TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վովա Վարդանովը՝ հնարավոր էսկալացիայի, սահմանին կուտակումների և առաջնագծի կահավորման մասին

21:45 22.03.2023

Էսկալացիան միայն մեծ պատերազմը չէ, էսկալացիան լարվածությունն է, քանի որ մենք չունենք կայուն խաղաղության իրավիճակ, չունենք խաղաղության պայմանագիր և երբեք չենք ունեցել. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադառնալով հնարավոր էսկալացիայի վտանգին՝ ասել է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովը. «Այդ խաղաղության պայմանագիրն էլ եթե կնքվի, 100 տարի առաջ հիշում ենք տարբեր պայմանագրեր էս կամ […]

̰
Կրեմլը հավանություն է տալիս Էրդողանին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրմանը

22:00 17.03.2023

Կրեմլը պաշտպանել է Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թաիպ Էրդողանին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու գաղափարը: Ռուսաստանը ևս միացե՞լ է Էրդողանին պաշտոնապես առաջադրողների թվին  և այդ ո՞ր արժանիքների համար են առաջադրում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Երեկ պաշտոնապես Էրդողանին առաջադրելու մասին հայտարարեց Թուրքմենստանի անունից այդ երկրի նախկին նախագահ, այժմ ժողովրդական խորհրդի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նա այդ […]

̰
Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել

15:06 17.03.2023

Ավելի քան երեք ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Թեև պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է բանակցել Արցախի հետ, բայց անցած զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ որևէ տեսակի բանակցությունների, այլև ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու ուղղությամբ: Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրությունը կյանքի կոչելու ճանապարհին Ադրբեջանը չի խորշում հակամարդկային […]

̰
Թուրքիայի ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանել. լիրայի փոխարժեքի անկումը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ

21:30 16.03.2023

Թուրքիայի ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանել: Լիրայի փոխարժեքը կրկին կտրուկ անկում է արձանագրել: Ֆինանսական շուկայում շարունակվող անկայունությունն արդեն անդրադարձել է ոչ միայն երկրի տնտեսության, այլ նաև քաղաքական գործընթացների վրա: Որքա՞ն է իջել լիրայի փախարժեքն այս անգամ և ինչպե՞ս այս զարգացումը կազդի գալիք ընտրությունների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան բորսայում […]

̰
Ադրբեջանն արտաքին ճակատում հաջողություններ չունի, մնում է գնալ ռազմական էսկալացիայի. զրույց Հայկ Սուքիասյանի հետ

22:15 15.03.2023

Որո՞նք էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր շեշտադրումները 4,5 ժամ տևած ասուլիսի ժամանակ և ի՞նչ եզրակացություններ պետք է անել: Այս և այլ հարցերի է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե  Հայաստանը տեսնում է էսկալացիայի մեծ հավանականություն Հայաստանի սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղում: Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի գնահատմամբ Ադրբեջանը արտաքին ճակատում հաջողություններ չունի, մնում […]

̰
Թուրքիայի ադրբեջանական լոբբիի առաջնորդը նախագահական ընտրություներում կպայքարի Էրդողանի դեմ. ինչ է հայտնի Սինան Օհանի մասին

22:30 13.03.2023

Թուրքիայում ադրբեջանական լոբբիի առաջնորդը առաջադրվելու է այդ երկրի նախագահի թեկնածու: Խոսքը մեջլիսի նախկին պատգամավոր Սինան Օհանի մասին է: Ու՞մ կողմից է նա առաջադրվելու, ինչպիսի՞ կապեր ունի Սինան Օհանը Ալիևի վարչակազմի հետ և ընտրվելու ի՞նչ շանսեր ունի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձևավորվում է նոր նախընտրական դաշինք, որը […]

̰
Առաջիկայում Ալիևի դիրքերը շատ են թուլանալու, մեր աշխարհաքաղաքական վիճակը լավացել է. զրույց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

21:38 09.03.2023

«Հորիզոն»-ն այսօր հյուրընկալել է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել Արցախում տեղի ունեցող զարգացումներին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը և Ադրբեջանի կողմից դրա անտեսման հետևանքներին, Վրաստանում ստեղծված լարված վիճակին, Թուրքիայի երկրաշարժին և Հայաստանի՝ այդ երկրին ցուցաբերած օգնությանը: Քաղաքագետն այն կարծիքին է, որ Հայաստանը ճիշտ է արել՝ օգնության ձեռք մեկնելով Թուրքիային: […]

̰
Ինչո՞ւ է անընդունելի Վրաստանի համար օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը

21:30 09.03.2023

Վրաստանում վիճահարույց օրենքը ետ է կանչվել: Սա սպասելի՞ էր: Ինչու է այդքան կարևորվել այդ օրենքը: Ինչպե՞ս են արձագանքել օրենքի հետկանչին Արևմուտքում ու Ռուսաստանում: Խնդիրը կարելի՞է վերջնականապես լուծված համարել, թե ընդդիմությունը դեռ պահանջներ ունի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:

̰
Հայաստանում ո՞ր ոլորտներն են գրավիչ ներդրումներ կատարելու համար. Արա Աբրահամյանը դարձյալ Երևանում է

22:31 08.03.2023

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դարձյալ Երևանում է: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում և պատասխանել մի շարք հարցերի: Նա պարզաբանել է, որ այս անգամ այցի նպատակը անցած տարվա իրականացրած աշխատանքների ամփոփումն է: «Մենք շարունակում ենք մեր ծրագրերի հետևողականությունը: Տարին վաղուց սկսվել է, մենք պետք է ամփոփեինք, թե մենք ինչ ենք արել անցյալ տարվա մեր […]

̰
Բախումներ Վրաստանում. ինչպե՞ս կազդի լարվածությունը Հայաստանի վրա

21:30 08.03.2023

Անկարգություններ են տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում իրականացված  բողոքի ակցիայի ժամանակ: Հավաքվածները բողոքել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ։ Հատուկջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցը ցրելու համար: Ավելին՝  խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության փաստերով բերման է ենթարկվել 66 մարդ։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումները, որոնք տևել են մի քանի ժամ, տեղի են ունեցել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ […]

̰
Էրդողանի հակառակորդն ընտրություններում հայտնի է․ կխանգարե՞ն Քըլըչդարօղլուին հայկական արմատները

21:02 07.03.2023

Թուրքական ընդդիմությանը նախագահական ընտրությունների նախաշեմին հաջողվել է վերականգնել միսանականությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կիրակի օրը նախագահի միասնական թեկնածուի շուրջ բանակցությունները փակուղի էին մտել ու ընդդիմադիր դաշինքը պառակտման եզրին էր հայտնվել: Այսօր Էրդողանի ընդդիմադիր քաղաքական ուժերը ի վերջո կարողացան համաձայնության գալ: Նախագահի թեկնածու է առաջադրվել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց խուսափել անխուսափելի թվացող […]

̰
Թուրքական ընդդիմությունը պառակտվել է. նախագահ վերընտրվելու Էրդողանի շանսերն աճում են

22:00 06.03.2023

Թուրքական ընդիմությանը չի հաջողվել պահպանել միասնականությունը և ընդհանուր թեկնածու առաջադրել գալիք նախագահական ընտրություններին: Էրդողանին ընդդիմադիր դաշինքը փլուզվելու եզրին է հայտնվել: Այսօր կայացել է դաշինքը փրկելուն ուղղված փակ բանակցությունների վերջին փուլը: Արդյունքը դեռ հայտնի չէ, բայց Էրդողանի թիմում չեն թաքցնում իրենց գոհունակությունը: Ի՞նչը դարձավ ընդիմության պառակտման պատճառ, և ինչո՞ւ ընդիմությունը գերադասեց Քըլչըդարօղլուին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]

̰
Արդյո՞ք Արցախում կա լայնածավալ էսկալացիայի վտանգ. զրույց Արցախի նախագահի խորհրդականի հետ

21:44 06.03.2023

Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը, «Հորիզոն»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում ադրբեջանական դիվերսիային, նշել է, որ դա, փաստացի, Ադրբեջանի կողմից պետականորեն ծրագրված հերթական ահաբեկչությունն էր: Ադրբեջանի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպումից հետո պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, թե հանդիպումն առերևույթ կառուցողական էր, և հույս կա, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Դիտարկմանը, թե ոչ միայն դրական […]

̰
Ալիևը մեղադրում է Ֆրանսիային ցեղասպանություն գործելու մեջ. ինչո՞վ կպատասխանի Փարիզը

22:00 02.03.2023

Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել «Չմիավորված պետությունների շարժման կոնտակտային խմբի» գագաթնաժողովին, որն իր աշխատանքը սկսել է այսօր,  Բաքվում: Ադրբեջանի նախագահն ամբիոնն օգտագործել է՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելու համար ոչ միայն Հայաստանի, այլև Ֆրանսիայի հասցեին: Նա մեղադրել է Ֆրանսիային ոչ ավելի, ոչ պակաս՝ ցեղասպանություն գործելու մեջ: Սա առաջին դեպքը չէ, երբ Ալիևը նման մեղադրանքներ է ուղղում Ֆրանսիայի […]

̰
Լավրովը հաստատել է, որ Բերձորում ադրբեջանական մաքսակետի մասին խոսք անգամ լինել չի կարող

