17:19 14.01.2025
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ «Ըստ հանձնախմբի՝ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումը դեպի Ադրբեջան․ մի երկիր, որը լայնորեն դատապարտված է […]
16:14 14.01.2025
Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ենթակա է վավերացման Իրանի խորհրդարանի կողմից և կնքվում է 20 տարով։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի Իրանի խորհրդարանի կողմից, վավերացնելուց հետո այն կգործի 20 տարի», – ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում: Դեսպանը չի […]
12:35 14.01.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանի և […]
10:22 14.01.2025
Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել […]
21:50 13.01.2025
Թուրքիայում սկսել են խոսել արտահերթ նախագահական ընտրությունների հավանականության մասին: Այդ թեմային վերաբերող հայտարարություններով օրերս հանդես են եկել և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները: Անգամ վաղաժամկետ ընտրությունների օր է քննարկվում: Եվ ե՞րբ կարող են լինել ընտրությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական նախագահական ընտրությունները Թուրքիայում պետք է անցկացվեն 2028թ.-ին: Այսինքն՝ դեռ բավական ժամանակ կա, բայց, […]
19:35 13.01.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանում: Հարկ է նշել, որ նախորդ տարին բավական արդյունավետ էր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխադարձ այցելությունների ինտենսիվության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: […]
18:43 13.01.2025
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում սպասվող հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ www.freearmenianhostages.net և www.freearmenianhostages.am հասցեներով գործարկել է տեղեկատվական կայք: Տեղեկատվական կայքի նպատակն է հայերեն և անգլերեն լեզուներով բարձրացնել իրազեկվածությունն Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող շինծու դատաիրավական գործընթացների վերաբերյալ։ «Այս կայքը կարող է օգտակար լինել […]
17:11 13.01.2025
Հունվարի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և խարսխված են բնական շահերի վրա: Քարտուղարը կարևորել է նաև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը: Ա.Շահվերդյանը իր […]
16:28 13.01.2025
Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործում է բոլոր հնարավոր կարողությունները Հարավային Կովկասում անվտանգությունը պահպանելու և խթանելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի՝ օրեր առաջ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերին։ Խոսնակը նշել է, […]
13:52 13.01.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռաուֆ Շեյբանիին նշանակել է Սիրիայի հարցով հատուկ բանագնաց։ Այս մասին ԱԳ նախարարը կիսվել է X-ում։ Ռաուֆ Շեյբանին նախկինում զբաղեցրել է Արևմտյան Ասիայի հարցերով հատուկ բանագնացը: Նախկինում նա Իրանի դեսպանն էր Սիրիայում, Լիբանանում և Թունիսում։
13:31 13.01.2025
Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը եւ համապարփակ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարեւոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման եւ փոխվստահության յուրօրինակ կամուրջ: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը հունվարի 13-ին խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը: Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասն խոսել […]
11:10 13.01.2025
Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Այս համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները», – ասել է Ջալալին Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին: Դեսպանի խոսքով, այս համաձայնագիրը […]
10:55 13.01.2025
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման, խաղաղության հաստատման պարագայում «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագիրը խիստ իրագործելի է, այն կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականն ամփոփող ասուլիսում նման դիրքորոշում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա հայտնեց, որ «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է տեղի ունեցել: «Կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, […]
10:51 13.01.2025
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ «Ալիևի հայտարարություններից ոգևորված՝ «ազգափրկիչ» ընդդիմադիրներն առաջարկում են երրորդ կողմի վերահսկողությամբ անհապաղ Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին։ Կայսրության շահերը սպասարկող սույն գործիչները այսկերպ զարգացնում են նաև ադրբեջանական խոսույթը միջանցքի […]
10:37 13.01.2025
Ադրբեջանա-իրանական սահմանին 3,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։ Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Յարդիմլի կայարանից 14 կմ հյուսիս՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին (իրանական տարածքում)։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 26 կիլոմետր խորության վրա։
16:54 11.01.2025
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հարավարևմտյան Խուզեստան նահանգում լրտեսական խումբ է հայտնաբերել: Խմբի անդամները ձերբակալվել են: Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, նրանք հետախուզական գործողություններ էին իրականացնում Պարսից ծոցի երկրներից մեկի համար: Լրտեսները փորձել են տեղեկություններ հավաքել նահանգի զգայուն կենտրոնների վերաբերյալ:
12:33 11.01.2025
Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը իրանական օրացույցով տարվա սկզբից (2024 թվականի մարտի 21) մինչև դեկտեմբերի վերջը կազմել է 2,704 միլիարդ դոլար։ Իրանի մաքսատան ղեկավար Ֆարուդ Ասղարին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում մանրամասն զեկույց է ներկայացրել ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկրի արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ։ Նա նշել է, որ Իրանի արտահանումն այդ […]
11:27 11.01.2025
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի գրասենյակից։ Վարչապետի գրասենյակից հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ – «2024-ի դեկտեմբերի 19-ին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է՝ «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ […]
18:50 10.01.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
15:44 10.01.2025
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողություններին, գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին և առաջիկա ծրագրերին: Անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» […]
13:57 10.01.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցում նա ընդգծել է, որ «պատմական հնարավորությունների պատուհան է բացվել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման համար»։ «Այս գործընթացում մենք ուս ուսի քայլում ենք Ադրբեջանի հետ»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ընդգծելով Բաքվին աջակցությունը։ […]
09:52 10.01.2025
Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ քաղաքում 4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։ Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 07:08-ին, օջախը գտնվել է 13,3 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
16:30 09.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ պարոն Ահամադիանն արտերկրյա բարձրաստիճան առաջին պաշտոնյան է, ով նոր մեկնարկած տարում այցելում է մեր երկիր և հավելել, որ դա ընդգծում է Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և խորը բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […]
14:45 09.01.2025
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ գնալու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ «Մենք հնարավորություն ունենք դուրս գալու մեկուսացումից: Ես ունեմ դեր, և դա կատարում եմ ամբողջությամբ: Գրեթե ամենօրյա կապի մեջ եմ մեր արտասահմանյան գործընկերների հետ: Ես հաստատում եմ, որ գնում եմ նախագահ Թրամփի երդմնակալությանը, կլինեմ Վաշինգտոնում, բարձր մակարդակի հանդիպումներ կունենամ»,-ասել […]
14:02 09.01.2025
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հինգշաբթի օրը ներկայացրել է նոր գրասենյակ Թբիլիսիում և ասել, որ այնտեղից կշարունակի կատարել «նախագահի գործառույթները»։ «Ես ուզում եմ ձեզ դիմել նոր գրասենյակից, որը Օրբելիանիի պալատի (նախագահական նստավայրը) շարունակության վրա է։ Նախագահի գործառույթներն այստեղ շարունակվում են», – ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին։ Պաշտոնապես Զուրաբիշվիլիի նախագահական ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 29-ին՝ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության […]
13:33 09.01.2025
Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղարի այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա: Ա.Ա.Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն […]
12:55 09.01.2025
Արեւմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտյան Ադրբեջան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արեւմտյան […]
12:15 09.01.2025
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները ուկրաինական ճգնաժամում Իսլամական Հանրապետության դերի մասին։ «Հիշեցնելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ՝ Բաղային հերքել է Ուկրաինայի հակամարտությանը Իրանի միջամտության մասին հայտարարությունը և ընդգծել, որ նման անպատասխանատու մեղադրանքները փաստերի խեղաթյուրում են և փորձ թաքցնելու այն երկրների ապակառուցողական դերը […]
23:11 08.01.2025
Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […]
19:14 08.01.2025
Վրաստանից չվերահսկվող Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության հետ կապված հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել, հայտնում է AliQ Media-ն: Հիշեցնենք՝ Աբխազիայի Գալի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով հինգ երեխա էր մահացել։ Տատիկը տանը մենակ էր եղել երեխաների հետ: Առավոտյան որոշել է վառել վառարանը, բենզինը շփոթել է դիզվառելիքի հետ, ու հրդեհ է բռնկվել։ Տունը […]