21:55 13.11.2023
Ավարտվել են Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի զինվորականների մասնակցությամբ համատեղ զորավարժությունները: Որտե՞ղ են կայացել ու ի՞նչ տեսակի էին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Զորավարժությունները նոյեմբերի 6-10-ն անցկացվել են Հունաստանի Ատիկա նահանգում: Մասնակցել են երեք երկրների հատուկ ջոկատայինները: Ընդհանրապես, շատ քիչ բան է հայտնի այս զորավարժությունների մասին: Միայն Հունաստանի ԶՈՒ ԳՇ-ի տարածած հաղորդագրության մեջ է […]
22:19 10.11.2023
Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչին: Հիշեցնենք, որ Արարատ Միրզյոյանն առաջարկել էր կազմակերպությանը դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ` այնտեղ հայկական պատմական ժառանգության հուշարձանների վիճակին ծանոթանալու համար: Ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերել Բաքուն այդ առաջարկի վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, ունեցած ելույթում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն […]
21:09 09.11.2023
Միացյալ Նահանգներում ավարտվել է ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Սիթիբանկի» անօրինական գործունեության հետ կապված հետաքննությունը: Բանկը մեղադրվում է ազգությամբ հայ հաճախորդների նկատմամբ խտրական վերաբերմունք ունենալու համար. բանկը ստիպված է լինելու մեծ տուգանք վճարել, նաև տուժած հայերին հատուցել բարոյական վնասը: Ի՞նչ խտրականության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռ տարիներ առաջ, Կալիֆորռնիայում և […]
22:47 08.11.2023
Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր են կնքել:Այդ մասին տեղեկացնում է հնդկական մամուլը: Լուրը պաշտոնական աղբյուրները չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում: Ի՞նչ է ենթադրում գործարքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Տեղեկությունը տարածել է հնդկական Eurasian Times պարբերականը, որի միջոցով, մինչ այս՝ անցած տարի տեղեկատվական մեկ այլ արտահոսք եղավ ռազմական […]
21:28 07.11.2023
Այսօր Բաքվի դատարանը կայացրել է գերեվարված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավճիռը: Դատավորը որոշել է մեր հայրենակցին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Ինչպե՞ս է ընթացել դատավարությունը, ինչպե՞ս են իրենց դրսևորել փաստաբանն ու դատավորը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ 68-ամյա մեր հայրենակիցը գերեվարվել էր այս տարվա օգոստոսին, երբ փորձում էր անցնել Լաչինի անցակետը՝ Հայաստանում […]
22:24 01.11.2023
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն այսօր տեղեկացրել է, որ չեղարկել է 2021 թվականին ստորագրված համաձայնագիրը՝ Հին քաղաքի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի երկարաժամկետ վարձակալության վերաբերյալ։ Ինչպիսի՞ն են լինելու հետագա քայլերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դա ընդամենը սկիզբն է գործընթացի, որը շատ հավանական է ունենա նաև դատական ընթացք, քանի որ երկու կողմերն էլ պատրաստ են […]
21:50 31.10.2023
Մերձավոր Արևելքում իրավիճակը առավել թեժանում է: Հրադադար հաստատելու կոչերին անգամ Իսրայելը բացասաբար է մոտենում: Ինչպիսի՞ն է իրերի դասավորությունը, և ինչպե՞ս այն կանդրադառնա գլոբալ գործողությունների վրա: Այս թեմային անդրադարձել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում:
22:31 27.10.2023
Հունգարիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան առաջինն է Երևանի և Բուդապեշտի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ցանկություն հայտնելուց հետո: Արդտգործնախարարը հայտարարեց, որ Հունգարիան պատրաստվում է Երևանում հյուպատոսություն բացել: Արդյո՞ք կարող ենք ասել, որ հարաբերությունները վերականգնվել են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարող է տարօրինակ հնչել, բայց հայ-հունգարական հարաբերություններն ավելի քան 9 դարի պատմություն ունեն: Դեռևս […]
22:51 25.10.2023
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը չի կայանա: Հիշեցնենք, որ այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Իրականում ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց մեկնել Բրյուսել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ ամենևին էլ պատահականություն չէ այն, որ հայտարարվեց այն մասին, որ Ալիևը չի մեկնի Բրյուսել՝ Թեհրանում 2 օր […]
23:12 20.10.2023
