TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+3.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Հայաստանը միասնական տաղավարով Միլանում մասնակցում է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» խորագրով ցուցահանդեսին

16:55 16.10.2024

Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում հոկտեմբերի 14-18-ը տեղի է ունենում «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովը», որը կազմակերպվել է «Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի» կողմից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող այս կազմակերպությունը համախմբում է տարբեր երկրների ազգային տիեզերական գործակալություններին, ոլորտային ընկերություններին, ինչպես նաև փորձառու և երիտասարդ մասնագետներին։ Համաժողովի շրջանակում անցկացվող […]

̰
Համագործակցության նոր հնարավորությունները քննարկելու նպատակով ԲՏԱ նախարարն այցելել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

16:28 16.10.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 15-ին այցելել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և ապագա պլաններին, քննարկելու համագործակցության հնարավորությունները: Նախարարը «Բազումք»-ի համահիմնադիրներ Հայկ Մարտիրոսյանի և Ավետիք Գրիգորյանի հետ շրջել է լաբորատորիայի տարածքով, ծանոթացել արբանյակային կապի վերգետնյա կայանքին, եղել թռիչքի կառավարման սենյակում, փոքր արբանյակների մշակման լաբորատորիայում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ […]

̰
Ֆինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 65 գիտական նախագիծ

18:22 15.10.2024

Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ: 2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթի նպատակն է ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնել գիտության ոլորտում […]

̰
WhatsApp-ում հնարավոր կլինի արագացնել տեսանյութը

13:52 15.10.2024

WhatsApp մեսենջերի օգտատերերը հավելվածը թարմացնելուց հետո կկարողանան հարմարեցնել տեսանյութերի նվագարկման արագությունը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։ Ըստ պորտալի՝ 24.20.78 թարմացումը տեղադրելուց հետո տեսանյութը կարող է արագացվել 1,5 և 2 անգամ, ինչը կօգնի օգտատերերին խնայել ժամանակը։ Գործելու է նաև «նկար նկարի մեջ» ռեժիմ, որը թույլ կտա չափափոխել տեսանյութի պատուհանը և շարժել այն էկրանով, ինչպես նաև […]

̰
Հայտարարվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողը

13:48 11.10.2024

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է ճապոնական «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությանը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու գործում ցուցաբերած ջանքերի համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։ «Ատոմային ռումբի հարվածից Հիրոսիմայից և Նագասակիից փրկվածների այս շարժումը, որը նաև հայտնի է որպես Հիբակուշա, ստանում է Խաղաղության մրցանակ՝ […]

̰
Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

22:10 10.10.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հիշեցնենք, որ «Սինոփսիս Արմենիան» նշում է  20-ամյակը և ԱՄՆ-ից դուրս «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումն է համարվում, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով: Հովիկ Մուսայելյանը խոսել է հետևյալ հարցերի շուրջ. որո՞նք են ընկերության 20 տարվա գործունեության արդյունքները, ի՞նչ նոր ուղղություններ կան «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերում, ՏՏ ոլորտի […]

̰
ԲՏԱ նախարարի տեղակալը Հունաստանում մասնակցել է օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ-միջոցառմանը

16:53 10.10.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-29-ը Հունաստանի Հանրապետությունում՝ Աթենքում, մասնակցել է «2024 FIRST Global Challenge» օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ-միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է «FIRST Global»-ի հիմնադիր Դին Կամենին, «XPRIZE»-ի հիմնադրամի հիմնադիր և նախագահ Փիթեր Դիամանդիսին, գործադիր տնօրեն Անուշե Անսարինին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «FIRST Global Challenge» օլիմպիական ոճի […]

̰
STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագիրը կներդրվի դպրոցներում ու քոլեջներում

16:28 09.10.2024

Հայաստանի հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում այսուհետ կներդրվի STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագիրը: Համապատասխան հուշագիրը ստորագրեցին ԿԳՄՍ նախարարը,  «Սինոփսիսի Արմենիա»-ի տնօրենը, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահը և Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության տնօրենը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
119 հայտ՝ «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության համար

11:28 09.10.2024

Ավարտվել է տեխնոլոգիական ստարտափների համար 26-շաբաթյա «Աքսելերացիոն ծրագրի» հայտերի ընդունման գործընթացը: Ընդունված հայտերի գնահատման առաջին փուլը կամփոփվի հոկտեմբերի 14-ին, որի ժամանակ կընտրվեն ծրագրին մասնակցության հնարավորություն ստացած 20 հաջողակ ստարտափները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթը հաղթած միջազգային հեղինակավոր «Plug and Play» ընկերությունը դասընթացները կանցկացնի Հայաստանում գործող սկսնակ ստարտափների համար: Աքսելերացիոն դասընթացների տևողությունը 14 շաբաթ […]

