TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+3.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Քննարկվել են տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի հետ համագործակցության նոր ուղղությունների հնարավորությունները

12:48 13.12.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՉԺՀ առևտրի նախարարության Եվրասիական վարչության երկրորդ աստիճանի տեսուչ Ճաո Ցյույանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպումը նպատակ ուներ մեկ անգամ ևս քննարկելու երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության նոր ուղղությունների հնարավորությունները։ Չինական կողմը ներկայացրել է գործակցության ընդլայնման մի շարք կետեր, ընդգծելով հատկարես բարձր տեխնոլոգիական […]

̰
ԱՄՆ-ը մտադիր է 2026 թվականին Երկրի ուղեծրում գտնվող օբյեկտների մոնիտորինգի համար արբանյակներ գործարկել

12:40 13.12.2024

Միացյալ Նահանգները նախատեսում է 2026 թվականին գործարկել Silent Barker արբանյակային համաստեղությունը՝ Երկրի ուղեծրում գտնվող օբյեկտների մոնիտորինգի համար, ԱՄՆ տիեզերական ուժերի ղեկավար, գեներալ Սթիվեն Ուայթինգի խոսքերն է մեջբերում Defense News-ը։ Ելույթ ունենալով Օռլանդոյում (Ֆլորիդա) ԱՄՆ տիեզերական ուժերի ասոցիացիայի կոնգրեսում, նա նշել է, որ առաջին նման սարքերը, որոնք գործարկվել են դեռևս 2023 թվականի սեպտեմբերին, դեռ փորձարկվում են: […]

̰
Ձեռք կբերվի 59 գիտական սարք. ամփոփվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթը. ԿԳՄՍՆ

17:50 12.12.2024

Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը: Մրցույթի արդյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ արժողությամբ: Ըստ հայտարարության՝ յուրաքանչյուր սարքի գնման համար նախատեսվել է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։ Այսպիսով՝ շահառու կազմակերպությունները ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության […]

̰
Հայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանողներ դեկտեմբերի 19-22-ը հնարավորություն կստանան մասնակցելու տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին

16:00 12.12.2024

Հայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանողներ դեկտեմբերի 19-22-ը հնարավորություն կստանան մասնակցելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպվող տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին: 4-օրյա միջոցառման ընթացքում 22 թիմերի բաժանված մասնակիցները կլուծեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ: Հաղթող թիմերը կստանան դրամական մրցանակներ՝ 1-ին տեղի համար՝ 2.5 մլն. ՀՀ դրամ, 2-րդ տեղի համար՝ 1.5 մլն. ՀՀ դրամ, 3-րդ տեղի […]

̰
Երկրի վրա ընկնող հրթիռների օգտագործված հարթակների թիվը հասել է տարեկան 300 միավորի

23:53 11.12.2024

Ներկայումս ավելի քան 300 հրթիռային հարթակների մնացորդներ ամեն տարի ընկնում են Երկիր: Այս մասին հայտնում է MIT Technology Review-ը՝ վկայակոչելով Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի ամերիկացի աստղաֆիզիկոս Ջոնաթան Մաքդաուելի հետազոտության տվյալները։ «Մենք ամեն տարի տեսնում էինք վերադարձող 50-ից 100 հրթիռային հարթակներ: Այժմ մենք տեսնում ենք տարեկան 300»,-ասել է գիտնականը: 2019 թվականին մթնոլորտում այրվել է մոտ 115 արբանյակ։ 2024 […]

̰
Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում խափանումներ են

22:41 11.12.2024

WhatsApp մեսենջերում, Facebook և Instagram սոցիալական ցանցերում խափանում են։ Այս մասին վկայում են Downdetector-ի տվյալները, որը վերահսկում է սոցիալական ցանցերի աշխատանքի հետ կապված խնդիրները։ Տեղեկությունների համաձայն՝ օգտատերերը խնդրին հիմնականում բախվում են հաղորդագրություններ ուղարկելիս։ Նշենք, որ այս խնդրին բախվում են նաև Հայաստանի օգտատերերը։

̰
Հնդկաստանը դեկտեմբերին տիեզերք կուղարկի անօդաչու առաքելություն

11:50 11.12.2024

Հնդկաստանը մինչև տարեվերջ տիեզերք կուղարկի անօդաչու առաքելություն՝ նախապատրաստվելու «Գագանյաան» տիեզերական թռիչքների ծրագրին: Այս մասին հայտարարել է պետնախարար Ջիտենդրա Սինգհը, ով վերահսկում է գիտությունն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև միջուկային և տիեզերական արդյունաբերությունը Հնդկաստանի նախարարների կաբինետում։ «Առաջին անօդաչու առաքելությունը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի վերջին»,-ասել է նա՝ հավելելով, որ նմանատիպ առաքելությունները «նախատեսված են համապատասխանաբար 2025 թվականի երրորդ […]

