22:00 07.12.2022
Ֆրանսիայի Ազգային ժողովում երկրի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հաստատել է հոկտեմբերի 20-ին մեկնարկած՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։ «Այս առաքելությունն իսկապես սահմանափակում է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին»,- ասել է Կոլոննան։ Արտգործնախարարը վերահաստատել է նաև Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին, խոստացել շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ […]
22:00 05.12.2022
Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները: Բացման արարողությանը մասնակցելու համար Բաքու է ժամանել բարցրաստիճան թուրք գեներալների պատվիրակությունը: Որտե՞ղ են անցնում այդ զորավարժությունները և ի՞նչ նպատակ են հետապնդում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ զորավարժությունների նպատակն է կատարելագործել ադրբեջանաթուրքական այդ համատեղ զինված ուժերի համագործակցությունը, փոխանակվել փորձով, և այլն: […]
22:00 02.12.2022
Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը գոհունակությամբ են մեկնաբանում Բուդապեշտում: Հունգարիայի արտգործնախաչար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ համաձայնությունը նոր էջ կբացի երկու երկրների դարերի պատմություն ունեցող հարաբերություններում: Արյդո՞ք կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին որոշումը վերջնականապես կայացված է, և ինչի՞ արդյունքում Հայաստանը համաձայնվեց վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ «Հորիզոնի» տաղավարում թեմայի […]
22:15 01.12.2022
Ֆրանսիայի ԱԺ-ը երեկ ընդունել է բանաձև՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջի մասին: Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։ Մինչ այս՝ նոյեմբերի 15 -ին, Ֆրանսիայի Սենատն էր քննարկել և գրեթե միաձայն՝ ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունել բանաձև, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ […]
22:00 30.11.2022
Նիդարլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսն այսօր մի խումբ հոլանդացի դիվանագետների հետ այցելել է Ջերմուկ: Նրանք տեղում ծանոթացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և ինչո՞ւմ է դրսևորվում Հոլանդիայի հատուկ ուշադրությունը՝ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հոլանդիայի դեսպանը, նրան ուղեկցող անձինք, շրջել են քաղաքով, ծանոթացել են իրավիճակին: Այնտեղ դեռևս […]
22:00 29.11.2022
Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են երկիրը վերանվանելու գաղափարը: Արդյո՞ք սա մասնավոր նախաձեռնություն է, ո՞վ է հեղինակը և ինչպե՞ս է կոչվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գաղափարի հեղինակը փորձառու, Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասան Գուլիևն է: Նա առաջարկել է սահմանադրական փոփոխություններ կատարել՝ վերանվանելով պետությունը և կոչելով այն Հյուսիսային Ադրբեջան: Նա պնդել է, հայտարարել է, […]
22:22 25.11.2022
ՀԱՊԿ գագաթաժողովն այս շաբաթ գերակայում էր լրահոսում: Դրան էլ հետևեցին նոր իրադարձություններ՝ մասնավորապես դեկտեմբերի 7-ին Բրյուսելում հնարավոր հանդիպման մասին: Այս ամենի համատեքստն ու հնարավոր զարգացումները հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում քննարկել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Ղևոնդյանը նախ խոսել է այսօրվա իրադարձությունից՝ Ալիևի հայտարարությունից, թե դեկտեմբերի 7 -ին նախատեսված հանդիպումը չի […]
23:14 24.11.2022
Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը։ Հայաստանը հույս ունի, որ լրամշակումից հետո դրանք կստորագրվեն։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տեղի է ունեցել դրական քննարկում: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ: «Վարչապետը հայտարարեց, որ […]
21:46 23.11.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ասել էր, թե Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է: Նա այդ մասին ասել էր ՀԱՊԿ ԱԳ-ի, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստում: Ի՞նչ տեղեկություն կա. թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Որքան հասկանում եմ՝ ամբողջ օրվա ընթացքում այս հարցը մի քանի անգամ բարձրացվել է, […]
22:43 22.11.2022
Վաղը Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը: Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ: Բացի դրանից, ըստ Զայնետդինովի, կողմերը հավանություն կտան մի քանի փաստաթղթի, որոնք կդրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։ Ի՞նչ է […]
22:23 22.11.2022
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական խմբավորումների դեմ։ Երբեմն նման սրացումներ լինում են: Ի՞նչ է տեղի ունենում հիմա և որոնք դրա խորքային պատճառները: Այս թեմայի և տարածաշրջանային այլ զարգացումների շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: «Առիթը ամսի 13-ի Ստամբուլում տեղի ունեցած պայթյունն էր: Այս […]
20:31 22.11.2022
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հայտարարագրի իր եկամուտները։ Գործադիրն իր վերջին նիստում հաստատեց նախագիծը և ուղարկեց խորհրդարան` այն համարելով անհետաձգելի: Ըստ նախագծի` համաընդհանուր հայտարարագրման համակարգը կգործի 2023 թվականից: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հետ: Այսպիսով՝ ի՞նչ է նշանակում, թե բոլոր քաղաքացիները պետք է հայտարագիր ներկայացնեն, […]
22:00 17.11.2022
Իլհամ Ալիևը հանձնարարել է կառավարությանը գազաֆիկացնել Ստեփանակերտը և ռուս խաղապահների պատասխանատվության տակ գտնվող Արցախի մյուս հայաբնակ շրջանները: Ինչպե՞ս դա հասկանալ: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևն այսօր ստորագրել է մի փաստաթուղթ, որը կոչվում է «Գրավված տարածքների մեծ վերադարձի առաջին պետական ծրագիր»: Ըստ այդ փաստաթղթի՝ կառավարությանը հանձնարարված է, որ մինչև 2026թ.-ը Դաշտային Ղարաբաղում, […]
20:11 16.11.2022
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը երեկ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը։ Դրանով պահանջ է դրվում Հայաստանի սուվերեն տարածքից հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Միաժամանակ պահանջվում է պահպանել 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը առաջարկվում է քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը: […]
22:00 15.11.2022
Ադրբեջանի առաջին տիկին, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարել է, որ հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի իր կարգավիճակից: Ինչո՞վ է բացատրում Մեհրիբան Ալիևան իր այս որոշումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ըստ էության՝ դա դեմարշ է և մարտահրավեր. դիվանագիտական լեզվով սովորաբար հենց այդպես են խոսում, երբ ասելիք ունեն: Ընդ որում, […]
22:00 14.11.2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ սկսել են երկրում իրանական գործակալական ցանցի բացահայտումը: Հաղորդվում է, թե Բաքվում Իրանի հետախուզության հետ կապ ունեցող մարդկանց են ձերբակալել: Ինչու՞մ են մեղադրվում ձերբակալվածները, և ինչի՞ մասին են վկայում այս ձերբակալությունները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ տեղեկություն կա 5 ձերբակալված անձանց մասին: 5-ն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են և Իրանի […]
20:15 12.11.2022
Օրեր առաջ ավարտվեց Համաշխարհային հայկական համաժողովը: Ի՞նչ խնդիր էր դրված և ի՞նչ արդյունքներ գրանցվեցին. հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում թեման ամփոփել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ. Համաշխարհային հայկական համաժողով: Անվանումը ենթադրում է տարածական շրջանակ: Իրականում աշխարհագրական ու ոչ աշխարհագրական ի՞նչ ընդգրկում ուներ: «Շուրջ 50 պետություններ էին ներկայացնում մեր հայրենակիցները: Արդյունքները, կարծում եմ, […]
21:32 10.11.2022
Հնդկաստանի ու Հայաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր` ժամանակակից հրետանային համակարգերի գնման վերաբերյալ: Տեղեկությունն այս մասին տարածում են հնդկական լրատվամիջացները` վկայակոչելով Պաշտպանության նախարարության հավաստի աղբյուրները: Ի՞նչ տեսակի սպառազինության և ի՞նչ գումարի մասին է խոսքը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան հնդկական ռազմարդյունաբերական «Հառաթ Ֆոռչ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն իր դուստր ընկերություններից մեկը պատվեր […]
22:00 08.11.2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքննություն են սկսել համացանցում տարածվող մի տեսանյութի կապակցությամբ: Տեսանյութի հեղինակները, ըստ Ազգային անվտանգության ծառայության, անջատողականություն են սերմանում`նպակակ ունենալով Նախիջևանի ինքնավարությունում հակապետական շարժումներ հրահրել: Ո՞վ է տարածել այդ սեսանյութը: Թեմայի շուրջ, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Տեսանյութի հեղինակները ներկայանում են որպես Իրանի նախիջևանյան Ժողովրդական շարժման ներկայացուցիչներ: Տեսանյութում ասվում է, որ […]