14:07 21.03.2025
Իրանը, ինչպես բոլոր երկրները, իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նախօրեին Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։ «Իրանը, ինչպես բոլոր մյուս երկրները, իրավունք ունի զարգացնելու […]
13:52 21.03.2025
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Radio Kossuth-ի եթերում ասել է, որ ԵՄ գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդների աչքերում կարդացել է խոստովանություն, որ Ուկրաինան պարտվել է հակամարտությունում: «Ես արդեն բոլորի աչքերում տեսել եմ, որ Ուկրաինան պարտվել է այս պատերազմում: Այսպիսով, ներգրավվելը ( ԵՄ-ի համար) վատ որոշում էր: Հունգարացիները ճիշտ էին», – ասել է Օրբանը: Նրա խոսքով, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության […]
13:43 21.03.2025
ԵՄ-ն չպետք է կոշտ արձագանքի եվրոպական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու ԱՄՆ-ի կողմից հայտարարված միջոցառումներին։ ԵՄ գագաթնաժողովից հետո այս կարծիքն է հայտնել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Մաքսատուրքերի հարցում ամերիկյան վարչակազմի մարտավարությունը շատ ճկուն է: Հավանաբար չարժե կտրուկ արձագանքել հայտարարությանը, որևէ նախազգուշացմանը կամ որոշմանը», – ասել է Տուսկը TVP Info-ով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Նրա կարծիքով, Եվրահանձնաժողովը (ԵՀ) պետք […]
12:50 21.03.2025
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում զորքերի կուտակումների կամ տեղաշարժերի մասին տեղեկությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այս պահին գետնի վրա նման երևույթ (խմբ․ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի տեղաշարժեր) տեսանելի չէ։ Մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում […]
12:47 21.03.2025
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ է հայտնել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամության մասին, ինչպես նաեւ գործընկերոջ ուշադրությունը […]
11:30 21.03.2025
Արգենտինան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Արգենտինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը հրապարակվել է X-ում։ «Արգենտինայի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և գնահատում նրանց ջանքերը՝ իրենց տարաձայնություններին խաղաղ լուծում գտնելու գործում։ Արգենտինան լիահույս է, որ այս գործընթացը կնպաստի երկու երկրների զարգացմանն ու […]
00:13 21.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում: «ՀՀ Ազգային ժողովի Վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության […]
23:10 20.03.2025
Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ, նախագահի հավանական թեկնածու, հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առիթով զանգվածային բողոքի ցույցներն ու հանրահավաքները: Իմամօղլուի դեմ իշխանության իրականացրած արշավը ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անվանել: Ինչո՞ւմ է մեղադրվում ու ինչո՞ւ են նրա ձեռբակալությունը հեղաշրջման հետ համեմատում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դատախազությունը ներկայացրել է, թե նրա ղեկավարած […]
22:58 20.03.2025
ՀՀ ԱԳՆ հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ. «Արդեն տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն այսօր՝ մարտի 20-ին, նշում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ՝ մեծարելով ֆրանսերենը և […]
22:36 20.03.2025
Մարտի 12-ին տեղի ունեցավ Բելգիայի հայերի կոմիտեի տարեկան գալա ընթրիքը, որին ներկա էին Անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քուիթնին, Միջին դասի, անկախ ձեռնարկատերերի և փոքր և միջին բիզնեսի նախարար Էլեոնորա Սիմոնեն, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների փոխնախագահ Միշել դը Մաղդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում […]
22:16 20.03.2025
Ադրբեջանը չի դադարեցնում ապատեղեկատվության տարածումը և չի շտապում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: Սա այն դեպքում, երբ այդ համաձայնագրի բոլոր դրույթները համաձայնեցված են և միջազգային հանրությունն էլ ողջունել է այդ փաստը: Հիմա էլ, սակայն, Բաքուն պահանջում է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար դիմում ներկայացնի: Թեմային ԱՄՆ-ից «Հեռանկար»-ի շրջանակներում անդրադարձել է […]
21:49 20.03.2025
Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման […]
21:44 20.03.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է գալ տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Անատոլևիչ Խովաևը պատրաստ է գալ տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է […]
21:35 20.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
20:45 20.03.2025
Ի պատասխան Ռուսաստանի հարցման՝ Հայաստանը հայտնել է, որ որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին: Նախնական բացատրությամբ մեզ տեղեկացրել են, որ Վաշինգռոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել: […]
