09:53 26.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Թալին համայնքի Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է»։
23:59 25.03.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 24-ին այցելել է Quantori ընկերություն, որը մասնագիտացած է կենսագիտության և առողջապահության ոլորտներում ծրագրային ապահովման, ալգորիթմների և տվյալների մշակման գործում։ Այցի շրջանակում նախարարը, ընկերության փոխնախագահ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արտյոմ Խոզյաինովի ուղեկցությամբ, շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, աշխատանքային պայմաններին։ Արտյոմ […]
23:44 25.03.2025
Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարը: Ընդհանրապես որոնք են Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի գլխավոր առանձնահատկությունները: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:32 25.03.2025
Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները: Ցուցարարները բողքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեկ պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը: Ցույցերի մասնակիցների մարտավարությունը կարծես սկսում է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […]
21:49 25.03.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի […]
20:38 25.03.2025
Իրանի ԱԳՆ նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի և Էսմայիլ Բաղայեի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր: Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր […]
16:48 25.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան՝ մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում և միաժամանակ շնորհակալություն հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում […]
16:36 25.03.2025
Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը Իրանը միանշանակ կողմ է, սակայն դա պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենքների նկատմամբ հարգանքի հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, […]
16:24 25.03.2025
2023 թվականին փոփոխություն է կատարվել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում եւ Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալած ընկերություններին հնարավորություն է տրվել մինչեւ 2024 թվականի դեկտեմբեր ամիսը գրանցվել Հայաստանում եւ գործունեությունը շարունակել այստեղ: Մի շարք ընկերություններ գրանցվել են: […]
16:13 25.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ոլորտի ռազմավարական ուղղություններն ու դրանց իրականացման համար նախատեսված միջոցառումները: Ընդգծվել է, որ աշխատանքներ են իրականացվել քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման և հավաստագրման թվայնացման ուղղությամբ, մասնավորապես՝ արդեն իսկ գործարկվել են լիցենզավորման, որակավորման […]
15:40 25.03.2025
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման ժամկետների և տեղի վերաբերյալ, սակայն նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվի կողմից չի լսել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ եղե՞լ են խորհրդակցություններ խաղաղության […]
15:22 25.03.2025
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօրվա ասուլիսում հայտնել է, որ Հայաստանի իր պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակում է կատարել: «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը: Մենք երկու երկրներին խրախուսում ենք, որ հնարավորինս արագ այս վերջնական փաստաթուղթը ստորագրեն: Մենք տարածաշրջանի երկրների անկախությանը և […]
15:10 25.03.2025
Հունվարի 26-ին կայացած ընտրություններում Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է յոթերորդ ժամկետը։ Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։ Դրանից հետո երկրի ղեկավարը ստորագրել է երդմնակալության ակտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն Լուկաշենկոյին հանձնել է նախագահի վկայական։
14:33 25.03.2025
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններն ավարտել են Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հանդիպումը տեղի է ունեցել Էր Ռիադում՝ մարտի 25-ին։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ «Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները երեքշաբթի օրը Էր Ռիադում ավարտեցին բանակցությունների հերթական փուլը»,- հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության աղբյուրը։
14:27 25.03.2025
Մոսկվան և Վաշինգտոնը տեղեկություն են ստացել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին, որոնք այժմ վերլուծության են ենթարկվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուս-ամերիկյան երկարատև բանակցությունների արդյունքները հաղորդվել են մայրաքաղաքներին, այժմ դրանք վերլուծության փուլում են»,- ասել է Պեսկովը։ Մարտի 24-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Դրանք տեւել են […]
14:00 25.03.2025
Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն իրենց շփումները, թեև կոնկրետ մանրամասներ դեռևս չեն կարող բացահայտվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Կա ըմբռնում, որ շփումները կշարունակվեն, բայց դեռ կոնկրետություն չկա, դրանք կհամաձայնեցվեն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
13:38 25.03.2025
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան, հատկապես՝ բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, աղետներին դիմակայունության մշակույթի ձեւավորման, ենթակառուցվածքների ու տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաեւ հետեւանքների վերականգնման գործընթացի զարգացման ուղղություններով: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, […]
13:30 25.03.2025
Ազգային ժողովը մարտի 25-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է երեք ուղղություններով: Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, […]
13:17 25.03.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մեղմացման վերաբերյալ տեղեկություններին։ «Այն գնահատականները, որոնք կողքից հնչում են, թե՝ ահա, փոխեցին վեկտորը, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանում է։ Երբ որ իրեն խաբում են, դա արձանագրում է և բարձրաձայնում։ Երբ մի […]
12:59 25.03.2025
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։ «Շատ վատ եմ վերաբերվում։ Ես այդ միջադեպին ծանոթանալուց անմիջապես հետո զանգահարել եմ Անդրանիկ Քոչարյանին։ Ես ինքս մի քանի դեպք եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել: Ես ներողություն եմ […]
12:02 25.03.2025
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։ Հիշեցնենք, որ Արաղչիի այցի շրջանակներում կկայանա նաև նախարար նրա «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։
11:56 25.03.2025
Դատախազության՝ պետական և համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակներում, 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում, դատական ակտերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել ընդհանուր 10 միավոր գույքերի նկատմամբ, որոնց արժեքների, ինչպես նաև Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցված դրամական միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 516 միլիոն 153 հազար դրամ: Այսպես. Երևան […]
23:52 24.03.2025
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:
23:27 24.03.2025
Մեղրի քաղաքը՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին: Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,- գրել է նա։ Մեղրի քաղաքը, Արաքսի ափին, […]
23:01 24.03.2025
Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով հասել է Սիրիա: Ովքե՞ր են ստանալու այդ օգնությունը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ կառավարության նիստում մարտի 20-ին որոշվեց ժամանակավորապես՝ 10 օրով բացել Մարգարայի անցակետը, որպեսզի Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնությունը հնարավոր լինի ավելի արագ ու հեշտ տեղ հասցնել: Դրան նախորդել էին հայ, թուրք և սիրացի […]
21:34 24.03.2025
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, թե ավարտված են խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, բայց Բաքուն դրանից հետո սկսեց ակտիվորեն ապատեղեկատվություն տարածել, թե հայկական զինված ուժերը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ: Ինչի՞ համար են այս հայտարարությունները և ի՞նչ սպասել առաջիկայում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
20:40 24.03.2025
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում դեղերի պետական գրանցման գործընթացի, առկա խնդիրների ու լուծմանն ուղղված մեխանիզմների վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը կարեւորել է նմանատիպ քննարկումները ոլորտի խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց կարգավորման համար անհրաժեշտ գործիքակազմեր առաջարկելու տեսանկյունից: Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը ոլորտային երկու խնդրի է անդրադարձել՝ ՀՀ-ում դեղորայքի հասանելիությանը եւ դեղերի […]
20:30 24.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»։ «Ես ձեզ մի քանի անգամ կոչ եմ արել դադարեցնել սադրանքներով խաթարել մեր քաղաքացիների անդորրը: Եթե համարձակություն ունեք, ապա զեկուցեք կոռուպցիայի, գողության, ստացված կաշառքի, թույլ տված խախտումների մասին: Եթե դուք մտադիր չեք դա անել, մի՛ խաղացեք մարդկանց նյարդերի […]