14:33 25.03.2025
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններն ավարտել են Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հանդիպումը տեղի է ունեցել Էր Ռիադում՝ մարտի 25-ին։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ «Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները երեքշաբթի օրը Էր Ռիադում ավարտեցին բանակցությունների հերթական փուլը»,- հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության աղբյուրը։
14:27 25.03.2025
Մոսկվան և Վաշինգտոնը տեղեկություն են ստացել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին, որոնք այժմ վերլուծության են ենթարկվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուս-ամերիկյան երկարատև բանակցությունների արդյունքները հաղորդվել են մայրաքաղաքներին, այժմ դրանք վերլուծության փուլում են»,- ասել է Պեսկովը։ Մարտի 24-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Դրանք տեւել են […]
14:00 25.03.2025
Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն իրենց շփումները, թեև կոնկրետ մանրամասներ դեռևս չեն կարող բացահայտվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Կա ըմբռնում, որ շփումները կշարունակվեն, բայց դեռ կոնկրետություն չկա, դրանք կհամաձայնեցվեն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
13:38 25.03.2025
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան, հատկապես՝ բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, աղետներին դիմակայունության մշակույթի ձեւավորման, ենթակառուցվածքների ու տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաեւ հետեւանքների վերականգնման գործընթացի զարգացման ուղղություններով: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, […]
13:30 25.03.2025
Ազգային ժողովը մարտի 25-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է երեք ուղղություններով: Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, […]
13:17 25.03.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մեղմացման վերաբերյալ տեղեկություններին։ «Այն գնահատականները, որոնք կողքից հնչում են, թե՝ ահա, փոխեցին վեկտորը, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանում է։ Երբ որ իրեն խաբում են, դա արձանագրում է և բարձրաձայնում։ Երբ մի […]
13:13 25.03.2025
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել երկու նախարարների առանձնազրույցը։
12:59 25.03.2025
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։ «Շատ վատ եմ վերաբերվում։ Ես այդ միջադեպին ծանոթանալուց անմիջապես հետո զանգահարել եմ Անդրանիկ Քոչարյանին։ Ես ինքս մի քանի դեպք եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել: Ես ներողություն եմ […]
12:02 25.03.2025
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։ Հիշեցնենք, որ Արաղչիի այցի շրջանակներում կկայանա նաև նախարար նրա «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։
11:56 25.03.2025
Դատախազության՝ պետական և համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակներում, 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում, դատական ակտերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել ընդհանուր 10 միավոր գույքերի նկատմամբ, որոնց արժեքների, ինչպես նաև Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցված դրամական միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 516 միլիոն 153 հազար դրամ: Այսպես. Երևան […]
23:52 24.03.2025
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:
23:27 24.03.2025
Մեղրի քաղաքը՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին: Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,- գրել է նա։ Մեղրի քաղաքը, Արաքսի ափին, […]
23:01 24.03.2025
Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով հասել է Սիրիա: Ովքե՞ր են ստանալու այդ օգնությունը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ կառավարության նիստում մարտի 20-ին որոշվեց ժամանակավորապես՝ 10 օրով բացել Մարգարայի անցակետը, որպեսզի Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնությունը հնարավոր լինի ավելի արագ ու հեշտ տեղ հասցնել: Դրան նախորդել էին հայ, թուրք և սիրացի […]
21:34 24.03.2025
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, թե ավարտված են խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, բայց Բաքուն դրանից հետո սկսեց ակտիվորեն ապատեղեկատվություն տարածել, թե հայկական զինված ուժերը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ: Ինչի՞ համար են այս հայտարարությունները և ի՞նչ սպասել առաջիկայում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
20:40 24.03.2025
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում դեղերի պետական գրանցման գործընթացի, առկա խնդիրների ու լուծմանն ուղղված մեխանիզմների վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը կարեւորել է նմանատիպ քննարկումները ոլորտի խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց կարգավորման համար անհրաժեշտ գործիքակազմեր առաջարկելու տեսանկյունից: Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը ոլորտային երկու խնդրի է անդրադարձել՝ ՀՀ-ում դեղորայքի հասանելիությանը եւ դեղերի […]
20:30 24.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»։ «Ես ձեզ մի քանի անգամ կոչ եմ արել դադարեցնել սադրանքներով խաթարել մեր քաղաքացիների անդորրը: Եթե համարձակություն ունեք, ապա զեկուցեք կոռուպցիայի, գողության, ստացված կաշառքի, թույլ տված խախտումների մասին: Եթե դուք մտադիր չեք դա անել, մի՛ խաղացեք մարդկանց նյարդերի […]
20:05 24.03.2025
Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական հերթական խորհրդակցությանը զեկուցել են, որ փետրվարի 2-րդ կեսից Երևանում տնկել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում՝ սոճի և եղևնի: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով, առաջին անգամ է, որ ձմեռային հատվածում իրականացվել է մշտադալարների տունկ: Վարչական շրջաններում շինաշխատանքներն ակտիվ փուլում են: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:50 24.03.2025
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը, ըստ էության, չի համապատասխանում թե’ ներկայիս կառավարման համակարգին, թե’ միջազգային պահանջներին եւ ստանդարտներին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության […]
18:35 24.03.2025
Թեհրանը գործողությունների մեծ ազատություն չունի և ստիպված կլինի երկխոսության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ, Fox Business-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Իրանը քիչ տարբերակներ ունի: Մենք լուրջ ենք տրամադրված, նրանք գիտեն, որ նախագահը լուրջ է տրամադրված, պետքարտուղար Մարկո Ռուբիոն լուրջ է տրամադրված, և Իրանը ստիպված կլինի գալ բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Բրյուսը: […]
18:11 24.03.2025
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածած տեղեկատվությունը, թե Ադրբեջանը տեղյակ չի եղել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում են կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրությունից: «Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած «Անսպասելի քայլ Թուրքիայից. հայերի հետ սահմանը բացվեց, […]
18:07 24.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՌԴ միջև երկկողմ օրակարգային հարցեր՝ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում: Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:
15:07 24.03.2025
Թուրքիայում մի քանի լրագրողներ են բերման ենթարկվել՝ Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցելու կասկածանքով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների արհմիությունը։ Բողոքի ակցիաները լուսաբանելիս բերման են ենթարկվել արհմիության առնվազն ութ անդամներ՝ լրագրողներ ու ֆոտոլրագրողներ։ Արհմիությունը սոցցանցերի միջոցով դիմել է իշխանություններին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց։ Մարտի 23-ին Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, շորթման և հանցավոր […]
14:24 24.03.2025
Տարին տեսանելի էր բազմաոլորտ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ու արդյունավետ կիրարկումը, որի հիմքում կանոնադրական մարմինների անխափան աշխատանքն է, այդ թվում` ոլորտային նախարարությունների, գերատեսչությունների կողմից համապատասխան հանձնառությունների լիարժեք իրականացումը, շարունակում էր մնալ երկկողմ օրակարգի առաջնահերթությունների շարքում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` ԱԺ եվրոպական […]
13:10 24.03.2025
Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի, վավերացվի և կայուն խաղաղության նշաններ լինեն, Հայաստանը կարող է քննարկել ՀՀ–ում ԵՄ դիտորդների համար նոր մանդատի հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Անդրադառնալով ստորագրումից հետո ԵՄ դիտորդների դուրս գալու վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը նախ նշեց. «Պայմանագիրն այդքան էլ արագ […]
12:51 24.03.2025
Եգիպտոսը, փորձելով վերականգնել հրադադարը Գազայի հատվածում, առաջարկել է Իսրայելին և ՀԱՄԱՍ խմբավորմանը վերսկսել պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի երկու պաշտոնյաների: Նրանք ասում են, որ կոչ է արվում ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել հինգ պատանդների՝ Իսրայելի կողմից հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Ենթադրվում է նաև, որ կողմերը մեկ շաբաթով կդադարեցնեն կրակը, […]
12:44 24.03.2025
Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների ծրագրված այցը կղզի փորձ է մեծացնել ճնշումը Վաշինգտոնի կողմից, գրում է The New York Times-ը։ «Ի՞նչ կարող է անել ազգային անվտանգության խորհրդականը Գրենլանդիայում: Միակ նպատակը մեզ վրա իշխանություն ցույց տալն է»,- ասել է Էգեդեն՝ այս շաբաթվա վերջին Գրենլանդիա այցելելու ԱՄՆ ազգային անվտանգության […]
12:13 24.03.2025
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները շարունակվում են։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։ Նա հիշեցրեց, որ բանակցությունները մեկնարկել էին 2024 թվականի դեկտեմբերին, որի ընթացքում տեղի ունեցան Եվրամիության համապատասխան պատվիրակության հետ ինտենսիվ բանակցություններ։ «Հաջորդ փուլը նախատեսվում է 2025 թվականի ապրիլի […]
11:55 24.03.2025
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 24-ի նիստում քննարկել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ նախաձեռնության նախաբանը վերախմբագրվել է: Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է Կառավարության առաջարկը եւ վերաշարադրել նախաձեռնությունը: «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության […]
11:48 24.03.2025
Սաուդյան Արաբիայում սկսվել են ռուս-ամերիկյան բանակցությունները, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ «Տեխնիկական թիմերի» փորձագիտական հանդիպումը կանցկացվի փակ ձևաչափով։ Սաուդյան Արաբիայի պետական անվտանգության ծառայությունը լրագրողներին խնդրել է հեռանալ Ritz-Carlton հյուրանոցից։ Ռուսաստանը բանակցություններին ներկայացնում են Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։