22:12 27.01.2025
Ադրբեջանի մեջլիսում բարձրացվել է նոր Սահմանադրություն ընդունելու հարցը: Նախաձեռնողները առաջարկում են մշակել գլխավոր օրենքի նոր նախագիծն ու մինչև այս տարվա վերջ ընդունել այն հանրաքվեով: Ինչո՞վ է պայմանավորված նոր սահմանադրության ընդունումը ըստ նախաձեռնողների: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խորհրդարանի այս տարվա առաջին նիստում նոր սահմանադրություն ունենալու առաջարկը հնչեցրել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ […]
21:54 15.01.2025
Ուրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […]
21:20 14.01.2025
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում. բովանդակությունը հայտնի՞ է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, սպասվում էր այս համաձայնագիրը: Դեռևս հունիսի 11-ին, երբ Երևանում գումարվեց ռազմավարական երկխոսության խմբի հերթական նիստը, հայտարարվեց, որ որոշվել է այս ձևաչափը վերանայել, հասցնել ավելի բարձր մակարդակի և այն […]
21:50 13.01.2025
Թուրքիայում սկսել են խոսել արտահերթ նախագահական ընտրությունների հավանականության մասին: Այդ թեմային վերաբերող հայտարարություններով օրերս հանդես են եկել և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները: Անգամ վաղաժամկետ ընտրությունների օր է քննարկվում: Եվ ե՞րբ կարող են լինել ընտրությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական նախագահական ընտրությունները Թուրքիայում պետք է անցկացվեն 2028թ.-ին: Այսինքն՝ դեռ բավական ժամանակ կա, բայց, […]
21:50 10.01.2025
Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության լիազորության ժամկետը շուտով կերկարացվի: Տեղեկությունն այդ մասին Բրյուսելում հաստատել են պաշտոնապես: Իսկ թե ե՞րբ կկայացվի որոշումը, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն է նախաձեռնել այս հարցը, որը համաձայնեցված է Եվրամիության անդամ բոլոր պետությունների հետ: Ամեն դեպքում, «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը ի պատասխան, բարձր […]
22:53 09.01.2025
Մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հաջորդ շաբաթ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կարևոր համաձայնագիր է ստորագրվելու: Պաշտոնական ատյանները այս տեղեկությունը չեն հաստատում և չեն էլ հերքում: Արժե՞ հավատալ այս տեղեկության հավաստիությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջինն այս տեղեկությունը տարածել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` այդ փաստաթուղթը կստորագրվի […]
23:11 08.01.2025
Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […]
21:52 07.01.2025
Շարունակում է աճել Թուրքիայի ու Իսրայելի միջև առճակատոմը: Երուսաղեմում հնչում է Անկարայի դեմ լայնածավալ պատերազմին նախապատրաստվելու առաջարկը: Այդ լարվածությունը կապված է միայն Սիրիայի՞ հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսրայելում կա այդպիսի մի պետական ատյան. այն կոչվում է «Նագելի կոմիտե»: Այդ ատյանը լիազորված է հաշվարկել, պարզել, թե ինչ կարիքներ ունի պաշտպանական ոլորտը և […]
22:11 06.01.2025
Թուրքիայում շարունակում են վերացնել հունվարի 3-ին Անթալիայից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ավերածությունների ծավալները դեռ գնահատվում են: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգ Նաջի Գերուրը կանխատեսել է շատ հզոր երկրաշարժ Ստամբուլում, որի հետևանքով կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ: Ինչի՞ հիման վրա է կանխատեսումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոնց հասկանում եմ՝ […]
23:07 30.12.2024
Ռուսաստանի օդային տարածքում կործանված ադրբեջանական մարդատար ինքնաթիռի «սև արկղերը» ուսումնասիրության համար կտեղափոխվեն Բրազիլիա: Բաքուն ու Մոսկվան Ղազախստանի այս որոշմանը հավանություն են տվել: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին երեք օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ է զանգահարել Իլհամ Ալիևին: Կրեմլում փորձում են նվազեցնել միջադեպի շուրջ առաջացած լարվածությունը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:47 27.12.2024
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է գնահատական տալ տեղի մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ քաղաքական ղեկավարության կողմից որևէ գնահատական չի հնչել, սակայն նախագահի աշխատակազմը, հավանաբար լիազորել է հայտարարությամբ հանդես գալ մեջլիսի պատգամավոր, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռասիմ Մուսաբեկովին, և նրա հայտարարությունները կարող ենք պաշտոնական տեսակետ համարվել: Հարցազրույցում նա […]
22:45 26.12.2024
Բաքվից Գրոզնի թռչող Ադրբեջանի ավիաուղիների կործանված Embraer 190 ինքնաթիռը կարող էր խոցվել հակաօդային պաշտպանության համակարգից: Այս մասին հայտնել են մի շարք ռազմական բլոգերներ, որոնց հասանելի են դարձել Ղազախստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կադրերն ու տեսանյութերը։ Օդանավում ողջ մնացած ուղևորներից ոմանք ասել են, որ ինքնաթիռը երեք անգամ փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, և վերջին փորձն ընդհատվել […]
23:11 25.12.2024
Սիրիայի հայերը պատրաստվում են Սուրբծննդյան տոներին: Նոր իշխանությունները խոստացել են ոչ միայն չխոչընդոտել դրան, այլև անհրաժեշտ պայմանններ ստեղծել դրա համար: Այսօր կաթոլիկների Սուրբ ծնունդն է: Ինչպե՞ս է այն նշվել Սիրիայում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սիրիայի նոր իշխանությունները դեկտեմբերի 25-ն ու 26-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր՝ կաթոլիկ Սուրբծննդյան կապակցությամբ: Ընդ որում՝ հանգստանում […]
22:35 24.12.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը: Նախարարների կաբինետը, ինչպես և նախորդը, կոալիցիոն է լինելու: Մեզ համար լա՞վ կազմ է, հայեր, կամ հայամետ գործիչներ կա՞ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա արդեն 4-րդ կաբինետն է՝ վերջին տարվա ընթացքում և հեռացող կաբինետը, որին ես արդեն մի քանի անգամ անվանել եմ Ֆրանսիայի […]
22:52 23.12.2024
Ադրբեջանի նախագահը ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Իլհամ Ալիևը հավաստիացրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայրապետին, որ Բաքուն այսուհետ ևս ֆինանսական նախագծեր է իրականացնելու Վատիկանում: Ի՞նչ առիթով է ուղերձը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա առիթով է ուղերձը, բայց Իլհամ Ալիևն օգտվել է առիթից և կրկին ներկայացրել է ադրբեջանական […]
22:57 20.12.2024
Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությունները: Դրանք վերաբերվում էին պաշտպանության ոլորտում Երևանի, Աթենքի ու Նիկոսիայի համագործակցությանը: Ի՞նչ հարցեր են քննարկվել և ի՞նչ լուծումներ են տրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Աթենքում նախ կայացել են ռազմական ոլորտին վերաբերող Հայաստան-Հունաստան երկկողմ խորհրդակցությունները, այնուհետ նաև եռակողմ՝ Կիպրոսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայկական կողմը ներկայացնում էր ներկայացուցչական պատվիրակություն, […]
22:40 19.12.2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նոր նախագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի դեմ: Հիմքը Արցախում իրականացված էթնիկ զտումն է ու Հայաստանի դեմ ագրեսիան: Ովքե՞ր են նախաձառնողները ու ի՞նչ մանրամասներ են հայտնի բովանդակության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադաձել է Արտյոմ Երկանյանը․ «Երկկուսակցական նախաձեռնություն է: Համահեղինակը Միչիգանը ներկայացնող դեմոկրատ սենատոր Գարի Փիթերսն է, ով անցած […]
22:44 18.12.2024
Ադրբեջանի իշխանությունները չեն բացառում, որ շուտով երկրում կսկսվի ատոմակայանի կառուցումը: ԱԷԿ-ի կառուցման հավանականության մասին ասել է Իլհամ Ալիևը՝ Ռուսաստանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Որքանո՞վ է հավանական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև Ալիևն այդ հարցազրույցում հիշեցրել է, որ Ադրբեջանն ունի գազի՝ 2.5 տրիլիոն խորանարդ մետր հաստատված ծավալներ և 1.5 մլրդ տոննայի նավթի ծավալներ, […]
22:40 17.12.2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցել Արցախի գերեվարված նախկին բարձրաստիճան ղեկավարների գործը: Գործը քննելու է Ռազմական գործերով դատարանը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաշտոնական մամլո հաղորդագրությունում խոսվում է այն մասին, որ դատարան է հանձնվել, մեջբերում եմ՝ «ԼՂ-ի նախկին 15 ղեկավարների գործը»: Այստեղ պարզաբանման կարիք կա. բանն այն է, որ […]
22:12 16.12.2024
Մյունխենի երկրամասի գերագույն դատարանը ընդունել է դատախազության դիմումը ու դատական քննություն է նշանակել Գերմանիայի Բունդեսթագի ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու նախկին պատգամավորների դեմ հարուցված քրեական գործով: Քաղաքական գործիչները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին հայտնվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Բունդեսթագի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու […]
23:20 13.12.2024
Ֆրանսիան նոր վարչապետ ունի: Էմանուել Մակրոնը կառավարության ղեկավար է նշանակել կենտրանոմետ «Հանուն ժողովրդավարության» կուսակցության նախագահ Ֆրանսուա Բայրուին: Նախորդ վարչապետն իր պաշտոնում դիմացավ ընդամենը 80 օր: Միշել Բարնիեի կառավարության տապալումը կարծես թե տխրեցրել է ֆրանսահայերին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Միշել Բարնիեի կառավարությունը կարելի էր անվանել Ֆրանսիայի պատմության մեջ երբևէ եղած ամենահայամետ […]
