12:30 03.02.2025
Փետրվարի 1-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղի սկզբնամասում «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին: Ուղևորը՝ 28-ամյա Վազգեն Ն.-ն, մահացել է, իսկ 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:21 03.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ […]
12:12 03.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 204 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 42, թմրանյութի հայտնաբերման՝ 39, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 15, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության` […]
10:41 03.02.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն և քրեական աստիճանակարգություն ունեցող Ա.Ա.-ն մասնակցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող անձանց միավորմանը: Մասնավորապես՝ Ա.Ա.-ն մասնակցելով Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, վերջինիս հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում իրականացրել է դրամական […]
09:33 03.02.2025
Ապօրինի մասնավորեցված 15 գույք 2024-ին վերադարձվել է պետությանը: Վերջին 3 տարում դատախազները վերականգնել են մոտ 8 միլիարդ դրամի գույքային վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Տեսանյութն՝ այստեղ։
20:25 01.02.2025
Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի […]
16:25 31.01.2025
Հունվարի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ հունվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Արթիկում գտնվող ընկերություններից մեկի չշահագործվող տարածքի պատուհանի ճաղավանդակը պոկելու և մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են շենք և գողացել հաստոցների մեխանիզմներ ու էլեկտրական տարբեր շարժիչներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: Մեկնել է օպերատիվ խումբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]
15:13 31.01.2025
Կոտայքի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Գեղիի 48-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է զենք և զինամթերք: Հունվարի 30-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նրա տանը. հայտնաբերել է ինքնաձիգի քսանյոթ փամփուշտ և հրացան: 48-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
14:55 31.01.2025
Հունվարի 30-ին Երևանի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց պահելու ու օգտագործելու կասկածանքով Իսահակյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է վեց փամփուշտով լիցքավորված մարտականի ձևափոխված թմբուկավոր ատրճանակ, երկու փամփուշտ, գաղտնի փականով ծալովի դանակ և դեղնականաչավուն զանգված։ Նա հայտնել է, թե զանգվածը մարիխուանա […]
14:45 31.01.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն […]
11:20 31.01.2025
2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը տեղեկանալով, որ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից օգտագործված սմարթֆոն […]
16:10 30.01.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հունվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 21 և 24 տարեկան երկու երիտասարդ զբաղվում են կեղծ թղթադրամների իրացմամբ։ Ըստ տեղեկության՝ նրանք հունվարի 22-ին կեղծ 100-դոլարանոց է իրացրել Գյումրիի Խորենացու փողոցի սուպերմարկետներից մեկի տարադրամի փոխանակման կետում։ Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի […]
14:32 30.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 39, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության` 12, ֆիզիկական ներգործության՝ 10, վարժական հավաքից խուսափելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, […]
12:55 30.01.2025
2011-2018 թվականներին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Ա.Ս.-ն 2011-2019 թվականներին զբաղեցնելով Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի խորհրդի նախագահի պաշտոնը՝ եղբոր, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ս․-ն նպատակ ունենալով […]
12:40 30.01.2025
Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում․ «Նիվա»-ների վարորդները Մարտունիում մեքենաները վարում էին անկանոն՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։ Գեղարքունիքի մարզի պարեկները և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են այդ վարորդների ինքնությունը։ Վարորդները, «Նիվա»-ներով հանդերձ, ներկայացվել են Համայնքնային ոստիկանության Մարտունու բաժին։ Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն […]
20:29 29.01.2025
Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր և մարտական դիրքեր: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։
17:10 29.01.2025
2024 թվականի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել է 1911 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) աշխատողների նկատմամբ կիրառվել են 632 կարգապահական տույժեր։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 561 կարգապահական […]
17:05 29.01.2025
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արտաշատ քաղաքի մի բնակիչ Թումանյան փողոցի տներից մեկում սպառնում է պայթեցնել մոտը գտնվող նռնակը: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 42-ամյա և Արտաշատի բնակիչ 37-ամյա երկու տղամարդիկ ակնհայտ ոչ սթափ վիճակում վիճաբանում և փոխադարձ հարվածներ են […]
16:31 29.01.2025
Հունվարի 18-ի ժամը 23.55-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի շենքերից մեկի շքամուտքից մարմնական վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով ի վիճակի չի եղել հայտնելու անձնական տվյալներն ու վնասվածքներ ստանալու հանգամանքը: Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: […]
13:48 29.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 27-29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 174 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 45, թմրանյութի հայտնաբերման՝ 33, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության` 9, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու` 7, սառը […]
20:05 27.01.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 27-ի հրամանով՝ Էդգար Արսենի Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 22-ին տեղի էր ունեցել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը […]
18:30 27.01.2025
Հունվարի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4978 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 300 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 176, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 972, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 338, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
18:05 27.01.2025
Հունվարի 24-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության տարածքում 43-ամյա տղամարդը զբաղվում է կեղծ օղիների շշալցմամբ: Նույն օրը 43-ամյա տղամարդը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին: 43-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Շենգավիթի […]
17:37 27.01.2025
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բազմաղբյուր գյուղի 42-ամյա բնակչի կողմից շահագործվող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգ և թմրամիջոց կա: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Աշտարակի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին Անտառուտ բնակավայրում հայտնաբերել, անօրինական հրազեն, ռազմամթերք ու թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «ՈՒԱԶ» մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 42-ամյա տղամարդուն և Բյուրական […]
12:53 27.01.2025
2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարի կողմից 3 նոտար՝ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ 2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
10:56 27.01.2025
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ մասնավորապես իրավապահ և միգրացիոն ոլորտներում։ Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ փոխանցելով նաև Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի շնորհավորանքը։ ՆԳ նախարարն ընդգծելով միգրացիոն ոլորտում նախարարության […]
10:30 27.01.2025
Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Վճռով Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 […]
18:33 24.01.2025
Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ՝ Գ.Ա.-ի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի կողմից պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Քննչական […]
17:55 24.01.2025
Հունվարի 24-ին Երևանի պարեկները տեղեկություն են ստացել, որ նախորդ օրը մայրաքաղաքի Նար-Դոսի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել է, այսպես կոչված՝ դրիֆթ։ Իրավապահները ճշտվել են վարորդի ինքնությունը։ Նույն օրը՝ ժամը 12:00-ին, 29-ամյա երիտասարդը Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, […]