23:12 28.11.2024
Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Դիվանագետին բողոք է ներկայացվել՝ կապված այն բանի հետ, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահման ու շփվել այնտեղ ծառայություն իրականացնող եվրոպացի դիտորդների հետ: Ի՞նչն է այստեղ զայրացնում Բաքվին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Անջեյ Դուդան այցելել էր Երասխ և եվրոպական […]
21:05 28.11.2024
Նոյեմբերի 28-ին Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես […]
19:30 28.11.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք այսօր որոշում ենք կայացրել այլևս օրակարգ չդնել ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային […]
18:53 28.11.2024
Կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ: Պատգամավորական այս նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից: 2024թ.-ի պետական բյուջեից մարզպետերի աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ: Այսկերպ կֆինանսավորվի 20 համայնքի թվով 29 սուբվենցիոն ծրագիր: Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա […]
18:22 28.11.2024
ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, որովհետև Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այս մասին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն […]
17:32 28.11.2024
Եվրոպական խորհուրդն այսօր հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ: «Եվրոպական խորհուրդն այսօր, գրավոր ընթացակարգից հետո, նշանակեց Եվրոպական հանձնաժողովին՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Եվրահանձնաժողովի նախագահը կլինի […]
17:02 28.11.2024
ՀԱՊԿ երկրները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և ամբողջ տարածաշրջանում։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հռչակագիրը։ «Մենք խորապես մտահոգված ենք պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ, որը Գազայի հատվածում և Լիբանանում հանգեցրել է ավերիչ հումանիտար ճգնաժամի և զգալի քաղաքացիական զոհերի։ Մենք կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի […]
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կտրականապես անընդունելի են համարել նացիստական շարժման ու նրա կամակատարների հերոսացումը։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հայտարարությունը՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Մենք կտրականապես անընդունելի ենք համարում նացիստական շարժման և նրա կամակատարների փառաբանումը, այդ թվում՝ նացիստական անցյալը և նեոնացիզմը փառաբանելու համար հուշարձաններ […]
16:33 28.11.2024
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կասկածում է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը կհետևի Իսրայելի և Լիբանանի համաձայնագրին. դա կնշանակի, որ Իսրայելը չի հասնի իր նպատակներին անկլավում: Այս կարծիքը քաղաքական գործիչը հայտնել է Լիսաբոնում՝ Guardian թերթին տված հարցազրույցում։ «Իսրայելը չի կարող համաձայնել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի, քանի որ համաձայնությունը ՀԱՄԱՍ-ի հետ […]
16:16 28.11.2024
Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մակա Բոչորիշվիլին ընտրվել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում՝ խորհրդարանի կայքում ուղիղ հեռարձակված քվեարկության արդյունքներով։ Հինգշաբթի օրը Վրաստանի նոր՝ 11-րդ գումարման խորհրդարանի լիագումար նիստում, որում մեծամասնությունը «Վրացական երազանք» կուսակցությունն է, նորանշանակ նախարարը վստահություն է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարության նորացված կազմին, ինչպես նաև կառավարության ծրագրին։ Վրաստանի կառավարության կազմում կա […]
16:00 28.11.2024
Ռուսաստանը բազմիցս նշել է այն, որ ռուսական տարածքում արևմտյան հեռահար զինատեսակների կիրառումը կարող է նշանակել ՆԱՏՕ-ի ուղղակիորեն ներգրավում Մոսկվայի հետ հակամարտության մեջ: Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ դա կնշանակի այդ երկրների անմիջական ներգրավվածություն զինված հակամարտությանը, քանի որ այդ զենքի […]
15:30 28.11.2024
Հունգարիան պատրաստ է աջակցել Քիթ Քելլոգի ջանքերին, ում թեկնածությունն Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում առաջարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի կառավարությունը կհամագործակցի նրա հետ և պատրաստ է աջակցել նրա խաղաղապահ ջանքերին»,- Facebook-ի իր էջում գրել է Սիյարտոն: […]
14:58 28.11.2024
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 28-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է թվայնացնել քաղաքացիությանն առնչվող ծառայությունները։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով անվտանգային մի […]
14:52 28.11.2024
Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանափակ ձևաչափով նիստում։ «Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել ազգային նշանակության թիրախներին Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում»,- ասել է Պուտինը։ Հիշեցնենք, որ Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության […]
