22:38 15.03.2024
Մարտի 13-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով ԵՄ գործադիր մարմնին կոչ է անում դիտարկել Հայաստանին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը՝ ընդգծելով նաև վիզաների ազատականացման շուրջ քննարկումների մեկնարկի անհրաժեշտությունը: Այդ բանաձևը դարձյալ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար […]
22:30 14.03.2024
Էրդողանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է երրորդ անգամ առաջադրել: Այդ մասին երեկ հայտարարել են Թուրքիայում իշխող կուցակցության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սահմանադրությունը թույլ տալի՞ս է, որ նույն անձը երրորդ անգամ առաջադրվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես, սահմանադրության մեջ հստակ է ասվում այն մասին, որ նույն անձը ավելի քան երկու անգամ առաջադրվելու […]
22:09 13.03.2024
Բաքվում մեկնաբանել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ: Ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումների հեղինակները կարծիք են հայտնել, թե Վրաստանը պատրաստվում է միջնորդական նոր ջանքեր գործադրել: Ինչ է հայտնի հանդիպումների մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե գիտենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունեց սկզբից Ադրբեջանի դեսպան Ֆայի […]
22:15 12.03.2024
Իրանում պատրաստվում եմ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը: Առաջին փուլին ակտիվ մասնակցություն են ունեցել Իրանում ապրող հայերը: Ե՞րբ է լինելու երկրորդ փուլը, ու կարո՞ղ է այն փոխել առաջին փուլում արձանագրած պատկերը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Իրանում խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվել են փորձագետների խորհրդի ընտրությունները, և երկու դեպքում էլ առաջին փուլով […]
22:40 11.03.2024
Ադրբեջանում հայտնել են, որ ցուցադրվելու է Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը: Հարցազրույցից որոշ կադրեր են հեռարձակել: Ի՞նչ է հայտնի հարցազրույցի մասին: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Քիչ բան է հայտնի։ Գիտենք, որ հարցազրույցը Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունն է արել: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ նման հարցազրույց է […]
22:39 08.03.2024
Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿO-ին` պահանջելով Հայաստան դիտորդական առաքելություն գործուղել: Դիտորդների նպատակը, ըստ Իլհամ Ալիևի, պետք է լինի ադրբեջանական հուշարձանների զարգվածային ոչնչացման փաստի արձանագրումը: Ադրբեջանական ո՞ր հուշարձանների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն մասին, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է նման պահանջով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մինչ այդ էլ տեղեկություն ունեինք, բայց այսօր դա […]
23:32 07.03.2024
Ադրբեջանի կառավարությունը սկսել է բացահայտ միջամտել կրոնական կազմակերպությունների գործերին: Այսուհետ մզկիթում ծառայելու իրավունք ստանալու համար շիա կրոնավորները պարտավոր կլինեն պետական լիզենցիա ունենալ: Ի՞նչ լիցենզիայի մասին է խոսքը, և ի՞նչ է իրենից ներկայացնում պետական այդ ատյանը, որն անցկացնում է այդ ատեստավորումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պաշտոնապես դա կոչվում է ատեստավորում: Պետական մի գերատեսչություն, […]
22:44 06.03.2024
ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Ջոն Քերին պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Բաքու ու հանդիպում ունենալ Իլհամ Ալիևի հետ։ Ինչի՞ հետ է կապված այդ այցը, և ի՞նչ նկատի ունի Քերին՝ «հարցեր, որոնցում ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել» ասելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Է Արտյոմ Երկանյանը: «Դե ինչպես գիտենք, աշնանը Բաքվում […]
22:16 05.03.2024
Բաքու է ժամանել Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը: Պակիստանցի գեներալներն այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել: Ինչ նպատակով ու ինչ օրակարգով են եկել, և ինչում է դրսևորվում ադրբեջանա-պակիստանյան ռազմատեխնիկական համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Բաքվում այսօր իր աշխատանքն է սկսել ռազմական բնագավառում համագործակցության հերթական աշխատանքային խմբի նիստը, արդեն սա […]
23:26 04.03.2024
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը հավանական է համարել Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան ձևաչափով համագործակցությունը ռազմական բնագավառում: Որքանո՞վ է դա հավանական, ու ի՞նչ ընդհանրական շահեր կան: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշատակված այդ 4 պետություններն առանձին ձևաչափերով ակտիվ զարգացնում են համագործակցությունը: Մինչ Երևանը ռազմական հարցերում զարգացնում է համագործակցությունը Փարիզի, Դելիի և Աթենքի հետ, Դելին էլ զարգացնում է համագործակցությունը […]
