TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

ԼԱՅՖՍԹԱՅԼ

Դիմահարդարը նշել է դեմքի արագ ծերացման պատճառները

21:29 21.05.2022

Ռուս դիմահարդարը նշել է դեմքի արագ ծերացման պատճառները: Բժիշկը ասել է, որ մասնագետների հետ կապ հաստատելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ կնճիռների առաջացման,  այտուցվածության և մաշկի թուլության պատճառը։ Նրա խոսքով՝ ծերացումը ամենից հաճախ կապ ունի դաշտանադադարի ժամանակ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման հետ: «Ավելի լավ է զննել և միայն դրանից հետո փորձել ինչ-որ բան անել»,- պարզաբանել է […]

̰
Ռուս վիրաբույժը բացահայտել է 73 տարեկան Պուգաչովայի գեղեցկության գաղտնիքը

20:29 21.05.2022

Ռուս պլաստիկ վիրաբույժ Վլադիմիր Պլախոտինը բացահայտել է ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի գեղեցկության գաղտնիքը։ Մասնագետը նշել է, որ  երգչուհին մի շարք պլաստիկ վիրահատություններ է կատարել, որոնք օգնում են նրան երիտասարդ տեսք ունենալ 73 տարեկանում։ Այսպիսով, ըստ Պլախոտինի, աստղը ավելի գրավիչ է դարձել՝ բարձրացնելով պարանոցը, կզակը, շտկելով դեմքի օվալը, այտոսկրերը և օգտագործելով այս պրոցեդուրան՝ շտկելով դեմքի միջին […]

̰
Հոգեբույժը բացահայտել է դիետայի  ընթացքում կամքի ուժը չկորցնելու տարբերակներ

17:42 21.05.2022

Փորձագետ սննդաբան Վերոնիկա Սիսոեվայի կարծիքով՝ հաջողության հասնելու ճանապարհին գլխավորը ցանկությունները հաշվի առնելը,  պլան կազմելը և դրան հետևելն է: Նախքան նիհարելու գործընթաց սկսելը, մասնագետը խորհուրդ է տվել որոշել մոտիվացիան՝ ինչու՞ եք ցանկանում նիհարել և  ինչպե՞ս սահմանափակել սնունդը: Բժիշկը նշել է, որ հաջողության գաղտնիքներից մեկը ոչ թե սննդի, այլ մարդկանց մեջ ուրախություն գտնելու ունակությունն է։ Նա նաև […]

̰
Թոշակառուները դաշտում միլիոնների արժողության հին մետաղադրամներ են հայտնաբերել

12:54 21.05.2022

Թոշակառուներ Ֆիլ և Ջոան Քասլը մետաղադրամներ են  հայտնաբերել են իրենց տան մոտ՝ մետաղորսիչով «սանրելով» դաշտը։ 70-ամյա Ջոանը հերկած հողի մակերեսին նկատել է կոտրված ոսկե մետաղադրամ, և մետաղորսիչը ազդանշան է տվել։ Կինը սկսել է փորել։ 20 սանտիմետր խորության վրա նա հին դրամապանակ է գտել,-  Այս մասին հայտնում է The Sun-ը։ Հաջորդ երկու ժամում 71-ամյա Ֆիլը մոտակայքում […]

̰
Եղիսաբեթ II-ն անսպասելիորեն հայտնվել է մետրոյում

12:50 20.05.2022

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը անսպասելիորեն իջել է Լոնդոնի մետրոպոլիտենի կայարան և մասնակցել իր անունով նոր գծի բացմանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 96-ամյա միապետը վերջին շրջանում հազվադեպ է դուրս գալիս Վինձորի ամրոցից՝ վատառողջության և շարժունակության հետ կապված խնդիրների պատճառով։ Սակայն, ի զարմանս բոլորի, երեքշաբթի առավոտյան՝ մայիսի 17-ին, Էլիզաբեթ 2-րդը հանրության առաջ հայտնվել է […]

̰
Իլոն Մասկի 74-ամյա մայրը լողազգեստով լուսանկարվել է ամսագրի համար

09:39 18.05.2022

Կանադա-հարավաֆրիկացի մոդել Մեյ Մասկը, ով 50-ամյա ամերիկացի ձեռնարկատեր և ինժեներ Իլոն Մասկի մայրն է, դարձել է Sports Illustrated Swimsuit ամսագրի նոր համարի հերոսուհիներից մեկը։ Համապատասխան նկարները հայտնվել են պարբերականի Instagram-ի էջում: Հայտնի է, որ ամսագրի նոր թողարկման մեջ նկարահանվել են նաև ձեռնարկատեր և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ասիական plus-size մոդել Յումի Նուն, ում քաշը […]

̰
Անվանվել է երկարակյացների սիրելի միրգը

12:51 17.05.2022

Հայտնի է դարձել սիրված միրգը, որը մշտապես օգտագործում են  Կոստա Ռիկայի Նիկոյա թերակղզու՝ այսպես կոչված, կապույտ գոտիներից մեկի բնակիչները, (վայրեր, որտեղ ապրում են սուպեր երկարակյացները)։ Պարզվել է, որ դա պապայան է, ըստ Eat This, Not That! կայքի: Պապայան ակտիվորեն աճում է այս տարածքում, և տեղացիներն ամեն օր ուտում են այս միրգը: Պապայան պարունակում է A, […]

̰
Ուռուցքաբանն անվանել է գեղեցկության քաղցկեղածին պրոցեդուրաները

12:38 17.05.2022

Ուռուցքաբանն անվանել է գեղեցկության մի քանի քաղցկեղածին պրոցեդուրաներ: Այսպիսով, բժիշկը հորդորել է խուսափել դիօքսան պարունակող դեղամիջոցներից՝ այս նյութը կարող է օրգանիզմում տարբեր էնդոկրին խանգարումներ առաջացնել։ Բազիլևի խոսքով, ռիսկային է նաև մազերի ուղղման համար շատ հաճախ կիրառվող պրոցեդուրաները, քանի որ մազերը  հարթեցնող նյութերը պարունակում են ուժեղ քաղցկեղածին ֆորմալդեհիդ։ Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել չչարաշահել եղունգների […]

̰
Ալլա Պուգաչովան աշնանը կվերադառնա Ռուսաստան

10:52 17.05.2022

Ռուս էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան աշնանը կվերադառնա Ռուսաստան։ Այս մասին նա «Իզվեստիային» ասել է երեքշաբթի՝ մայիսի 17-ին։ «Սեպտեմբերի 1-ին երեխաները պետք է գնան դպրոց. Հիմա նրանք առցանց են սովորում»,- նշել է նա։ Ալլա Պուգաչովան Մաքսիմ Գալկինի և երկու երեխաների հետ մարտի սկզբին մեկնել էր Իսրայել։ Չնայած արտագաղթի մասին խոսակցություններին, երգչուհին վստահեցնում է, որ անպայման կվերադառնա […]

̰
Եղիսաբեթ II թագուհին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

13:50 16.05.2022

Եղիսաբեթ II թագուհին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: Նրան նկատել են ձիասպորտի մրցույթում, որը տեղի է ունեցել Բերքշիրի Վինձոր ամրոցի տարածքում: Ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին, հայտնում է Sky News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 96-ամյա միապետին միջոցառմանը բերել են Range Rover ամենագնացով։ Թագուհու մեքենան գտնվում էր Parade Ring-ի կողքին, հարթակ, որտեղ ժոկեյները ձիերին են […]

̰
«Եվրատեսիլ-2022»-ում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժուրիի ձայները չեղյալ են հայտարարվել

