TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+18.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Աստվածների գետ. աշխարհի ամենագեղեցիկ գետի գաղտնիքները

20:11 28.08.2024

Դժվար է պատկերացնել ավելի ֆանտաստիկ գետ, քան Կանիո Կրիստալեսը (Caño Cristales), որը հոսում է Կոլումբիայում։ Այն անվանում են «Աստվածների գետ», «լուծված ծիածան», իսկ ոմանք կարծում են, որ հենց նա է արժանի կրելու աշխարհի ամենագեղեցիկ գետի կոչումը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Caño» բառը պատահական չէ, որ համահունչ է «կանիոն/կիրճ» բառի […]

̰
Սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ», երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում

21:44 27.08.2024

Սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ» օգոստոսի 28-ին։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2024 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների՝ Մերկուրիի, Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի և Սատուրնի «շքերթը»։ […]

̰
Թվային ձևաչափով վերականգնել են հին եգիպտական ամենասարսափելի մումիաներից մեկի դեմքը

22:11 24.08.2024

Բրազիլացի հետազոտող և 3D դիզայներ Ցիցերո Մորաեսը, ով մասնագիտացած է հնագույն մարդկանց արտաքին տեսքի թվային վերականգնման մեջ, վերջերս վերստեղծել է «Ճչացող կին» անունով հայտնի մումիայի տեսքը: Մումիան հայտնաբերվել է 1935 թվականին Նեղոսի արևմտյան ափին՝ Դեյր էլ Բահրիում գտնվող մահարձանների տաճարների և դամբարանների հնագիտական համալիրում։ «Ճչացող կինը» թաղված է եղել Հին Եգիպտոսի Նոր դարաշրջանի (Ք.ա. XV […]

̰
Բժիշկները կապ են հայտնաբերել վաղաժամ մահվան ռիսկի և մարմնի ճկունության աստիճանի միջև

21:47 24.08.2024

Ճկունությունը, այսինքն՝ մարմնի տարբեր մասերը մեծ ամպլիտուդով շարժելու մարդու կարողությունը համարվում է ֆիզիկական առողջության կարևոր բաղադրիչներից մեկը։ Նոր միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ ճկունության աստիճանը կարող է ազդել միջին տարիքի մարդու կյանքի տևողության վրա։ Հետազոտությանը ձեռնամուխ են եղել բժիշկներ Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և ԱՄՆ-ից։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Scandinavian Journal of Medicine […]

̰
Ավստրալիայում կկառուցվի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը

20:58 24.08.2024

Ավստրալիայի կառավարությունը օգոստոսի 21-ին հավանություն է տվել նոր արդյունաբերական արևային էլեկտրակայանի ստեղծմանը։ Այն կկառուցվի երկրի հյուսիսում և տարեկան կարտադրի մինչև 20 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է երեք միլիոն տների էլեկտրաէներգիայի կարիքները հոգալու համար։ 2 հազար հեկտար տարածք զբաղեցնող արևային էլեկտրակայանը կմիացնեն Սինգապուրին։ Նախատեսվում է դա անել տարեկան մինչև 2 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա մատակարարել ստորջրյա մալուխի միջոցով, […]

̰
Meta-ն պնդում է, որ իրանցի հաքերները փորձել են կոտրել ԱՄՆ պաշտոնյաների օգտահաշիվները

20:45 24.08.2024

Meta Corporation-ը բացահայտել է իրանական հաքերային խմբի կողմից WhatsApp սոցիալական ցանցի՝ ամերիկացի պաշտոնյաների հաշիվները «կոտրելու» փորձերի հետքերը։ Նշվել է, որ այդ պաշտոնյաները կապված են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և նախկին վարչակազմի հետ։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ուրբաթ օրը ընկերության կայքում։ «Օգտատերերի հարցումները վերանայելուց հետո մեր անվտանգության թիմերը արգելափակել են WhatsApp հաշիվների մի փոքր խումբ, […]

̰
Երկրի բնակիչները օգոստոսի 28-ին կտեսնեն վեց «մոլորակի շքերթ»

20:20 24.08.2024

Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը, Սատուրնը կշարվեն Արեգակի մի կողմում չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ի առավոտյան: Մոլորակների պայմանական շքերթը երկնքում մի հատված կզբաղեցնի մոտ 160 աստիճանի սահմաններում, ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունից։ Օգոստոսին Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը և Սատուրնը տեսանելի կլինեն կեսգիշերից մինչև լուսաբաց: Դրանք բոլորը կտեղակայվեն ծագող Արեգակից արևելք (աջ կողմում): Պարզ եղանակին «շքերթի […]

̰
Օգոստոսի 22-ին Արեգակի վրա երկու հզոր բռնկում է տեղի ունեցել

21:55 22.08.2024

Գիտնականները օգոստոսի 22-ին Արեգակի վրա գրանցել են M դասի երկու հզոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Զեկույցում նշվում է, որ առաջին բռնկումը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը։ «Օգոստոսի 22-ին 18 րոպե տևողությամբ M5.1/2N բռնկում է հայտնաբերվել արևային բծերի խմբում 3796 (S03E28) ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- հայտնում են ինստիտուտից։ Բացի այդ, ավելի ուշ գիտնականները գրանցել […]

̰
Չինացի գիտնականները Լուսնի հողից ջուր կորզելու միջոց են գտել

19:10 22.08.2024

Չինացի գիտնականները հայտնաբերել են 2020 թվականին Chang’e-5 զոնդի կողմից Երկիր բերված լուսնային հողի նմուշներից ջուր հանելու միջոց, որը կարող է կարևոր դեր խաղալ լուսնային հետազոտական ​​կայանի կառուցման գործում, հայտնում է Xinhua-ն, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Երեք տարվա խորը հետազոտություններից և կրկնակի փորձարկումներից հետո հետազոտական ​​թիմը պարզեց, որ լուսնային հողի հանքանյութերը պարունակում են ջրածնի մեծ պաշարներ, […]

̰
Մեր մոլորակն իսկապես ունի 400 կիլոմետր լայնությամբ գետեր․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

20:55 21.08.2024

Շատերի համար բացահայտում կլինի, բայց մեր մոլորակն իսկապես ունի 400 կիլոմետր լայնությամբ գետեր: Սա զարմանալի է, քանի որ նույնիսկ երկրի բազմաթիվ երկար գետեր մոտ չեն հասնում այդ երկարությանը, էլ չենք խոսում լայնության մասին: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Այս 400 կիլոմետրանոց գետի անունն է Համզա։ Շատերը երբեք չեն էլ լսել […]

̰
Ինչո՞ւ է Արևմտյան Նեղոսի տենդը հայտնվել Հայաստանում. զրույց Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ

21:50 20.08.2024

Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունով մահվան դեպք է գրանցվել Հայաստանում: Սա ի՞նչ հիվանդություն է, ինչպե՞ս է տարածվում, որքանո՞վ է վտանգավոր, Հայաստանում նախկինում եղե՞լ են վարակվելու և մահվան դեպքեր: Այս և վարակիչ մյուս հիվանդությունների վտանգնենրի մասին «Հեռանկարի» տաղավարում խոսել է Հանրային առողջության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը: « Ինչո՞ւ է Արևմտյան Նեղոսի տենդը հայտնվել Հայաստանում: Մեծ հավանականությամբ սա կապված […]

̰
Ներքին օրգանների և հոգեկան առողջության միջև կապ է հայտնաբերվել

21:11 19.08.2024

Մելբուրնի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի և Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ ներքին օրգանների վիճակի և մարդու հոգեկան առողջության միջև: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Mental Health ամսագրում: Հետազոտողները վերլուծել են 18 000 մարդու առողջական տվյալները, որոնք տրամադրվել են բրիտանական Biobank-ի՝ մարդու կենսաբանական նմուշների ամենամեծ պահեստի կողմից: Ուսումնասիրվել են կենսաբանական ուղիները, որոնք կապում են տարբեր […]

̰
Այսօր ականատես ենք լինելու հետաքրքիր աստղագիտական իրադարձության․ Բյուրականի աստղադիտարան