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը

17:54 07.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է գործադիր կոմիտեի կողմից կատարված աշխատանքը՝ հիմնված նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մասնավորապես, զեկուցվել է 8 աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը, որի տեսլականն է Հայաստանում […]

̰
Հայաստանը արհեստական բանականության զարգացման աճով դիրքավորվել է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն․ Մանթաշյան

14:20 07.10.2024

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի` WCIT 2024-ի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիրառելով Արհեստական բանականության ստեղծագործ և հաղորդակցային ուժը» (Enabling the Creative and Communicative Power of AI) թեմայով պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են նաև Ուգանդայի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության նախարարի տեղակալ Կոսմոս Մվիկիրեձեն և Ռուանդայի ՏՀՏ և նորարարության […]

̰
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է

13:41 06.10.2024

Մերիդիան էքսպո կենտրոնում «ԴիջիԹեք 2024»-ի շրջանակում անցակացվող DigiTalks-ի սրահում տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագրի տեղեկատվական հանդիպումը»՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան հանգամանալից ներկայացրել են նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսվող 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը։ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է իր […]

̰
Հակոբ Արշակյանը «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծման թեմայով պանելային քննարկմանը

18:52 04.10.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» պանելային քննարկմանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է ոլորտը կանոնակարգող օրենսդրության կարեւորության մասին, նշել, որ օրենսդիրի նպատակն է օժանդակել Կառավարությանը՝ բնագավառի քաղաքականությունն առավել արդյունավետ եւ կիրառելի դարձնելու համար: ԱԺ փոխնախագահն էկոհամակարգի զարգացման համատեքստում անդրադարձել է նաեւ […]

̰
«ԴիջիԹեք» ցուցահանդեսում ներկայացվել են հանրակրթության նորարարական ծրագրերը

16:48 04.10.2024

«Մերիդիան Էքսպո» կենտրոնում այսօր տեղի է ունեցել «ԴիջիԹեք» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, տարբեր տեխնոլոգիական ընկերություններ: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները համախմբող «ԴիջիԹեք» ցուցահանդեսում, ծանոթացել տաղավարներին: Տեխնոլոգիական ցուցահանդեսին ԿԳՄՍ նախարարությունը մասնակցում է […]

̰
21-րդ դարի գլխավոր աշխարհագրական հայտնագործությունները

15:46 04.10.2024

Եթե կարծում եք, որ մարդկությունը ուսումնասիրել է Երկրի յուրաքանչյուր սանտիմետրը, ապա դա այդպես չէ: Նույնիսկ 21-րդ դարում գիտնականներին հաջողվել է մի քանի հեղափոխական բացահայտումներ անել։ Այս մասին  հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Կրուբերա քարանձավի խորքերը Աբխազիայում գտնվող Կրուբերա-Վորոնյա քարանձավն առաջին անգամ հայտնաբերվել է 1960 թվականին, սակայն հետազոտողները սուզվել են ընդամենը 95 մետր: […]

̰
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները

20:44 03.10.2024

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները: Իր խոսքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները։ Ջենիֆեր Բեչըսը, […]

̰
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են դպրոցներում լաբորատորիաների ստեղծմանը վերաբերող հարցեր

16:23 02.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Շիզուկա Կունիմոտոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսական ղեկավար, տնօրենի տեղակալ Արմինե Խաչատրյանն ու ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանը: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է Շիզուկա Կունիմոտոյին և կարևորել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի […]

̰
Հայտնի են «Ներուժ 5.0» ծրագրի հաղթող ստարտափները

14:25 02.10.2024

Սեպտեմբերի 24-29-ը Դիլիջանում տեղի են ունեցել «Ներուժ 5.0» ծրագրի ամփոփիչ միջոցառումները և եզրափակիչ մրցույթը: 16 երկիր ներկայացրել է 28 ստարտափներ: «Գաղափար» և «Աճ» անվանակարգերում գնահատող ժյուրին ընտրել է 6 լավագույններին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Երեխաներին կարող ենք ցույց տալ գիտության կապը կյանքի հետ». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գիտության շաբաթվա մեկնարկին

18:44 01.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ազատության հրապարակում ներկա է եղել Գիտության շաբաթ նախաձեռնության մեկնարկային միջոցառմանը: Նախարարն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտիե նախագահ Սարգիս Հայոցյանի և միջոցառման կազմակերպիչների հետ շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ: Գիտության շաբաթը […]

̰
Կհստակեցվեն ռազմարդյունաբերության արտադրանքի կազմակերպմանն առնչվող հարաբերությունները

15:41 01.10.2024

Առաջարկվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին օժտել չորս նոր գործառույթով: Նպատակն է ավելի կանոնակարգել գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ձեւակերպումը, դրանց կազմումը, անցկացումը, հաշվետվությունը եւ ֆինանսավորումը: ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում առաջին ընեթրցմամբ ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարի խոսքով այսօր էլ […]

