10:56 27.01.2025
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ մասնավորապես իրավապահ և միգրացիոն ոլորտներում։ Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ փոխանցելով նաև Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի շնորհավորանքը։ ՆԳ նախարարն ընդգծելով միգրացիոն ոլորտում նախարարության […]
10:30 27.01.2025
Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Վճռով Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 […]
18:33 24.01.2025
Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ՝ Գ.Ա.-ի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի կողմից պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Քննչական […]
17:55 24.01.2025
Հունվարի 24-ին Երևանի պարեկները տեղեկություն են ստացել, որ նախորդ օրը մայրաքաղաքի Նար-Դոսի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել է, այսպես կոչված՝ դրիֆթ։ Իրավապահները ճշտվել են վարորդի ինքնությունը։ Նույն օրը՝ ժամը 12:00-ին, 29-ամյա երիտասարդը Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, […]
17:46 24.01.2025
Հունվարի 23-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու հսկիչ-անցագրային կետի դիմաց գտնվող զննությունների համար նախատեսված սենյակում ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ռ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա. Ս.-ին: Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ թաքցրած ներքնազգեստում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: Այս մասին հայտնում են […]
16:04 24.01.2025
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում դիակ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել է Ալավերդի քաղաքում հաշվառված 39-ամյա տղամարդու դիակը՝ արնաշաղախ և մարմնի տարբեր մասերի վնասվածքներով: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի և […]
15:44 24.01.2025
Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Դատախազը Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ 2025 թվականի հունվարի 13-ին հարուցել է հանրային քրեական հետապնդումներ՝ […]
13:30 24.01.2025
Հունվարի 22-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ընդունել է ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությանը։ Փրկարար ծառայության տնօրենը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարձր գնահատելով Փրկարար ծառայության և ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Կամո Ցուցուլյանն անդրադարձել է համատեղ իրականացվող ուսումնավարժանքների արդյունավետությանը, Աղետների ռիսկի […]
12:05 24.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության` 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 10, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, վարժական հավաքից խուսափելու՝ 4, […]
18:32 23.01.2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու կալանավորված անձ Կ․Հ․-ին թմրամիջոց փոխանցել կարճատև տեսակցության ժամանակ։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 22-ին կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․Հ․-ին և վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել կասկածելի փաթեթներ։ Փաթեթներում առկա են եղել […]
18:06 23.01.2025
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա երիտասարդը մոտը պահում է թմրանյութ և «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում թմրամիջոցների իրացմամբ: Հունվարի 8-ին՝ կեսօրից քիչ անց, Գյումրիի Բաղրամյան փողոցում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Ամասիայի համայնքային բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ նախորդ օրը […]
16:05 23.01.2025
Դատախազը 2025 թվականի հունվարի 21-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հ.Մ.-ն 2023 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Հ.Մ.-ն վերջինիս կազմում ընդգրկել […]
15:36 23.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 32, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության` 7, հոգեկան ներգործության՝ 4, ֆիզիկական ներգործության ու անձնական […]
14:53 23.01.2025
Հունվարի 22-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը` Հայաստանում փոխդեսպան Դեյվիդ Ալենի և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդիի գլխավորությամբ։ Ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ և թիրախային համագործակցությունը, որը վերջերս Վաշինգտոնում ձևակերպվեց արդեն որպես ռազմավարական գործընկերություն։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարությունն […]
12:58 23.01.2025
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը 44-ամյա մի տղամարդու կողմից շահագործվող մրգի կրպակից կատարել են գողություն, ապա հրկիզել են կրպակը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արարքը կատարել է 59-ամյա տղամարդը: […]
