TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

14:54 18.01.2025

Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության լրատվական գրասենյակը մանրամասներ է ներկայացրել Թեհրանում Գերագույն դատարանի կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի դատական ​​իշխանության լրատվական գրասենյակի տարածած հայտարարությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ զինված հարձակման զոհ են դարձել Գերագույն դատարանի 39-րդ մասնաճյուղի ղեկավար Հոջաթոլեսլամ Ալի Ռազինին և 53-րդ […]

̰
Լարսը բեռնատարների համար փակ է

14:00 18.01.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյան

13:40 18.01.2025

Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում։ Այս մասին գրել է ՀՀ […]

̰
Բաքվում հանդիպել են Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը

13:29 18.01.2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Կողմերը կքննարկեն հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

̰
Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. երկու դատավոր սպանվել է

13:03 18.01.2025

Թեհրանում հրաձգություն է տեղի ունեցել Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ, երկու դատավոր սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Իշխանությունները հարձակումը համարում են ահաբեկչություն: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Երկրի դատական ​​իշխանության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Իրանի Գերագույն դատարանի սպանված դատավորները պատասխանատու են եղել ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվողների գործերի համար: Այլ մանրամասներ դեռևս չեն […]

̰
Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի նկատմամբ դատական նիստերը հետաձգվել են. հայտնի է՝ երբ կկայանան հաջորդ նիստերը

08:27 18.01.2025

Բաքվում ապօրինի պահվող 15 հայ գերիների նկատմամբ կեղծ  դատավարությունը հետաձգվել է. հաջորդ նիստը կկայանա հունվարի 21֊ին։ «Արմենպրես»֊ի փոխանցմամբ՝  դատական նիստի հետաձգման և հաջորդ նիստի օրվա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:01 17.01.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Բաքվում մեկնարկել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը

16:13 17.01.2025

Բաքվում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը։ Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալավերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին բազմաթիվ շինծու մեղադրանքներ են ներկայացվել։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, հետաքննությունն անցկացվել է 1987 թվականի հոկտեմբերից […]

̰
Հաքան Ֆիդանը կմեկնի Ադրբեջան․ կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները

15:31 17.01.2025

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ակնկալվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի, Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

̰
Վրաստանը Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն․ Կոբախիձե

13:00 17.01.2025

Վրաստանը Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այս մասին Բաքվում կայացած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել և խթանել համագործակցությունը տարածաշրջանում»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոբախիձեն աշխատանքային այցով […]

̰
Բաքվում այսօր մեկնարկում է Արցախի նախկին պաշտոնյաների դատաքննությունը

11:21 17.01.2025

Այսօր Բաքվում մեկնարկում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը։ Այն ընթանալու է Բաքվի զինվորական դատարանում։ Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալավերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել 2548 դրվագով։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր […]

̰
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Ադրբեջան

10:52 17.01.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Վրաստանի վարչապետին օդանավակայանում դիմավորել են Արբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը և պաշտոնատար այլ անձինք։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Կոբախիձեն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»;

̰
Լայնամասշտաբ պատերազմը բացառվում է. Գագիկ Սաֆարյան

22:05 16.01.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Զրույցը ծավալվել է վերջին օրերի քաղաքական անցուդարձի շուրջ: Պատմաբանը անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագրի կարևորությանը, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, Ռուսաստանի արձագանքին, Կիսիլյովի՝ աղմկահարույց խոսքերին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին նոր էսկալացիայի հավանականությանը: «Խաղաղության և կայուն անվտանգության հաստատման ամենակարճ ճանապարհը հայոց բանակի մարտունակության և ռազմատեխնիկական մակարդակի […]

̰
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների 11-րդ հանդիպումը

18:07 16.01.2025

2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում […]

̰
Լարսը բաց է

16:56 16.01.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ ԶՈՒ-ի կերպափոխման հայեցակարգից են բխելու ապագա անելիքները. Սուրեն Պապիկյանն ամփոփել է 2024-ը

16:47 16.01.2025

ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումների, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի հետ հարաբերությունների և պլանավորված անելիքների մասին երեկ ամփոփիչ ասուլիս է տվել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

14:32 16.01.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Կոբախիձեն հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վրացական պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարության, գյուղատնտեսության, մշակույթի նախարարության ղեկավարները և կառավարության վարչակազմի ղեկավարը։

