18:14 30.01.2025
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Վրաստանի Կառավարության […]
18:05 30.01.2025
Հարց. «Պարո՛ն Միրզոյան, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական անգամ խոսել է հաղորդակցությունների մասին` նշելով, որ իբր հայկական կողմը պարտավորություն ունի Ադրբեջանին տրամադրելու անխոչընդոտ երթուղի դեպի Նախիջևան, սակայն հրաժարվում իր պարտավորությունից: Ինչպիսի՞ն է հայկական կողմի արձագանքը»: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը. «Այստեղ նոր բան չկա. Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է. մենք աջակցում ենք […]
17:24 30.01.2025
Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով ու հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ: Փաշինյանը Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան […]
13:13 30.01.2025
Վրաստանը ցանկություն ունի ֆասիլիտատորի դեր ստանձնել Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ «Վրաստանը իսկապես ունի ցանկություն ֆասիլիտատորի դերով հանդես գալու՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։ Եվ, անշուշտ, մենք կարտահայտենք մեր պատրաստակամությունը՝ դյուրացնելու խաղաղության գործընթացը, […]
11:58 30.01.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին մեկնել է Կատար, որտեղ ծրագրված են բանակցություններ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Այս ուղևորության ընթացքում նախատեսվում է հանդիպում Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և քննարկում Պաղեստինում վերջին զարգացումների շուրջ», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, […]
11:40 30.01.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին քննարկել են Հարավային Կովկասում ընթացող գործընթացները, խոսել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարևորության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ «Վրաստանն այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն տեսնելու անկեղծ […]
09:41 30.01.2025
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
22:10 29.01.2025
Ադրբեջանում այսօր ընտրություններ են: Քվեարկության արդյունքում ձևավորվելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Առաջին անգամ մունիցիպալ ընտրությունները Ադրբեջանը անց է կացնում նաև հայաթափված Արցախում: Ինչպիսի՞նն է ընտրությունների մթնոլորտը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, դատելով մամուլի հրապարակումներից, կարող եմ նկատել, որ Ադրբեջանում այդ ընտրությունների հանդեպ հանրային հետաքրքրությունը գրեթե զրոյական է: Ոչ մի ընտրարշավ, որպես այդպիսին, […]
18:39 29.01.2025
Եվրոպական խորհրդարանի ձախերի խմբակցության անդամ, Իսպանիան ներկայացնող բասկ պատգամավոր Պեռնանդո Բառենա Արզան գրավոր հարցում է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և պատասխաններ պահանջել ԵՄ բարձրագույն դիվանագետից՝ բարձրացնելով Ադրբեջանում պահվող քաղաքական բանտարկյալների և հայ գերիների ճակատագրի հետ կապված լուրջ մտահոգություններ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր գրավոր […]
16:35 29.01.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
14:41 29.01.2025
Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը խնդրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդունել իր հրաժարականը՝ Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված խոշոր հրդեհից հետո նրա հրաժարականի պահանջների ֆոնին։ Դիմումը չի ընդունվել, սակայն սպասվում է, որ նախարարը կլքի իր պաշտոնը փետրվարին, հայտնում է Nefes թերթը։ Հրատարակության համաձայն՝ Էրսոյը Թուրքիայի նախարարների կաբինետի նիստում նախագահին խնդրել է իրեն ազատել զբաղեցրած […]
14:27 29.01.2025
Հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 09:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 09:20): Հանդիպման արդյունքներով ժ. 10:00-ին Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին հանդես […]
21:06 28.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանին, որի անցած ճանապարհը, գործունեությունը սերտորեն կապված է բանակի հետ: Գագիկ Սաֆարյանը խոսել է բանակաշինության, բանակի խնդիրների, բանակի մարտունակության և բազմաթիվ այլ թեմաների մասին: «Խաղաղության գնալու ամենակարճ ճանապարհը մարտունակ բանակն է և բանակի ռազմատեխնիկական մակարդակի անշեղ բարձրացումը: Այսօր մեր սահմանին կանգնած են փայլուն զինվորներ»,-ասել է պատմաբանը: […]
20:56 28.01.2025
Ադրբեջանը կարող է մասնակցություն ունենալ Սիրիայի քուրդ զինյալների դեմ Թուրքիայի սպասվող ռազմական գործողության իրականացմանը: Տեղեկություններ այդ մասին տարածում են թուրքական ու արաբական լրատվամիջոցները: Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 24-ից մինչ օրս, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեդ Միրզոևը երկարատև պաշտոնական այցով Թուրքիայում է: Հատկանշականն այն է, որ հանդիպումների մի […]
15:42 28.01.2025
Իսրայելն ու ԱՄՆ-ը խենթություն կանեն, եթե փորձեն հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը իրական աղետ կլինի տարածաշրջանի համար։ «Բայց չեմ կարծում, որ նման խելագարություն անեն։ Դա իսկապես խենթություն կլինի: Սա ամբողջ […]
