TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չինաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց

14:01 22.08.2024

Չինաստանի իշխանությունները կոչ են անում իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա մեկնելուց՝ անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է Կիևում Չինաստանի դեսպանատունը։ Ինչպես նշվում է դիվանագիտական ​​առաքելության WeChat էջում հաղորդագրության մեջ, վերջերս ամբողջ Ուկրաինայում «հաճախակի են լսվում ազդանշանների ձայներ, ինչը մեծացնում է օդային հարձակումների և անվտանգության այլ սպառնալիքների վտանգը»։ «Խնդրում ենք Չինաստանի քաղաքացիներին առայժմ […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

13:20 22.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.34 դրամ:  

̰
Oգոստոսի 22-23-ին և 25-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

13:02 22.08.2024

Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 22-23-ին և 25-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 24-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-27-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 22-ին և 26-ին կեսօրից հետո, 23-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-ին […]

̰
Բացահայտվել են Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից ևս 12 անձից առերևույթ կաշառք վերցնելու դեպքեր

12:53 22.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից քաղաքացիներից կաշառք ստանալու հերթական դեպքերի առթիվ քննված բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պաշտոնյայի կողմից շուրջ 4 տասնյակ այլ քաղաքացիներից կաշառք ստանալու վերաբերյալ առանձնացված վարույթի […]

̰
Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան

12:46 22.08.2024

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28․03․2022թ․ թիվ ՍԴ/0043/01/21 դատավճռով դատապարտվել է /2003թ․ ընդունված/ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել […]

̰
Մասիս քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է 2,3 կմ ճանապարհ․ ծրագրի արժեքը 321 մլն դրամ է

12:30 22.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մասիս քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է 2,3 կմ ճանապարհ: Ծրագրի արժեքը 321 մլն դրամ է, որից 112 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ներկայումս հիմնանորոգվել է 1,64 կմ, մյուս մասի աշխատանքներն ընթացքի մեջ են»:  

̰
Սերիկ Դերձյանը որոնվում է որպես անհետ կորած

12:20 22.08.2024

Սերիկ Դերձյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել Ոստիկանության Գուգարքի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:

̰
Կառավարությունը անասնաբուծության խթանման 3 ծրագիր կիրականացնի

12:15 22.08.2024

Կառավարությունը անասնաբուծության խթանման ուղղությամբ կիրականացնի 3 ծրագիր՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացում, մթերատվության բարձրացում և մեղվաբուծության զարգացում: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վերակառուցվել է Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը

11:42 22.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերակառուցվել է Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 795 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 288 աշակերտի համար»:

̰
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք

11:36 22.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելու՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, խարդախության ու պարտադիր զինվորական կամ […]

̰
25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ

11:30 22.08.2024

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ։ «25 տարի երեխայի սպասումով․․․ Փոքրիկ Լուսեն այսօր իր ծնողների գրկում է․․․ Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի խոսքով՝ 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն […]

̰
Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել են մի շարք ծրագրեր

11:25 22.08.2024

Այս ամռանը Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել է շուրջ 40 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 850 մասնակից: Այս ամիսներին գրանցվել է 547 նոր ընթերցող, իսկ գրադարանի այցելուների թիվը կազմել է 24324, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ամառն առանձնացել է նաև մի շարք իրադարձություններով, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առիթով թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկում բացվել է […]

̰
Դալար բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է ոռոգման համակարգ

10:47 22.08.2024

Դալար բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է ոռոգման համակարգ: Ծրագրի արժեքը 24 մլն դրամ է, որից 14 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դալարում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է նաեւ ներհամայնքային ճանապարհ: Աշխատանքների արժեքը 71 մլն դրամ է, որից 25 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,-գրել է նա։

̰
Արտաշատ համայնքի Վարդաշեն եւ Մրգանուշ բնակավայրերի փողոցները սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են

10:42 22.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արտաշատ համայնքի Վարդաշեն եւ Մրգանուշ բնակավայրերի փողոցները սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են: «Աշխատանքների ընդհանուր արժեքը 90 մլն դրամ է, որից 31 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 1,1 կմ ճանապարհ»,-գրել է նա:

̰
Մշտադիտարկվել է Սյունիքի մարզի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը

10:37 22.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Սյունիքի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Վաղատին գյուղի Որոտնավանք վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 8.89.5, հանրապետական նշանակության) Սյունյաց թեմի առաջնորդի և Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովվի […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

10:20 22.08.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23- ը` ժամը 08:00-ն, փակ է լինելու Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Վերակառուցվում է Արտաշատի ավագ դպրոցը. ծրագրի արժեքը 1 մլրդ 238 մլն դրամ է

10:15 22.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերակառուցվում է Արտաշատի ավագ դպրոցը: Ծրագրի արժեքը 1 մլրդ 238 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 462 աշակերտի համար: Շինարարական աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի»:

̰
Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ

22:30 21.08.2024

Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 27 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: Գյուղում կառուցվում է նաեւ նոր դպրոց:

̰
Ջրանջատում  Արմավիրի մարզում օգոստոսի 22-ին

22:12 21.08.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Շիրազի, Դարմոյան և Մաշտոցի փողոցների, Ազատամարտիկների 2-րդ նրբանցքի, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Աբովյան 4-րդ, 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ադրբեջանը փորձում է անջատողական շարժումներ հրահրել Նիդերլանդներում` ի պատասխան արցախյան հարցում Ամստերդամի սկզբունքային դիրքորոշման

