17:11 19.09.2024
«Comedy Club» ժամանցային շոուն, որը եթերում է արդեն 19 տարի, փակվում է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ТНТ հեռուստաալիքի մամուլի ծառայությունից։ Վերջին անգամ այն եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։00-ին: «Հարգելի ընկերներ, այսօր մենք ձեզ իսկապես կարևոր նորություն ենք հայտնում, հաստատում ենք, որ «Comedy Club»-ը փակվում է», – ասել է հաղորդավար և շոուի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ […]
21:16 12.09.2024
Ամերիկացի ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից իրեն ցած նետել ցանկացող մի կնոջ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հայտնի ռոքերը Նեշվիլում տեսահոլովակ նկարահանելիս նկատել է մի կնոջ, ով պատրաստ է եղել ցատ նետվել կամրջից, մոտեցել է նրան ու սկսել խոսել։ Գործընկերոջ հետ նրան հաջողվել է հանգստացնել կնոջը և օգնել հետ բարձրանալ արգելապատնեշի […]
21:28 02.09.2024
Բրիտանացի երգչուհի Ադելը իր ընթացիկ համերգային շրջագայության ավարտից հետո հայտարարել է ստեղծագործական գործունեության երկար ընդմիջման մասին։ Այս մասին կիրակի հայտնել է Independent թերթը: «Վերջին յոթ տարին ես ծախսել եմ նոր կյանք կառուցելու համար, և ես ուզում եմ ապրել այն հիմա», – մեջբերում է հրատարակությունը երգչուհու խոսքերը: Ադելն ընդգծել է, որ երաժշտական գործունեության դադարեցման պատճառը գրեթե […]
10:20 10.08.2024
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը հայտնել է, որ երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգին ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվողների մոտ պայթուցիկներ և զենքեր են հայտնաբերվել և չի բացառել այս գործով նոր ձերբակալությունները։ «Համերգից անմիջապես առաջ հայտնաբերվել է ահաբեկչական բջիջ», – ասել է նա Bild թերթին տված հարցազրույցում: Հայտնաբերվել են պայթուցիկներ, դրանք գործի դնելու միջոցներ և զենքեր, ասել է Նեհամերը։ […]
13:15 08.08.2024
Ամերիկյան փոփ աստղ Թեյլոր Սվիֆթի բոլոր երեք համերգները Վիեննայում չեղարկվել են։ Շոուի կազմակերպիչները հայտարարել են, որ «Էռնստ Հափել մարզադաշտում» ծրագրված ահաբեկչության մասին իշխանությունների հայտարարությունից հետո իրենք այլ ելք չեն ունեցել, քան չեղարկել «ծրագրված համերգները՝ հանուն բոլորի անվտանգության»։ Ավելի վաղ Ավստրիայի ոստիկանությունը հայտարարել էր Վիեննայում և Տերնիցում երկու անձի ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու […]
22:45 18.07.2024
Գերմանացի իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, ով սոցցանցերում սպառնացել է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթին սպանությամբ, երբ վերջինս փորձել է գնալ Գելզենկիրխենում նրա համերգին, գրում է Bild թերթը։ «Մինչ 62 հազար երկրպագուներ նշում էին իրենց կուռքի հայտնվելը Գելզենկիրխենում, ոստիկանությունը ժամանեց լեփ-լեցուն Feltnis Arena: Ոստիկանությունը ձերբակալեց Թեյլոր Սվիֆթին հետապնդողին»,- գրում է հրատարակությունը։ Ըստ թերթի՝ խոսքը 34-ամյա ամերիկացու […]
21:58 09.07.2024
Նորաձևության խմբագիրները թվարկել են 2024 թվականի ամառային ութ միտումներ։ Համապատասխան նյութը հրապարակում է Glamour ամսագրի բրիտանական տարբերակը։ Հրապարակման ընթերցողներին առաջին հերթին կանանց հորդորել են ուշադրություն դարձնել մինի և մաքսի երկարությամբ կիսաշրջազգեստներին, ատլասե զգեստներին և բլեյզերներին։ Բացի այդ, արդիականություն ձեռք կբերի «բիզնես քեժուալ» ոճը, որը բնութագրվում է վերնաշապիկներով, տաբատային կոստյումներով և միջին երկարությամբ կիսաշրջազգեստներով։ Հայտնի են […]
08:03 01.06.2024
Հունիսի 1-ին, ժամը 00:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի […]
23:24 27.05.2024
Սննդաբան Գալինա Վոլկովան խորհուրդ է տալիս օրական երկու բաժակից ոչ ավել սև կամ կանաչ թեյ խմել. Նա «ՌԻԱ»-ի հետ զրույցում նշել է խմիչքի օպտիմալ քանակությունը։ Վոլկովայի խոսքով՝ կոֆեին պարունակող ըմպելիքները, այդ թվում՝ թեյը, չի կարելի օգտագործել երեկոյան ժամերին, քանի որ դրանք կարող են անքնություն առաջացնել։ Չի կարելի թեյը չափից դուրս օգտագործել նաև օրվա ընթացքում։ Նա […]
22:49 27.05.2024
Երգչուհի Ալսուն ամուսնալուծության հայց է ներկայացրել գործարար Յան Աբրամովից։ Դատական գործում Ալսուն նշված է որպես հայցվոր, իսկ նրա ամուսինը՝ պատասխանող։ Երգչուհին իր դիմումը ներկայացրել է մայիսի 24-ին։ Հայտնի է, որ զույգն ամուսնացած է եղել 18 տարի։ Ալսուն և Յանը ունեն երեք երեխա՝ 17-ամյա Սաֆինան, 16-ամյա Միքայելան և 7-ամյա Ռաֆայելը։
20:54 14.05.2024
Յոհաննես Գուտենբերգի համալսարանի գերմանացի կլիմայագետները պարզել են, որ 2023 թվականի ամառը Երկրի վրա ամենաշոգն է եղել վերջին 2000 տարվա ընթացքում։ Պարզվել է նաև, որ նախկին կլիմայական հաշվարկները, հավանաբար, հիմնված են եղել ոչ ճշգրիտ ցուցանիշների վրա: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ամսագրում։ Փորձագետներն ասում են, որ իրենց բացահայտումները հիմնված են ծառերի օղակների լայնության ուսումնասիրության և 1850-1900 […]
20:17 14.05.2024
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր […]
08:56 14.05.2024
Ավստրալացի միլիարդատեր Ռոբերտ Ուայթը, ով իր ունեցվածքով երկրում զբաղեցնում է 141-րդ տեղը, գաղտնի նշանադրվել է 38-ամյա Ալեսանդրա Էդդիի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ե՛վ Ուայթը, և՛ Էդդին գաղտնի են պահել նշանադրությունը, սակայն այդ մասին իմացել է ավստրալական The Sunday Telegraph տաբլոիդը։ Միաժամանակ Daily Mail-ի աղբյուրները պնդում են, որ միլիարդատերը դեռ ամուսնության առաջարկ չի […]
08:11 14.05.2024
Սննդաբան և թերապևտ Նատալյա Լազուրենկոն ջուրն անվանել է ամենաարդյունավետ դետոքսը: NewsInfo.Ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ ջուրը կարևոր է, եթե մարդ որոշի սկսել ճիշտ սնվել և ազատվել ավելորդ քաշից։ Մասնավորապես, այն օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսիններն ու մետաբոլիտները։ Ինչպես բացատրել է Լազուրենկոն, նիհարելիս մարդն այրում է ճարպային պաշարները, ինչպես նաև ազատվում ավելորդ հեղուկից, և […]
11:33 12.05.2024
Արագ սննդի ռեստորանների ուտեստները կարող են օգտակար լինել նաև օրգանիզմի համար, արագ սննդի ցանցերում նախապատվությունը պետք է տալ թարմ հացով աղցաններին, հավին և ռուլետներին, ասել է թերապևտ Թիմուր Ասանովը: Նրա խոսքերով՝ մսի տարբեր տեսակների միջեւ ընտրություն կատարելիս պետք է նախապատվությունը տալ հավի մսին, այլ ոչ թե խոզի կամ տավարի։ Կարտոֆիլը նույնպես կարելի է ուտել, բայց […]
23:23 11.05.2024
Շատերը սոցցանցերում հետևում են կեղծ փորձագետների խորհուրդներին և գումար կորցնում: Ֆինանսական փորձագետ Նիկիտա Կոնևը Газета.Ru-ին պատմել է, թե ինչ առաջարկություններ են խանգարում ձեզ խուսափել խաբեբայություններից ու խնայել: Նա թվարկել է սխալ խորհուրդները: «Առաջին խորհուրդն է՝ շատ ծախսեք, և ավելին կվերադարձնեք: Նման համոզմունքները հանգեցնում են նրան, որ մարդը սկսում է ապրել իր հնարավորություններից վեր և չի […]