̰
Պաղեստինցիները և դիմադրության ուժերը ստիպեցին Իսրայելին նահանջել․ Խամենեի

12:25 16.01.2025

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադար հաստատելու պայմանավորվածությունը աշխարհին ցույց տվեց, որ պաղեստինցիների և դիմադրության ուժերի տոկունությունն ու համբերությունը ստիպեցին հրեական պետությանը նահանջել: Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ «Այսօր աշխարհը հասկացավ, որ պաղեստինցիների համբերությունը և դիմադրության ուժերի տոկունությունը ստիպեցին Սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին – նշում է ՏԱՍՍ-ը) նահանջել», – […]

̰
Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանց

21:54 15.01.2025

Ուրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […]

̰
Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով․ Պապիկյան

18:44 15.01.2025

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը Հարավային Կովկասում պայմանավորված չէ միայն Հայաստանով և  հարևան Ադրբեջանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին հայտարարել է 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ գնահատելով Հայաստանի ներկա անվտանգային իրավիճակը և անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի մասին հարցին։ «Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու […]

̰
Բաքվում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել

18:10 15.01.2025

Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել. «Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ: Հայերի ճնշող մեծամասնությունը […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:14 15.01.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Յուրաքանչյուր խնդրի մասով ՀՀ-ն ունի առաջարկներ. Պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում

17:10 15.01.2025

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմքեր չի տեսնում տարածաշրջանում էսկալացիայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը նման դիրքորոշում է հայտնել 2024-ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու ագրեսիվ հայտարարություններին:  «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր: Իսկ ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, […]

̰
Ռուսաստանի և Իրանի միջև համաձայնագիրը երրորդ երկրների շահերի դեմ չէ․ Պեսկով

15:30 15.01.2025

Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը համապատասխանում է երկու երկրների նկրտումներին և ուղղված չէ այլ պետությունների շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս համաձայնագիրը կհամապատասխանի երկու բարեկամ հարեւան պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի ժողովուրդների նկրտումներին, որոնց փոխգործակցությունն ուղղված չէ որևէ մեկի շահերի դեմ»,- ասել է նա իրանական IRNA լրատվական […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայերին

15:16 15.01.2025

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, անհատական հանդիպումներ ունեցել նրանց հետ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան՝ հավելելով, որ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։ «ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է […]

̰
Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնեն

15:05 15.01.2025

Գերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնեն: Այս մասին հայտնում է Meydan TV-ն: Ֆիշերը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, Լինտները՝ պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) որոշումների վրա Ադրբեջանի օգտին ազդելու համար։ Գերմանացի քաղաքական գործիչների դատավարությունը կմեկնարկի հունվարի 16-ին։ Քաղաքական գործիչները հերքում են […]

̰
Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ․ Փաշինյան

11:56 15.01.2025

Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք: Վրաստանի հետ մեր […]

̰
Բաթումում հարձակման է ենթարկվել նախկին վարչապետ Գիորգի Գախարիան

11:51 15.01.2025

Չորեքշաբթի գիշերը Բաթումի հյուրանոցներից մեկում հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Գախարիային տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Միջադեպի մանրամասները լրատվամիջոցները չեն հայտնել, սակայն հիվանդանոցից լրագրողներին հայտնել են, որ Գախարիայի վիճակը ընդհանուր առմամբ կայուն է, և բժշկական օգնություն ստանալուց հետո նա իր կամքով լքել է հիվանդանոցը։

̰
Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել․ Փեզեշքիան

10:50 15.01.2025

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում։ «Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել, բայց մեզ մեղադրում են, թե իբր ռումբ ենք մշակում։ Սա այն սխեման է, որը նրանք փորձում են օգտագործել պատրվակ ստեղծելու համար։ Դա ճիշտ չէ», – ընդգծել է հանրապետության նախագահը NBC News-ի հետ զրույցում:

̰
Իրանի նախագահը հերքում է Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները

10:35 15.01.2025

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է Իսլամական Հանրապետության հասցեին հնչած՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքները։ «Սա հերթական հորինվածքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով սրել իրանաֆոբիան։ Իրանը երբեք նման փորձեր չի ձեռնարկել», – ընդգծել է Իրանի նախագահը NBC News-ի հետ զրույցում: Թրամփի դեմ մահափորձեր են […]

̰
BACK_TO_TOP