18:11 03.02.2025
Վրաստանի իշխանությունները որոշել են ետ կանչել իրենց պատվիրակության անդամներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է վրացական Interpressnews պարբերականը։ «Մենք հույս ունենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կվերադառնա իր հիմնարար սկզբունքներին, որոնք հիմնված են ժողովրդավարության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Վրաստանի խորհրդարանի բյուրոն աջակցել […]
16:30 03.02.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, կողմերը կարևորել են Միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ նախորդ տարի Թեհրանում կայացած 18-րդ նիստը: Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությանը: Դեսպան Հակոբյանը […]
15:50 03.02.2025
ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել Վրաստանում բողոքի ցույցերը, ճեպազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել այն, ինչ կոչվում է, օրինակ, երեկվա ակցիայի կազմակերպում»,- ասել է նա։ Քաղաքական գործիչը հուսադրող է համարել Միացյալ Նահանգների իշխանությունների հայտարարությունները ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լուծարելու իրենց մտադրության մասին […]
15:28 03.02.2025
Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա բազմաթիվ ընդհանրություններն ու պատմական, մշակութային և կրոնական կապերը։ Արաղչին ընդգծել է Իրանի բարիդրացիության քաղաքականությունը և հարևանների հետ կապերն ընդլայնելու վճռականությունը, ինչպես նաև Բաքվի հետ […]
14:51 03.02.2025
Փետրվարի 3-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին։ Հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջխորհրդարանական փոխգործակցությանը։
12:46 03.02.2025
Թբիլիսիում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 30 մարդու, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն։ «Փետրվարի 2-ին Աղմաշենեբելի պողոտայում իրավապահները բերման են ենթարկել ընդհանուր առմամբ 31 մարդու, բոլորը բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների համար՝ 173-րդ հոդվածով, որը ենթադրում է ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նախօրեին ցուցարարները փորձել […]
00:00 03.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
21:00 02.02.2025
Վրաստանի իրավապահները Թբիլիսիի մուտքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են մի քանի ընդդիմադիրի, որոնց թվում են «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան և «Եվրոպական Վրաստան» քաղաքական ուժի անդամ Գիգի Ուգուլավան, հաղորդում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը։ Ըստ տվյալների՝ ձերբակալվածների թվում կան նաև այլ ընդդիմադիրներ։ Կիրակի ավելի վաղ բողոքող քաղաքացիները հավաքվել էին Թբիլիսիի մուտքի մոտ և […]
20:10 02.02.2025
Հունվարի 30-ին Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը մասնակցել են ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության, Գլխավոր շտաբի, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Մեջլիսի հայազգի պատգամավորներ, ԻԻՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ինչպես նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին և […]
10:12 02.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
01:34 02.02.2025
Իրանը ներկայացրել է նորագույն թևավոր հրթիռ` Qadr-380-ը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Նշվում է, որ Qadr-380 հրթիռը կարող է խոցել թիրախները ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Հրապարակված տեսանյութում երևում է, որ արկն արձակվում է շարժական կայանից: «Sepah News» հեռուստաալիքն էլ նշել է, որ հրթիռը զինված է արհեստական ինտելեկտով, դիմացկուն է էլեկտրոնային խափանումների նկատմամբ և […]
22:20 01.02.2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը: Արայիկ Հարությունյանը հանդես է եկել […]
21:48 01.02.2025
Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Ներկայացուցչական ընդգրկուն կազմ ունեցող այս միջոցառումը մեր երկիր է բերել ոլորտի առաջատար մասնագետների եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, հարևան Վրաստանից և ոչ միայն: «Այս տարի Հայաստանում ընդլայնվեց ուռուցքաբանության ծառայությունների շրջանակը։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր երկրում առկա է ճառագայթային ախտորոշման և բուժման ողջ սպեկտորը։ Ընդլայնվում են սքրինինգային […]
11:29 01.02.2025
ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ, որ պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի, եթե ԱՄՆ-ն որոշի դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին […]
18:06 31.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածի մասով: «Խաղաղության պայմանագրի հետ կապված նոր ասելիք չկա: 17 հոդվածից 15-ը համաձայնեցված է, երկուսի մասով էլ Հայաստանն առաջարկել է լուծումներ: Մեկը վերաբերում է 3-րդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք, որ դա կիրառվի սահմանի սահմանազատված […]
16:59 31.01.2025