13:50 28.01.2025
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն նախ պետք է վաստակի Իրանի վստահությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Հիմա իրավիճակը մի փոքր այլ է և շատ ավելի բարդ, քան նախորդ անգամ, մյուս կողմը (ԱՄՆ) պետք է շատ բան անի, որպեսզի արժանանա մեր վստահությանը։ Մինչ այժմ մենք ոչինչ չենք […]
12:42 28.01.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում՝ Գազայի հատվածի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու փոխարեն։ «Իմ առաջարկն այլ է՝ պաղեստինցիների փոխարեն թող փորձեն արտաքսել իսրայելցիներին, տանել նրանց Գրենլանդիա», – ասել է Արաղչին Sky News- ին տված հարցազրույցում։ Հունվարի 25-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հնարավոր է […]
22:12 27.01.2025
Ադրբեջանի մեջլիսում բարձրացվել է նոր Սահմանադրություն ընդունելու հարցը: Նախաձեռնողները առաջարկում են մշակել գլխավոր օրենքի նոր նախագիծն ու մինչև այս տարվա վերջ ընդունել այն հանրաքվեով: Ինչո՞վ է պայմանավորված նոր սահմանադրության ընդունումը ըստ նախաձեռնողների: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խորհրդարանի այս տարվա առաջին նիստում նոր սահմանադրություն ունենալու առաջարկը հնչեցրել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ […]
17:47 27.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Աղվանի-Տաթև-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս քաղաքում և Լծեն-Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մառախուղ է։ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի […]
11:33 27.01.2025
Նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ի վեր Իրանը հաղորդակցություններ չի փոխանակել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ «ԱՄՆ-ում նոր կառավարության իշխանության գալուց մի քանի օր է անցել, բայց դեռևս վաղ է խոսել հաղորդակցության ուղիների մասին, թեև Շվեյցարիայի դեսպանատան միջոցով հաղորդագրությունների փոխանակման պաշտոնական ալիք Թեհրանում կա և կլինի»,- […]
10:52 26.01.2025
Ֆրանսիան է համարում Բաքվի աջակցությունը Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Լեկորնուն։ ««Բաքվի խումբը» կրկին փորձեց ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- գրել է նա X-ում։ Այսպես է նախարարը պատասխանել Բաքվի նախաձեռնող խմբին, […]
21:31 25.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել երեկ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկված «Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին: Արդյոք Եվրոպայում սպասում են մեզ, ո՞րն է երաշխիքը, որ այս օրենքը չի հանգեցնի նոր աշխարհաքաղաքական ռիսկերի, իսկ ի՞նչ է լինելու օրենքի ընդունումից հետո, ո՞րն […]
13:59 25.01.2025
Հունվարի 24-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի:
15:55 24.01.2025
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող մասնավոր Դադյան հայկական վարժարանի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում է sondakika.com-ը։ Զինված հարձակման գործով երկու կասկածյալ է բերման ենթարկվել։ Բերման ենթարկված կասկածյալներից մեկի տնից ապօրինի ատրճանակ և 14 պարկուճ է առգրավվել։ Տեղեկության համաձայն՝ բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսի […]
14:16 24.01.2025
Ուկրաինայում ռազմական հակամարտությունից, ինչպես 2008-ին Հարավային Օսիայում, կարելի էր խուսափել, բայց դրանք սանձազերծվեցին համաշխարհային պատերազմով շահագրգռված ուժերի կողմից: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք երկար ժամանակ ասում էինք, որ Ուկրաինայում պատերազմից կարելի էր խուսափել, բայց, ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և դա կործանարար հետևանքներ բերեց մեր բարեկամ երկրի՝ Ուկրաինայի […]
13:10 24.01.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ «ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից և ընդհանուր շահերը տարածաշրջանում։ Պետքարտուղար […]
22:47 23.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավորի՝ վարչապետին ուղղված հարցին բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության դրսևորումների մասին: Հյուրը անդրադարձել է նաև վերջին քաղաքական զարգացումներին՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցին և, ընդհանուր առմամբ, […]
16:25 23.01.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հունվարի 23-ին ընդունել է Aria Doreen Middle East ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աքբար Ղամխարիին և գործադիր տնօրեն Մահմուդ Թահմասեբիին։ Իրանական կողմը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։ Այդ նպատակով մշակվել է բիզնես նախագիծ, որով նախատեսում է հիմնել 10 հա ջերմոցային տնտեսություն, 10 հազար տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն, […]
13:49 23.01.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար Երևանի համար ընդունելի են բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն Հայաստանի Հանրապետության շահերից բխող սկզբունքները։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար առկա հարթակների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ […]