11:24 06.11.2024
Իրանի հետ մեր երկրի կապերը արտահայտվում են տարբեր ձևաչափերում՝ երկկողմ համագործակցությունից մինչև տարածաշրջանային իրողություններ: Փոխայցելությունները մշտական բնույթ են կրում: Եվ այդ շրջանակում Հայաստանում է Իրանի Ուրբաթօրյա աղոթքի քաղաքականության խորհրդի ավագ փորձագետ, IRNA լրատվական գործակալության միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Թաբրիզին: Նա հարցազրույց է տվել «Հեռանկարում»:
20:43 04.11.2024
Մոլդովայի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների և Հայաստանում տեղի ունեցող զարգացումների միջև շատ վերլուծաբաններ նմանություններ են տեսնում: Ի՞նչ ազդեցություն կարող է մեր երկրի եվրոինտեգրման ճանապարհի վրա ունենալ եվրոպամետ Մայա Սանդուի հաղթանակը, և ինչո՞ւ է ուշանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն […]
20:09 02.11.2024
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մտավ ուժի մեջ։ Երեկ հանձնաժողովները փոխանակեցին կարգը ուժի մեջ մտնելու ընթացակարգերի մասին ծանուցումները։ Դա տեղի էր ունեցել սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը։ Այս թեման մանրամասնել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հեռանկարի» տաղավարում:
09:47 02.11.2024
Միացյալ Նահանգներում սպասվածից ավելի ակտիվ են ընթանում վաղաժամ նախագահական ընտրությունները: Ընտրողների գրեթե մեկ քառորդը արդեն քվեարկել է, թեև մինչև ընտրությունները դեռ կա 5 օր: Ինչո՞ւ են շտապում քվեարկել, և վերջին հարցումները ո՞ւմ են հաղթանակ խոստանում: «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը․ «Ամերիկյան նահանգային օրենքների համաձայն՝ 50 նահանգներից 49-ում հնարավոր է վաղաժամ քվեարկությունը։ Արդեն մի […]
21:00 26.10.2024
2020 թվականի պատերազմից, 2023 թվականի Արցախի բռնազավթումից և արցախցիների բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը շարունակում է Արցախում թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են թ՜ե հին պատմական հուշարձանները, վանքերը, եկեղեցիները, թ՜ե արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրները, հերոսների արձաններն ու կիսանդրիները, գերեզմանոցները: Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է մշակութաբան, Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch ծրագրի […]
21:50 23.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին: Երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ տարածաշրջանում էին, սկզբում Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում. ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի այս ակտիվացումը, ինչի մասին է սա խոսում, ի՞նչ ուղերձներ կային Բայդենի՝ Ալիևին և Փաշինյանին հանձնված նամակներում: Այս հարցերի շուրջ է ծավալվել զրույցը: Էդգար Վարդանյանը պատասխանել է նաև […]
14:08 18.10.2024
«Հեռանկարը» հյուրընկալել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Մերձավոր արևելյան կոնֆլիկտին, դրա զարգացման հնարավոր սցենարներին: Հյուրը նաև խոսել է Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման հավանականության մասին՝ մերձավորարևելյան կոնֆլիկտի համատեքստում: «Այս փուլում Ադրբեջանը նույնպես «սպասիր և տես» դիրքում է գտնվում, քանի որ այդ տուրնուլենտային գոտին անկանխատեսելի է: Ադրբեջանը […]
21:15 16.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի սպառնալիքներին: Գագիկ Սաֆարյանի կարծիքով Հայաստանի արտաքին քաղաքականությունը աստիճանաբար դիվերսիֆիկացվում է: «Աստիճանական դիվերսիֆիկացիայի շնորհիվ, սկսած այս տարվա մարտից առ այսօր, իրավիճակը, կարծես թե, տանում է դեպի խաղաղության՝ թեկուզ փխրուն, […]
21:10 15.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է արաբագետ Հայկ Քոչարյանին: Զրույցը հիմնականում ծավալվել է Մերձավոր արևելքում ծավալվող իրադարձությունների շուրջ: Մինչև ու՞ր կարող է հասնել էսկալացիան, ո՞րն է Հայաստանի համար սպառնալիքը, իսկ հնարավո՞ր է այնպիսի զարգացում, որից Հայաստանը առնվազն չտուժի և առավելագույնը ինչ-որ շահեկան վիճակ ունենա: Այս հարցերին է պատասխանել արաբագետը, նաև այդ համատեքստում խոսել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում նոր էսկալացիայի […]
22:28 11.10.2024
Օկուպացված Ստեփանակերտում սկսվել է հայերին պատկանող տների զանգվածային ապամոնտաժումը: Հայտարարությամբ է հանդես եկել Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։ Ի՞նչ են քանդել և արդյո՞ք ադրբեջանցիները սկսել են Արցախի զանգվածային բնակեցումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Սերգեյ Շահվերդյանը, ով նաև Արցախի մշակույթի նախկին նախարարն է, իր […]