21:45 11.05.2024
Սուրճը և թեյը ամենաակնառու միջոցն են էներգիայի ավելացման համար ելույթից կամ որևէ այլ կարևոր իրադարձությունից առաջ, որտեղ դուք պետք է խոսեք: Այնուամենայնիվ, կոֆեին պարունակող ըմպելիքները կարող են բացասական ազդեցություն ունենալ ձեր ձայնի վրա։ Հաղորդակցության մասնագետ Ժաննա Վոզժովան Газета.Ru-ին պատմել է, թե ինչու և ինչով է պետք փոխարինել սուրճը և ինչպես կարելի է ձայնն ավելի հաճելի […]
20:57 11.05.2024
Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչ խորությամբ կարող են պլաստիկ մասնիկները օդի հետ միասին ներթափանցել թոքեր։ Հետազոտությունը հրապարակվել է Environmental Advances (EnvAdv) գիտական ամսագրում: Մասնագետներն իրականացրել են շնչառության մոդելավորում երեք արագությամբ՝ դանդաղ, միջին և արագ, ինչպես նաև հաշվարկներում օգտագործել են երեք տարբեր չափերի պոլիմերային բեկորներ՝ խոշոր պլաստիկ, միկրոպլաստիկ և նանոպլաստիկ: Մոդելը ցույց […]
20:39 11.05.2024
Երբ մենք ուզում ենք վստահ, բարձր և հանգիստ խոսել, բայց իրականում մեր խոսքում լսում ենք հիստերիայի նախադրյալների նոտաներ, սա նշանակում է, որ արտաբերում ենք երեխայի ձայն: Ձայնի և խոսքի փորձագետ Թիմուր Ռագգան Газета.Ru-ին պատմել է, թե ինչպես ազատվել դրանից և ճիշտ կարգավորել ձայնային հաղորդակցությունը։ «Այստեղ դուք պետք է հասկանաք գործընթացի ֆիզիկան: Ձայնը մեր ձայնավոր շնչառությունն […]
08:51 11.05.2024
Մարդու լյարդի կողմից կոֆեինի մշակման արագությունը կարգավորվում է հատուկ CYP1A2 գենով: Մարդիկ, ովքեր դրա պակասն ունեն, կարող են վատ ինքնազգացողություն ունենալ և անքնություն զգալ կոֆեին պարունակող ըմպելիքներ օգտագործելուց հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Օքսֆորդի Բրուքսի համալսարանի գիտնականների հետազոտությանը։ Հետազոտողների կարծիքով՝ սուրճի նկատմամբ տարբեր ռեակցիաները գենետիկորեն են պայմանավորված։ Կոֆեինը կարող է մնալ […]
21:14 10.05.2024
Մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից Դուշանբե չվերթի ժամանակ օդանավում երեխա է ծնվել։ Այս մասին ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է իր Telegram ալիքում։ «Ուրալյան ավիաուղիներ»-ի չվերթը Ժուկովսկուց Դուշանբե էր թռչում, և բարձրություն հավաքելուց հետո ուղևորներից մեկը սկսել է բարձր բղավել։ Ինչպես պարզվել է, կնոջ ծննդաբերելու ժամանակն էր, և նրան օգնության են հասել բորտուղեկցորդուհիները և ուղևորներից մեկը։ «Իրավիճակի մասին […]
20:28 07.05.2024
ՌԴ Կրթության պետական համալսարանի ֆիզիոլոգիայի, մարդու էկոլոգիայի և կենսաբժշկական գիտելիքի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Սապրիկինը «Իզվեստիային» պատմել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին։ «Բլիթները բավականին առողջարար սննդամթերք են: Նրանք հարուստ են կալցիումով և կալիումով (գտնվում է կաթի և ձվի մեջ)։ Դրանք պարունակում են պարզ ածխաջրեր, որոնք «արագ» էներգիա են ապահովում մարմնին: Ալյուրի մեջ առկա մանրաթելը […]
22:58 04.05.2024
Հակառակ տարածված կարծիքի, տաքացրած մակարոնեղենի մեջ պարունակվող օսլան չի վնասի ձեր առողջությանը, ասում է սննդաբան Անտոնինա Լեոնտևան։ Թեև թարմ պատրաստված արտադրանքը, ըստ Լեոնտևայի, ավելի անվտանգ է։ Երեք օր պահելուց հետո այն ուտելը թունավորման վտանգ է ներկայացնում, քանի որ խմորը լավ միջավայր է պաթոգեն միկրոօրգանիզմների համար։ «Իհարկե, ցանկացած մթերք լավ է, երբ այն թարմ է։ Ո՞րն […]