21:30 28.02.2023

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին երկու օրերին Բաքվում էր: Ի՞նչ էր ամենաուշագրավը Լավրովի խոսքերում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.   «Կարծում եմ՝ ամենակարևորը արձանագրումն է այն փաստի, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական ինչ-որ մաքսակետ ստեղծելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Լավրովը հաստատեց այն, որ խնդիրը պետք է լուծվի եռակողմ համաձայնագրի հիման վրա, […]

̰
Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողները Ադրբեջանում քաղբանտարկյալ չեն ճանաչվում

21:30 27.02.2023

Հրապարակվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների նորացված ցանկը: Այս անգամ ցանկում 93 անուն կա: Հիշեցնենք` քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդելը Եվրախորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններից մեկն է: Ովքե՞ր են քաղբանտարկյալները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ ցանկը պատրաստել է «Ազատություն ադրբեջանցի քաղբանտարկյալներին» կոչվող ՀԿ-ը՝ 2012թ.-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևի կանոնակարգած մոտեցման […]

̰
Թուրքիան չի խանգարի Շվեդիային անդամակցել ՆԱՏО-ին, եթե Ստոկհոլմն օգնի Էրդողանին Նոբելյան մրցանակի ներկայացնել

23:15 24.02.2023

Արևմուտքի ճնշումը Թուրքիայի վրա տվեց իր արդյունքը: Անկարան համաձայնել է վերսկսել բանակցությունները Շդեդիայի ու Ֆինլանդիայի հետ ՆԱՏO-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ: Հիշեցնեմ`Թուրքիան այդ հարցում օգտվում էր վետոյի իր իրավունքից ու դադարեցրել էր ցանկացած տեսակի բանակցությունները: ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը հայատարել է, որ մարտի կեսերին բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մասին համաձայնությունը լավատեսություն է ներշնչում: Ինչո՞ւ […]

̰
Իրանն առաջարկել է «3+3» ձևաչափի հանդիպում անցկացնել Թեհրանում. ի՞նչ կպատասխանի Երևանը

22:30 21.02.2023

Իրանն առաջարկում է Թեհրանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի՝ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Որքանո՞վ է մեր շահերից բխում, որ «3+3» ձևաչափը կայանա և որքանո՞վ է հավանական այդ ձևաչափի արդյունավետությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս գաղափարը թարմ չէ, […]

̰
Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը Արցախի շրջափակումից հետո. փորձագետի վերլուծությունը

22:15 18.02.2023

Մյունխենի անվտանգության համաժողովը մեզ համար առավել ուշագրավ է նրանով, որ դրա շրջանակներում է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ: Սա առաջին հանդիպումն է Արցախի շրջափակումից հետո: Միաժամանակ Հարավային Կովկասը բուն համաժողովի պանելային քննարկումներից մեկի առանցքում է: Պանելային քննարկումը կրում է «Շարժե՞լ սարերը. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագիրը: Մյունխենյան օրակարգն ու շաբաթվա արտաքին […]

̰
Արդյո՞ք Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն հաստատել. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

22:15 17.02.2023

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները: Այս մասին կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միևնույն ժամանակ փետրվարի 20-ին Եվրոպական միության առաքելությունը կտեղակայվի Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս և այլ հարցերին է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ, «Եվրամիության արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը: «Ես կարծում […]

̰
Շոտլանդիան չի հրաժարվում ինքնորոշվելու ու Բրիտանիայի կազմից դուրս գալու գաղափարից․ի՞նչ կտա դա Արցախին

22:00 17.02.2023

Հրաժարական է տվել Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերժենը: Հիշեցնենք` նա Մեծ Բրիտանիայի Միավորված թագավորության կազմից շոտլանդական ինքնավարության դուրս գալու գաղափարի գլխավոր ջատագովն էր ու ողջ իր քաղաքական կարիերան այդ գաղափարին էր նվիրել: Հիմա Լոնդոնում ու Էդինբուրգում փորձում են հասկանալ՝ արդո՞ք Ստերժենի հեռանալուց հետո շոտլանդացիների ինքնորոշման հարցը փակվել է, թե անկախության նոր հանրաքվե անցկացնելու պահանջը կրկին առաջ […]

̰
Ի՞նչ արդյունք ակնկալել ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումից. Ռոբերտ Ղևոդյանի հարցազրույցը

22:00 16.02.2023

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի թեմաներն այս օրերին ուշադրության կենտրոնում են: Դրանք այն ժամանակ, երբ Արցախը շարունակում է շրջափակված մնալ: Տեղի ունեցողի ողջ համատեքստը վերլուծել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կա Ադրբեջանի և Ռուսաստանի գործոնը. «Ակոս» թերթի խմբագիրը` Թուրքիա Միրզոյանի այցի մասին