22:10 10.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հիշեցնենք, որ «Սինոփսիս Արմենիան» նշում է 20-ամյակը և ԱՄՆ-ից դուրս «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումն է համարվում, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով: Հովիկ Մուսայելյանը խոսել է հետևյալ հարցերի շուրջ. որո՞նք են ընկերության 20 տարվա գործունեության արդյունքները, ի՞նչ նոր ուղղություններ կան «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերում, ՏՏ ոլորտի […]
22:27 09.10.2024
Բաքվում է ԱՄՆ նախագահ Բայդենի ավագ խորհդական Ջոն Պոդեստան: Այսօր նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեի հետ: Ի՞նչ են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ջոն Պոդեստան ԱՄՆ նախագահի՝ Կլիմայի հարցերով միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդականն է, և պարզ է, որ քննարկվել են այդ կլիմայական կոնֆերանսին վերաբերող հարցեր: Եվ հետաքրքիր է, որ ընդամենը […]
22:49 08.10.2024
Ինչպիսի՞ն էր ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում 2020-ին, և ինչպիսի՞ ազդեցություն այն ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում: Տարածաշրջանի երկրների առանձնահատկությունները ներկայացված են «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքում: Այս գրքի և տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ «Հեռանկարի» տաղավարում խոսել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը:
21:47 07.10.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր նստավայրում սկսել է մի շարք ընդդիադիր ուժերի առաջնորդների հետ քաղաքական խորհրդակցությունները՝ ընդդիմության հաղթանակի դեպքում ժամանակավոր կառավարության ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Հիշեցնենք՝ ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի նախագահի նախաձեռնության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտ են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Միխայիլ […]
21:23 07.10.2024
Ընդդիմությունը, ի դեմս «Սրբազան շարժման», վերսկսել է իր ակտիվ գործողությունները: Նախ Համալիրում, ապա Հանրապետության հրապարակում դարձյալ տեղի ունեցան հավաքներ ու իշխանության հասցեին դարձյալ հնչեցին մեղադրանքներ ու հեռանալու կոչեր: Այդ ամենին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
20:11 06.10.2024
44-օրյա պատերազմից 4 տարի անց. ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, արդյո՞ք պետք է պահպանել Արցախի պետական կառույցները: Ո՞ր դեպքում է հնարավոր արցախցիների վերադարձը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Լուսինե Ղարախանյանը և Հայկ Խանումյանը։
21:07 05.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է հանրային գործիչ Սուրեն Սահակյանին: Անդրադարձ է եղել հիմնականում ներքաղաքական զարգացումներին: Ինչո՞ւ է շարժումը ղեկավարել Բագրատ Գալստանյանը, ինչո՞ւ հենց նա վարչապետի թեկնածու հայտարարվեց, որովհետև այլ թեկնածու չկա՞ր, թե՞ կար, բայց պետք չէր նրա անունը տալ, որովհետև ժողովուրդը չէր գնա նրա հետևից: Արդյոք քաղաքական հաշվարկը հենց եկեղեցականի վրա էր, և արդյոք ուղղորդվում է […]
21:55 03.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանին: Անդրադարձ է եղել տարածաշրջանում լարվածության մեծացմանը, ինչը, իհարկե, չի կարող չմտահոգել մեզ: Որո՞նք են Հայաստանի համար սպառնալիքները, զարգացումների ի՞նչ սցենարի դեպքում ներգործություն կլինի Հայաստանի վրա: Իսկ որքանով է հավանական նոր էսկալացիան՝ Բաքվում նոյեմբերին նախատեսված գագաթնաժողովից հետո, և ինչը կարող է զսպել Ադրբեջանին: Այս հարցերին է պատասխանել քաղաքագետը, նաև […]
21:00 03.10.2024
Ադրբեջանի իշխանությունները հերթական հակաֆրանսիական սադրանքն են կազմակերպել։ Բաքվում այսօր աշխատանքն է սկսել միջազգային ֆորումը, որը, ինչպես կազմակերպիչներն են ասում, նվիրված է ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարող ուժերի համախմբմանը։ Իսկ թե ո՞ր ուժերի մասին է խոսքը և որքանո՞վ են արդյունավետ Բաքվի այդ քարոզչական հնարքները, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Այս կոնֆերանսը կազմակերպում է Բաքվի նախաձեռնող […]
21:30 01.10.2024
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միանշանակ ընդունվեց: Միաժամանակ անցյալ շաբաթ Նյու Յորքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հանդիպումներում դարձյալ նշվեց հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին: Բայց որքանով են պայմանները նպաստում դրան: Այս ու այլ թեմաներ այս անգամ քննարկել ենք Ղարաբաղ Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի […]
20:42 01.10.2024
«Հըզբոլլահի» դեմ իսրայելական ուժերի ցամաքային գործողության հետևանքով կարող են հարվածի տակ հայտնվել նաև Լիբանանում ապրող հայերը: Հայաստանի դիվանագետների ու հայ համայնքի ղեկավարների միջև համագարծակցությունը միտված է նվազագույնի հասցնել այդ վտանգը: Լիբանանում հիմա Հայաստանի քաղաքացիներ շա՞տ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայեր շատ կան և բոլորն էլ հաշվառված են դեսպանությունում: Վերջինս մշտապես կապի […]
21:57 27.09.2024
Հնդկաստանը հակված է արագացնել Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակի վաճառքի գարծարքի իրականացումը: Հնդկական Indian Defence Research Wing-ը տեղեկացնում է, որ Նյու Դելիում մտադիր են շատ շուտով ավարտին հասցնել բոլոր ֆորմալ գործնթացներն ու անցնել ռազմական տեխնիկայի մատակարարմանը: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Pralay կոչվող հրթիռի մասին է: Այդ պարբերականը […]
10:50 27.09.2024
Հայկական պետության 13-րդ մայրաքաղաքն ունի նոր հատակագիծ: Ի՞նչ է դա նշանակում: Հստակ կանո՞ն, որը հնարավոր չէ խախտել, թե՞ ֆորմալ ձևականություն: Կօգնի՞ արդյոք նոր հատակագիծը քաղաքի ավելի արդյունավետ կառավարմանը: Ե՞րբ երևանցին կկարողանա ապրել իր երազած քաղաքում: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Հայկ Միրզոյանը և Նարե Արամյանը։
22:15 26.09.2024
Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դարձել է Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման ու լիազորությունների վերանայման հարցը: Այս թեմային անդրադարձել են ելույթ ունեցողներից շատ շատերը: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես համաձայնել է, որ ՄԱԿ-ի կառույցների բարեփուխումը այլևս հետաձգել չի կարելի: Ի՞նչ հնարավորություններ ու վտանգներ կարող է իր մեջ թաքցնել այս գործընթացը, և […]
21:47 26.09.2024
Տեխնոլոգիան ու դրա հետ կապված նորարարությունները հիմնովին փոխում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ մեդիան։ Արհեստական բանականության կիրառմամբ ծրագիր է իրականացվում shantnews.am կայքում «Շանթ» ՀԸ-ի և «Վիրտուալ սոլուշընս» ընկերության համագործակցությամբ: Այդ մասին տեղեկությունները ներկայացրել է «Վիրտուալ սոլուշընս» ընկերության տնօրեն Ղևոնդ Ղազարյանը: Հայերեն տեքստի փողակերպում ձայնի կարող եք կատարել Armenain text to speach կայքի […]
21:30 25.09.2024
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի եվրոպամետ քաղաքական ուժերը Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաք են սկսել։ Նախաձեռնությունը 3 քաղաքական ուժերինն է՝ Հայաստանի «Եվրոպական» կուսակցությանը, «Հանուն Հանրապետության» կուսակցությանը և «Հանրապետություն» կուսակցությանը։ «Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանին: Անդրադարձ է եղել ստորագրահավաքի ընթացքին, դրա հետ կապված կազմակերպչական և մարզերում իրականացվելիք աշխատանքներին, ակնկալվող արդյունքներին: «Մեծ գոհունակությամբ […]
22:17 24.09.2024
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով: Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք […]
20:48 24.09.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Քաղաքագետն անդրադարձել է Նյու-Յորքում Ապագայի գագաթնաժողովում վարչապետի ելույթին, մեկնաբանել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի և Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ-ում հնչեցրած խոսքերը: Իսկ ի՞նչ սպասել Փաշինյան-Էրդողան հանդիպումից, որի մասին հայտնել է թուրքական «Սաբահ» թերթը: «Աշխարհը Ալիևից պահանջում է խաղաղություն և տարածքային ամբողջականության հաստատում: Հիմա ավելի լավ միջնորդ, քան […]
21:40 23.09.2024
Ֆրանսիայում շարունակում են քննարկել երեկ հրապարակված նոր կառավարության կազմը: Երկրի Ազգային ժողովում խոշորագույն խմբակցություն ունեցող ձախերը համարում են, որ խորհրդարանական փոքրամասնության ուժերի ներկայացուցիչներից բաղկացած կառավարություն ձևավորելը նման է պետական հեղաշրջման: Դե իսկ Ֆրանսիայի հայերը նոր կառավարությունից գոհ են: Մի քանի հայ է նախարարական պորտֆել ստացել: Ի՞նչ է հայտնի նրանց մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
18:21 21.09.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, նաև գրող և երգահան Պարույր Հայրիկյանին։ Զրույցի թեման անկախության 33-րդ տարեդարձն էր: Ի՞նչ է տվել մեզ անկախությունը, ինչո՞ւ այն ոչ բոլորն են իրական համարում, ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում անկախության մասին ընկալումների և […]