23:22 15.05.2022

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժուրիի ձայները չեղյալ են հայտարարվել մանիպուլյացիայի և մրցույթի կանոնները խախտելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման որոշում է կայացրել Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։ Բացի Ադրբեջանից, չեղյալ են հայտարարվել նաև Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիների ձայները; Նշվում է, որ փոխարենը հաշվարկվել […]

̰
«Ջրահարսների» և մորուքավոր տղամարդկանց դարաշրջանի ավարտը՝ ամենանորաձև սանրվածքներն ու դիմահարդարումը

19:59 15.05.2022

Դիմահարդարում առանց դիմահարդարման, աննկատ ոճավորում, «փխրուն» սանրվածք. գեղեցկության արդյունաբերությունը ձգտում է բնականության: Սակայն, որպեսզի բնականությունը համապատասխան տեսք ունենա, պետք է այն ճիշտ ներկայացնել։ Ինչպես հագուստի դեպքում, մազերի և դիմահարդարման միտումները դեռևս 2000-ականներից են, բայց հնչում են նորովի: Ինչն է փոխարինել մորուքին և ուղիղ կտրվածքին, ինչպես ներկել աչքերն ու մազերը հիմա, ՌԻԱ Նովոստիին պատմել են ոճաբանները։ […]

̰
Խաղողի կեղևից պատրաստված  և «սնկային» պայուսակներ.դիզայներները փնտրում են բնական կաշվի այլընտրանքներ

17:19 15.05.2022

Խաղողի, կակտուսի կեղևներից պատրաստված , «սնկային» պայուսակներ», ձեռնոցներ, բաճկոններ ՝դիզայներները փնտրում են կենդանու  կաշվի այլընտրանքներ:  Այս շաբաթ ներկայացվեց «Dune Daniel»-ի հիմնադիր «Dune Daniel»-ի «Lerins» ապրանքանիշը, որը ներառում էր 130 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կոշիկներ՝ պատրաստված կաշվի նմանվող   նյութից, որը ստեղծվել է գինեգործությունից մնացած խաղողի կեղևից: Այսպես կոչված «բուսական կաշին» մեծ օգուտներ է խոստանում մոլորակին:  Լերինսը ոչ […]

̰
Այս ամառվա հիթը. հարթ սանդալները վերադառնում են

15:53 15.05.2022

Երկու տարի հողաթափերով և մարզական կոշիկներով անցկացնելուց  հետո հետո   2022 թվականը հնարավորություն է տալիս ոտքից գլուխ  վառ գույներով ու թարմ ոճով հագնվել:  Առաջիկա օրերին նորաձևության նվիրյալներն իրենց մարզակոշիկները  կփոխանակեն սանդալներով, ինչը նշանակում է, որ ոտքի մատների մերկացումը պեդիկյուրի անհրաժեշտություն է  առաջացնում: Հարթ  սանդալներն արդեն հայտնվել են Versace-ի, Rejina Pyo-ի, Valentino-ի և Jacquemus-ի պոդիումներում:  Քենդալ Ջեները, […]

̰
Ջոնի Դեփի դատավարությունը Էմբեր Հերդի հետ շարունակվում է արդեն մեկ ամիս

14:57 15.05.2022

Ապրիլի կեսերին Վիրջինիա նահանգի Ֆերֆաքս քաղաքում դատական ​​հայց է սկսվել Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև։ Դերասանը նախկին կնոջ դեմ դատական ​​հայց է ներկայացրել դեռևս 2019 թվականին, պատճառը եղել է The Washington Post-ի հոդվածը, որտեղ նա իրեն ընտանեկան բռնության զոհ է անվանել։ Դեփն այս խոսքերը համարել է զրպարտություն և կնոջից պահանջել է 50 մլն դոլար, […]

̰
Ռուս դիզայները նշել է, թե որն է կատարյալ ավարտական ​​կոստյումը

13:46 15.05.2022

Ռուս դիզայներ Ելիզավետա Պերեպեխը բացատրել է, թե ինչպես ստեղծել 2022 թվականի ավարտական ​​երեկոյի կերպարը։ Փորձագետի մեկնաբանությունը  KP.RU հրապարակման մեջ  է: Մասնագետը նշել է, որ երիտասարդ տղամարդկանց համար իդեալական հանդերձանքը կլինի կրողի կազմվածքին  համապատասխան դասական կոստյումը։ Բացի այդ, ըստ Պերեպեխի, պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ապրանքի ոճին, այլեւ գույնին։ Նա սև և մուգ կապույտ կտորից […]

̰
Այս տարի Կաննի կինոփառատոնը նշում է իր 75-ամյակը

13:04 15.05.2022

Սոֆի Լորենը, Բրիջիթ Բարդոն, Ալֆրեդ Հիչքոք, Քըրք Դուգլասը, Շոն Քոններին, Պեդրո Ալմոդովարը, Նիկոլ Քիդմանը, Ժան-Կլոդ Վան Դամը, Ջոնի Դեփը…Նրանք  բոլորը եղել են այստեղ: Այս տարի Կաննի կինոփառատոնը նշում է իր 75-ամյակը։ Հաջորդ երեքշաբթի մեկնարկում է աշխարհի ամենահեղինակավոր կինոհանդիպումը։ 1946 թվականից այստեղ են ներկայացվել միայն լավագույն ֆիլմերը՝ հեղինակայինից  մինչև բլոկբաստերներ:  Կաննում  ֆիլմերի ցուցադրությունը միջինում տևում է […]

̰
Սպիտակ կոշիկները ճանաչվել են 2022 թվականի ամառային թրենդ

10:52 14.05.2022

Բրիտանական Vogue-ի նորաձևության խմբագիր Էլիս Մոնտգոմերին սպիտակ կոշիկներն անվանել է 2022 թվականի ամառային թրենդ։ Ըստ փորձագետի՝ այս սեզոնին ժողովրդականություն ձեռք կբերեն սպիտակ աքսեսուարները՝ պայուսակներն ու գոտիները։ Բացի այդ, այս ամառ ակտուալ կդառնան սանդալները, սպորտային կոշիկները, մինիմալիստական ​​հարթ սանդալներն ու 1990-ականների ոճի սպիտակ կրունկները։Դրան զուգահեռ նորաձև կհամարվեն օրիգինալ, ոչ ստանդարտ կրունկները:  

̰
2000-ականների հագուստները կրկին թրենդային են

20:18 08.05.2022

Who What Wear-ի նորաձևության խմբագիր Աննա Լապլական ասել է, որ 2000-ականների հագուստները, կոշիկները և աքսեսուարները կրկին թրենդային են դարձել։Այդ մասին նյութը հայտնվել է պորտալի կայքում։Մասնագետի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում ակտուալ կլինեն կարգո տաբատները, լայն ջինսերն ու կորսետները։ Միևնույն ժամանակ, այս ցանկը ներառում է կտրված թիկնոցներ և կանաչ հանդերձանք: Բացի այդ, նյութի հեղինակը զգեստապահարանի հայտնի իրերի […]

̰
Եղիսաբեթ 2-րդ թագուհին այլևս չի կարող մասնակցել Բուքինգեմյան պալատի երեկույթներին

10:30 07.05.2022

Եղիսաբեթ II թագուհին այլևս չի կարող մասնակցել մարդաշատ միջոցառումների. դա պայմանավորված է Նորին Մեծության առողջության վատթարացմամբ, գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ վերջին ամիսներին 96-ամյա միապետը դժվարությամբ է տեղաշարժվում: Առաջին անգամ նա չի մասնակցի 2019 թվականից ի վեր տեղի ունեցող չորս միջոցառումներից որևէ մեկին: Խոսքը մայիսի 11-ին, 18-ին և 25-ին Բուքինգհեմյան պալատի պարտեզում  և […]

̰
Համացանցում գտել են Քեյթ Միդլթոնի նմանակին

10:09 07.05.2022

Ավստրալացի նկարչուհի Բրիտանի Դիքսոնը զարմացրել է համացանցի օգտատերերին Քեյթ Միդլթոնի հետ նմանությամբ. Աղջկա պատմությունը գտել ու հրապարակել են Daily Mail-ի լրագրողները։ Դիքսոնը խոստովանել է, որ իրեն առաջին անգամ համեմատել են Քեմբրիջի դքսուհու հետ մի քանի տարի առաջ, սակայն վերջերս նրան ավելի ու ավելի շատ են անվանում արքայական ընտանիքի անդամի նմանակը։ Նա նաև ընդգծել է, որ […]

̰
Քիմ Քարդաշյանը Met Gala 2022-ին ներկայացել է Մերիլին Մոնրոյի զգեստով

23:39 03.05.2022

Այս ոսկեզօծ հանդերձանքով Մոնրոն երգել էր Happy Birthday, պարոն նախագահ երգը 1962 թվականին: Նյու Յորքում կայացել է Met Gala զգեստների ինստիտուտի պարահանդեսը: Երեկոյի աստղը կարմիր գորգի իր յուրօրինակ և ամենաթանկ հանդերձանքի շնորհիվ Քիմ Քարդաշյանն էր։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։ Նա իր ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ մասնակցել է Met Gala-ին Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստով։ […]

̰
Որո՞նք են Եղիսաբեթ II-ի երկարակեցության գաղտնիքները

22:13 30.04.2022

Ֆիթնես մարզիչ Սառա Քամփուսը հավասարակշռված դիետան անվանել է Եղիսաբեթ II-ի երկարակեցության գաղտնիքը Այս մասին հայտնում է Daily Express-ը։ Քամփուսը  պնդում է, որ թագուհին սնվում է առողջ, հավասարակշռված սննդակարգով և նրա համար  պատրաստում է տաղանդավոր խոհարարների թիմը: Հայտնի է, որ թագավորական ընտանիքը խուսափում է օսլա պարունակող մթերքներից, ինչպիսիք են մակարոնեղենը և կարտոֆիլը: Եղիսաբեթ 2-րդն  օրը սկսում […]

̰
Սաուդյան արքայազները ֆինանսական խնդիրների պատճառով զբոսանավեր և անշարժ գույք են վաճառում

20:12 24.04.2022

Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիայի որոշ արքայազներ ֆինանսական խնդիրների պատճառով վաճառում են անշարժ գույք և զբոսանավեր ԱՄՆ-ում և Եվրոպայում, գրում է Wall Street Journal-ը։ Արքայազներն իրենց ակտիվներից ազատվում են Սաուդյան Արաբիայի սահմաններից դուրս, քանի որ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը արգելափակել է նրանց ֆինանսական աղբյուրներից շատերը, որոնք նրանք օգտագործում էին իրենց արտասովոր սովորություններն իրականացնելու համար»: Ըստ […]

̰
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝  թագուհուն գաղտնի այցելելու նպատակը 

20:35 23.04.2022

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի գաղտնի այցը Թագուհուն մեկնաբանվեց որպես հաշտության ցանկություն։ Այցի իմաստը մեկնաբանել է Majesty Magazine-ի գլխավոր խմբագիր, լրագրող Ինգրիդ Սյուարդը, հայտնում է Hello!-ն: Սյուարդի խոսքով՝ այն օրը, որը արքայազն Հարին և Մեգան Մարքլը ընտրեցին Թագուհու հետ հանդիպելու համար, պատահական չէր և կարող է նշանակել,  որ նրանք ցանկանում են հաշտություն կնքել Թագուհու հետ։ […]