15:58 20.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաեւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը: […]
15:20 20.03.2025
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հայաստանի ժողովրդավարական դաշնակիցները պետք է Ադրբեջանի համար հստակ դարձնեն, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղությանը համաձայնություն տալու ժամանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռասմուսենն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Սկսել եմ իմ այցը Հայաստան G7-ի և Եվրամիության դեսպանների հետ։ Հայաստանի ժողովրդավարական դաշնակիցները պետք է հստակ […]
14:35 20.03.2025
Թուրքիայում բողոքի ցույցերը առիթ չեն դառնա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցի համար։ Մոսկվան համարում է, որ դա Անկարայի ինքնիշխան խնդիրն է և չի միջամտի, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, դա չի կարող լինել հեռախոսազրույցի առիթ: Սա Թուրքիայի ինքնիշխան խնդիրն է: Մենք միշտ ասել […]
14:20 20.03.2025
Գազայի հատվածի որոշ հատվածների վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված ավելի քան 700 պաղեստինցիների մարմիններ են տեղափոխվել շրջափակված անկլավի բժշկական հաստատություններ: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։ Բուժաշխատողների տվյալներով՝ «Գազայի հիվանդանոցներում վերջին օրերին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհված տեղի բնակիչների 710 դի կա»։ Մարտի 18-ին իսրայելական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ […]
14:13 20.03.2025
Մարտի 19-ին ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ։ Բարձրացվել է բանակցողների կազմի թեման։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեկ դա (բանակցողների կազմը) քննարկվել է Ուշակովի և Ուոլցի հեռախոսազրույցի ժամանակ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
13:57 20.03.2025
Նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է: Դրանք բաժանվել են 3 ուղղությունների: Առաջինը վերաբերում է օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը, եւ այս առումով նշեմ, որ օրենքը լրացնում ենք փաստացի մատուցվող բոլոր ենթատեսակներովգ ահազանգման, տեսահսկման համակարգեր, որոնք օգտագործվում էին, սակայն օրենսդրական ամրագրում չունեին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ […]
13:33 20.03.2025
Իրանի իշխանությունները շուտով կպատասխանեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցություններ չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման ներքո: Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով: Մենք կպատասխանենք Թրամփի նամակին մոտ օրերս և այն կուղարկենք համապատասխան ուղիներով», – ասել […]
12:39 20.03.2025
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, համաձայն որի՝ մարտի 21-31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը բացվում է՝ այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ Սիրիա ուղարկելու համար։ «Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Որոշման նախագծի ընդունումը […]
12:21 20.03.2025
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։ «Կոչ ենք անում Թուրքիային հարգել մարդու իրավունքները և պատշաճ կերպով զբաղվել իր ներքին խնդիրներով»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության գործի շրջանակներում։
11:43 20.03.2025
ԱՄՆ-ն ապրիլի 2-ից հայելային մաքսատուրքեր կսահմանի Հնդկաստանի վրա, եթե վերջինը չնվազեցնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Հնդկաստանի հետ, բայց միակ խնդիրն այն է, որ Հնդկաստանը աշխարհի ամենաբարձր մաքսատուրքերից մեկն է սահմանել: Կարծում եմ, որ նրանք, հավանաբար, էապես կիջեցնեն այդ մաքսատուրքերը, բայց ապրիլի 2-ից մենք […]
11:39 20.03.2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին, հայտնում է BelTA-ն ՝ հղում անելով Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ երկրի գործող ղեկավարը ստացել է ձայների 86,82%-ը ՝ 85,6% մասնակցությամբ։
11:27 20.03.2025
Թուրք իրավապահները ձերբակալել են 37 մարդու, ովքեր կասկածվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման ֆոնին սոցցանցերում սադրիչ գրառումներ անելու մեջ, հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության գործի շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը: Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադիր չէ հանձնվել»։ Ստամբուլի մի […]
11:18 20.03.2025
Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ Արթուր Նահապետյանը վստահեցրեց, որ գործադրելու է առավելագույն ջանք՝ կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։
10:56 20.03.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Պետքարտուղարը և արտգործնախարար Լամմին քննարկել են Ուկրաինայի հարցով մարտի 15-ի գագաթնաժողովից հետո հաջորդ քայլերը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։ Անցյալ շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը […]