11:42 23.08.2024
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ցանկը: Միաժամանակ, ուժը կորցրած է համարվել ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հիշեցնենք, որ այս տարվանից սկսած՝ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման արդյունքում որոշված մակարդակին համապատասխան: Կազմակերպությունը վերապատրաստում է իրականացնելու հերթական ատեստավորման […]
11:26 23.08.2024
Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության […]
11:10 23.08.2024
Երեխաների շրջանում հաճախ հանդիպող շնչառական խնդիրների պատճառ կարող է լինել ադենոիդների գերաճը։ Այն ախտորոշվում է ռենտգեն հետազոտությամբ և ֆիբրոսկոպիայով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Ադենոիդ հյուսվածքի գերաճը սովորաբար նույն կերպ է դրսևորվում բոլոր պացիենտների մոտ․ Հյուսվածքի գերաճ ունեցող երեխաները շնչում ու քնում են բաց բերանով Հարբուխ չեն ունենում, բայց քթային շնչառությունը դժվարացած է Պահպանվում […]
10:48 23.08.2024
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը ներկայացրել է ուղեցույց, թե ինչ է անհրաժեշտ անել՝ խուսափելու Արևմտյան Նեղոսի տենդից։
10:37 23.08.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ «Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը»,-ասված է հաղորդագրության մեջ։
10:16 23.08.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […]
21:23 22.08.2024
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները այժմ շարունակվում են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «1954թ.-ին ԱՄՆ-ում ընդունվեց միջուկային էներգետիկայի մասին օրենքը, որի 123-րդ կետում շարադրվում են բոլոր այն պայմանները, որոնց պետք […]
21:19 22.08.2024
Օգոստոսի 22-ին N բանակային զորամիավորում կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների ռազմամարզական ճամբարը: Այն համակարգում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար կազմը՝ աշակերտներին զուգահեռաբար ծանոթացնելով զինվորական գործին և նոր ընդունված կուրսանտների մարզումներին: Պաշտպանության նախարարը ողջունել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին, […]
21:08 22.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 42, 42/2, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փ. 19, 25, 27, 31 շենքեր, Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր և հարակից ոչ […]
21:06 22.08.2024
Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում վերաբացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը: Քաղաքացիների համար առավել որակյալ պայմաններ են ստեղծվել, որի շնորհիվ սպասասրահում հերթերի թիվը նվազել է: Սպասարկման սրահում այսուհետ քաղաքացիներին աջակցություն կտրամադրի նաև ճարտարապետական ոլորտի մասնագետը:
20:30 22.08.2024
Կառավարությունը պատրաստ է համաֆինանսավորել մեղվաբույծներին՝ նոր փեթակներ, մեղվաընտանիքներ գնելու, նոր գործ սկսելու կամ ընդլայնվելու նպատակով: Տավուշ, Սյունիք, Արագածոտն, Գեղարքունիք՝ Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրին առայժմ այս 4 մարզում է հասանելի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
19:55 22.08.2024
Կառավարությունը կաջակցի ոչխարաբուծությամբ, այծաբուծությամբ, մեղվաբուծությամբ զբաղվողներին: Կձևավորվի նոր Հանրային խորհուրդ, որի կազմում կստեղծվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել նաև Էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառելու պարզեցված կարգին վերաբերող որոշումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:28 22.08.2024
N բանակային զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին: ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը և զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նախարարին մանրակրկիտ ներկայացրել են մինչև այժմ կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները: Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերից մեկի տեղակայման վայր, զրուցել զինծառայողների […]
18:21 22.08.2024
Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, խորհրդաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ […]
17:50 22.08.2024
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 750 863, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 33 097-ով կամ 4.6%-ով:
17:30 22.08.2024
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյին, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և այլ պաշտոնատար անձինք այսօր հետևել են Ջրառատի վարչական նստավայրի դահլիճի և հանդերձարանի վերանորգման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շուրջ 100 քառակուսի մետր վերանորոգվող տարածքում շուտով կգործեն մարզամշակութային խմբակներ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Շեն» […]
17:18 22.08.2024
ՆԳՆ Համայնքային ոստիկանության ձևավորմամբ տարածքային ստորաբաժանումներում ստեղծվելու են ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցող ստորաբաժանումներ: Ուղեկցող ստորաբաժանման ծառայողներն իրականացնելու են ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումներ դեպի դատարան, քրեակատարողական հիմնարկ, ձերբակալվածներին պահելու հիմնարկ, բժշկական հաստատություն և այլն: Հետագայում նախատեսվում է կալանավորված անձանց ուղեկցումները վերապահել քրեակատարողական ծառայությանը` ոստիկանությանը թողնելով միայն ձերբակալվածների ուղեկցումը: Ծառայությունը հագեցած կլինի հատուկ սարքավորումներով, ժամանակակից […]
17:12 22.08.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները օգոստոսի 21-ին՝ ժամը 21.50-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ: Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը […]
16:38 22.08.2024
Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Նախարար Պապիկյանն առաջին հերթին կանգ է առել զորամիավորման շտաբում, հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը: Զորամիավորման հրամանատարը նախարարին մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
16:33 22.08.2024
ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով՝ օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հրապարակումը։
16:28 22.08.2024
Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում մահացել է գրականագետ, բանասեր, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը: Սերժ Գագիկի Սրապիոնյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 6-ին։ 1977-1983 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։ 1983-1986 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1989)։ 1973-1974 […]
16:11 22.08.2024
Օգոստոսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանի։ «Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչը լավագույն […]
15:50 22.08.2024
Ավարտվել է նախկին «Մարաթուկ մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ վարույթով, չորս մեղադրյալի մասով, նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը, 2013-2020թթ. ընթացքում, Երևանի համայնքապետարանի կողմից ՀՈԱԿ-ի տնօրենին իրավաբանորեն տնօրինելու իրավունքով հանձնված դրամական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, իր հարազատներին, […]
15:42 22.08.2024
Պակիստանի Փենջաբ նահանգի Աթոք շրջանի Դերի Կոթ շրջանում դպրոցական ավտոբուսի վրա զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու երեխա, ևս հինգը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Geo հեռուստաալիքը ՝ հղում անելով Աթոք շրջանի ղեկավարի տեղակալ Ռաո Աթիֆ Ռազային։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել դպրոցական ավտոբուսի վարորդի նկատմամբ հարձակվողների անձնական թշնամանքի պատճառով։ Վարորդը ողջ […]
15:05 22.08.2024
Գործադիրի որոշմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1281-Ն որոշման մեջ՝ վերանայելով համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածի կարմիր գույնի գետնանշումով սահմանազատման վերաբերյալ պահանջը՝ նախատեսելով վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքների սահմանազատման տարբերակված գունային գետնանշման ձև, ինչը հնարավորություն կտա վարորդներին գետնանշման գունային տարբերությամբ հեշտորեն միմյանցից տարբերակելու ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի ավտոկայանատեղերը, այդ […]
14:47 22.08.2024
Օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ազգային Ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանը Սևանում հանդիպել են Գեղարքունիքի և հարակից մարզերի կին ծառայողների հետ։ Նրանք ներկաներից հետաքրքրվել են ծառայության ընթացքում ծագած խնդիրներով, լսել նրանց առաջարկությունները։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է կանանց ընդունելությանը խոչընդոտող հանգամանքների վերացման ուղղությամբ նախարարության օրենսդրական բարելավումների արդյունքները։ Հանդիպման մասնակիցները ողջունել […]
14:13 22.08.2024
Կառավարության նիտում քննարկվել են էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների վերաբերյալ նոր կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի սեպտեմբերի 1-ից: Ներկայացնելով էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման գործընթացը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ անհատ վարորդները հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով կարող են գրանցվել ու ստանալ […]
14:01 22.08.2024
Չինաստանի իշխանությունները կոչ են անում իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա մեկնելուց՝ անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է Կիևում Չինաստանի դեսպանատունը։ Ինչպես նշվում է դիվանագիտական առաքելության WeChat էջում հաղորդագրության մեջ, վերջերս ամբողջ Ուկրաինայում «հաճախակի են լսվում ազդանշանների ձայներ, ինչը մեծացնում է օդային հարձակումների և անվտանգության այլ սպառնալիքների վտանգը»։ «Խնդրում ենք Չինաստանի քաղաքացիներին առայժմ […]