21:11 25.09.2023
Ադրբեջանի մեջլիսում այսօր կայացել են խորհրդարանական լսումներ, որոնք նվիրված են եղել Հայաստանի հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների համար «իրավական հիմնավորումների» ստեղծման թեմային: Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի խորհրդարանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այժմ Բաքվում հետաքննում են ոչ միայն 1988-89թթ․ իրադարձությունները, այլ նաև 1905, 1918 և 1948 թթ․ իրադարձությունները: Ադրբեջանի գլխավոր դատախազի […]
22:06 30.08.2023
Որտե՞ղ են հիմա գտնվում Բաքվից ուղարկված բեռնատարները. Ադրբեջանի կողմից Արցախ ուղարկված իբրև թե մարդասիրական օգնության թեմային «Հորիզոնի» տաղավարում դարձյալ անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության ուղարկած երկու բեռնատարներն այժմ Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ են՝ Ասկերանի ու Աղդամի այդ հատվածում, և ադրբեջանական «Կարմիր մահիկի» կազմակերպության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը պարզաբանել է, որ ադրբեջանցիները ռուս […]
20:48 29.08.2023
Ինչի՞ հետ է կապված այն, որ Բաքվում հենց հիմա հանկարծ որոշեցին Արցախին օգնություն ուղարկել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր առավոտյան Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության նախագահը հայտարարեց, որ կազմակերպությունը երկու բեռնատար մեքենա է տեղափոխելու Արցախ, որով սնունդ, այլուր, հացահատիկ պետք է հասցնեն։ Այդ ամենն անվանել է մարդասիրական օգնություն: Կարևոր է ընդգծել որ, սովորաբար […]
21:18 23.08.2023
Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող է լուրջ լարվածություն առաջացնել Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերություններում: Նա ասել է, որ հնարավոր է համարում Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ ներառելը: Ի՞նչ առիթով է Մեդվեդևը դա ասել և ի՞նչ նպատակ է հետապնդում նման բան ասելով: Թեմային «Հորիզոնի» […]
22:08 22.08.2023
Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Աթենք: Ադրբեջանական մամուլն այդ այցը դիտարկում է որպես Հնդկաստան-Հունաստան-Հայաստան՝ ձևավորվող քաղաքական դաշինքի դրևորում: Ինչո՞վ է պայմանավորված Հնդկաստանի ու Հունաստանի միջև վերջին ջերմացումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ այցի նպատակն է զարգացնել Աթենքի և Նյու Դելիի միջև ռազմավարական համագործակցությունը՝ այդ […]
21:50 21.08.2023
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: Ինչո՞ւ հանկարծ համաձայնվեցին արտոնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հունիսի 14-ից սա առաջին նման դեպքն է, երբ թույլ են տվել Արցախից Հայաստան տեղափոխել, բայց միայն առաջին հայացքից է սա թվում […]
21:30 18.08.2023
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը 13 կուսակցությունների զրկել է գրանցումից: Դրանք հիմնականում ընդդիմադիր քաղաքական դաշտը ներկայացնող քաղաքական ուժեր են եղել: Ինչի՞ հիման վրա է դա արվել, և ո՞ր իրավական մեխանիզմներն են թույլ տալիս սահմանափակել կուսակցությունների գրանցումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս ամենն Ադրբեջանի մեջլիսի կողմից ընդունված կուսակցությունների մասին նոր տոտալիտար օրենքի հետևանք է: Ժամանակին […]
21:30 17.08.2023
Արցախում հումանիտար իրավիճակը երեկ քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Արտահերթ նիստը գումարվել է Հայաստանի խնդրանքով, որին մասնակցել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Արտյոմ Երկանյանի երեկվա կանխատեսումները կոնկրետ երկրների մոտեցումների մասով, կարծես իրականացան, քննարկումը կայացավ: Դրան ինչ-որ բան հետևելո՞ւ է, ինչ-որ փաստաթուղթ ընդունվելո՞ւ է: «Ալբանիան միակ պետությունն էր, որ բացահայտ աջակցեց Ադբեջանին: Բաքվի սպասելիքներին հակառակ՝ […]
22:39 16.08.2023
Արցախում հումանիտար իրավիճակի հարցն այսօր քննարկվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Նիստը գումարվում է Հայաստանի խնդրանքով: Քննարկմանը կմասնակցի Արարատ Միրզոյանը: Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր դիմել օգոստոսի 11 -ին՝ խնդրելով արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակում նշված էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, […]
21:43 15.08.2023
Չեխիաի մայրաքաղաքի իշխանությունները մերժել են Պրահայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը տեղադրելու մասին Թուրքիայի խնդրանքը: Ինչո՞վ են հիմնավորել մերժումը, ինչպե՞ս էր վերաբերվել չեխ հասարակությունը Աթաթուրքի արձանի տեղադրման գաղափարին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախատեսվում էր, որ այդ հուշարձանը պետք է պաշտոնապես բացվեր այս տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիայում նշելու էին Աթաթուրքի 100-ամյակը: Այդ քանդակը, ըստ […]