21:40 21.08.2024

Ադրբեջանը փորձում է անջատողական շարժումներ հրահրել Նիդերլանդներում: Վաղը Բաքվում իր աշխատանքը կսկսի միջազգային մի կոնֆերանս, որի նպատակն է օգնել Նիդերլանդների կազմի մեջ մտնող նախկին գաղութներին անկախանալ Ամստերդամից: Բոնայրե կղզում իսկապե՞ս կան անջատողական տրամադրություններ, և ո՞վ է կոնֆերանսի կազմակերպիչը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես նշվում է անոնսներում, այդ կոնֆերանսը նվիրված է Բոնայրե կղզում […]

̰
Ջերմուկի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

21:29 21.08.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի թիվ 24, 26, 26բ, 11, 5, 8, 7, 10, 3, 2, 4, 27ա, 27բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

21:11 21.08.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ֆրունզեի փ․ 4/1, 6, 6/1, 6/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16:00 Նուբարաշեն Բ թաղամաս, Նորք Մարաշ՝ Նորքի 17 փողոց 1-ին նրբանցք 24/1, 31 առանձնատներ, Դավիթ Բեկի փ. 97/26, 97/23 […]

̰
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում  օգոստոսի 22-ին

20:40 21.08.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Այգեձորի, Գուլակյան, Երզնկյան, Պռոշյան, Օրբելի փողոցների և նրբանցքների, Մարշալ Բաղրամյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների և Բաղրամյան 21, 23, 25, 59-89 համարների, Գյուլբենկյան 19/1շենքի և 5-20 անհատական տնատիրությունների, Կոմիտասի […]

̰
300 000 ստորագրության դեպքում հանրաքվեն անխուսափելի է լինելու. Տիգրան Խզմալյանը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին

19:56 21.08.2024

Եվրամիությանն անդամակցելու հարցով մի քանի արտախորհրդարանական ուժեր փորձում են նախաձեռնել հանրաքվե: Այդ մասին ժամանակին առաջարկ է եղել կառավարությանը, իսկ այս փուլում արտախորհրդարանական ուժերը իրազեկման աշխատանքներ են իրականացնում Հայաստանի մարզերում։ «Հեռանկարում» այսօր հյուրընկալվել է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը: Ինչո՞ւ իշխանությունները չեն ընդունել հանրաքվե անցկացնելու առաջարկը, ո՞րն է լինելու նախաձեռնող ուժերի հաջորդ քայլը, եթե 50 […]

̰
Վարչապետը շրջայցով եղել է Արարատի մարզի տարբեր բնակավայրերում

19:21 21.08.2024

Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում շրջայց է կատարել: Վարչապետն առաջինն այցելել է Դալար բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Էլարթ ագրո» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգի: Լուսառատում Փաշինյանը բնակիչների հետ քննարկել է գյուղի հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը: Վարչապետը Երասխում հետևել է սուբվենցիոն ծրագրով մարզադպրոցի կառուցման աշխատանքներին, ունեցել նաև չնախատեսված կանգառ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կոտայքի մարզում ՌԴ 20-ամյա քաղաքացու անհետ կորելու, ապա նրա դին հայտնաբերվելու դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

18:46 21.08.2024

2024թ․ օգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն է ստացվել ՌԴ քաղաքացու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տված հաղորդումն այն մասին, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում, երկու ընկերոջ հետ գնացել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայր՝ հեծանիվ վարելու, և հետ վերադառնալիս իր ընկերներից մեկը՝ Մարկ Լարինը, Հանքավան բնակավայրից մինչև Արտավազ բնակավայր ճանապարհին […]

̰
Շրջայց է իրականացվել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում

18:33 21.08.2024

Օգոստոսի 21-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը շրջայց են իրականացրել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Շրջայցի ընթացքում Հայկ Սանոյանը և Սահակ Գրիգորյանը ծանոթացել են Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ «Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի իրականացում, իրավունքների պաշտպանության ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և […]

̰
Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինի գործողությունների հետևանքով համայնքապետարանին պատճառվել է շուրջ 2.5 մլն դրամի վնաս

18:06 21.08.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավար Լ. Ա.-ի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ յուրացման եղանակով հափշտակություն կատարելու հետևանքով համայնքապետարանին պատճառվել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամի վնաս: Մասնավորապես՝ պարզվել է, որ վարձավճարի դիմաց բնակիչներին ոռոգման ջուր տրամադրելու նպատակով Լ. Ա.-ն իր միջոցների հաշվին […]

̰
Գիշերային ժամերին միակողմանի փակ են լինելու Բաբաջանյան փողոցի տարբեր հատվածներ

17:48 21.08.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն միակողմանի փակ է լինելու Բաբաջանյան փ. – Աճառյան փ. խաչմերուկից մինչև Բաբաջանյան փ. – Խուդյակովի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու […]

̰
Մաքսանենգությամբ 53 կգ թմրամիջոցների իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի հերթական դրվագն է բացահայտվել. ՔԿ

17:35 21.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ տարբեր տեսակի թմրամիջոցներից առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի դրվագը: Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ իրականացված համակարգված […]

̰
BACK_TO_TOP