22:14 04.05.2024
Երկար հանգստյան օրերից հետո կարևոր է առաջին աշխատանքային օրը սկսել սովորական և պարզ առաջադրանքներով, ասել է կլինիկական հոգեբան Դարիա Յաուշևան։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։ «Աշխատանքային ռիթմին վերադառնալու համար ավելի լավ է սովորական գործերով զբաղվել և չծանրաբեռնվել»,- իր խորհուրդով է կիսվել մասնագետը։ Հոգեբանը նաև մատնանշել է գովասանքի կարևորությունը՝ որպես հոգեբանական աջակցություն։ Դրական խոսքերը և […]
08:40 03.05.2024
Բժշկական գիտությունների թեկնածու, մաշկավեներոլոգ, կոսմետոլոգ Լեյլա Ռոուզը Moslenta-ի հետ զրույցում կիսվել է դեմքից հոգնածության նշանները հեռացնելու եղանակով: Նախ մասնագետը խորհուրդ է տվել ընտրել բնական բաղադրիչներով խնամքի միջոցներ։ Օրինակ՝ մեղրից ու ձվից կարելի է դիմակ պատրաստել՝ խառնելով կես ձվի սպիտակուցը, ամբողջական դեղնուցը և կես թեյի գդալ մեղրը։ Այն պետք է քսել և թողնել յոթ րոպե, ապա […]
20:19 30.04.2024
Տնային տնտեսուհիներին խրախուսվում է դափնու տերևներ դնել տան անկյուններում: Այս խորհուրդը նրանց տվել են BelNovosti հրատարակության փորձագետները։ Մասնագետները հավաստիացրել են, որ դափնու տերևները հիանալի են պայքարում ուտիճների դեմ, քանի որ նրանք չեն սիրում այս համեմունքի հոտը։ Էֆեկտն ուժեղացնելու համար մասնագետներն առաջարկել են նախ հատակները լվանալ դափնու տերևների ուժեղ թուրմով, այնուհետև այն տարածել անկյուններում։ Սակայն BelNovosti-ն […]
10:55 29.04.2024
Նստակյաց կենսակերպը և երկարատև նստակյաց աշխատանքը անցանկալի հետևանքներ են ունենում կազմվածքի և առողջության համար, զգուշացրել է սննդաբան, վերականգնողական մասնագետ և սպորտային բժիշկ Օլգա Պերևալովան։ Նա նշել է, որ ավելորդ քաշը և դրա հետ կապված հիվանդությունների ռիսկերը սպառնում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց: «Եթե մարդը 9:00-ից 17:00-ն հնգօրյա ռեժիմով ժամանակ անցկացնում է համակարգչի առջև նստած, ապա […]
10:43 29.04.2024
Վերջերս տարածում է գտել է «բեժ մայրեր» հասկացությունը. նրանք կանայք են, ովքեր հանգիստ երանգներ են ընտրում ինտերիերի, հագուստի և մանկական խաղալիքների համար: Հետազոտողները նշում են, որ դա բացասաբար է անդրադառնում հոգեկանի վրա՝ առաջացնելով տխրություն և ապատիա։ Հոգեբան Նատալյա Բարտոնը Gazeta.Ru-ին պատմել է այն մասին, թե իրականում գույներն ինչպես են ազդում երեխայի վրա։ Մասնագետի խոսքով՝ տարբեր […]
10:13 29.04.2024
Տղամարդիկ և կանայք, ովքեր վերջին պահին չեղարկել են իրենց հարսանիքը, բացատրել են իրենց որոշման պատճառները։ Նրանք Reddit ֆորումի AskReddit բաժնում թվարկել են իրենց նախկին գործընկերների աններելի, իրենց կարծիքով, արարքները։ Շատերի համար նշանադրությունը խզելու պատճառը զուգընկերոջ դավաճանությունն ու սուտն է։ Օգտատերերից մեկն ասել է, որ հարսանիքից կարճ ժամանակ առաջ նա իմացել է փեսայի սիրավեպի մասին գործընկերուհու […]
23:42 27.04.2024
Ոսկին համարվում է ամենաթանկ մետաղներից մեկը շատ հազարամյակների ընթացքում, ուստի ոսկու արդյունահանման հետ կապված հսկայական թվով առասպելներ և սխալ պատկերացումներ կան: Դրանցից ամենատարածվածը Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։ Առաջին առասպելն այն է, որ ոսկին պետք է դեղին լինի: «Իր առաջնային տեսքով ոսկին իրականում վառ դեղին գույն ունի: Ինչ վերաբերում է ոսկուն, որը […]