Վերջին ամիսներն աննախադեպ են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ինտենսիվությամբ: Ադրբեջանում պատրաստվում են Թուրքիայի զինված ուժերի հետ հերթական զորավարժություններին: Դրանք կմեկնարկեն երկուշաբթի օրը: Ի՞նչ տեսակի զորավարժություններ են լինելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջերս հայտարարել էին, որ Թուրքիայի հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ անկացվելու են մի շարք զորավարժություններ: Դրանցից մեկն […]
22:09 11.10.2023
Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ պետությունների տասնյակում է: Այդ փաստն արձանագրել է World Population Review միջազգային կամակերպությունը: Ի՞նչ չափանիշներով է տրվում այս գնահատականը: Ո՞ր պետություններն են այդ վարկանիշում առաջատարները, որո՞նք են աութսայդերները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերլուծությունն արդեն տարիներ շարունակ անցկացվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այս տարի այն ընդամենը 130 երկրում է անցկացվել, […]
22:28 09.10.2023
Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների վրա: Իրականում հիմքեր կա՞ն ենթադրելու, որ Իրանը իսկապես առնչություն է ունեցել հարձակմանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կան ուժեր, որոնք շահագրգռված են այս լարվածությունն օգտագործել, որպեսզի հրահրեն Իսրայելի և Իրանի միջև ուժային բախում: Եվ այդ ուժերի թվում առաջին հերթին Բաքուն է, […]
22:37 06.10.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը երեկ հանդիպել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատազրկման վայրում: Հիշեցնեմ՝ Վարդանյանը սեպտեմբերի 27-ին գերեվարվել էր Լաչինի միջանցքի անօրինական անցակետում: Նրան մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Ի՞նչ է հաղորդվում Վարդանյանի վիճակի մասին, նա ունի՞ փաստաբան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արբեջանի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է, […]
23:11 05.10.2023
Շուրջ 50 երկրների առաջնորդներ Գրանադայում քննարկել են, թե ինչպես խթանել համագործակցությունը ողջ մայրցամաքում: Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ գագաթնաժողովի քննարկման գլխավոր թեման Ուկրաինան չէ։ Բացի ընդլայնման խնդիրներից այստեղ կկենտրոնանան ԵՄ միգրացիոն նոր ճգնաժամի, Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Սերբիայի և Կոսովոյի միջև ճգնաժամերի շուրջ: Հիշեցնենք, որ երեկ Ալիևը […]
22:28 04.10.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին մեկնել Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ պետք է կայանար Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը: Այդ մասին է հայտնում ադրբեջանական APA գործակալությունը։ Ո՞րն է Ալիևի հրաժարվելու պատճառը, իրականում ի՞նչ է նշանակում այդ այցի չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ հանդիպումը պետք է հնգակողմ լիներ, և միջնորդի […]
22:20 03.10.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Հայաստանում է, տեսակցելու է Արցախից բռնի տեղահանված անձանց: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: Գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում Փարիզը Հայաստանին օգնելու համար: Իսկ ի՞նչ օգնություն կարող են ակնկալել Արցախից տեղահանված հայերը Հայաստանի կողքին լինելու հարցում, արդյո՞ք կա կոնսենսուս Ֆրանսիայի քաղաքական էլիտայում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թվարկենք, թե […]
21:12 02.10.2023
Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որի համաձայն՝ Արցախի նախկին 3 նախագահները անարգել լքել են հանրապետության տարածքը Լաչինի միջանցքով ու տեղափոխվել Հայաստան: Արդյո՞ք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ցերեկը ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ստեփանակերտում ունեցած իր հավաստի աղբյուրները, տեղեկություններ է տարածել, որի համաձայն՝ երեք նախկին նախագահները՝ […]
22:08 29.09.2023
Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի […]
21:11 25.09.2023
Ադրբեջանի մեջլիսում այսօր կայացել են խորհրդարանական լսումներ, որոնք նվիրված են եղել Հայաստանի հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների համար «իրավական հիմնավորումների» ստեղծման թեմային: Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի խորհրդարանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այժմ Բաքվում հետաքննում են ոչ միայն 1988-89թթ․ իրադարձությունները, այլ նաև 1905, 1918 և 1948 թթ․ իրադարձությունները: Ադրբեջանի գլխավոր դատախազի […]
22:06 30.08.2023