23:14 04.03.2024
Ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները և ինչի՞ շուրջ են Մյունխենում բանակցել և պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս խանդանյանը։ «2023 թվականի երկրորդ կեսը բանակցությունների տեսանկյունից պասիվ էր, և երբ չկան բանակցություններ, միշտ մեր պարագայում, մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաշվի […]
22:43 01.03.2024
Պաշտոնական այցով Բաքվում է Էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Քադրի Սիմփսոնը: Նա նոր համաձայնություններ է ձեռք բերել Եվրամիության ու Ադրբեջանի միջև համագործակցությունը զարգացնելու հեռանկարների մասին: Ինչի՞ մասին է վկայում հանձնակատարի այցը Բաքու. արդյո՞ք նա արհամարում է Եվրախորհրդարանի որոշումը, ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել «Հարավային գազային […]
22:29 27.02.2024
Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել երկրի տարածքից բենզինի արտահանումը: Հիշեցնեմ՝ Հայաստանը բենզին է ներկրում հիմնականում հենց Ռուսաստանից: Ինչի՞ հետ է կապված այդ որոշումը, և ինչպե՞ս այն կազդի Հայաստանի վրա: Թեմային «Հորիզոնի» եթերում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կառավարության որոշում դեռևս չկա, բայց ամենայն հավանականությամբ այն շուտով կկայացվի և արդեն մարտի 1-ից Ռուսաստանից այլ երկրներ բենզին արտահանելն […]
21:48 26.02.2024
Հայաստանում կալանավորվել է մի անձ, որը գտնվում է Ռուսաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման մեջ: Դեռևս պարզ չէ, թե արյոք նա կարտահանձնվի Ռուսաստանի իրավապահներին: Ի՞նչ է արել այդ անձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր հայտնի դարձավ, որ 31-ամյա այդ քաղաքացին կալանավորվել է Երևանի Շահամիրյանների փողոցում գտնվող մի տնից: Նա 2019թ.-ի ապրիլից Ռուսաստանի կողմից […]
22:08 23.02.2024
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի բանաձևի նախագիծ, որը վերաբերում է Հայաստանի ու Եվրամիության անդամ պետությունների միջև վիզաների ռեժիմի ազատականացմանը: Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը «Արմենպրեսի» թղթակցին ասել, է որ իր գործընկերներն այս հարցում դրական են տրամադրված: Հարցը շատ երկար պատմություն ունի: Ե՞րբ են մեկնարկելու վիզաների ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
22:08 22.02.2024
Անզեն արցախցի ծերունուն գլխատած ադրբեջանցի մարդասպան Քամիլ Զեյնալլին, ով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ ձերբակալվել էր, ազատ է արձակվել ու գիշերը վերադարձել է Բաքու: Հակառակ Հայաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման, Ռուսաստանի իրավապահները նրան արտահանձնել են: Ռուսաստանի իրավապահները օրենքով պարտավո՞ր էին արտահանձնել կասկածյալին: Ի՞նչ մնարամասներ են հայտնի. «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ, հիշեցնեմ, որ […]
22:14 20.02.2024
Եվրոպական ու եվրատլանտնյան գրեթե բոլոր կառույցներում շուտով կադրային գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու: Ավարտվում են եվրապաշտոնյաների մեծ մասի լիազորությունների ժամկետները: Այսօր հայտնի դարձավ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ամենայն հավանականությամբ կպահպանի Եվրահանձնաժողովի ղեկը: Ինչո՞ւ են Ֆոն դեր Լայենի շանսերն այդքան բարձր գնահատվում ու որքանո՞վ է իր վերնտրվելը բխում Հայաստանի շանսերից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
22:24 16.02.2024
Ադրբեջանում այսօր նոր կառավարություն է ձևավորվել: 5-րդ անգան նախագահ ընտրված Իլհամ Ալիևը ներկայացրել է նոր նախարարներին: Ի՞նչ նորություն կա նոր կառավարությունում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Գրեթե ոչինչ չի փոխվել: Կառավարությունը կրկին ձևավորելու պարտականությունը հանձնարարվել է Ալի Ասադովին, ով վարչապետ էր մինչև մեկ շաբաթ առաջ։ Ի դեպ, մինչ այդ նա նախագահի՝ տնտեսության հարցերով […]
22:27 15.02.2024
Ադրբեջանում նոր կառավարություն է ձևաորվում: 5-րդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնած Իլհամ Ալիևը պատրաստվում է խորհդարանին ներկայացնել ապագա վարչապետի թեկնածությունը: Ո՞վ կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ալիևի երդմնակալությունից հետո կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տվեց, դա սահմանադրական պահանջ էր: Երկու շաբաթվա ընթացքում նախագահը կառաջարկի վարչապետի թեկնածությունը խորհրդարանին, բայց կարծում եմ` […]
19:51 15.02.2024
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է ՀՀ ԱՆ Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն պետ Մարինե Հարությունյանին: Անդրադարձ է եղել էլեկտրոնային դեղատոմսերի համակարգին, դրա կարևորությանն ու առավելություններին, ինչպես նաև պետության կողմից անվճար հատկացվող դեղերի ցանկին, դրանց շահառուների և դեղամիջոցների հետ կապված այլ թեմաների: «Համակարգը ներդրվել է 2023 թվականին պիլոտային ծրագրի տեսքով մի քանի բուժհաստատություններում: Առաջիկայում նախատեսվում է […]