22:57 12.12.2024
Հայաստանում է Եվրահանձնաժողովի պաշտոնյաների պատվիրակությունը: Բյուսելից ժամանած հյուրերը Հայաստանի ղեկավարության հետ քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները: Ովքե՞ր են պատվիրակության կազմում ու ի՞նչ մանրամասներ են հայտնի նրանց հանդիպումների մասին: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Պատվիրակության ղեկավարը Եվրահանձնաժողովի միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխքն է: Փոխվարչապետը ներկայացրել է բոլոր […]
22:57 11.12.2024
Ինչպիսի՞ ն է վիճակը Հալեպի ու Դամասկոսի հայաբնակ թաղամասերում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հալեպում իրավիճակը կայուն է, որևէ լուրջ վտանգ կարծես չկա, սննդամթերքի պակաս նույնպես չկա, բայց լուրջ խնդիր է ստեղծում ինֆլյացիան. դրամը շարունակվում է արժեզրկվել և դա խնդիրներ է ստեղծում նաև ազգությամբ հայ գործարարների համար: Նրանց մի մասի բիզնեսը կանգ է […]
23:16 10.12.2024
Երևանում է ամերիկացի օրենսդիրներից բաղկացած ներկայացուցչական պատվիրակությունը: Կոնգրեսականներն այսօր հանդիպումներ են ունեցել Ազգային Ժողովում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կոնգրեսականների այս այցը եռօրյա է: Հետաքրքիր է, որ ոչ մի տեղեկություն չի տարածվում այն մասին, թե պատվիրակությունը քանի՞ կոնգրեսականից է բաղկացած, ո՞ր կուսակցությունների, ո՞ր կոմիտեների ներկայացուցիչներ են նրանք: Հայտնի է, […]
21:16 09.12.2024
Դամասկոսում զարգացող ներքաղաքական գործընթացների վրա Անկարայի ազդեցությունը իսկապե՞ս այդքան մեծ է: Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այժմ Սիրիայում ամենաազդեցիկ խմբավորումը «Հայաթ Թահրիր ալ-Շամն» է, որի կախվածությունը Անկարայից ակնհայտ է: Բավական է նշել, որ այդ խմբավորման գրոհայիններից շատերը խոսում են հենց թուրքերեն։ Մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում՝ փետրվարին, այդ […]
23:16 06.12.2024
Բաքու է ժամանել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից բաղկացած պատվիրակություն: Պատվիրակության ղեկավար ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջոշուա Հանն այսօր հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի վարչակազմի ներկայացուցիչների հետ: Ինչո՞վ է պայմանավորված այցը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նախ աչքի է ընկնում այն, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականին Բաքվում ընդունել են բավական ցածր […]
22:44 05.12.2024
Ֆրանսիայում կրկին ներքաղաքական ճգնաժամ է: Երկրի Ազգային ժողովը անվստահություն է հայտնել կառավարությանը: Նոր կառավարության ճակատագիրը մշուշոտ է, քանի որ ոչ մի քաղաքական ուժ չունի խորհրդարանական մեծամասնություն: Ինչո՞վ է պայմանավորված անվստահությունը ու ինչպե՞ս է դա ազդում մեր շահերի վրա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առիթն այս վոտումի այն էր, որ կառավարությունը օգտվել էր սահմանադրական […]
22:24 03.12.2024
Ադրբեջանի խորհրդարանում այսօր լսումներ են անցկացվել: Դրանք կոչվել են «Անվտանգ ու արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան»: Հիշեցնենք՝ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» են անվանում Հայաստանի Հարապետության տարածքը: Ըստ էության, այն եղել է պետական միջոցառում և ոչ թե առանձին պատգամավորների նախաձեռնություն. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իհարկե, անկասկած: Սեպտեմբերին Ադրբեջանի մեջլիսի 9-րդ գումարման այդ կազմը ձևավորելուց հետո […]
22:40 02.12.2024
Ի՞նչ վիճակ է Սիրիայի հայկական թաղամասերում: Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել: «Քիչ առաջ խոսել եմ մի սիրիահայի հետ, ով կապ էր հաստատել այս պահին Հալեպում գտնվող իր հարազատների հետ և հետևյալ պատկերն է նկարագրում․ Հալեպում այս պահին քիչ թե շատ կայուն է: Թեև կրակոցներ հնչում էին, բայց հայկական […]
22:46 29.11.2024
Ավարտվել են ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունները: Դրանք անցկացվել են երկու երկրների սահմանի մոտ: Ի՞նչ նպատակ են հետապնդել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Տակտիկական քառօրյա զորավարժություններ էին, կոչվում էին «Արազ 2024»: Զորավարժություններն անցկացվել են Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ բնակավայրից ոչ հեռու՝ ադրբեջանական սահմանի մոտ և ներգրավված են եղել Ադրբեջանի ցամաքային ուժերի հատուկ ջոկատայինները և Իրանի […]