12:07 24.08.2024
Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ: Հանդիպմանը մասնակցել է 51 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման […]
10:09 24.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․31 դրամ:
21:49 23.08.2024
Բրիտանացի կասկադյոր Ջոնի Դևիսը հագել է տիտանի ներբաններով հատուկ մրցարշավային կոշիկներ՝ ժամում ավելի քան 256 կիլոմետր արագությամբ Kawasaki Ninja H2 SX մոտոցիկլետի հետևից սահելու համար և սահմանել նոր համաշխարհային ռեկորդ: Դևիսը սկզբում Անգլիայի Էլվինգթոնի օդանավակայանի թռիչքուղում մոտոցիկլետով մեծ արագություն է հավաքել, իսկ հետո իջել է և մոտոցիկլետից բռնված սկսել սահել: Կասկադյորն օգտագործել է մոդիֆիկացված փական, […]
20:58 23.08.2024
Էրեբունի վարչական շրջանի Արցախի 14 հասցեում աշխատանքներն ընթացքում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը: Այժմ դրանց փոխարեն բակում կառուցվում է շատրվան, ֆուտբոլի դաշտ և հարմարավետ խաղահրապարակ երեխաների համար:
20:34 23.08.2024
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Մերի Սփիրսը, ով արդեն 106 տարեկան է, իր երկարակեցության գաղտնիքն է անվանել միայնությունն ու հումորի զգացումը, նրա խոսքերն է մեջբերում Daily Record-ը ։ «Տոնելով իր նշանակալի 106-ամյակը, Մերին իր երկարակեցությունը վերագրում է զվարճանքներին և ամուսնական անհանգստություններից զերծ կյանքին: Նա ունի հումորի զգացում, որը նրան օգնել է ինչպես երջանիկ, այնպես էլ տխուր ժամանակներում»,- […]
20:22 23.08.2024
Գլոբալ տաքացման հետևանքով առաջացած ջերմային ալիքների հաճախականությունը և ուժգնությունը կարող է հանգեցնել տարեկան հազարավոր մահվան դեպքերի, հատկապես ազդելով խոցելի խմբերի վրա, ինչպիսիք են տարեցները և առողջական խնդիրներ ունեցող մարդիկ: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ակնկալվում է, որ Հարավային Եվրոպան կունենա այս ազդեցության ամենամեծ հետևանքները։ Իտալիան, Հունաստանը և Իսպանիան կբախվեն մահացության […]
19:18 23.08.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Աճառյան փ․), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – սննդի կառույցը ապահովված չի եղել ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով, – կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, – սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող […]
19:12 23.08.2024
Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
18:38 23.08.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մարզպետերի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ներկա էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Մասնակցել են նաև Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը։ Խորհրդակցությունը վարում էր նախարար Գնել Սանոսյանը: Քննարկվել են ընդհանուր օգտագործման հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից պաշտպանական գոտիներում առկա […]
18:20 23.08.2024
Օգոստոսի 20-ին` ժամը 07։18-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչներից մեկը օգոստոսի 19-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում մեկնել է մոտակա հանդամաս և չի վերադարձել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է օգնություն։ Օգոստոսի 20-23-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու […]
17:36 23.08.2024
Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ, խիստ ներգործող նյութեր պարունակող բույսեր աճեցնելու, փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված ապացուցողական և վարութային համակարգված գործողությունների, Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ ՌԴ […]
17:16 23.08.2024
Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութում պատանդառության հետեւանքով տուժածներին վիրահատում են, նրանցից երկուսի վիճակը ծանր է, լրագրողներին հայտնել է Առողջապահության շրջանային կոմիտեի նախագահ Անատոլի Սեբելեւը։ «Քրեակատարողական դաշնային ծառայության 4 աշխատակից տեղափոխվել է կենտրոնական շրջանային հիվանդանոց, երկուսի վիճակը ծանր է, մյուս երկուսը միջին ծանրության են»,- ասել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վոլգոգրադի շրջանի թիվ 19 […]
16:36 23.08.2024
Օգոստոսի 23-ին, ժամը 13:36-ին «ՍՕՍ GeoRITM» հակահրդեհային ազդարարման համակարգով հրդեհի ազդանշան է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող պահեստից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քիմիկ-հետախույզների հերթպահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 14։10-ին: Պահեստային տարածքում այրվել է մոտ […]
16:00 23.08.2024