Որտե՞ղ են հիմա գտնվում Բաքվից ուղարկված բեռնատարները. Ադրբեջանի կողմից Արցախ ուղարկված իբրև թե մարդասիրական օգնության թեմային «Հորիզոնի» տաղավարում դարձյալ անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության ուղարկած երկու բեռնատարներն այժմ Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ են՝ Ասկերանի ու Աղդամի այդ հատվածում, և ադրբեջանական «Կարմիր մահիկի» կազմակերպության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը պարզաբանել է, որ ադրբեջանցիները ռուս […]
20:48 29.08.2023
Ինչի՞ հետ է կապված այն, որ Բաքվում հենց հիմա հանկարծ որոշեցին Արցախին օգնություն ուղարկել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր առավոտյան Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության նախագահը հայտարարեց, որ կազմակերպությունը երկու բեռնատար մեքենա է տեղափոխելու Արցախ, որով սնունդ, այլուր, հացահատիկ պետք է հասցնեն։ Այդ ամենն անվանել է մարդասիրական օգնություն: Կարևոր է ընդգծել որ, սովորաբար […]
21:18 23.08.2023
Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ, որը կարող է լուրջ լարվածություն առաջացնել Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերություններում: Նա ասել է, որ հնարավոր է համարում Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ ներառելը: Ի՞նչ առիթով է Մեդվեդևը դա ասել և ի՞նչ նպատակ է հետապնդում նման բան ասելով: Թեմային «Հորիզոնի» […]
22:08 22.08.2023
Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Աթենք: Ադրբեջանական մամուլն այդ այցը դիտարկում է որպես Հնդկաստան-Հունաստան-Հայաստան՝ ձևավորվող քաղաքական դաշինքի դրևորում: Ինչո՞վ է պայմանավորված Հնդկաստանի ու Հունաստանի միջև վերջին ջերմացումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ այցի նպատակն է զարգացնել Աթենքի և Նյու Դելիի միջև ռազմավարական համագործակցությունը՝ այդ […]
21:50 21.08.2023
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: Ինչո՞ւ հանկարծ համաձայնվեցին արտոնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հունիսի 14-ից սա առաջին նման դեպքն է, երբ թույլ են տվել Արցախից Հայաստան տեղափոխել, բայց միայն առաջին հայացքից է սա թվում […]
21:30 18.08.2023
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը 13 կուսակցությունների զրկել է գրանցումից: Դրանք հիմնականում ընդդիմադիր քաղաքական դաշտը ներկայացնող քաղաքական ուժեր են եղել: Ինչի՞ հիման վրա է դա արվել, և ո՞ր իրավական մեխանիզմներն են թույլ տալիս սահմանափակել կուսակցությունների գրանցումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս ամենն Ադրբեջանի մեջլիսի կողմից ընդունված կուսակցությունների մասին նոր տոտալիտար օրենքի հետևանք է: Ժամանակին […]
21:30 17.08.2023
Արցախում հումանիտար իրավիճակը երեկ քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Արտահերթ նիստը գումարվել է Հայաստանի խնդրանքով, որին մասնակցել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Արտյոմ Երկանյանի երեկվա կանխատեսումները կոնկրետ երկրների մոտեցումների մասով, կարծես իրականացան, քննարկումը կայացավ: Դրան ինչ-որ բան հետևելո՞ւ է, ինչ-որ փաստաթուղթ ընդունվելո՞ւ է: «Ալբանիան միակ պետությունն էր, որ բացահայտ աջակցեց Ադբեջանին: Բաքվի սպասելիքներին հակառակ՝ […]
22:39 16.08.2023
Արցախում հումանիտար իրավիճակի հարցն այսօր քննարկվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Նիստը գումարվում է Հայաստանի խնդրանքով: Քննարկմանը կմասնակցի Արարատ Միրզոյանը: Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր դիմել օգոստոսի 11 -ին՝ խնդրելով արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակում նշված էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, […]
21:43 15.08.2023
Չեխիաի մայրաքաղաքի իշխանությունները մերժել են Պրահայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը տեղադրելու մասին Թուրքիայի խնդրանքը: Ինչո՞վ են հիմնավորել մերժումը, ինչպե՞ս էր վերաբերվել չեխ հասարակությունը Աթաթուրքի արձանի տեղադրման գաղափարին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախատեսվում էր, որ այդ հուշարձանը պետք է պաշտոնապես բացվեր այս տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիայում նշելու էին Աթաթուրքի 100-ամյակը: Այդ քանդակը, ըստ […]
22:27 14.08.2023
Ադրբեջանը շարունակում է հող նախապատրաստել Դադիվանք հայկական վանական համալիրի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու համար: Շաբաթ օրը ադրբեջանցի զինվորականները Դադիվանք են հասցրել մի խումբ ուդիների, որպեսզի նրանք հայկական վանքում իրենց ավանդույթով եկեղեցական ծես կատարեն: Հիշեցնենք, որ Բաքվում պնդում են, թե իբր Դադիվանքը ոչ թե հայկական է, այլ աղվանական: Եկեղեցում հայ հոգևորականներ կան, ինչպե՞ս են ուդիններն այնտեղ անարգել […]