13:28 23.01.2025
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտնել է Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի զոհերի ճշգրտված թիվը․ 78 մարդ է զոհվել։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Բոլու նահանգի դատախազությունը, որտեղ գտնվում է հյուրանոցը, հայտնել էր 79 մարդու մահվան մասին։ «Բոլուում հրդեհի հետևանքով զոհված բոլոր 78 մարդկանց ինքնությունը պարզվել է»,- ասվում […]
14:40 22.01.2025
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վրաստանում Ասիական զարգացման բանկի կազմակերպած «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» խորագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի թեմաներն էին առողջապահության ֆինանսավորման հարցերը, թվային լուծումները, ծառայությունների որակի վերահսկման ուղիները, նաև ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի, Կորեայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի փորձը: Այցի շրջանակներում Լենա Նանուշյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թեա […]
14:33 22.01.2025
Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համադան նահանգում, երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համզե Էմրայը։ Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։ «Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է վթարից առաջ կատապուլտի ենթարկվել»,- հավելել է փոխնահանգապետը։ Երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
14:04 22.01.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները քաղաքական, տնտեսական, հումանիտար, էներգետիկ ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը կայացել է «ուկրաինական կողմի խնդրանքի հիման […]
13:17 22.01.2025
Իրանի Ռայ քաղաքի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել, որտեղ մոտ 18 հազար տոննա նավթ է պահեստավորված։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը ՝ հղում անելով Իրանի նավթամթերքների շուկայավարման ազգային ընկերության տնօրենին։ Ինչպես գործակալությանը պարզաբանել է հրդեհի մարմանը մասնակցած հրշեջներից մեկը, իրավիճակը վերահսկելի է, հրդեհը տեղայնացվել է։ National Petroleum Products Marketing Company-ի հրապարակած հաղորդագրության մեջ […]
10:50 22.01.2025
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 76 մարդ, հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, հայտնում է Haberturk-ը։ Նախարարի խոսքով՝ պարզվել է 52 զոհի ինքնությունը։ Մնացածի ինքնությունը դեռ պարզված չէ։ Հրդեհի առնչությամբ ձերբակալվել է ինը մարդ, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։
10:37 22.01.2025
Թուրքիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Մանիսա քաղաքից 135 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 243 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
17:51 21.01.2025
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ, ևս 51-ը՝ վիրավորվել, հայտնում է Daily Sabah-ը։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում փայտե հյուրանոցի չորրորդ հարկում, որտեղ կար 237 մարդ։ Փրկարարական աշխատանքները բարդացրել են հյուրանոցի գտնվելու վայրը, որը գտնվում է լեռան լանջին։ Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն հայտնել է, […]
15:24 21.01.2025
Վրաստանի ղեկավարությունը հույս ունի, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրմամբ երկու երկրների հարաբերությունները կբարելավվեն։ «Ես անկեղծորեն շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, նրա ղեկավարությունը պետք է նպաստի համաշխարհային խաղաղությանը և ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը», – գրել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում շնորհավորել […]
13:57 21.01.2025
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով»,- ասել է Լավրովը։
13:26 21.01.2025
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տավուշի անկլավների մասին ընդդիմադիրների բարձրաձայնած մտահոգություններին: Ընդդիմադիրների խոսքով, այդ անկլավները կարող են թիրախավորվել սահմանազատման գործընթացում: «Նախ, այն փաստաթղթում, որը ստորագրվել և երկկողմ հաստատվել է, ֆիքսված է, որ անկլավների հարց չկա։ Երկրորդ, մենք անկլավների քննարկման հետ կապված որևէ խնդիր չենք տեսնում։ Կա Արծվաշենը՝ մեր հայկական […]
12:50 21.01.2025
Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ, եթե համապատասխան ցանկություն հայտնի ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին SNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Իրանը, ինչպես և նախկինում, պատրաստ է սկսել կամ վերսկսել բանակցությունները պատժամիջոցները չեղարկելու հարցի շուրջ։ Եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի, ապա […]
11:43 21.01.2025
Այսօր Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը: Նախորդը հունվարի 17-ին էր: Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են։ Նրա գործով դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
11:04 21.01.2025
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում (Բոլու նահանգ) բռնկված հրդեհի զոհ է դարձել 10 մարդ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։ Նախկինում հաղորդվում էր վեց զոհի մասին: «Քարթալկայա լեռնադահուկային կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, 32-ը տուժել են»,- գրել է նախարարը X-ում։