Վոլգոգրադի շրջանի թիվ 19 ուղղիչ գաղութի բանտարկյալները պատանդներ են վերցրել, ուրբաթ հաղորդում է գաղութի մամուլի ծառայությունը: «Կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ դատապարտյալները պատանդ են վերցրել բանտի աշխատակիցներին։ Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատանդներին ազատելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։ Դաշնային քրեակատարողական ծառայության տվյալներով՝ բանտարկյալների գործողությունների հետևանքով կան տուժածներ։
15:40 23.08.2024
Օգոստոսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15-ին հաստատել էր Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների […]
14:55 23.08.2024
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է (ըստ վարչական շրջանների) երևանի բազմաբնակարան այն շենքերի ցանկը, որոնց վերելակները փոխարինվելու են ընթացիկ տարում: Ավելի ավղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսել է 500 վերելակի փոխարինում՝ ըստ խնդրահարույց հասցեների։
14:30 23.08.2024
Օգոստոսի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով 56-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Մինչ հիվանդանոցային ահազանգը, մարզի պարեկներն էին հայտնել, որ ծառայություն կատարելիս Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք վիճաբանում են: Մոտեցած պարեկներին երիտասարդներից մեկը հայտնել է, որ […]
14:16 23.08.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով, օգոստոսի 22-ին այցելել են Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 31-ամյա բնակչի տուն: Ոստիկանները տնամերձ հողամասի ակնհայտ տեսանելի մասում նկատել են կանեփի բույսեր: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տանը և տնամերձ հողամասում: Հողամասում հայտնաբերվել է կանեփի 32 բույս, իսկ ոստիկանների բացատրական […]
13:35 23.08.2024
Օգոստոսի 22-ին, ժամը 14.30-ին, Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Բախման հետևանքով վարորդը` նույն գյուղի 20-ամյա բնակիչ Էրիկ Խ.-ն, դուրս է շպրտվել մեքենայից և հայտնվել հանդիպակաց գոտիով երթևեկող «ՎԱԶ-2115»-ի տակ: Էրիկ Խ.-ն մահացել է, իսկ 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
13:21 23.08.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի պարեկները օգոստոսի 23-ին Սաֆյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 27 և 32 տարեկան ու Աբովյան քաղաքի բնակիչ 26 տարեկան երեք երիտասարդների: 27-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, նույն […]
12:57 23.08.2024
Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 23-25-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 23-ին և 26-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-28-ին սպասվում է առանց […]
12:54 23.08.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի պարեկները օգոստոսի 22-ին Շոպրոնի փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից «Հոնդայի» մակնիշի մեքենայի վարորդի մոտ նկատել են տարօրինակ վարքագիծ: Պարեկների հարցին վարորդը պատասխանել է, որ օգտագործել է շոկո տեսակի թմրանյութ: Նաև հայտնել է, որ թմրանյութի մի մասը, ինչպես նաև 6 սրվակ մեթադոն տեսակի թմրամիջոց մեքենայում են: «Հոնդայիի» […]
12:42 23.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.37 դրամ:
12:30 23.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 31-ական, մարմնական վնասվածք պատճառելու […]
12:18 23.08.2024
ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Որոշման ընդունումը պայմանավորված է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների սպասարկման նպատակով տիպային տեղեկատվական կենտրոնի տեղադրման և ենթակառուցվածքների զարգացման ապահովման անհրաժեշտությամբ: Տեղեկատվական կենտրոնում կտեղակայվեն նաև տոմսավաճառի, հուշանվերների վաճառքի կրպակները և […]
11:42 23.08.2024
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ցանկը: Միաժամանակ, ուժը կորցրած է համարվել ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հիշեցնենք, որ այս տարվանից սկսած՝ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման արդյունքում որոշված մակարդակին համապատասխան: Կազմակերպությունը վերապատրաստում է իրականացնելու հերթական ատեստավորման […]
11:26 23.08.2024
Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության […]
11:10 23.08.2024
Երեխաների շրջանում հաճախ հանդիպող շնչառական խնդիրների պատճառ կարող է լինել ադենոիդների գերաճը։ Այն ախտորոշվում է ռենտգեն հետազոտությամբ և ֆիբրոսկոպիայով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Ադենոիդ հյուսվածքի գերաճը սովորաբար նույն կերպ է դրսևորվում բոլոր պացիենտների մոտ․ Հյուսվածքի գերաճ ունեցող երեխաները շնչում ու քնում են բաց բերանով Հարբուխ չեն ունենում, բայց քթային շնչառությունը դժվարացած է Պահպանվում […]