09:51 05.02.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցները նախանշել են […]
16:54 04.02.2025
Փետրվարի 1-ին՝ ժամը 16։20-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Թամրուչի փողոցում երկու մեքենաների ուղևորներ մահակներով հարվածում են միմյանց։ Նշվել է նաև, որ ավտոմեքենաներից մեկի դիմապակին կոտրած է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեում անհայտ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Ժամեր անց հիվանդանոցից ստացվել է […]
16:27 04.02.2025
Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երկաթուղայինների փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը պահում և օգտագործում է թմրանյութ: Հունվարի 27-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա տարբեր գրպաններում հայտնաբերվեց տարբեր տեսակի ծխախոտի երեք տուփ: Դրանցից մեկում կար կանեփի 13 սերմ, մյուսում` դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ երրորդում` կանեփանման զանգվածով կաթուցիչ: Նա հայտնեց, […]
16:16 04.02.2025
Ներքին գործերի նախարարությունում փետրվարի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման ու արձագանքման, քննության իրականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳ նախարարության, Համայնքային ոստիկանության, Քննչական կոմիտեի և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներկայացվել են կենդանիների նկատմամբ […]
15:39 04.02.2025
Համայնքային ոստիկանություն Արտաշատի բաժնում հունվարի 11-ին Այգեստան գյուղի 44-ամյա մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ իր հողատարածքից գողացել են երկաթյա խողովակներ: Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանները պարզել էին, որ հունվարի 10-ից հունվարի 11-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում նշված հողամասից գողացել են երկաթյա 18 խողովակ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել […]
14:30 04.02.2025
Հունվարի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող ջրի հաշվարկային ցուցիչը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է Ավան-Առինջում հաշվառված 25-ամյա մի երիտասարդ։ Նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, ու ոչ միայն այդ գողությունը։ […]
19:42 03.02.2025
Հունվարի 27-ից փետրվարի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4175 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 269 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 300 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 44, չամրակապված վարելու՝ 773, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 317, վարելիս հեռախոսից […]
18:22 03.02.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը պահում և օգտագործում է թմրամիջոց։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված տվյալները, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած զանգվածով կաթուցիչ և մոտ 3 գրամ […]
18:05 03.02.2025
Փետրվարի 1-ին՝ ժամը 20:37-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Իսակովի պողոտայում գործող ընկերություններից մեկը, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ընկերության 21-ամյա աշխատակիցը: Հաջորդ ահազանգը «Աստղիկ» բժշկական կենտրոնից էր. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր դիմել 18-ամյա երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու […]
16:40 03.02.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […]
13:20 03.02.2025
Հունվարի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող ջրի հաշվարկային ցուցիչը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է Ավան-Առինջում հաշվառված 25-ամյա մի երիտասարդ։ Նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, ու ոչ միայն այդ գողությունը։ […]
12:30 03.02.2025
Փետրվարի 1-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղի սկզբնամասում «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին: Ուղևորը՝ 28-ամյա Վազգեն Ն.-ն, մահացել է, իսկ 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:21 03.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ […]
12:12 03.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 204 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 42, թմրանյութի հայտնաբերման՝ 39, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 15, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության` […]
10:41 03.02.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն և քրեական աստիճանակարգություն ունեցող Ա.Ա.-ն մասնակցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող անձանց միավորմանը: Մասնավորապես՝ Ա.Ա.-ն մասնակցելով Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, վերջինիս հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում իրականացրել է դրամական […]
09:33 03.02.2025
Ապօրինի մասնավորեցված 15 գույք 2024-ին վերադարձվել է պետությանը: Վերջին 3 տարում դատախազները վերականգնել են մոտ 8 միլիարդ դրամի գույքային վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Տեսանյութն՝ այստեղ։
20:25 01.02.2025
Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի […]
16:25 31.01.2025
Հունվարի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ հունվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Արթիկում գտնվող ընկերություններից մեկի չշահագործվող տարածքի պատուհանի ճաղավանդակը պոկելու և մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են շենք և գողացել հաստոցների մեխանիզմներ ու էլեկտրական տարբեր շարժիչներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: Մեկնել է օպերատիվ խումբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]
15:13 31.01.2025
Կոտայքի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Գեղիի 48-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է զենք և զինամթերք: Հունվարի 30-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նրա տանը. հայտնաբերել է ինքնաձիգի քսանյոթ փամփուշտ և հրացան: 48-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
14:55 31.01.2025
Հունվարի 30-ին Երևանի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց պահելու ու օգտագործելու կասկածանքով Իսահակյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է վեց փամփուշտով լիցքավորված մարտականի ձևափոխված թմբուկավոր ատրճանակ, երկու փամփուշտ, գաղտնի փականով ծալովի դանակ և դեղնականաչավուն զանգված։ Նա հայտնել է, թե զանգվածը մարիխուանա […]
14:45 31.01.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն […]
11:20 31.01.2025
2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը տեղեկանալով, որ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից օգտագործված սմարթֆոն […]
16:10 30.01.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հունվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 21 և 24 տարեկան երկու երիտասարդ զբաղվում են կեղծ թղթադրամների իրացմամբ։ Ըստ տեղեկության՝ նրանք հունվարի 22-ին կեղծ 100-դոլարանոց է իրացրել Գյումրիի Խորենացու փողոցի սուպերմարկետներից մեկի տարադրամի փոխանակման կետում։ Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի […]
14:32 30.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 39, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության` 12, ֆիզիկական ներգործության՝ 10, վարժական հավաքից խուսափելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, […]
12:55 30.01.2025
2011-2018 թվականներին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Ա.Ս.-ն 2011-2019 թվականներին զբաղեցնելով Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի խորհրդի նախագահի պաշտոնը՝ եղբոր, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ս․-ն նպատակ ունենալով […]
12:40 30.01.2025
Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում․ «Նիվա»-ների վարորդները Մարտունիում մեքենաները վարում էին անկանոն՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։ Գեղարքունիքի մարզի պարեկները և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են այդ վարորդների ինքնությունը։ Վարորդները, «Նիվա»-ներով հանդերձ, ներկայացվել են Համայնքնային ոստիկանության Մարտունու բաժին։ Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն […]
20:29 29.01.2025
Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր և մարտական դիրքեր: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։
17:10 29.01.2025
2024 թվականի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել է 1911 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) աշխատողների նկատմամբ կիրառվել են 632 կարգապահական տույժեր։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 561 կարգապահական […]