19:24 20.01.2025
Հունվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջև, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
18:47 20.01.2025
Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիին: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների տեղակալներն արձանագրել են Հայաստանի և Իրանի համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը: Անդրադառնալով երկու երկրների ընթացիկ քաղաքական երկխոսությանը՝ կարևորվել է հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացման […]
18:09 20.01.2025
Հունվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Ա․ Սմբատյանը շնորհավորել է Շ․Պապուաշվիլիին խորհրդարանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ-Վրաստան ռազմավարական գործընկերության հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։
18:05 20.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Երևան-Սևան, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին […]
16:28 20.01.2025
Հունվարի 20-ին աշխանտաքային այցով Թեհրան մեկնած ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Անդրադառնալով երրկկողմ հարաբերությունների օրակարգին՝ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա փոխգործակցությունը և կարևորել են հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը: Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն […]
16:16 20.01.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:02 20.01.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո հայտնել է երկրի պատրաստակամությունը՝ վերականգնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ «Մենք կարող ենք ևս մեկ անգամ արձանագրել մեր պատրաստակամությունն ու ցանկությունը էապես վերականգնել հարաբերությունները, զրոյից թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունները: Հուսով ենք, որ մենք կարևոր հաջողություններ կունենանք այս ուղղությամբ», – ասել է Կոբախիձեն կառավարության նիստում՝ […]
13:47 20.01.2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև հետհակամարտային շրջանում շփումները շարունակվում են։ Այս մասին լրագրողներին ասել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ ԱԳ նախարարների մակարդակով պարբերաբար հանդիպումներ են անցկացվում, այս գործընթացը կշարունակվի նաեւ այս տարի։ Բայրամովն ընդգծել է, որ հաջորդ հանդիպման ժամկետը դեռ համաձայնեցված չէ։ Արտգործնախարարը հավելել է նաեւ, որ խաղաղության համաձայնագրի երկու հոդվածների […]
12:03 20.01.2025
Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին անգամ ներում է շնորհել բանտարկյալների՝ պատժի կրումից ազատելով 613 մարդու։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ ներում է շնորհել 613 մարդու։ Վրաստանի նախագահի կողմից սահմանադրությամբ իրեն տրված բացառիկ լիազորությունների օգտագործումը հիմնված է հումանիզմի սկզբունքի և պետական շահերի վրա»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, ներում ստացածները «վերադարձել են […]
10:15 20.01.2025
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը հրավիրվել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ նախաերդմնակալության ընդունելությանը, հարցազրույց է տվել Fox News-ին, որի ընթացքում հայտարարել է, որ «Վրաստանը. աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկն է, ինչպես Հայաստանը»։ «Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես Հայաստանը։ Մենք ասում ենք՝ ամենահինն ենք, նրանք ասում են՝ իրենք են։ Բայց փաստն այն […]
22:32 19.01.2025
Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարը տարվում է ոչ միայն Թուրքիայի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ. «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված […]
18:04 19.01.2025
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ. «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»:
17:45 19.01.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեքիանին ինքնաեռ և ձմեռային Ռուսաստանի կտավ է նվիրել։ Կադրերը Telegram ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։ «Պարոն նախագահ, ի հիշատակ Ռուսաստանի։ Այսպիսի տեսք ունի Ռուսաստանը ձմռանը», – ասել է Պուտինը՝ Փեզեշքիանին ցույց տալով Կրեմլի սրահներից մեկում ցուցադրված կտավը։ Հունվարի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և […]
11:58 19.01.2025
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել […]
15:11 18.01.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական կապերն ու ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Կողմերը վստահություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում: Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի […]
14:54 18.01.2025
Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության լրատվական գրասենյակը մանրամասներ է ներկայացրել Թեհրանում Գերագույն դատարանի կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի դատական իշխանության լրատվական գրասենյակի տարածած հայտարարությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ զինված հարձակման զոհ են դարձել Գերագույն դատարանի 39-րդ մասնաճյուղի ղեկավար Հոջաթոլեսլամ Ալի Ռազինին և 53-րդ […]