE բորսայում երկուշաբթի օրը […]
20:35 15.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք` 10։00-16:00 Գ․Նժդեհի փ․ 16, 18, Բագրատունյաց պող․ 49, 51 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Օպերայի և Բալետի թատրոն, Թումանյան փ. 5, 5ա, 7, 9, 9ա շենքեր, Հանրապետության 2-րդ նրբ․ 19 շենքի […]
20:33 15.08.2024
Թայվանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 350 հազար բնակիչ ունեցող Հուալիեն քաղաքից 44 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։