̰
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները

16:26 10.12.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ամփոփվել են 2024 թվականի մարտին կազմակերպված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները: Ֆինանսավորման է երաշխավորվել 17 նախագիծ (ցանկը՝ այստեղ): Այսպիսով՝ 17 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի առաջատար գիտական կազմակերպություններում՝ նպաստելու գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները օգտագերծելուն և Հայաստանյան գիտական միջավայր փոխառելուն, ինչպես […]

̰
Ուրուգվայը հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտում` հատկապես տեխնոլոգիական կրթության ուղղությամբ գործակցությամբ

14:04 10.12.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Ուրուգվայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Նուբարյան վարժարանի տնօրեն Խավիեր Պոլադյանին և Ուրուգվայի հանրային կրթության ազգային ադմինիստրացիայի (ANEP) Լեզվական քաղաքականության վարչության պետ Ալդո Ռոդրիգեսին: Նշվել է, որ Ուրուգվայի հետ մի շարք ոլորտներում գործակցության արդեն իսկ ձևավորված հաջող փորձ կա, բազմաթիվ ծրագրեր են […]

̰
Կայացել է Միջազգային հեռահաղորդակցության միության հետ համատեղ կազմակերպված ազգային կիբեռվարժանքը

11:00 06.12.2024

Հայաստանում առաջին անգամ Միջազգային հեռահաղորդակցության միության հետ համատեղ անցկացվում է պետական և մասնավոր համակարգերի կրիտիկական ենթակառուցվածքների համար նախատեսված ազգային կիբեռվարժանք։ Կիբեռվարժանքը կազմակերպվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և Միջազգային հեռահաղորդակցության միության (ITU) կողմից՝ ՀՀ Կենտրոնական բանկի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Միությունը մասնագիտացված միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում է շուրջ 190 պետություն և ավելի […]

̰
NASA-ն հետաձգել է Artemis ծրագրի լուսնային առաքելությունների մեկնարկը

00:00 06.12.2024

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հետաձգել է Artemis II և Artemis III լուսնային առաքելությունների մեկնարկը համապատասխանաբար 2026 թվականի ապրիլի և 2027 թվականի կեսերին: Այս մասին ասվում է NASA-ի տարածած հաղորդագրության մեջ։ ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում բացատրել է, որ տեղափոխումը պայմանավորված է «Օրիոն» տիեզերանավի ջերմային վահանի հետ կապված խնդիրներով։ […]

̰
Եվրոպայի ամենաժամանակակից օդերևութաբանական արբանյակը պատրաստ է շահագործման

19:54 05.12.2024

EUMETSAT-ի երրորդ սերնդի գեոստացիոնար արբանյակներից առաջինը՝ Meteosat-12-ը, անցել է լիարժեք շահագործման: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Սա կարևոր և ողջունելի խթան է հանդիսանում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) անդամներին ՝ կանխատեսելու վտանգավոր և առավել վտանգավոր եղանակային պայմանները և վերահսկելու կլիմայի փոփոխությունը: Meteosat-12-ի երկու հիմնական գործիքներն են համակցված ջերմային պատկերիչը և ամպրոպների պատկերման […]

̰
Օրենքը գալիս է բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջոցով ամբողջ տնտեսությունը զարգացնելու. ԱԺ-ն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված օրինագիծ   

12:48 04.12.2024

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 4-ին ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 5: Օրինագծերի լրամշակված փաթեթը 2-րդ ընթեցրմամբ դեկտեմբերի 3-ին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը […]

̰
Hyundai-ն ԱՄՆ-ից հետ է կանչում ավելի քան 226 հազար ավտոմեքենա

23:54 03.12.2024

Հարավկորեական Hyundai Motor ավտոարտադրողը հետ է կանչում ԱՄՆ-ից ավելի քան 226 000 ավտոմեքենա, որպեսզի դրանցում փոխարինի հետևի տեսախցիկները՝ հնարավոր անսարքությունները վերացնելու համար, հայտնում է MarketWatch-ը։ Հետկանչը վերաբերում է 2021 և 2022 թվականների Santa Fe և Elantra մոդելներին: Փաստաթղթերում, որոնք Hyundai-ն ուղարկել է ԱՄՆ կարգավորող մարմիններին, ասվում է, որ զոդման միացումներում կարող են ճաքեր առաջանալ, որոնք […]

̰
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

13:53 02.12.2024

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-07:00-ն, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։

̰
«Ալ Ջազիրայի» հետ զրույցում Մխիթար Հայրապետյանը խոսել է Հայաստանի՝ միջազգային տեխնոլոգիական կենտրոն դառնալու տեսլականի մասին