12:48 19.08.2024

2024 թվականի օգոստոսի 19-ին ականատես կարող ենք դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ Սուպերլուսնի կամ Գեերլուսնի: Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։ Այս երևույթը իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25֊ին։ Գերլուսին տեղի է ունենում այն դեպքում, երբ լիալուսնի փուլը և Լուսնի՝ Երկրին ամենամոտ կետում գտնվելու դիրքը (պերիգե) համընկնում են։ Լուսնի ուղեծիրը Երկրի շուրջ իդեալական շրջանաձև չէ, այլ […]

̰
X-ը հայտարարել է Բրազիլիայում իր գործունեությունը դադարեցնելու մասին

20:39 17.08.2024

Իլոն Մասկին պատկանող X-ը (նախկինում՝ Twitter) փակում է իր գրասենյակը Բրազիլիայում՝ իր աշխատակիցներին ուղղված սպառնալիքների պատճառով։ «Մենք որոշել ենք անհապաղ դադարեցնել գործունեությունը Բրազիլիայում՝ ապահովելու մեր աշխատակիցների անվտանգությունը», – ասվում է սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։ X ընկերությունը պնդում է, որ գաղտնի հրաման է ստացել բրազիլացի դատավոր Ալեքսանդրի դե Մորաիսից, որը ներկայացուցչության իրավախորհրդատուին սպառնացել է ձերբակալությամբ, […]

̰
Ջուրը պլաստիկից մաքրելու արդյունավետ մեթոդ է մշակվել

20:25 17.08.2024

Միացյալ Նահանգների Միսուրիի համալսարանի գիտնականները նանոպլաստիկներից ջուրը մաքրելու արդյունավետ մեթոդ են մշակել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS Applied Engineering Materials ամսագրում: Նանոպլաստիկները պլաստիկի միկրոսկոպիկ մասնիկներ են, որոնք իրենց չափերով զգալիորեն փոքր են, քան մարդու մազը: Այս մասնիկները բացասական ազդեցություն են ունենում ջրային էկոհամակարգի վրա և կարող են ներթափանցել սննդի շղթա՝ վտանգ ներկայացնելով ինչպես վայրի բնության, […]

̰
Երկրաբանները վերին մանթիայի նմուշներ են վերցնել ռեկորդային խորությունից

22:25 13.08.2024

Ատլանտյան օվկիանոսում գերխոր հորատումը հաջող է անցել։ Գիտնականները կարողացել են նայել «տեկտոնական պատուհանի» միջով և վերին մանթիայի ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ գրեթե ամբողջական նմուշ հանել: «Տարօրինակ է, բայց մենք երբեմն ավելի շատ բան գիտենք հեռավոր աստղերի և գալակտիկաների մասին, քան այն մասին, թե ինչ է գտնվում մեր ոտքերի տակ: Այդ առեղծվածային տարածքներից մեկը, որն […]

̰
Երկրի վրա մագնիսական փոթորիկն ավարտվել է

14:50 13.08.2024

Երկուշաբթի Երկրի վրա սկսված մագնիսական փոթորիկը դադարել է։ Այս մասին հաղորդվում է ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կայքում։ «Ներկայումս Kp գեոմագնիսական ինդեքսը գտնվում է 2-3-րդ մակարդակի վրա, ինչը համապատասխանում է Երկրի դաշտի հանգիստ վիճակին»,- ասվում է զեկույցում։ Նշվում է, որ Երկիրը դուրս է եկել արեգակնային պլազմայի ամպից, և փոթորկի վերսկսումը քիչ հավանական է։ Բայց նոր […]

̰
Թուրքիայում կարող են արգելափակել Telegram-ը

22:11 11.08.2024

Թուրքական իշխանությունները նախազգուշացրել են Telegram-ն արգելափակելու հնարավորության մասին՝ թմրանյութերի վաճառքի, մարմնավաճառության, մոլախաղերի և մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր տարածելու համար դրա օգտագործման պատճառով։ Այս մասին հայտնում է Takvim թերթը ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Թուրքիայի տեխնոլոգիաների և հաղորդակցության խորհուրդը ավելի քան 1000 նախազգուշացում է ուղարկել Telegram-ի գլխամասային գրասենյակ՝ պահանջելով փակել անօրինական գործունեության համար օգտագործվող ալիքները, […]