̰
Ինչու՞ է Լը Պենը հրաժարվում կանացի հագուստից․ ոճաբանի կարծիքը

12:48 21.04.2022

Ոճաբան Քսենիա Կրանովան նշել է կանացի զգեստներ կրելուց Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հրաժարվելու պատճառը: Կրանովի համոզմամբ՝ պատճառն արական սեռի հետ մրցելու անհրաժեշտությունն է: «Իմիջին զուտ հոգեբանական աջակցություն, կոշտություն տալու համար Լը Պենն ընտրում է տաբատներով կոստյումներ։ Կիսաշրջազգեստով նա նույնպես երբեմն ելույթ է ունենում, բայց, ըստ երևույթին, այն հազվագյուտ օրերին, երբ «ներքին կինը» հաղթում […]

̰
Փորձագետները պատմել են, թե ինչու է բնակարանի ինքնուրույն նորոգումը վնասակար առողջության համար

12:33 19.04.2022

Բնակարանի ինքնուրույն վերանորոգումը կարող է հանգեցնել տարբեր թունավորումների, վնասվածքների և կապտուկների, ասել են RIA Real Estate-ի փորձագետները: Ըստ InfoLine վերլուծական գործակալության, ներկայում ռուսների մոտավորապես 70%-ը, ովքեր բախվում են բնակարանի վերանորոգման անհրաժեշտության, դա իրականացնում են ինքնուրույն՝ առանց մասնագետների ներգրավման, և ապագայում ինքնուրույն վերանորոգման մասնաբաժինը կարող է աճել, քանի որ քաղաքացիների կենսամակարդակը նվազում է: «Մարդիկ փորձում են […]

̰
Սննդաբանը խոսել է սննդակարգի անօգուտ լինելու մասին

20:56 17.04.2022

Սննդաբան Իրինա Պիսարևան սննդակարգերն անօգուտ է անվանել կարճաժամկետ ազդեցության պատճառով և կոչ է արել փոխել սննդային վարքագիծը։ Մասնագետի կարծիքը ներկայացնում է Life-ը: Սննդաբանի խոսքով՝ նիհարելու համար պետք է փոխել ապրելակերպը և սննդակարգը: Դա պայմանավորված է նրանով, որ մարդկանց համար դժվար է սահմանափակվել սննդով կամ երկար ժամանակ  «նստել» նիհարեցնող դեղամիջոցների վրա։ Արդյունքում՝ սննդակարգի ավարտից հետո նրանք […]

̰
Նույնիսկ ֆիզիկական ակտիվության փոքր չափաբաժինը կարող է նվազեցնել դեպրեսիայի ռիսկը

12:31 17.04.2022

Վեր կացեք և շարժվեք, նույնիսկ ֆիզիկական ակտիվության փոքր չափաբաժինները, օրինակ՝ արագ քայլելը, կարող են էապես նվազեցնել դեպրեսիայի ռիսկը,- համոզված են հետազոտողները: Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, վարժությունների առաջարկված մակարդակները Միացյալ Նահանգներում ներառում են աերոբիկ  թեթև ակտիվություն՝ օրինակ՝ արագ քայլք, շաբաթական 2,5 ժամ, որը մարզում է մկանների բոլոր հիմնական խմբերը: Որպես այլընտրանք,  կարելի  է […]

̰
Հարսանեկան սեզոնը բացված է.Բրուքլին Բեքհեմն ամուսնացավ

12:23 17.04.2022

Հոլիվուդում հարսանեկան սեզոնը պաշտոնապես բացվեց  27-ամյա միլիարդատեր ժառանգորդ և դերասանուհի Նիկոլա Փելցի և  բրիտանացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի ու նախկին Spice Girls-ի, այժմ դիզայներ Վիկտորյա  Բեքհեմի ավագ որդու՝ 23-ամյա Բրուքլին Բեքհեմի շնորհիվ: Ամուսնությունը տեղի ունեցավ  շաբաթավերջին Ֆլորիդայում գտնվող Փելց ընտանիքի Փալմ Բիչ կալվածքում: Փելցը կրում էր Վալենտինոյի բարձր նորաձևության շքեղ զգեստ՝ քառակուսի դեկոլտեով և  անվերջանալի թվացող […]

̰
BACK_TO_TOP