16:53 28.03.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին: Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել հարկային քաղաքականության հեռանկարների և առանձին ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել ոլորտային մի շարք խնդիրներ: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների մասին հետադարձ կապի ամրապնդման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կողմերը պայմանավորվել են ապահովել […]
16:40 28.03.2025
Ուկրաինայում նախագահական ընտրություններ պետք չեն, քանի դեռ դա չի պահանջել ուկրաինացի ժողովուրդը։ Այս կարծիքը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Նրա խոսքով՝ «Զելենսկին ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով», և «եթե ուկրաինացի ժողովուրդը չի պահանջում ընտրություններ, ապա ոչ ոք չպետք է պահանջի»։ Այսպես է նա լրագրողների խնդրանքով մեկնաբանել Զելենսկու ոչ լեգիտիմության վերաբերյալ […]
14:53 28.03.2025
Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախարարությունները խորհրդակցում են հանքային ռեսուրսների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի շուրջ։ Այս մասին Reuters-ին հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Տարբեր նախարարությունների մակարդակով դեռ շարունակվում են խորհրդակցությունները»,- ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված նոր համաձայնագրի նախագիծը։
14:29 28.03.2025
Մյանմայի իշխանությունները հայտարարել են դոնորական արյան շտապ հավաքման մասին՝ երկրաշարժի հետևանքով մեծ թվով տուժածներին օգնելու նպատակով, ասվում է երկրի Պետական կառավարչական խորհրդի հաղորդագրության մեջ։ Երկրաշարժից ամենաշատը տուժել են Սագաինգ, Մանդալայ, Մագուեյ, հյուսիսարևելյան Շան նահանգ, Նեյփիտաու և Բագո շրջանները, հայտնել են իշխանությունները: «Երկրաշարժի հետևանքով շատ մարդիկ են զոհվել և տուժել, և շատ մարդիկ բուժվում են Սագաինգ […]
14:20 28.03.2025
Ներկայացվել է Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը։ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան – 14.04.2025 – 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան – 18.04.2025 – 14:00-16:00: 1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 01.04.2025 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 02.04.2025 – 15:00-17:00, 3. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 03.04.2025 – 15:00-17:00, 4. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – […]
14:08 28.03.2025
ԱԺ Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, խմբի անդամներ Գեղամ Մանուկյանը եւ Մարիամ Պողոսյանը մարտի 27-ին հանդիպել են Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարեւորել է Չեռնոգորիայի հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը` այս հարցում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը: Պատգամավորը խոսել է տարբեր ոլորտներում գործակցության առկա ներուժի իրացման անհրաժեշտության մասին: Բարեկամական […]
13:46 28.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ ուկրաինական կարգավորումը, զրույցից հետո հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը առանցքային […]
13:39 28.03.2025
Լիբանանը և Սիրիան համաձայնագիր են ստորագրել իրենց սահմանների սահմանազատման և սահմանային շրջաններում անվտանգության պահպանման համար համագործակցության մասին, ուրբաթ հաղորդում է Associated Press-ը (AP): Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան և նրա սիրիացի գործընկեր Մուրհաֆ Աբու Քասրան համաձայնագիրը ստորագրել են հինգշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած բանակցություններից հետո։ Լիբանանը և Սիրիան պայմանավորվել են նաև «ակտիվացնել համագործակցության […]
11:23 28.03.2025
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Financial Times- ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ Ռուսաստանը կարող է նախաձեռնությունն ընկալել «ավելի շուտ որպես սպառնալիք»: «Այստեղ մենք պետք է զգույշ լինենք: Սա կարող է ընկալվել (Ռուսաստանի Դաշնության կողմից) ավելի շուտ որպես սպառնալիք»,-ասել է Մելոնին: Bloomberg-ը […]
10:59 28.03.2025
Վաշինգտոնի վարչակազմը կվերլուծի Մոսկվայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցում՝ որպես ուկրաինական կարգավորման մաս, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի հետագա քայլերը։ Այս մասին մարտի 27-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ասել է, որ վարչակազմի պաշտոնյաները հանդիպում կունենան ամերիկացի պաշտոնյաների հետ, ովքեր մասնակցել են Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ փորձագիտական խորհրդակցություններին և կքննարկեն ռուսական կողմի […]
10:43 28.03.2025
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիասթափություն է հայտնել «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) վերջին գործողություններից, հատկապես նոր հակաիրանական պատժամիջոցների ներդրման պատճառով։ Նշելով, որ Իրանի և եվրոպական երեք երկրների պատվիրակությունների միջև արդեն անցկացվել է բանակցությունների չորս փուլ, ԱԳ նախարարը հիասթափություն է հայտնել եվրոպական երկրների և ԵՄ-ի […]
09:08 28.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Starlink արբանյակային ինտերնետը այլևս հասանելի է Հայաստանում։ Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի և բնության հետ»:
08:55 28.03.2025
Եվրոպական երկրներից զորքեր չեն կարող ուղարկվել Ուկրաինա որպես ՆԱՏՕ-ի ուժեր՝ ապահովելու խաղաղության համաձայնագրերի իրականացումը, քանի որ նման գաղափարը, ըստ սահմանման, կմերժվի ռուսական կողմից։ Այս դիրքորոշումը լրագրողներին հայտնել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Փարիզում Ֆրանսիայի նախաձեռնած «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո։ «Դրանք չեն կարող լինել ՆԱՏՕ-ի ուժեր, քանի որ, ինչպես հասկանում եք, դա չի կարող ընդունվել […]
23:23 27.03.2025
Մարտի 27-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Հունգարիայի Զբոսաշրջության գործակալության գլխավոր տնօրեն Մարթա Ֆյոզեկաշի հետ: Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացման հետ կապցած մի շարք հարցեր:
22:42 27.03.2025
Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեն հերթական սադրանքին է նախապատրաստվում: Կառավարությանն առնթեր գործող այդ կառույցը մտադիր է հավաքագրել Թուրքիայում ապրող ադրբեջանցիներին, որոնց մտադիր են դարձնել գործիք՝ Հայաստանին տարածքային պահանջների առաջադրման համար: Կոնկրետ ի՞նչ է ձեռնարկվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահ Ֆուհադ Մուրադովն այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած […]
22:21 27.03.2025
Խորհրդարանը երեկ 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Ի՞նչ է այն ենթադրում, որո՞նք են լինելու մեր հաջորդ քայլերը, ի՞նչ դրական սպասելիքներ ու միաժամանակ ռիսկեր ու վտանգներ կարող են լինել այս օրենքից։ Այս ամենի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» […]
20:41 27.03.2025
Մարտի 27-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` ՀՀ հետ ծրագրերի իրականացման ընթացքը և հեռանկարները: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին` վերահաստատելով […]
15:13 27.03.2025
Ռուսաստանը և Հայաստանը միշտ պահպանել են բարեկամական հարաբերություններ։ Մոսկվան կենտրոնացած է Երևանի հետ հարաբերությունների լայնածավալ զարգացման վրա և շահագրգռված է այս հարցի առարկայական քննարկմամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք կոնկրետ քայլերի մասին, և որ այս խոսակցությունը պետք է լինի առարկայական։ Ռուսաստանն ու Հայաստանը […]
15:05 27.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը մամուլի համար Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով․ «Հարգարժան պարո՛ն նախարար, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ցուցաբերված ջերմ ու բարեկամական ընդունելության համար: Ձերմությամբ եմ հիշում Ձեր այցը Երևան նախորդ տարի, որի ժամանակ կայացած քննարկումների արդյունքում հաջողվեց էականորեն ընդլայնել մեր երկկողմ օրակարգի, փոխգործակցության բովանդակությունը։ Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի […]
14:50 27.03.2025
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ հինգշաբթի Փարիզում կայանալիք գագաթնաժողովում կոչ կանի ԵՄ անդամ երկրներին պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Ուկրաինային աջակցելու լավագույն միջոցը արդար և կայուն խաղաղության հասնելու մեր նպատակին հետևողական մնալն է: Սա նշանակում է պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Ես այս ուղերձը կփոխանցեմ Ուկրաինայի խաղաղության և անվտանգության վերաբերյալ այսօրվա առաջնորդների […]
13:50 27.03.2025
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը արձագանքեց Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությանը, որով նա կոչ էր արել Հայաստանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ հղում կատարելով Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը։ «Խաղաղության համաձայնագրի շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի ստորագրման տեղ և ժամ ու համաձայնեցնի մեզ հետ։ Ինչ […]
13:40 27.03.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն, ով այցով գտնվում է Պեկինում, հանդես է եկել «ֆրանս-չինական հզոր գործընկերության» օգտին՝ աշխարհում տեղի ունեցող ճգնաժամերի համատեքստում, հաղորդում է Sud Radio-ն: «Ավելի քան երբևէ առկա համատեքստը պահանջում է ֆրանս-չինական ուժեղ գործընկերություն՝ հանուն աշխարհաքաղաքական կայունության, բարգավաճման և մեր մոլորակի ապագայի։ Մեր երկու երկրները պետք է երկխոսություն վարեն կայունության շուրջ, որը […]
12:53 27.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ավելի լուրջ մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ի և Կանադայի վրա, եթե նրանք համագործակցեն ի վնաս ամերիկյան տնտեսության։ «Եթե ԵՄ-ն համագործակցի Կանադայի հետ՝ վնասելու ԱՄՆ-ի տնտեսությանը, մենք երկու կողմերի համար էլ հսկայական մաքսատուրքեր կսահմանենք՝ շատ ավելի մեծ, քան ներկայումս նախատեսված է»,- գրել է Թրամփը Truth Social-ում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր արտերկրում […]
12:36 27.03.2025
Ադրբեջանի հետ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու Հայաստանի առաջարկը դեռևս չի արժանացել արձագանքի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պետք է սկսվեն բանակցություններ դրա ստորագրման վայրի, ժամի և հետագա ընթացքի վերաբերյալ, ես պատեհ համարեցի դիմել Ադրբեջանի խորհրդարանական գործընկերոջս՝ […]
11:36 27.03.2025
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտասահմանում արտադրված բոլոր մեքենաների համար 25% մաքսատուրքերի ներմուծումն անվանել է «ուղիղ հարձակում» իր երկրի վրա և մտադիր է ուսումնասիրել արձագանքման տարբերակները: «Մենք կպաշտպանենք մեր աշխատողներին, մենք կպաշտպանենք մեր ընկերությունները, մենք կպաշտպանենք մեր երկիրը», – մեջբերում է CNN-ը Օնտարիոյում կայացած մամուլի ասուլիսում Քարնիի խոսքերը։ Քարնին ասել է, […]
11:25 27.03.2025
Աշխարհը, ներառյալ Դանիան, շահագրգռված է, որ Գրենլանդիան պատկանի ԱՄՆ-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ ռուսական և չինական նավերը նավարկում են Գրենլանդիայի մոտ, ուստի ԱՄՆ-ը «պետք է այնտեղ լինի»։ «Եթե մենք այնտեղ չլինենք, չենք կարողանա ապահովել ազգային կամ միջազգային անվտանգությունը»,- ընդգծել է նա։
23:55 26.03.2025
Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացավ ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի «Միկա» մարզադահլիճում մրցաշարին մասնակցեցին Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Կաբո Վերդեից և Հայաստանից շուրջ 200 ըմբիշ։ […]
22:45 26.03.2025
Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Սա Էրդողանի վարչակազմից առաջին այցն է Միացյալ Նահանգներ՝ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քննարկվել են Հայաստանի հետ առնչություն ունեցող թեմաներ: «Ոնց հասկանում եմ՝ այո, թեև պաշտոնական հաղորդագրություններում բաց տեքստով […]
22:11 26.03.2025
Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում ելույթով հանդես է եկել Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Նիստի ընթացքում ելույթ են ունեցել նաև երկու տասնյակի հասնող ԵԱՀԿ մասնակից պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և դրա շուրջ բանակցությունների […]