TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզում ՌԴ 20-ամյա քաղաքացու անհետ կորելու, ապա նրա դին հայտնաբերվելու դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

18:46 21.08.2024

2024թ․ օգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն է ստացվել ՌԴ քաղաքացու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տված հաղորդումն այն մասին, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում, երկու ընկերոջ հետ գնացել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայր՝ հեծանիվ վարելու, և հետ վերադառնալիս իր ընկերներից մեկը՝ Մարկ Լարինը, Հանքավան բնակավայրից մինչև Արտավազ բնակավայր ճանապարհին […]

̰
Շրջայց է իրականացվել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում

18:33 21.08.2024

Օգոստոսի 21-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը շրջայց են իրականացրել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Շրջայցի ընթացքում Հայկ Սանոյանը և Սահակ Գրիգորյանը ծանոթացել են Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ «Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի իրականացում, իրավունքների պաշտպանության ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և […]

̰
Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինի գործողությունների հետևանքով համայնքապետարանին պատճառվել է շուրջ 2.5 մլն դրամի վնաս

18:06 21.08.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավար Լ. Ա.-ի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ յուրացման եղանակով հափշտակություն կատարելու հետևանքով համայնքապետարանին պատճառվել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամի վնաս: Մասնավորապես՝ պարզվել է, որ վարձավճարի դիմաց բնակիչներին ոռոգման ջուր տրամադրելու նպատակով Լ. Ա.-ն իր միջոցների հաշվին […]

̰
Գիշերային ժամերին միակողմանի փակ են լինելու Բաբաջանյան փողոցի տարբեր հատվածներ

17:48 21.08.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն միակողմանի փակ է լինելու Բաբաջանյան փ. – Աճառյան փ. խաչմերուկից մինչև Բաբաջանյան փ. – Խուդյակովի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու […]

̰
Մաքսանենգությամբ 53 կգ թմրամիջոցների իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի հերթական դրվագն է բացահայտվել. ՔԿ

17:35 21.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ տարբեր տեսակի թմրամիջոցներից առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի դրվագը: Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ իրականացված համակարգված […]

̰
Թմրամիջոցը ձեռք էր բերել ընկերներին հյուրասիրելու նպատակով

17:23 21.08.2024

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 21-ի գիշերային ծառայության ընթացքում ժամը 1-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 120-րդ կմ-ին կանգնեցրել են «Սուբարու» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները վարորդի մոտ նկատել են ստվարաթղթե փաթեթով ծխախոտի տուփ: Պարեկների հարցին վարորդը պատասխանել է, որ փաթեթում թմրանյութ է: Սյունիքի մարզի բնակիչներ վարորդը և երեք ուղևորները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և […]

̰
38-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. նա ընկել է առվակի մեջ և խեղդվել

17:06 21.08.2024

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Վրույր Գ.-ն է: Ոստիկաններն ու քննիչները […]

̰
Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

16:50 21.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։ Մասնավորապես՝ արտադրամասի առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, […]

̰
Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր պատճառել 38-ամյա տղամարդը

16:21 21.08.2024

Օգոստոսի 21-ի գիշերը, ժամը 1.15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդու: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել […]

̰
21-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

16:11 21.08.2024

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի պարեկները օգոստոսի 21-ի գիշերային ծառայության ժամանակ, ժամը 2.30-ին, Զորակ գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Պարեկների հարցին ի պատասխան` ուղևորը հայտնել է, որ իր պայուսակում թմրանյութ կա: Ուղևորը` Մալիշկա գյուղի բնակիչ 21-ամյա երիտասարդը, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Բաժին է հրավիրվել նաև վարորդը: Բաժնում անձնական խուզարկությամբ […]

̰
Հուլիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 53 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ

15:56 21.08.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 53 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 25.250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ անվտանգության ապահովման ոլորտում 1 հարկ վճարողի […]

̰
5 կգ կանեփանման և 4 կգ բյուրեղանման զանգված մեքենայում. պարեկները վարորդին տեղափոխել են Արտաշատի բաժին

15:31 21.08.2024

Օգոստոսի 21-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին, Բաղրամյան գյուղի հատվածում Արարատի մարզի պարեկները նկատել են կայանված մի մեքենա: Մոտեցել ու պարզել են, որ «Տոյոտա Քեմրիի» վարորդը Երևանի բնակիչ է, 33 տարեկան տղամարդ: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի հետևի նստատեղին նկատել են պոլիէթիլենային տոպրակներ` լցված կանեփանման զանգվածով: Ժամը 2.10-ին վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի […]

̰
Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու տուրիստներին հասանելի դարձնելու ծրագիր է իրականացվելու․ Փաշինյան

15:24 21.08.2024

Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու տուրիստներին հասանելի դարձնելու ծրագիր է իրականացվելու: Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում  հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հնագիտական արշավախմբի կողմից մշակվել է պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և զարգացման հայեցակարգի առաջարկ: Ըստ հայեցակարգի նախատեսվում են նոր պեղումներ, նորոգման եւ վերականգնման աշխատանքներ արդեն պեղված հատվածներում»,-գրել է Փաշինյանը:

