11:50 21.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական […]
09:29 21.03.2025
Անահիտ Մանասյանը կարևորել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և ընդգծել համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 20-ին բացման խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի Համակարգային խորհրդի առաջին նիստին։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀԵԼՓ ծրագրի «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի […]
20:56 20.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը։ Պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ նման խոսքը վերջին օրերին ստացել է լայն տարածում։ Հատկապես ակնառու է առանձին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, […]
19:47 20.03.2025
Մարտի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նորատուս գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրամիջոց: Նույն օրը ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 123 գրամ դեղնականաչավուն զանգվածով երկու տարա: Նա հայտնել է, որ մարիխուանան կանեփի վայրաճ թփերից պատրաստել է ինքը` անձնական օգտագործման համար: *** Նույն օրը Գեղարքունիքի […]
19:11 20.03.2025
Մարտի 17-ին` ժամը 12:29-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 30-ամյա կինը հայտնել է, թե իր վրա շուն է հարձակվել, ամուսինը փորձել է խնդիրը պարզել շան տիրոջ հետ, սակայն ամուսնուն ծեծի են ենթարկել, զենք են պահել վրան, ցանկացել կրակել: Նա հավելել է, որ ամուսինը արնաշաղախ է: Մեկնել են Կոտայքի քրեական և համայնքային ոստիկաններ ու պարեկներ: Ձեռնարկված […]
17:48 20.03.2025
Մարտի 15-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ կորել է դրամապանակը, որում եղած բանկային քարտով գնումներ են կատարել: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ստացվել են տեղեկություններ, որ նշված արարքը կատարել է Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ: Մարտի 19-ի առավոտյան ժամը 8:20-ին, գողություն կատարելու կասկածանքով, նա ձերբակալվել և […]
17:35 20.03.2025
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները մարտի 19-ին համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Հրազդանի բնակիչ 22-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահում է հրազեն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա նույն օրը, կեսգիշերն անց, Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել […]
15:31 20.03.2025
Փետրվարի 24-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել նրա բնակության վայրում: Ջերմոցում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 72 գրամ զանգվածով պարկ, իսկ նկուղում` նույն զանգվածով լցված […]
15:07 20.03.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, մարտի 19-ին, կեսգիշերն անց, Գարեգին Նժդեհի հրապարակից, ապօրինի կերպով գազային օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կրելու կասկածանքով, ձերբակալել և վարչություն են տարել 21-ամյա երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, մյուսի մոտ՝ 15 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: Երիտասարդները […]
14:56 20.03.2025
Մարտի 12-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Գետափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող՝ իրեն պատկանող ոչ բնակելի կիսակառույցի պատուհանը բացել ու գողացել են օդորակիչներ և շինարարական գործիքներ՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Մարտի 19-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Քրեական ոստիկանության Վայոց […]
14:42 20.03.2025
Տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ: ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 20-ին գումարված նիստում ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Հիմնական զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո ներկայացվել են մի […]
12:52 20.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 53, հոգեկան ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման և թմրանյութի իրացման՝ 6-ական, խարդախության՝ 5, ֆիզիկական ներգործության […]
11:12 20.03.2025
Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում․ Կհանվի Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայումս սահմանված վերին տարիքային սահմանափակումը (35 տարին լրացած անձինք ներկայումս չեն կարող անցնել ծառայության)։ Արդյունքում, ոստիկանությունում ծառայության կանցնեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք տիրապետում […]
21:12 19.03.2025
Մարտի 20-ին և 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն ՆԳՆ սպասարկման գրասենյակները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարության առաջնահերթություններից է քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավումը՝ կարևորելով նրանց ժամանակի ու ռեսուրսների խնայումը։
19:18 19.03.2025
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 18-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Կ․Մ․-ի մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, և wi-fi սարք, որոնք Կ․Մ․-ն թաքցրել էր գոտկատեղում։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
18:26 19.03.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդն ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և տանը պահում է թմրանյութ: Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]
16:16 19.03.2025
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուղնի 7-րդ թաղամասի բնակիչ 65-ամյա տղամարդը տանը և կից շինություններում ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Փետրվարի 27-ին, ժամը 18.45-ին, 65-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին: Նա չժխտեց, որ տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ ու տանն ապօրինի պահում է թմրանյութ` անձամբ օգտագործելու համար: Նախաձեռնված […]
15:05 19.03.2025
Մարտի 19-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելում» գտնվող 25-ամյա Պետրոս Ղ.-ն դուրս է շպրտվել մեքենայից և տեղում մահացել, իսկ 22-ամյա երիտասարդը և «Հյունդայիի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
14:40 19.03.2025
Երևանի պարեկները մարտի 18-ի գիշերը Անդրանիկի փողոցում «դրիֆտ» կատարելու կասկածանքով ձերբակալել, և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
13:18 19.03.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Դ-ն 2023 թվականի հունվարի 15-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» […]
12:36 19.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 8, սառը զենքի հայտնաբերման՝ 6, ֆիզիկական ներգործության, հոգեկան […]
11:33 19.03.2025
Մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի դիակը։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում […]
00:29 19.03.2025
Տեխնիկական միջոցների տիրապետում, ղեկի հմուտ կառավարում, էքստրեմալ իրավիճակներից դուրս գալու ունակություն։ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողները կատարելագործում են մեքենա վարելու հմտությունները: Այդ համատեքստում պարեկային ծառայողների համար անցկացվել են վարժանքներ. ՆԳՆ կրթահամալիրում ստացած գիտելիքները ժամանակ առ ժամանակ կատարելագործելու կարիք է լինում։ Դասընթացավար Էդուարդ Եղյանը նշում է, որ Պարեկային ծառայության հետ համագործակցում են 2021 թվականից. սովորեցնում են […]
22:48 18.03.2025
Հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, իսկ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելն է։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Մարտի 20-ին՝ ժամը 11.30-15.30, միաժամանակ ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզի […]
17:04 18.03.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է միջազգային համագործակցության շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները: ՀՀ-ում Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Գիորգի Շարվաշիձեն կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի քննչական մարմինների միջև առկա սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է […]
13:17 18.03.2025
Մարտի 18-ին, կեսգիշերին մոտ, Երևան-Մեղրի ճանապարհի 73-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԳԱԶ 53-12» բեռնատարը և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան։ «Շկոդայի» վարորդը տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:
13:04 18.03.2025
Մարտի 17-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի բնակիչներից մեկը բակում ապօրինի պահում է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն: Ստուգման նպատակով մեկնած ոստիկաններին սեփականատերը հայտնել է, որ տան վերջնամասում գտնվող կիսաքանդ շինության ներսում` փոսի մեջ, զենք կա: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննությամբ հայտնաբերվել է հիշյալ հրացանը: Կազմված փաստաթղթերն […]
12:32 18.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 52, թմրանյութի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, […]
19:11 17.03.2025
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ջրարբի գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա: Տեղեկությունը ստուգելուց հետո փետրվարի 26-ին իրավապահներն այցելեցին երիտասարդին: Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ երիտասարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային երկու փաթեթ` ընդհանուր 34 գրամ քաշով: Երիտասարդը հայտնեց, որ կանեփն ինքն է քաղել գյուղի մոտակայքի […]
18:54 17.03.2025
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրենց սպասարկման տարածքում, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվել է գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, մեկ մահակ, նաև` մարիխուանայի նմանվող զանգված: Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում` չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 և ծախախոտային […]