14:48 28.11.2024
Նոյեմբերի 28-ին Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Հայաստանի […]
14:32 28.11.2024
Չինաստանը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով և կրկնում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը խորապես անհանգստացած է ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած միջուկային ռիսկերով և բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չպետք է օգտագործվի և միջուկային պատերազմ չպետք է սկսվի», – ասել է […]
14:17 28.11.2024
Patriot զենիթահրթիռային համակարգերն անհրաժեշտ են Հունաստանի օդային տարածքը պաշտպանելու համար, ուստի դրանք չեն կարող տեղափոխվել Ուկրաինա, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով՝ Հունաստանն ունի հակաօդային պաշտպանության լուրջ համակարգ, և ՀՕՊ համակարգերի փոխանցումն Ուկրաինային կարող է նվազեցնել դրա արդյունավետությունը։ «Հունաստանն ունի վեց Patriot: Այդ իսկ պատճառով ես դիմադրեցի Patriot համակարգերն Ուկրաինա տեղափոխելու ցանկացած ճնշմանը, […]
14:10 28.11.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 20, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության` 6, մարմնական վնասվածք պատճառելու` 5, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ […]
14:02 28.11.2024
Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինը պարզ և թափանցիկ է: Այս մասին ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ընդհանուր առմամբ, դոկտրինն ինքնին պարզ է, հասկանալի, թափանցիկ։ Մենք, իմ կարծիքով, ամեն ինչ պարզ ու հասկանալի ենք շարադրել, հետևաբար, գործընկերներ, հատկապես արևմտյան […]
13:36 28.11.2024
Վրաստանի իշխանությունները ծրագրում են խաղաղ ճանապարհով վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ «Մեր մյուս հիմնական խնդիրն է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով, իհարկե, այդ նպատակին հասնելը կախված է տարածաշրջանում ընթացող գլոբալ միտումներից և գործընթացներից, մենք իսկապես հուսով ենք, որ այս խնդիրը լիովին կլուծվի»,- ասել է […]
13:32 28.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: 2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 […]
13:03 28.11.2024
Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։ Դրա մասնակիցները ժամանել են Անկախության պալատ, որտեղ նրանց ողջունում է ընթացիկ հանդիպման հյուրընկալող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ջապարովը և Էմոմալի Ռահմոնը։ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը «սառեցրած» Հայաստանի ներկայացուցիչները չեն լինի Աստանայում, սակայն, ինչպես […]
12:34 28.11.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին Հայաստանի օրհներգը հնչի կենդանի կատարմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի […]
12:29 28.11.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ խելամիտ որոշում չի համարում դաշինքի ուժերին Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրավելը։ «Չեմ կարծում, որ դա խելամիտ որոշում կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով Fox News-ի հաղորդավարի հարցին, թե արդյոք դաշինքը դիտարկում է զորքեր տեղակայելու հարցը, եթե երրորդ երկրները շարունակեն աջակցել Ռուսաստանին հակամարտությունում:
12:12 28.11.2024
ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, իսկ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ կառավարությունն արձանագրել է ռազմավարական նպատակ, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում, իսկ արդարություն և արդարադատություն հասկացությունները […]
12:06 28.11.2024
ԵՄ տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, և առաջիկա տարիներին ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն ներդրումներն ու աշխատատեղերը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆինանսների նախկին նախարար Մարիա Լուիս Ալբուկերկեն, ով 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կստանձնի ֆինանսական ծառայությունների և ներդրումների հարցերով եվրահանձնակատարի պարտականությունները։ «Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ Եվրոպան կորցնում է մրցունակությունը», – […]
11:50 28.11.2024
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական […]
11:38 28.11.2024
Կառավարությունը Էդուարդ Հակոբյանին նշանակեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում:
11:34 28.11.2024
Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման […]
10:24 28.11.2024
ՄԱԿ-ի կառույցներն ու գործակալությունները կշարունակեն հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբանանին Իսրայելի հետ հրադադարից հետո։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): «ՄԱԿ-ը կշարունակի աջակցել Լիբանանի կառավարությանը և գործընկերներին: Զինադադարի առաջին օրը ՄԱԿ ՓԳՀ-ի 11 բեռնատարներ Բաալբեկի ավելի քան 3000 բնակիչներին մատակարարեցին առաջին անհրաժեշտության պարագաներ, ներառյալ վերմակներ, ներքնակներ, ձմեռային բաճկոններ, սավաններ»,- նշվում է […]