21:27 15.02.2023

«Ակոս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր է պետությունների տրամադրվածությունը, թե Թուրքիան որքանով է պատրաստ իր կամքով դիվանագիտական և բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Մենք գիտենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ուղղակի կողմ էր, պատերազմի ռազմավարությունը ձևավորողն էր: Այս պահին կշարունակվի Լաչինի միջանցքի փակ լինելու խնդիրը: Այս […]

̰
Ամուսիններ են բաժանվում, որովհետև տարբեր տեսակետներ ունեն. զրույց հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ

23:25 14.02.2023

Ի՞նչ ազդեցություն են գործում վերջին շրջանում մեր երկրում ու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները մեր հոգեբանության, մեր հոգեկան ներաշխարհի վրա: Ինչպիսի՞ն է մեր արձագանքը այդ իրավիճակներին, ի՞նչն է մտահոգիչ և ի՞նչ է պետք  փոխել մարդկային վարքագծում: Թեմայի շուրջ «Հորիզոնը» այսօր  հեռավար զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ: Նախ հարց է ուղղվել Թուրքիայի երկրշարժի վերաբերյալ: Սոցիալական […]

̰
Սիրայում երկրաշարժից մարդկային կորուստների թիվը ժամ առ ժամ ավելանում է

21:00 13.02.2023

«Հորիզոն»-ը կապ է հաստատել Սիրիա: Այդ երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշել է, որ երկրաշարժի զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է: Պետությունն անտուն և տուժած քաղաքացիներին փորձում է ամեն կերպ օգնել: Մանրամասները՝ ձայնագրությունում:

̰
Քաղաքական ու տնտեսական ի՞նչ հետևանքներ կունենա երկրաշարժը Թուրքիայում. հարցազրույց Տիրան Լոքմագյոզյանի հետ

21:45 11.02.2023

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի առաջացրած հետևանքները ավելին են, քան միայն մարդկային զոհերն ու վիրավորները կամ փլուզված ենթակառուցվածքները: Հատկապես դա մեծ մարտահրավեր դարձավ ներքաղաքական բուռն գործընթացների մեջ գտնվող Թուրքիայի համար: Այդ հարցերին անդրադարձել է  թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Ինչքա՞ն կհատուցի պետությունը քիմիաթերապիայի կամ սրտի ստենտավորման համար. զրույց առողջապահության ապահովագրության համակարգի մասին

21:13 10.02.2023

Կառավարության փետրվարի 2-ի նիստում քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: Ի՞նչ բարեփոխումներ է այն ենթադրում առողջապահության ոլորտում և առհասարակ բնակչության հատկապես սոցիալական խմբերի համար: Թեմայի շուրջ «Հորիզոնն» այսօր զրուցել է հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանի հետ: Հյուրը նախ նշել է, թե հիմա ովքեր են օգտվում առողջության ապահովագրության համակարգից, ապա ներկայացրել է հայեցակարգը […]

̰
Նոր մանրամասներ Սիրիայի երկրաշարժից. զոհերի թվում կան նաև հայեր

15:09 06.02.2023

Ի՞նչ իրավիճակ է Սիրիայում. «Հորիզոն»-ին մանրամասներ է հաղորդել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը: Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ զոհերի թվում նաև երկու հայ կա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արտաքին քաղաքական շաբաթն ամփոփում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

21:30 04.02.2023

Շաբաթն աչքի ընկավ ՄԱԿ -ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող դատական լսումներով: Միաժամանակ դրանք զուգորդվեցին այլ իրադարձություններով. ԱՄՆ-ն Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական նշանակեց: Ուշագրավ հայտարարություններ արեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Շաբաթվա կարևոր իրադարձություններն ամփոփել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Երուսաղեմում քրիտոնյաների դեմ նոր հարձակումներ են․ հակահայկական սադրանքի կազմակերպիչները հայտնաբերվել են

22:00 03.02.2023

Երուսաղեմում հակաքրիստոնեական նոր միջադեպեր են գրանցվել: Քաղաքի հայկական թաղամասում հուդայական ծայրահեղականների կազմակերպած սադրանքից հետո հաջորդ թիրախը դարձել է կաթոլիկ եկեղեցին: Երեկ հավատացյալներից մեկը եկեղեցիներից մեկում ջախջախել է Քրիստոսի քանդակը: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Փաստորեն, ոչ միայն հայերի դեմ են ուղղված ծայրահեղական հուդայականների սադրանքները: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, իհարկե, հայերից հետո՝ կաթոլիկների […]

̰
BACK_TO_TOP