16:05 01.12.2024

«Ալ Ջազիրայի» հետ զրույցում ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը խոսել է Հայաստանի՝ միջազգային տեխնոլոգիական կենտրոն դառնալու տեսլականի, արհեստական բանականության, հանրային կառավարման բարեփոխումների, ինչպես նաև մարդկային կապիտալի մեջ արվող շարունակական ներդրումների մասին։ Այս մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

̰
Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգը

16:26 28.11.2024

Գործադիրը հաստատել է «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ կապահովվի «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի ֆինանսավորումը և ընթացակարգի համաձայն նվիրաբերության պայմանագրերի կնքումը: «Ներուժ»-ը սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու […]

̰
Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […]

̰
Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […]

̰
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

20:45 26.11.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […]

̰
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

20:23 26.11.2024

Ոչ միայն դրախտային կղզիների լողափերը կարող են պարծենալ սպիտակաձյուն ավազներով, որոնք նման են շաքարավազի կամ ճենապակու: Երկրի վրա, որտեղ, ինչպես ասում էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ամեն ինչ կարող է պատահել, կա մի զարմանալի վայր, որտեղ սպիտակ ավազները տեղակայված են ծովերից և օվկիանոսներից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իհարկե, դա անապատ է։ Այս մասին հոդված է հրապարակել […]

̰
Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում:

̰
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […]

̰
Աշխարհում առաջին անգամ թոքերի  կրկնակի փոխպատվաստում է  կատարվել ռոբոտի միջոցով

10:36 23.11.2024

Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […]

̰
Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին

10:51 22.11.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք […]

̰
Մխիթար Հայրապետյանը այցելել է Picsart Academy կրթական հաստատություն

22:16 20.11.2024

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է Picsart Academy, որը հանրահայտ Picsart ընկերության կրթական հաստատությունն է՝ մասնագիտացած տեխնոլոգիական տարբեր ուղղություններով մասնագետների պատրաստման գործում։ Picsart Academy-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարը շրջել է ակադեմիայում, ծանոթացել դասընթացների բովանդակությանը, արդյունավետությանը, ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին։ Նշվել է, որ իրենք վերջին տարիներին կրթական տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ նպատակ ունենալով […]

̰
LG-ն ներկայացրել է ճկուն էկրան, որը ծալվում է, ճկվում և կարող է դիմակայել 10 000 ձգումների

00:00 20.11.2024

Հարավկորեական LG ընկերությունը ցուցադրել է 12-18 դյույմ անկյունագծով ճկուն դիսփլեյի նախատիպը։ Այն ի վիճակի է փոխել ձևը՝ պահպանելով գունային գամման: Նոր էկրանը կարող է ճկվել և ձգվել՝ ի տարբերություն սովորական ճկուն էկրանների, որոնք կարող են միայն թեքվել կամ ծալվել: LG-ի տվյալներով՝ էկրանը կարող է ձգվել ավելի քան 10 000 անգամ՝ չվնասելով պատկերի որակը, նույնիսկ դժվար […]

̰
Հանրային քննարկում. գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում

21:50 19.11.2024

Գիտության դերի մասին ավելորդ կլինի, որ այս շրջանակում խոսենք: Բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում, եւ, ընդհանրապես, աշխարհում, գիտությունը նորարարություններն են, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում: Եվ մանավանդ Հայաստանի աշխարհագրական դիրքը, առավելություններն ու ավանդույթները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գիտակրթական, տեխնոլոգիական ներդրումներն են, որ առավելագույն արդյունք կարող են ապահովել: Այս մասին ասել է ԱԺ նախագահի […]

̰
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգում մրցանակը հանձնել է նախարարի առաջին տեղակալը

11:45 19.11.2024

Ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը, տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ միջոցառումն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը և մրցույթի անվանակարգերն ընտրվում են՝ հաշվի առնելով ընթացիկ տարում առկա մարտահրավերներն ու պետության առաջնահերթությունները: «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգում […]

̰
Չինաստանի ավիաշոուի ժամանակ ցուցադրվել է հաջորդ սերնդի գերձայնային կործանիչի մոդելը

00:00 19.11.2024

Չժուհայում Airshow China 2024 ցուցահանդեսում ներկայացվել է նոր սերնդի գերձայնային չինական կործանիչի մոդելը, որը կոչվում է «Սպիտակ կայսր»։ Մոդելի կողքին գտնվող ստենդի վրա տեղադրված տեղեկատվության համաձայն՝ նոր կործանիչը կկարողանա կատարել ոչ միայն մարտական և հետախուզական առաջադրանքներ, այլև հարթակ կդառնա ռադիոէլեկտրոնային պատերազմի համար։ Դիզայնի տարբեր տարրերը պետք է նվազեցնեն «Սպիտակ կայսրի» ռադարային նկատելիությունը՝ բարձրացնելով դրա արդյունավետությունն […]

̰
BACK_TO_TOP