22:03 26.03.2025
Մարտի 26-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ֆիննական նախագահող Վեսա Հակինենի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Թերհի Հակալայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանը և կազմակերպության շրջանակներում ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ […]
21:47 26.03.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ որ պահին Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի ղարաբաղյան շարժումը չշարունակելու իր դիրքորոշման հետ, ինքն այդ պահին կդադարի լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Ես ասում եմ իմ դիրքորոշումը՝ որպես Հայաստանի վարչապետ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Կրկնում եմ՝ ես դա անում եմ […]
21:25 26.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծով Հայաստանը որևէ բան չի զիջել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստում կա՞ թեկուզ մեկ տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը, որևէ բան զիջվո՞ւմ է՝ Փաշինյանը պատասխանեց՝ նայած, թե […]
16:09 26.03.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 19-25-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 21-ին, Արաբկիրում՝ մարտի 19-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։
16:00 26.03.2025
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արեւմտյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Եսենի եւ Յակոբ Հեդենսկոյի հետ: Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը: Խոսելով միջխորհրդարանական ակտիվ հարաբերություններից՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը մեր երկրի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում: Կենտրոնի ներկայացուցիչները նշել […]
14:07 26.03.2025
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են և շատ ինտենսիվ են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ: Այդ շփումները շարունակվում են շատ ինտենսիվ: Հենց այդ շփումների շնորհիվ մենք երեկ բավականին արագ կարողացանք համաձայնեցնել ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի», – […]
13:33 26.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։ «Ես չգիտեմ: Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել այս պատերազմը, բայց, երևի, ժամանակ է ձգձգում», – ասել է Թրամփը Newsmax-ին: Նա հավելել է, որ միջին հաշվով հակամարտող երկու կողմերն էլ ամեն շաբաթ կորցնում են ընդհանուր առմամբ 2500 զինվոր:
12:50 26.03.2025
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար, ուստի Կիևը հույսը դնում է եվրոպական աջակցության վրա։ «Բանակը միշտ ավելի փոքր է եղել, քան հիմա է: Եվ երբ բանակը երեք անգամ ավելի մեծ է, քան եղել է, պետք է ֆինանսավորվի: Ուկրաինայի բյուջեն չի բավարարի»,- […]
12:20 26.03.2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր Դատախազը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի […]
12:11 26.03.2025
Բրազիլական Correio Braziliense թերթի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարից հետաքրքրվել է հայ-թուրքական հարաբերություններով։ «Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է […]
11:50 26.03.2025
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։ Լրագրողը նախարարից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին ու հարց տվել, թե արդյոք վտանգված է Խաղաղության պայմանագիրը։ «Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին և Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության […]
11:41 26.03.2025
Որո՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները։ Ե՞րբ այն կյանքի կկոչվի։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին նման հարց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկի՝ Correio Braziliense-ի լրագրողը։ ««Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից […]
11:37 26.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ-ի հետ համագործակցությունից Թրամփի վարչակազմի օրոք, ինչպե՞ս այն կարող է աջակցել այս խաղաղության գործընթացին․ լրագրողի այս հարցին Միրզոյանը պատասխանել է․ «Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում […]
11:08 26.03.2025
Ազգային Ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Մարտի 24-ին հայտնել էինք, որ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է Կառավարության առաջարկը եւ վերաշարադրել նախաձեռնությունը․ «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, […]
10:55 26.03.2025
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը, Հունգարիայի էներգետիկ մատակարարումների անվտանգությունը և Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդումը։ «Այսօր Մոսկվայում մեր բանակցությունների կիզակետը խաղաղությունն է, էներգետիկ անվտանգությունը և տնտեսական համագործակցության ամրապնդումը»,- գրել է Սիյարտոն Facebook-ում՝ հրապարակելով լուսանկար Բուդապեշտի օդանավակայանից։ Նա նաև նշել է, որ «երեկ Ռուսաստանի […]
10:43 26.03.2025
ԱՄՆ պետդեպարտամենտը մանրամասներ է հայտնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից։ «Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու առումով։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է»,- նշված […]
23:59 25.03.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 24-ին այցելել է Quantori ընկերություն, որը մասնագիտացած է կենսագիտության և առողջապահության ոլորտներում ծրագրային ապահովման, ալգորիթմների և տվյալների մշակման գործում։ Այցի շրջանակում նախարարը, ընկերության փոխնախագահ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արտյոմ Խոզյաինովի ուղեկցությամբ, շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, աշխատանքային պայմաններին։ Արտյոմ […]
23:44 25.03.2025
Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարը: Ընդհանրապես որոնք են Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի գլխավոր առանձնահատկությունները: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:32 25.03.2025
Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները: Ցուցարարները բողքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեկ պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը: Ցույցերի մասնակիցների մարտավարությունը կարծես սկսում է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […]
21:49 25.03.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի […]
20:38 25.03.2025
Իրանի ԱԳՆ նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի և Էսմայիլ Բաղայեի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր: Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր […]
16:48 25.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան՝ մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում և միաժամանակ շնորհակալություն հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում […]
16:36 25.03.2025
Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը Իրանը միանշանակ կողմ է, սակայն դա պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենքների նկատմամբ հարգանքի հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, […]
16:24 25.03.2025
2023 թվականին փոփոխություն է կատարվել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում եւ Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալած ընկերություններին հնարավորություն է տրվել մինչեւ 2024 թվականի դեկտեմբեր ամիսը գրանցվել Հայաստանում եւ գործունեությունը շարունակել այստեղ: Մի շարք ընկերություններ գրանցվել են: […]
16:13 25.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ոլորտի ռազմավարական ուղղություններն ու դրանց իրականացման համար նախատեսված միջոցառումները: Ընդգծվել է, որ աշխատանքներ են իրականացվել քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման և հավաստագրման թվայնացման ուղղությամբ, մասնավորապես՝ արդեն իսկ գործարկվել են լիցենզավորման, որակավորման […]
15:40 25.03.2025
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման ժամկետների և տեղի վերաբերյալ, սակայն նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվի կողմից չի լսել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ եղե՞լ են խորհրդակցություններ խաղաղության […]
15:22 25.03.2025
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօրվա ասուլիսում հայտնել է, որ Հայաստանի իր պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակում է կատարել: «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը: Մենք երկու երկրներին խրախուսում ենք, որ հնարավորինս արագ այս վերջնական փաստաթուղթը ստորագրեն: Մենք տարածաշրջանի երկրների անկախությանը և […]
15:10 25.03.2025
Հունվարի 26-ին կայացած ընտրություններում Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է յոթերորդ ժամկետը։ Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։ Դրանից հետո երկրի ղեկավարը ստորագրել է երդմնակալության ակտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն Լուկաշենկոյին հանձնել է նախագահի վկայական։