̰
Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը. վարչապետ

12:31 01.10.2024

Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովին: Նախ տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրերի դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ողջունել է Կառավարությունների ղեկավարներին, ֆորումի […]

̰
Հոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ

16:19 30.09.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում: Մեկնարկի միջոցառմանը կմասնակցի նաև […]

̰
Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

13:46 30.09.2024

Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (#WCIT2024), որն անցկացվում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական համակարգմամբ: «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո #WCIT2024-ն կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։ ՀՀ ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ իր […]

̰
Նիդերլանդներում հաքերները գողացել են բոլոր ոստիկանների անուններն ու կոնտակտային տվյալները

21:20 27.09.2024

Նիդերլանդների բոլոր ոստիկանների անուններն ու աշխատանքային կոնտակտային տվյալները գողացվել են կիբերհարձակման հետևանքով: Այս մասին խորհրդարանին ուղղված նամակում հայտնել է արդարադատության և անվտանգության նախարար Դևիդ վան Վիլը։ Նրա խոսքով՝ արտահոսքը տեղի է ունեցել ոստիկաններից մեկի կայքը կոտրելու հետևանքով։ Նախարարը ընգծել է , որ խոսքը բացառապես անունների, պաշտոնների, աշխատանքային շփումների մասին է։ «Սա չի վերաբերում անձնական տեղեկատվությանը […]

̰
Ասբեստի վտանգի գնահատում

20:19 27.09.2024

Ֆիլադելֆիան, ինչպես շատ հին քաղաքներ, ունի բազմաթիվ դպրոցական շենքեր, որոնք պարունակում են ասբեստ: Ասբեստը բնական սիլիկատային միներալների խումբ է, կազմված է երկար, տարբեր ձևի և գույնի բարակ մանրաթելերից, որոնք առաջին կարգի քաղցկեղածին են։ Այս մասին հոդված է հրապարկել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Հիմնականում հանդիպում են երկու տեսակի ասբեստներ՝ քրիզոթիլ (սպիտակ ասբեստ) և ամֆիբոլային։ Հետազոտությունները […]

̰
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

13:29 27.09.2024

Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 27-ին հրավիրված նիստի ընթացքում քննարկման ներկայացնելով ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությամբ […]

̰
Տեքստից ձայն. SHANTNEWS-ը կիրառում է արհեստական բանականության գործիքները

21:47 26.09.2024

Տեխնոլոգիան ու դրա հետ կապված նորարարությունները հիմնովին փոխում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ մեդիան։ Արհեստական բանականության կիրառմամբ ծրագիր է իրականացվում shantnews.am կայքում «Շանթ» ՀԸ-ի և «Վիրտուալ սոլուշընս» ընկերության համագործակցությամբ: Այդ մասին տեղեկությունները ներկայացրել է «Վիրտուալ սոլուշընս» ընկերության տնօրեն Ղևոնդ Ղազարյանը: Հայերեն տեքստի փողակերպում ձայնի կարող եք կատարել Armenain text to speach կայքի […]

̰
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան և մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները

15:05 26.09.2024

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության 7 սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն գրադարանների օգտագործման […]

̰
Սեպտեմբերի 29-ից երկնքում կհայտնվի «երկրորդ լուսինը»

21:09 24.09.2024

Սեպտեմբերի 29-ից Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան ականատես լինել հազվագյուտ տիեզերական երևույթի՝ Երկիրը ժամանակավորապես կունենա «երկրորդ լուսինը»: Այս մասին հայտնում է CBS News-ը: Իրականում դա 2024 PT5 աստերոիդն է՝ մոտ 10 մետր տրամագծով, որին դեպի իրեն կձգի Երկրի ձգողականությունը։ Ըստ գիտնականների, այս աստերոիդը վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար։ Այն պտտվելու է Երկրից մոտ 1 միլիոն […]

̰
Թռչնի գոմաղբի վերամշակման և օգտահանման տեխնոլոգիա

22:17 23.09.2024

Վերմիտեխնոլոգիան հատուկ բնապահպանական պայմաններում տարբեր սուբստրատների վրա գոմաղբի անձրևաորդերի աճեցման, կոպրոլիտի և որդերի կենսազանգվածի մշակման ու օգտագործման կազմակերպչական և տեխնոլոգիական միջոցառումների համակարգ է, որը զարգանում է առնվազն երկու ուղղությամբ․ վերմիկոմպոստավորում, որի հիմնական նպատակը տարբեր օրգանական թափոնների էկոլոգիապես անվտանգ մշակումն է և գոմաղբի անձրևաորդերի արտաթորանքի զանգվածի՝ կոպրոլիտների (կենսահումուս կամ վերմիկոմպոստ)՝ արտադրությունը, որը հանդիսանում է արժեքավոր օրգանական […]

̰
BACK_TO_TOP