Օտարերկրյա կառավարության պաշտոնյաները, մասնավորապես ուկրաինացի պաշտոնյաները, ճնշում են գործադրում Վրաստանի վրա՝ 2022 թվականից ի վեր Կիևին օգնություն ցուցաբերելու համար, ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: «Հենց սկսվեց Ուկրաինայում հակամարտությունը, օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչները մեզանից պահանջեցին Ռուսաստանի դեմ լինել։ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները մեզանից պահանջեցին կամավորներ ուղարկել։ Մենք պետք է մասնակցեինք նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին և նույնիսկ […]
16:50 31.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում խոսեց Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի հրահրման փորձերի մասին՝ նշելով, որ Հայաստանը պետք է մնա հավասարակշռված և չտրվի սադրանքներին։ «Այն, որ ուզում են էսկալացիա հրահրել, գիտենք։ Մեր խնդիրն է, որ ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում՝ կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում, այլ կլուծենք այն խնդիրը, որ […]
16:09 31.01.2025
Հայկական կողմն Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հրաժարվել անկլավների օրակարգից։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք […]
13:50 31.01.2025
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հանձնաժողովների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակելու վերաբերյալ։ «Երբ հստակ պայմանավորվածություն կլինի, տեղյակ կպահվի հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ»,- նշեց վարչապետը։ […]
13:43 31.01.2025
Վրացիները չեն ցանկանում հրաժարվել իրենց ինքնությունից և չպետք է դառնան «պարզապես եվրոպացիներ»։ Այդ մասին երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում։ «Վրացիներն իրենց գոյությունն ու հավատքը կապում են միմյանց: Առանց լեզվի և կրոնի Վրաստանը չէր գոյատևի: Մենք փոքր ազգ ենք, մենք չպետք է հրաժարվենք մեր ինքնությունից և չպետք է լինենք […]
19:05 30.01.2025
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգարժան անդամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ կրկին Հայաստանում հյուրընկալել Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Իրակլի Կոբախիձեին և Երևան ժամանած Վրաստանի Կառավարության […]
18:35 30.01.2025
Վրաստանը տարածաշրջանում կայուն խաղաղություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի: Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսին կողմերը հույս են հայտնել, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:14 30.01.2025
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Վրաստանի Կառավարության […]
18:05 30.01.2025
Հարց. «Պարո՛ն Միրզոյան, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական անգամ խոսել է հաղորդակցությունների մասին` նշելով, որ իբր հայկական կողմը պարտավորություն ունի Ադրբեջանին տրամադրելու անխոչընդոտ երթուղի դեպի Նախիջևան, սակայն հրաժարվում իր պարտավորությունից: Ինչպիսի՞ն է հայկական կողմի արձագանքը»: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը. «Այստեղ նոր բան չկա. Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է. մենք աջակցում ենք […]
17:24 30.01.2025
Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով ու հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ: Փաշինյանը Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան […]
13:13 30.01.2025
Վրաստանը ցանկություն ունի ֆասիլիտատորի դեր ստանձնել Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ «Վրաստանը իսկապես ունի ցանկություն ֆասիլիտատորի դերով հանդես գալու՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։ Եվ, անշուշտ, մենք կարտահայտենք մեր պատրաստակամությունը՝ դյուրացնելու խաղաղության գործընթացը, […]
11:58 30.01.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին մեկնել է Կատար, որտեղ ծրագրված են բանակցություններ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Այս ուղևորության ընթացքում նախատեսվում է հանդիպում Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և քննարկում Պաղեստինում վերջին զարգացումների շուրջ», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, […]
11:40 30.01.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին քննարկել են Հարավային Կովկասում ընթացող գործընթացները, խոսել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարևորության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ «Վրաստանն այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն տեսնելու անկեղծ […]
09:41 30.01.2025
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
22:10 29.01.2025
Ադրբեջանում այսօր ընտրություններ են: Քվեարկության արդյունքում ձևավորվելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Առաջին անգամ մունիցիպալ ընտրությունները Ադրբեջանը անց է կացնում նաև հայաթափված Արցախում: Ինչպիսի՞նն է ընտրությունների մթնոլորտը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, դատելով մամուլի հրապարակումներից, կարող եմ նկատել, որ Ադրբեջանում այդ ընտրությունների հանդեպ հանրային հետաքրքրությունը գրեթե զրոյական է: Ոչ մի ընտրարշավ, որպես այդպիսին, […]