TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լարսը մնում է փակ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:00 01.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Փաշինյանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ջանքերի մասին

13:40 01.03.2025

Հայաստանը բոլոր` այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններում, բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը կազմակերպված ակցիային, որի մասնակիցներն ԱԳՆ-ից պահանջում էին հավաքել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու բարձրացնել այդ հարցը: «Իհարկե, զգացմունքային մակարդակով այդ բոլոր զգացմունքները կիսում եմ […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

18:20 28.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիների ապօրինի դատավարությունների վերաբերյալ

18:04 28.02.2025

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից […]

̰
Քննարկվել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները

17:30 28.02.2025

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև։ «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր»,- ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Բացի այդ, Բայրամովը և Կալլասը ընդգծել են երկկողմ հարաբերությունների ներուժը, քաղաքական երկխոսության ակտիվացման […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստատեսությանը

16:18 28.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թուրքիան հրեաների հետ խնդիրներ չունի․ Ֆիդան

13:56 28.02.2025

Թուրքիան խնդիրներ չունի հրեաների հետ, Անկարայի խնդիրը կապված է Իսրայելի՝ «սիոնիզմի վրա հիմնված էքսպանսիոնիստական ​​քաղաքականության հետ», ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Իսրայելի բոլոր դիվանագետները, այդ թվում՝ դեսպանը, լքել են Թուրքիան դեռ 2023 թվականի հոկտեմբերին, ավելի վաղ հայտնել էր թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ 2023 թվականի նոյեմբերին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց Թել Ավիվում դեսպան Շաքիր Թորունլարին Անկարա հետ […]

̰
Քննարկվել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում

10:20 28.02.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը […]

̰
Թուրքերն ու քրդերը գործարք կնքեցին. արդյո՞ք քուրդ զինյալները զինաթափվելով կհեռանան հայրենիքից

23:39 27.02.2025

Թուրքական բանտում գտնվող քրդական ազատագրական շարժման առաջնորդ Աբդուլլա Օջալանը պատրաստվում է այսօր պատմական կոչով հանդես գալ: Ենթադրվում է, որ նա կհայտարարի Թուրքիայի իշխանությունների հետ ձեռք բերված կարևոր համաձայնության մասին, որը հնարավորություն կտա հաշտություն հաստատել ու վերջ տալ տասնամյակներ տևած արյունահեղությանը: Դա Օջալանի որոշո՞ւմն է, թե այն պարտադրված է Թուրքիայի կողմից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]

̰
Կարծում եմ Հայաստանի շուրջ առաջացած իրավիճակը բարենպաստ ֆոն ունի. Լևոն Շիրինյան

22:22 27.02.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի երեկվա հարցազրույցին, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող զարգացումներին: «Ալիևը չի գնա խաղաղության պայմանագրի կնքման, եթե մեծ ճնշումներ չլինեն: Ռուսաստանից մեծ ճնշումներ չեն լինի, Ֆրանսիայից կարող են լինել, որի հետ Ադրբեջանի հարաբերությունները այն չեն, ԱՄՆ-ն էլ կարծես […]

̰
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

17:50 27.02.2025

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին: Ողջունելով դեսպանին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարն անդրադարձել է Հայաստանի և և Վրաստանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններին, մասնավորապես ՝ վերջերս Երևանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին, որի ընթացքում առիթ է ունեցել հանդիպել հարևան երկրի իր […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ

16:44 27.02.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ. «1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։ Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային […]

̰
Լարսը փակ է միայն բեռնատարների համար

16:05 27.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

̰
ՏԿԵ նախարարի տեղակալը Թեհրանում մասնակցել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի միջկառավարական հանձնաժողովի նիստին

15:06 27.02.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են ֆինանսական, ինստիտուցիոնալ, իրավական, հայեցակարգային և մի շարք այլ հարցեր, որոնք կարևոր են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) հետագա զարգացման և դրա մրցունակության բարձրացման համար։ Նիստի արդյունքում […]

̰
Պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկվեն խնդրի հասցեավորման ուղղությամբ. ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին

11:19 27.02.2025

Ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի  առողջական վիճակի վատթարացմանն ու խոշտանգմանը: «Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման […]

̰
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը շարունակում է հացադուլը․ նրա առողջական վիճակը վատթարացել է

23:36 26.02.2025

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին: Խոսքը այն մեր հայրենակիցների մասի՞ն է, որոնց գործերով այժմ զինվորական դատարանում շարունակվում է դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոչ միայն. Կարմիր խաչի  ներկայացուցիչներն այցելել էին այս անգամ բոլոր այն հայերին, որոնց առկայությունը Բաքվի բանտերում Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես են ճանաչում: Խոսքն […]

̰
Ի՞նչ ավարտ կունենա ռուս-ուկրաինական պատերազմը և ինչպե՞ս կազդի մեր տարածաշրջանի վրա

23:09 26.02.2025

ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները անհանգստության պատճառ են դարձել ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպական մի շարք երկրների համար: Ֆրանսիայի նախագահը շտապ այցելեց Սպիտակ տուն և հանդիպեց Դոնալդ Թրամփի հետ: Վերջինիս հետ կհանդիպի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը: Այս հանդիպումների ֆոնին Զելենսկին հայտարարել է, թե կհամաձայնի հրաժարական տալ հանուն Ուկրաինայում խաղաղության: Ի՞նչ սպասել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներից և ի՞նչ […]

̰
Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:22 26.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Լարսը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար

18:20 26.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

̰
Ալիևն ու Էրդողանը հույս են հայտնել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ

16:43 26.02.2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությանը։ Նա շնորհավորել է Էրդողանին ծննդյան օրվա առթիվ։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերությունները՝ հիմնված «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, կշարունակեն հաջող զարգանալ, ինչպես նաև մտքեր են փոխանակել […]

̰
Վրաստանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

15:24 26.02.2025

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը։ Վրաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Անկարա կկայանա փետրվարի 26-ին։ Այցի ընթացքում Բոճորիշվիլին կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ «Թուրքիան Վրաստանի համար կարևոր գործընկեր է: Սա իմ առաջին այցն է Անկարա որպես արտգործնախարար: Իհարկե, ես անհամբեր սպասում եմ իմ գործընկեր նախարարի հետ հանդիպմանը», – […]

̰
Իրանի արտգործնախարարն ասել է, որ Լավրովը ԱՄՆ-ից հաղորդագրություններ չի փոխանցել

13:53 26.02.2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում չի փոխանցել և չի նախատեսել Վաշինգտոնից իրանական կողմին որևէ հաղորդագրություն փոխանցել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Լավրովը մեզ (Իրանին) մանրամասն զեկույց է ներկայացրել ԱՄՆ-ի հետ իր բանակցությունների մասին, սակայն չի փոխանցել և չի ծրագրում փոխանցել ԱՄՆ-ից որևէ հաղորդագրություն»,- նախարարի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։ Նախօրեին […]

̰
Իրանի ԱԳՆ. ԱՄՆ պատժամիջոցները վկայում են բանակցությունների պատրաստակամության մասին հայտարարությունների կեղծ լինելու մասին

10:57 26.02.2025

Իրանի ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանումն անվանել է Թեհրանի հետ բանակցելու ցանկության մասին ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «ԱԳՆ ներկայացուցիչը Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների սահմանումն անվանել է ԱՄՆ-ի հայտարարությունների կեղծ լինելու ամենամեծ ապացույցը»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված […]

̰
Լարսը փակ է

00:16 26.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, բայց մյուս առաջարկներինը՝ ոչ

21:03 25.02.2025

Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը Այս մասին «Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», – նշեց նա: Դեռ կեսօրին փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Բաքվից պատասխան դեռ […]

̰
Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունները

17:43 25.02.2025

Իրանը կշարունակի միջուկային ծրագրի շուրջ իր գործողությունները համակարգել Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկել ենք Իրանի միջուկային ծրագրի թեման: Մեր մասնագետները անմիջական կապի մեջ են, և մենք շարունակելու ենք դա անել: Մենք կշարունակենք […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:20 25.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանին երկրում բռնություններին մեղսակից է անվանել

16:15 25.02.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպան Պավել Գերչինսկուն անվանել է վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած բռնությունների մեղսակից։ «Այս մարդը երբեք չի դատապարտել բռնի ցույցերը Վրաստանում, և հետևաբար նա ևս բռնության մեղսակից է», – երեքշաբթի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Նա նաև հայտարարել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Գերչինսկին բացահայտ […]

̰
Հայաստանի համար Իրանը եղել և մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր․ Վահե Ղալումյան

13:54 25.02.2025

Հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնանում են մեր ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ եւ հարգանքով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի  հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, որին […]

̰
ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին

13:18 25.02.2025

Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին՝ երկրների ինքնիշխանության և ազգային իրավասության ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում: Դեսպանը նշեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայության մասին: Նա հիշեցրեց, որ առաքելության մանդատը ևս 2 տարով երկարաձգվել […]

̰
BACK_TO_TOP