22:27 14.08.2023
Ադրբեջանը շարունակում է հող նախապատրաստել Դադիվանք հայկական վանական համալիրի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու համար: Շաբաթ օրը ադրբեջանցի զինվորականները Դադիվանք են հասցրել մի խումբ ուդիների, որպեսզի նրանք հայկական վանքում իրենց ավանդույթով եկեղեցական ծես կատարեն: Հիշեցնենք, որ Բաքվում պնդում են, թե իբր Դադիվանքը ոչ թե հայկական է, այլ աղվանական: Եկեղեցում հայ հոգևորականներ կան, ինչպե՞ս են ուդիններն այնտեղ անարգել […]
21:23 11.08.2023
Մոսկովյան «Կոմերսանտ» թերթը հոդված է տպագրել, որում մինչ այդ երբեք չհրապարակված տեղեկություններ են ներկայացվում Արցախի շրջափակումը վերացնելու վերաբերյալ ռուսաստանյան նախագծի մանրամասների մասին: Ըստ հոդվածի՝ այդ նախագծի հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է եղել: Ի՞նչ էր ենթադրում Լավրովի հերթական պլանը, և որքանո՞վ է իրատեսական շրջափակման խնդիրը լուծելու ահա այսպիսի տարբերակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
22:37 10.08.2023
Ռուսաստանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է հյուպատոսություն հիմնել Հյորսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մայրաքաղաքում: Դա ընկալվում է որպես այդ ինքնահռչակ խամաճիկային պետության պաշտոնական ճանաչման գործնթացի սկիզբ: Ինչպե՞ս են մեկնաբանում իրենց քայլը ռուս դիվանագետները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կիպրոսում Ռուսաստանի դեսպանը պարզաբանել է, որ այս քայլը պայմանավորված է ընդամենը հումանիտար բնույթի […]
22:40 09.08.2023
Ստամբուլի Բողազիչի համալսարանի Սեյսմոլոգիայի գիտական կենտրոնը անցկացված խորը ուսամնասիրության արդյունքում եկել է եզրակացության, որ Բոսֆորից ոչ հեռու շուտով շատ ուժգին երկրաշարժ է տեղի ունենալու: Մինչ այդ նման կանխատեսումներ են արել նաև ուրիշ գիտական խմբեր: Թուրքիայի կառավարությունը մշակել է արտակարգ միջողառումների ծրագիր, որը մտադիր են իրականացնել մոտ ամիսների ընթացքում՝ սպասվող աղետի հետևանքները մեղմելու նպատակով Որտե՞ղ է […]
21:21 04.08.2023
Ռուսաստանի արտգործնախարարության 4-րդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում անրադարձել է Հայաստանին ու Արցախին վերաբերող մի շարք խնդիրների: Ի՞նչն է ուշագրավ Գոնչարի մեկնաբանություններում. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե պետք է գիտակցենք, որ երբ նման բարձրաստիճան դիվանագետ հարցազրույց է տալիս պետական գործակալությանը, նշանակում է, որ դիվանագիտական գերատեսչությունը ինչ-որ […]
21:47 02.08.2023
Թորքիայում ազգային արժույթի կտրուկ անկում է կանխատեսվում: Այդ կապակցությամբ կառավարությունը վերանայել է գնաճի ակնկալվող ցուցանիշը՝ ավելացնելով այն ավելի քան երկու անգամ, ինչը ռեկորդային է: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ երկրի կենտրոնական բանկը հայտարարել էր, թե կանխատեսվում է, որ այս տարվա արդյունքներով գնաճն ավել չի լինի, քան 22,5 […]
22:19 31.07.2023
Ադրբեջանը ոչ միայն չի բացում Լաչինի միջանցքն, այլև արդեն արցախցու է առևանգում ապօրինի տեղադրված անցակետից: Դա անում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ: Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ հարցերի «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ «Առաջին հերթին, իհարկե, խնդիր է, որ Ադրբեջանը սադրանքների է դիմում, և Հայաստանն ու Արցախը՝ […]
20:50 29.07.2023
Այս շաբաթն աչքի ընկավ Արցախի շուրջ բուռն իրադարձություններով: Արդեն 4 օր Կոռնիձորում կանգնած են հումանիտար բեռները: Շաբաթասկզբին Մոսկվայում տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպումը, իսկ դրան նախորդել էր Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումը: Ի՞նչ առանձնահատկությունների մասին խոսել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը:
23:35 07.07.2023
Արդբեջանական դատարանը հրապարակել է առևանգված հայ զինծառայողների գործով իր դատավճիռը: Ի՞նչ պատիժ է նշանակվել ու ինչի՞ համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ մայիսի 26-ին խզվել էր երկու հայ կապը զինվորականների հետ, ովքեր պետք է սննդամթերք հասցնեին սահմանից ոչ հեռու գտնվող մեր հենակետերից մեկը: Հետաքննությունը պարզեց, որ Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը […]
21:24 05.07.2023