̰
Ճապոնիայում թայֆունի պատճառով չեղարկվել է ավելի քան 80 չվերթ

18:26 11.08.2024

Ճապոնիայում առնվազն 86 չվերթ է չեղարկվել, քանի որ «Մարիա» թայֆունը մոտենում է երկրի հյուսիսարևելյան շրջաններին։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Թռիչքների չվացուցակի փոփոխությունները հիմնականում վերաբերում են Տոհոկու շրջանով, արևմտյան Օսակա քաղաքով և Տոկիոյով անցնող երթուղիներին։ Օդերեւութաբանների տվյալներով՝ քամու պոռթկումների արագությունը թայֆունի անցման տարածքում հասնում է 25-35 մ/վ։ Սպասվում է նաև անձրև։ Առաջիկա 24 ժամվա […]

̰
Փաստեր մթնոլորտային օդի աղտոտվածության մասին

19:15 09.08.2024

Օդի աղտոտվածությունը առողջության համար ամենամեծ բնապահպանական վտանգներից է: Նվազեցնելով օդի աղտոտվածության մակարդակը՝ երկրները կարող են թեթևացնել կաթվածի, սրտի հիվանդությունների, թոքերի քաղցկեղի և ինչպես քրոնիկական, այնպես էլ սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի ծանր բեռը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Համաձայն վերջին տարիների վիճակագրական տվյալների աշխարհի բնակչության 99%-ն ապրում է այն […]

̰
Մագնիսական փոթորիկը կարող է տևել երեք օր

17:46 09.08.2024

Ուրբաթից կիրակի Երկրի վրա կգրանցվի չափավոր (G2) մագնիսական փոթորիկ, այս մասին հաղորդում է ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Նախկինում լաբորատորիայի կայքը հայտնել էր, որ փոթորիկը կսկսվի օգոստոսի 9-ին և կավարտվի օգոստոսի 10-ին: Թարմացված տեղեկատվության համաձայն՝ մագնիսական փոթորիկը կտևի մինչև օգոստոսի 11-ը։ Երկրի մագնիսական դաշտի խանգարման աստիճանը գիտնականները չափում են հինգ մակարդակների սանդղակով, […]

̰
Չինաստանը կառուցում է աշխարհի ամենամեծ դեսանտային նավերից մեկը

14:23 09.08.2024

Չինաստանն արագացրել է 076 դասի նավի կառուցումը Շանհայի մոտ գտնվող Չանշինգ կղզում: Նոր ռազմանավը կարող է գործարկվել արդեն 2025 թվականին և է լինել աշխարհի ամենամեծերից մեկը, ինչն անհանգստացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հրատարակությունը նշում է, որ մինչ Չինաստանը ավելի կարճ ժամանակում կառուցում է աշխարհի ամենամեծ ռազմանավերից մեկը, ԱՄՆ-ն և […]

̰
Չինաստանում ստեղծել են ռոբոտ շնաձուկ

21:26 08.08.2024

Չինական Shenyang Aerospace Xinguang Group ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին խելացի ռոբոտ շնաձուկը: Գրեթե հինգ մետր երկարությամբ և 350 կիլոգրամ քաշով նոր սարքը ճշգրտորեն վերարտադրում է իսկական շնաձկան շարժումները։ Ենթադրվում է, որ ռոբոտը կարող է օգտագործվել ծովում որոշակի առաջադրանքներ կատարելու համար, ինչպես նաև գիտական ​​հետազոտություններում։ Արհեստական ​​շնաձուկը կարող է զարգացնել վայրկյանում մինչև 0,7 մետր արագություն […]

̰
Չինաստանը ստեղծել է նոր հիբրիդային անօդաչու թռչող սարք, որը կարող է օդ բարձրանալ ջրից

13:38 08.08.2024

Չինացի ինժեներները վերջերս հոդված են հրապարակել Journal of Field Robotics-ում, որտեղ պատմել են Nezha-SeaDart կոչվող նոր հիբրիդային ԱԹՍ-ի փորձարկման մասին՝ ֆիքսված թևով, ինչպես նաև ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (VTOL) գործառույթով: Nezha-SeaDart-ն ի վիճակի է ուղղահայաց թռիչք կատարել ջրի տակից, նաև վայրէջք կատարել՝ անցնելով ջրի տակ։ Անօդաչու թռչող սարքն արդեն անցել է 10-օրյա փորձարկումներ Չինաստանի Չժեցզյան […]