̰
«Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբար՝ 8 երկրի դպրոցականների մասնակցությամբ

15:16 21.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) հետ համատեղ Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կազմակերպել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը: Ճամբարին մասնակցում են 15-17 տարեկան 16 դպրոցականներ Հայաստանից, Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ռումինիայից, Ալբանիայից, CREFECO-ի նոր անդամ երկրներ հանդիսացող Վրաստանից, ինչպես նաև Կոսովոյից և Մոլդովայից: […]

̰
Արևմտյան Նեղոսի տենդը Հայաստանում առաջին անգամ է արձանագրվել, սակայն այն հայտնի է դեռևս 1960-ականներից․ մասնագետ

15:05 21.08.2024

Հայաստանում այս պահի դրությամբ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 41-ը հոսպիտալացված են, 4-ի վիճակը ծանր է: Մեր երկրում վերջին օրերին գրանցվող կորոնավիրուսի դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են, սակայն այս պահին շրջանառվող «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է: Վարակիչ հիվանդությունների թեմայով ասուլիս է տվել Առողջապահության նախարարության […]

̰
52-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ 15-ամյա պատանուն դանակով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք հասցնելու համար

14:48 21.08.2024

2024 թվականի օգոստոսի 18-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, որովայնի և գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անչափահաս՝ 15-ամյա պատանի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական […]

̰
Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Լուսառատում

14:17 21.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Լուսառատում։ «Բնակիչների հետ քննարկեցինք գյուղի խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։

̰
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

14:07 21.08.2024

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2024-2025 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի կենդանիների […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:49 21.08.2024

Երևանում оգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 […]

̰
171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան․ Ավինյան

13:41 21.08.2024

171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ոլորտային մեր բարեփոխումները լինելու են շարունակական. նախաձեռնության հիմքում՝ անհատական մեքենաներից անցումն է հուսալի և հարմարավետ տրանսպորտային համակարգին»,-գրել է Ավինյանը։

̰
Ջրծաղիկի դեմ պատվաստում 2024-ից կիրականացվի 1 տարեկանների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում

13:20 21.08.2024

Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումները սկսել 2024 թվականից, սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, իսկ 2024-ից՝ ըստ օրացույցի՝ 1 և 4-6 տարեկանների շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: «Օգոստոսի 1-20-ին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 336 դեպք, նախորդ ամիս՝ […]

̰
Նոր ընկերներ և գիտելիք. սփյուռքահայ 53 պատանի համախմբվել էր Համահայկական հայագիտական օլիմպիադայի շրջանակում

13:05 21.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն 11-րդ անգամ անցկացնում է Համահայկական հայագիտական օլիմպիադան: Այս տարի օլիմպիադային մասնակցել է 14-18 տարեկան 53 պատանի՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից և Քուվեյթից: Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի

12:58 21.08.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի։ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին Զվարթնոց օդանակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։ Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-ից 14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝ Աշխատանքի և սոցիալական […]

̰
Մեկ օրում գրանցվել է 14 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:45 21.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրանյութի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 21-ին

12:37 21.08.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները։ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 390 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 436 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,35 դրամ:  

̰
Արևմտյան Նեղոսի տենդի հետ կապված բարձրացվել է առողջապահական համակարգի զգոնությունը. ԱՆ

12:14 21.08.2024

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արևմտյան Նեղոսի տենդի հետ կապված առողջապահության նախարարությունը առողջապահական համակարգի զգոնությունը բարձրացրել է դեռ հուլիսի վերջից: «1 տարի շարունակ միջատների շրջանում հետազոտությունների արդյունքում` այս տարվա հուլիսի վերջին Առողջապահության նախարարության համար Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերված Արևմտյան Նեղոսի տենդի հարուցիչը եղել է ահազանգ, որ կարող են դեպքեր գրանցվել նաև մարդկանց շրջանում: […]

̰
Եղեգնաձորում «Ֆեստիվառ»-ի կազմակերպչական աշխատանքների համար փակ են լինելու փողոցներ

11:50 21.08.2024

Հարգելի՛ եղեգնաձորցիներ և հյուրեր, օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ փողոցների երթևեկությունը։ Մասնավորապես, օգոստոսի 20-ից 25-ը փակ է լինելու Նարեկացու փողոցը՝ հիվանդանոցից մինչև Միկոյան փողոց։ Օգոստոսի 23-ից 25-ը մեքենաների համար փակ են լինելու Քաղաքային ամֆիթատրոնի հարակից տարածքները։ Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ […]

̰
Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան․ իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում

11:45 21.08.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ գետերի մաքրման նպատակով նոր կայան և նոր սարքեր են տեղադրվում: «Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում: Կայանը նաև զտում է ջուրը, որի շնորհիվ կեղտաջուրը չի հասնում Հրազդան գետ»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք. ՀՎԿԱԿ

11:32 21.08.2024

ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը հայտնել է, որ ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք, հոսպիտալացվել է 41-ը, 4 հիվանդի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։

̰
Միջազգային վերապատրաստման դասընթաց թանգարանների աշխատակիցների համար

10:53 21.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթաց, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Տարբեր երկրներում իրականացվող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության […]

̰
BACK_TO_TOP