22:16 14.02.2024
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանից որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել «Ջերմուկ» հանքային ջրի որակի հետ կապված: Հիշեցնենք, որ Ռուսաստանում դադարեցվել է «Ջերմուկ»-ի վաճառքը այն բանից հետո, երբ այդ հանքային ջուրը օգտագործած մի մարդ էր մահացել: Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեպքը տեղի է ունեցել Վլադիկավկազ քաղաքում, ուր 65-ամյա մի քաղաքացի […]
22:26 13.02.2024
Բաքվում արձագանքել են Արցախում տեղաբաշխված ռուս խաղաղապահների լիազորությունները ևս 5 տարով երակարացնելու՝ Մոսկվայի առաջարկին: Խնդրին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ի՞նչ է ասել նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, որ շուտով սպասվում է ռուս-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում […]
22:27 12.02.2024
Բաքվում չգնահատեցին Երևանի ցուցաբերած բարի կամքը։ Ադրբեջանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ Հայաստանի կողմից վերջերս տրամադրված ականապատ դաշտերի քարտեզները անորակ են ու չեն կարող հիմք հանդիսանալ ականազերծման համար: Եթե քարտեզների որակից դժգոհ են, ինչո՞ւ են այդ դեպքում շարունակում պահանջել նոր քարտեզներ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անգամ այսքանից հետո Ադրբեջանի՝ հենց նույն հարցերով […]
22:41 09.02.2024
Երեկ երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության վերջնան կազմը: 35 նախարարների թվում կա նաև ազգությամբ հայ գործիչ: Ո՞վ է նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը Գիյոն Քասաբյանի մասին է: Մեր 36-ամյա հայրենակիցը նշանակվել է բնակելի տնտեսության հարցերով նախարար-պատվիրակ: Նա իշխող կուսակցության հիմնադիր անդամների թվում է, նախագահ Մակրոնի մտերիմ թիմակիցներից է, երկու ծնողներն […]
22:52 08.02.2024
Իլհամ Ալիևը երեկ կայացած արտահերթ նախագահական ընտրություններում թարմացրել է իր մանդատը ու կշարունակի իշխել ևս 7 տարի: Հիշեցնենք՝ նա արդեն 21 տարի է, ինչ նախագահ է: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ալիևը քանի՞ տոկոս է հավաքել, երկրի ո՞ր շրջաներում է արձանագրվել Ալիևին աջակցության ամենաբարձր ցուցանիշը: Թեմային «Հորիզոնի» ռտաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրատարածքների մեծ մասում արդյունքներն ամփոփվել […]
22:53 07.02.2024
Այսօր Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական արտահերթ ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվել են նաև բռնազավթված Արցախում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այո, ինչպես և կարող էինք ակնկալել, անձամբ նախագահ Ալիևը և երկրի առաջին փոխնախագահ Ալիևան քվեարկել են Ստեփանակերտի ընտրատարածքում, թեև գրանցված են Բաքվի համապատասխան ընտրատարածքում: Եվ ինչպես գիտեինք, ինչպես սպասում էինք, Արցախում կազմակերպվել […]
22:18 06.02.2024
Վաղը Ադրբեջանում կկայանան նախագահական արտահերթ ընտրությունները, իսկ այսօր՝ լռության օրն է: Քարոզչությունն այսօր արգելված է: Իսկ այն ընդանրապես եղե՞լ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Որպես այդպիսին, ընտրարշավ չի եղել այս անգամ, իսկ այն ինչ եղել է, ընտրարշավ անվանել դժվար է: Ինքը՝ Ալիևը, հրաժարվել է հանրային, հրապարակային ելույթներից, անգամ չի այցելել մարզեր, միայն […]
22:44 05.02.2024
Բաքվի լրատվամիջոցները տեղեկություն են տարածում այն մասին, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի կազմակերպության ներկայացուցիչները մեկնել են Արցախ, որպեսզի այցելեն այնտեղ մնացած հայերին և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադառնալով՝ Արտյոմ Երկանյանը նշել է․ «Ենթադրում եմ՝ դա ավելի շուտ քարոզչական նպատակ հետապնդող միջոցառում էր»: Իրականում քանի հայ կարող է հիմա լինել Արցախում: «Մամուլում տարածվում են […]
22:51 02.02.2024
Ադրբեջանում փորձում են ձևավորել միջազգային կոալիցիա՝ Հայաստանի տնտեսությանը մեծ եկամուտներ խոստացող Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը տապալելու նպատակով: Այդ նպատակով, ինչպես ժամանակին Արցախի դեպքում էր, հավաքագրել են այսպես կոչված բնապահպաններին: Պարզվում է՝ ադրբեջանցի «բնապահպանները» հայ մասնագետներից շատ են մտահոգ Հայաստանի միջավայրի պահպանության խնդրով: Ովքե՞ր են այդ «բնապահպանները»: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը […]
22:14 01.02.2024
Ադրբեջանի մեջլիսում պարզաբանել են, թե ինչ տեսք կարող են ունենալ Բաքվի պատժամիջոցները Փարիզի նկատմամբ, եթե Ֆրանսիան շարունակի աջակցել Հայաստանին: Ինչպիսի՞ն են լինելու ադրբեջանական այդ պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց հայտնի որոշումը՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, Ադրբեջանի մեջլիսն էլ իր կառավարությանը կոչ արեց […]