̰
Կարգազանց դիմորդները շատ էին. Ալեքսան Եսայան

20:27 07.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գնահատման և թեստավորման կենտրոնի» թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանին: Անդրադարձ է եղել այս տարվա բուհական ընդունելության քննությունների և մրցույթների արդյունքներին: Ալեքսան Եսայանը նշել է, թե որ բուհերում է հատկապես շատ եղել թափուր տեղերի թիվը, որ առարկաներից է գրանցվել ամենաբարձր և ամենացածր առաջադիմությունը: Հյուրը խոսել է նաև քննությունների ընթացքում դիմորդների կողմից տեխնիկական […]

̰
Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր դասի բռնկում

20:11 05.08.2024

Երկուշաբթի օրը գիտնականները Արեգակի վրա գրանցել են ամենաբարձր X դասի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 30 րոպե տևողությամբ X1.7 բռնկում է գրանցվել արևային բծերի խմբում»,- ասվում է զեկույցում։ Արձանագրվել են նաև  M1.0, M1.2/SF, M6.1/1N, M1.7 բռնկումներ։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և […]

̰
Արեգակի վրա M դասի բռնկումների թիվը հասել է վեցի

21:55 22.07.2024

Գիտնականները հուլիսի 22-ին Արեգակի վրա գրանցել են նախավերջին M կարգի վեց բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Հուլիսի 22-ին նախ 9 րոպե տևողությամբ M1.4 բռնկում է գրանցվել արևային բծերի 3762 (S12E42) խմբում ռենտգենյան տիրույթում: Այնուհետև ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում 3744 (N14W88) արևային բծերի խմբում 17 րոպե տևողությամբ»,- հայտնում է ինստիտուտը։ Երկու բռնկումներն […]

̰
Նոր ստեղծված քթի սփրեյը կարող է բեկումային լինել Ալցհեյմերի հիվանդության բուժման գործում

23:22 21.07.2024

Հետազոտողները ստեղծել են քթի սփրեյ, որը կարող է դառնալ Ալցհեյմերի հիվանդության և այլ հնարավոր նեյրոդեգեներատիվ խանգարումների բուժման բեկումնային միջոց: Հետազոտության առաջատար հեղինակն է Տեխասի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ռակեզ Քայեդը: Նոր բուժումը ուղղված կլինի ուղեղում սպիտակուցների վնասակար կուտակմանը: Սփրեյն աշխատում է` թիրախավորելով տաու-սպիտակուցների կուտակումը, որոնք առողջ ուղեղում կայուն են պահում բջջի ներքին օժանդակ կառուցվածքը և օգնում […]

̰
Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա

20:35 21.07.2024

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հանդես է եկել Լուսնի վրա մշտական ​​բնակչությամբ բազա ստեղծելու առաջարկով։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։ Մասկի SpaceX-ը մշակում և փորձարկում է Starship տիեզերանավի նախատիպը: Ակնկալվում է, որ այն կարող է անձնակազմով թռիչքներ կատարել դեպի Լուսին և Մարս: «Մենք պետք է մշտական ​​լուսնային բազա ստեղծենք»,-նշել է գործարարը։ Մինչ այս […]

̰
Ստեղծվել է գրիպի ունիվերսալ պատվաստանյութ ցիտոմեգալովիրուսի հիման վրա

22:17 19.07.2024

Ամերիկացի կենսաբանները մշակել են ցիտոմեգալովիրուսի հիման վրա գրիպի ունիվերսալ պատվաստանյութի նախատիպը, որը հիվանդին պաշտպանում է գրիպի գրեթե բոլոր տեսակներով վարակվելուց, այն հաջողությամբ փորձարկել է կապիկների վրա: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Օրեգոնի առողջապահության և գիտության համալսարանի (OHSU) մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Իսպանական գրիպի վիրուսի հիման վրա մեր ստեղծած պատվաստանյութը կարողացավ պաշտպանել կապիկներին գրիպի […]

̰
BACK_TO_TOP