11:05 23.01.2025
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և […]
18:42 22.01.2025
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024թ-ին հաստատվել է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման, սննդի քանակի և որակի հսկողության կարգն ու ձևերը, համաձայն որի՝ ճաշացուցակը կազմելիս ազատազրկվածի դիմումի հիման վրա, հաշվի են առնվում նաև ազգային և կրոնական նախընտրությունները։
16:04 22.01.2025
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ հափշտակել են ուղեբեռը, ոսկյա մատանին և արծաթյա զարդերը: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգողի` օտարերկրյա 27-ամյա քաղաքացու բնակության վայր են այցելել հայրենակից 29-ամյա և 23-ամյա երիտասարդներ: Մեկը խոհանոցից վերցրած […]
15:44 22.01.2025
Հունվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի բնակիչ, 67-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել է, թե վնասվածքը ստացել է աստիճաններ բարձրանալիս ճաղավանդակին ընկնելու հետևանքով։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության […]
14:47 22.01.2025
Հունվարի 21-ին ջրային պարեկները, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի 24-ամյա վարորդը ներկայացրել է ատրճանակ և փամփշտատուփ՝ 2 փամփուշտով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
11:12 22.01.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ի և ՂՀ-ի միջև փոխգործակցության մակարդակը, մասնավորապես՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում: Կողմերը քննարկել են վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները, անդրադարձ է եղել արդարադատության ոլորտի թվայնացմանը՝ […]
19:27 21.01.2025
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:55 21.01.2025
Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք:
17:17 21.01.2025
Հունվարի 20-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու մոտակայքում գտնվող պարսպապատ մի տարածքում նկատել են երկու քաղաքացու «ԳԱԶել» մակնիշի մեքենան երկաթի կտորներ բեռնելիս: Պարզելով, որ նրանք որևէ կապ չունեն նշված տարածքի հետ՝ պարեկները, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել են Վանաձորի բնակիչ 40-ամյա տղամարդուն ու Այգուտ գյուղի բնակիչ 59-ամյա վարորդին և մեքենայով հանդերձ […]
16:54 21.01.2025
Համանքային ոստիկության Արմավիրի բաժնի ծառայողները հունվարի 16-ին Նորապատ գյուղում ստուգման նպատակով մոտեցել են «ԳԱԶ-33021» մակնիշի մի բեռնատարի, որը բարձած էր փայտանյութով: Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 39-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթուղթ, ըստ որի` մեքենայում պետք է լինեին 2,5 խորանարդ մետր հաճարենու կոճղեր: Սակայն ակնհայտ էր, որ թափքում մոտ 4 խորանարդ մետր փայտանյութ կա` հաճարենի և […]
16:34 21.01.2025
Հունվարի 20-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 49-ամյա մի տղամարդ Էջմիածին քաղաքում իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` ձեռք է բերում և վաճառում առանց համապատասխան դրոշմավորման և մակնշման ծխախոտներ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով նույն օրն իրավապահներն այցելել են նշված հասցե: Բանավոր հարցմանն ի պատասխան տղամարդը նշել է, որ խանութում ունի վաճառելու նպատակով պահած` առանց […]
14:57 21.01.2025
ՀՀ արդատարադության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման համատեքստում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ աշխատաժողովին: Դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարը կարևորել է ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարվող ամենօրյա մեծածավալ աշխատանքը: Նա ընդգծել է այն դերը, […]
12:27 21.01.2025
Հունվարի 20-ին, ժամը 8-ին, Արմավիր քաղաքի Երևանյան և Թումանյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա Հրանուշ Գ.-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
10:25 21.01.2025
Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էւում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրումը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման կարեւոր բայց ոչ ամբողջական համակարգ է, որովհետեւ կան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի համատեղ չբնակվող անդամներ, ընկերներ, մոտ եւ հեռավոր ազգականներ, ովքեր […]
17:50 20.01.2025
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող ծառայողը հայտնել է, որ պահակետի քողարկող պատի կողմից հիմնարկի խցերից մեկում ներնետում է կատարվել պարանի միջոցով: Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես իրականացրել են հիշյալ խցի չնախատեսված խուզարկություն: Արդյունքում կալանավորված անձ Ա. Ս.-ի մահճակալի վրայից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 1 ականջակալ և […]