Իլհամ Ալիևվը կրկին բողոքում է Էմանուել Մակրոնից: Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանի նախագահը մեղադրել է ոչ միայն «հայկական անջատողականությանը սատարելու», այլև` «Ալժիրի արաբ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու» մեջ: Ի՞նչն է ցեղասպանություն համարում Ալիևը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ֆրանսիայի հասցեին այս անհեթեթ մեղադրանքները հնչեցնելու համար Իլհամ Ալիևը հերթական միջազգային ամբիոնն է օգտագործում, հերթական առիթը՝ Բաքվում […]
22:04 04.07.2023
Արցախի իշխանությունները անուղղակիորեն հաստատեցին այն, որ Միացյալ Նահանգների կողմից իսկապես առաջարկ էր ստացվել Ստեփանակերտի ու Բաքվի միջև ամերիկյան միջնորդությամբ երկխոսոթյուն կազմակերպելու վերաբերյալ: Ինչու՞ չկայացավ այդ ձևաչափը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ ամերիկացիների կողմից նման առաջարկի մասին տեղեկությունն առաջինը տարածել էր ռուսաստանյան «Ռիա Նովստի» պետական գործակալությունը, որը վկայակոչելով Վաշինգտոնում սեփական աղբյուրներին, պնդում էր, […]
21:07 30.06.2023
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հաջողվել է որոշ հարցերի շուրջ հասնել համաձայնության: Ի՞նչ կարելի է ասել միջնորդի դերի մասին, հայտնի՞ է արդյոք, թե Արլինգթոնում որ հարցերի շուրջ է հաջողվել համաձայնություն ձեռքբերել ու որ հարցերում հակասությունները դեռ թույլ չեն տալիս փոխզիջման գնալ: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն […]
20:49 29.06.2023
Ադրբեջանի՝ այսպես ասած «բնապահպանական մտահոգությունները» նոր դրսևորումներ են ստանում: Բաքվի քարոզչության գաղափարախոսները հավաքագրել են իրենց հավատարիմ բնապահպաններին ու հասարակական գործիչներին ու փորձում են նրանց օգտագործել Հայաստանի Արարատի մարզի Երասխ սահմանամերձ գյուղում մետաղաձուլական գործարանի կառուցումը տապալելու համար: Բաքվի իշխանություններին այս անգամ ինչո՞վ կարող են օգտակար լինել բնապահպանները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե գիտենք, […]
21:15 28.06.2023
Ավարտվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան: Երկու օրերի ընթացքում նա Երևանում մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հետ: Ֆրիդմանը կոնկրետ ի՞նչ նպատակով էր եկել Հայաստան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Եթե նկատի ունենանք, որ Ջասթին Ֆրիդմանն աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային անվտանգության բյուրոյում և «Ատոմային էներգետիկայի մրցունակության» […]
22:13 26.06.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ի՞նչ մանրամասներ են հայտնի և կոնկրետ ինչի՞ շուրջ են բանակցելու, արդյո՞ք Վաշինգտոնում նախատեսված է համաձայնագիր կնքել և ինչպե՞ս դրան կվերաբերվեն Մոսկվայում: Թեմային […]
21:51 23.06.2023
Թուրքիայի նախագահի ընտրություններում պարտությունից անմիջապես հետո Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ 28 դատական հայց է ներկայացվել: Եթե քաղաքական գործչին դրանց բոլորով մեղավոր ճանաչեն, նա բանտում պետք է անցկացնի 100 տարուց ավելի: Ինչո՞ւմ են մեղադրում Քըլըչդարօղլուին ու ովքե՞ր են հայցվորները: Այս ամենը կարո՞ղ է իրական հետևանքներ ունենալ, թե՞ այլ նպատակներ է հետապնդում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
21:28 22.06.2023
Վերին Լարսի անցակետում կայացել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ու Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության պետի հանդիպումը: Աշոտ Մուրադյանն ու Ռուսլան Դավիդովը քննարկել են անցակետի աշխատանքը պարզեցնելու հնարավորությունները: Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի այցը Վերին Լարս կապվա՞ծ էր անցակետի հզորությունների ավելացման հետ, և անցակետը դեռ ունի՞ հզորությունը զարգացնելու ռեսուրսներ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
21:57 19.06.2023
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտներին։ Հիշեցնենք՝ Օվերչուկը այդ խնդրով զբաղվող եռակողմ հանձնաժողովի համանախագահն է: Ի՞նչ առիթով է Օվերչուկն անդրադարձել խնդրին, ի՞նչ է ենթադրում համաձայնագրի նախագիծը և արդյո՞ք արդեն խոսքը գնում է այն ճանապարհի կառուցման մասին, որը, ըստ նախագծի, […]
22:09 16.06.2023
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներում տարածված աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի արտգործնախարարությունը: Արցախի ԱԳՆ-ն հաստատո՞ւմ է նոր երկխոսություն սկսելու առաջարկի մասին տեղեկությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ երեկ Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական շրջանակներում սեփական տեղեկացված աղբյուրին, տեղեկություն էր տարածել այն մասին, […]