17:50 13.01.2025
Հունվարի 12-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կիևյան-Օրբելու փողոցների խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, 3 փաթեթ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով, պլաստիկ 2 քարտ, որոնց վրա առկա […]
16:42 13.01.2025
Հունվարի 10-ին և 11-ին ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին՝ կեսիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ […]
16:23 13.01.2025
Հունվարի 11-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ազատան բնակավայրի վարչական տարածքում ապօրինի հատում են համայնքապատկան ծառեր: Պարզաբանումներ կատարելու նպատակով Ազատան համայնքի 26 և 38 տարեկան բնակիչները հրավիրվել են Ոստիկանության Ախուրյանի բաժին։ Տղամարդկանցից մեկը հայտնել է, որ իրենք բենզասղոցով ապօրինի հատել են տարբեր չափերի 8 ուռենի` իրենց տուն տեղափոխելու և որպես վառելափայտ օգտագործելու […]
16:04 13.01.2025
Հունվարի 11-ին Կապան քաղաքի Շինարարների փողոցում ծառայություն իրականացնելիս Սյունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա, որի սրահի ետնամասում, ակնհայտ տեսանելի հատվածում, հայտնաբերել են առանց համապատասխան փաստաթղթերի ակոսափող հրազեն, պահեստատուփով մարտական փամփուշտներ, խլացուցիչ և նշանառության սարք։ 37-ամյա վարորդը հայտնել է, թե դրանք իր հետ բերել է ԼՂ-ից։ Փաստաթղթերն ուղարկվել են քննչական մարմին։ Հանգամանքները […]
15:03 13.01.2025
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հունվարի 10-ին անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Ներկա էին նաև Ոստիկանության պետի տեղակալները։ Քննարկվել են օպերատիվ իրավիճակի, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հենասյունային ուղղությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, վեր են հանվել թերություններ, առաջարկվել […]
14:43 13.01.2025
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից (այսուհետ՝ Համայնքի նախկին ղեկավար) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթի նյութերը: Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով […]
14:23 13.01.2025
Հունվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.10-ի սահմաններում շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Ազատամուտի բնակիչ 47-ամյա Էդիկ Ս.-ին: Ժամը 14․30-ի սահմաններում հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է: Նաև պարզվել է, որ կատարվածը դանակահարություն չէր. ախտորոշվել է «աջ ազդրի հրազենային մեծ վերք»: […]
14:01 13.01.2025
Հանցագործությունների դեմ Գեղարքունիքի պարեկների ամենօրյա պայքարի արդյունք են նաև թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները: Ներկայացնենք վերջին օրերի բացահայտումներից մի քանիսը: Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Բաժնում նա պարեկներին է ներկայացրել մարիխուանայով փաթեթ և […]
11:45 13.01.2025
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան մոտենան։ Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները և մարզի պարեկները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի հասցեներից մեկում վիճաբանել է Երևանում […]
11:37 13.01.2025
2025 թվականի հունվարի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 2-ին Ա.Կ.-ն մի խումբ անձանց հետ կազմակերպել ու ղեկավարել է «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված երկու զոհված զինծառայողների գերեզմաններից վերջիններիս ծնողների կողմից դրված ծաղիկների հափշտակությունը, որից հետո վերջիններս […]
17:10 12.01.2025
Այսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի […]
14:38 12.01.2025
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Խորհրդանշական օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԲԴԽ նախագահը և արդարադատության նախարարը։ Նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորել է տոնական օրվա առթիվ՝ շեշտելով դատական իշխանության անկյունաքարային դերը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման գործում, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորելով արդարադատության իրականացումը, դատական համակարգի նշանակությունը […]
12:04 11.01.2025
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ […]
11:50 11.01.2025
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել […]
15:16 10.01.2025
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում «Նիսան» մակնիշի մեքենան կողաշրջվել է, և արգելափակված անձինք քաղաքացիների շնորհիվ դուրս են բերվել: Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.45-ին «Նիսան» մակնիշի մեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 68-ամյա […]
15:10 10.01.2025
Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են բոլոր դատական պրոցեսները ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ Եվրոպական դատարանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց նկատմամբ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարվելու մասին հարցին։ Անդրադառնալով դիտարկմանը, թե եթե […]
10:45 10.01.2025
ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական կարգավորումների հիմնական նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձևավորումն է։ Ըստ կարգավորման՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է […]
18:51 09.01.2025
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝ Արփա գետի ափին, Եղեգնաձորի բնակիչ 40-ամյա մի տղամարդ ապօրինի հատել է մեծ քանակությամբ ծառեր: Համայնքային ոստիկաններն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները ստացված տեղեկությունները համատեղ իրացրին հունվարի 8-ին։ Նշված վայրում նրանք հայտնաբերեցին նոր հատած ուռենու […]
17:30 09.01.2025
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 29 և 31 տարեկան ամուսինները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տարբեր հատվածներից գողացել են Ամանորի զարդարանքի խաղալիքներ և տեղափոխել իրենց բնակության վայր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին նրանք հրավիրվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը և ներկայացրել 54 խաղալիք: Կազմված […]
17:20 09.01.2025
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին իրավասու դատարան է հանձնել անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու միջոցով մեկ այլ անձի ինքնասպանության փորձի հասցրած Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործը: Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ա.-ն, 2020 թվականի օգոստոսից սիրային հարաբերություններ է ունեցել իգական սեռի անձի հետ, ձեռք է բերել և պահել նրա […]
16:43 09.01.2025
Հունվարի 8-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 2 ինքնաձիգ, 4 ատրճանակ, մեկը՝ ինքնաշեն, 3 նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 938 փամփուշտ, սվին-դանակ, կարճեցված փողով հարթափող հրացան, երկփողանի և մեկփողանի որսորդական հրացաններ: Ոստիկանությունից կրկին հորդորում են […]
16:16 09.01.2025
Վաղարշապատի համայնքային ոստիկանները հունվարի 5-ին տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի 57-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է թմրանյութ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու տանը կատարված զննության ժամանակ նա իրավապահներին ներկայացրել է ափիոնի նմանվող զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
15:04 09.01.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին: Նախարարը շնորհավորել է Ծովինար Թադևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանին՝ բարձր գնահատելով նրա աշխատանքային գործունեությունը: Նախարարն ընդգծել է, որ իրականացված բազմաթիվ աշխատանքների շարունակականությունը կապահովի նորանշանակ պետը: […]
13:13 09.01.2025
Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալը և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար՝ 4 տարի 9 ամիս 11 օր և 4 տարի 10 ամիս 6 օր ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի օգոստոսի 29-ին հաստատել էր […]
11:02 09.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 9, հոգեկան ներգործության՝ 6, անձնական […]
18:06 08.01.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 2 անշարժ գույք Երևան քաղաքում՝ ընդհանուր 766 միլիոն […]
15:41 08.01.2025
2025 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի […]
14:48 08.01.2025
20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։ Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 140 947 որոշում։ Ուշադրություն. […]
14:35 08.01.2025
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 29-ամյա տղամարդը գտնվում է Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկում։ Ոստիկանները մեկնել են հիշյալ տուն և հետախուզվողին առաջարկել՝ իրենց հետ կամովին ներկայանալ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանում։ Երիտասարդը, սակայն, դանակով հարձակվել և փորձել է հարվածել ոստիկանի կրծքավանդակին։ […]
14:28 08.01.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Տավուշի մարզում. 1 գույքի […]