20:46 11.10.2024
Տասնամյակներ տևած դատական նիստերից հետո Երուսաղեմի հայոց պատրիարքությանը հաջողվել է վերականգնել սեփականության իրավունքը Թուրքիայում գտնվող անշարժ գույքի մի շարք օբյեկտների նկատմամբ: Անկարայի դատարանը, ի վերջո, բավարարել է պատրիարքության հայցը, իսկ ի՞նչ օբյեկտների մասին է խոսքը և որն է հաջորդ քայլը լինելու․ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ « Դեռևս 2012 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարքությունը […]
21:06 08.10.2024
Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի վարչակազմին՝ առաջարկելով վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Այդ մասին խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան: Ի՞նչ են կոնկրետ առաջարկում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ադրբեջանի մեջլիսի 43 պատգամավորներ նամակով դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ առաջարկելով չեղարկել Ադրբեջանի և ԱՄՆ-ի մի շարք համաձայնագրեր, հիմնականում՝ ռազմական ոլորտին […]
22:45 02.10.2024
Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատում է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում իր վճռականությունը: Ռուս բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ հարցի լուծումը վճռական փուլին է մոտենում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Ռուսաստանի արտգործնախարարության հյուպատոսային դեպարտամենտի պետ Ալեքսեյ Կլիմովը, պետական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իր ղեկավարած վարչությունը միացել […]
12:30 19.09.2024
Դիվանագիտական նոր լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Նիդերլանդների միջև: Պատճառը պաշտոնական Ամստերդամի հստակ դիրքորոշումն է Արցախի դեմ Բաքվի իրականացրած ագրեսիայի հարցում: Ադրբեջանի արտգործնախարարությունը հոլանդացիներին հայամետության մեջ մեղադրող հերթական հայտարարությամբ է հանդես եկել: Ի՞նչն է նոր լարվածության պատճառ դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Անցյալ շաբաթ Նիդերլանդների կառավարությունը հրապարակել է ՝ 138 էջի վրա […]
21:20 16.09.2024
Նոր զարգացումներ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի գործով շարունակվող հետաքննության շրջանակներում: Հիշեցնենք՝ ԱՄՆ խոշորագույն քաղաքի ղեկավարը կասկածվում է Ադրբեջանից ու Թուրքիայից կաշառք վերցնելու մեջ: Շաբաթ օրը քաղաքապետի աշխատակազմի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ հրաժարական են տվել՝ իրենց հեռախոսազրույցները վերծանելու մասին հատուկ ծառայությունների որոշումից անմիջապես հետո: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. […]
22:02 23.08.2024
Այսօր Ելիսեյան պալատում կսկսվեն Ֆրանսիայի նոր վարչապետի թեկնածուի ու կառավարության կազմի շուրջ բանակցությունները: Նախագահ Մակրոնը հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ուժերի առաջնորդների հետ: Ո՞վ է վարչապետի հավանական թեկնածուն: «Գրեթե երկու ամիս է արդեն անցել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, բայց չի հաջողվել կոնսենսուսի գալ վարչապետի անձի շուրջ: Այսօրվա հանդիպումը հավանաբար վերջին փորձը կլինի՝ ներքաղաքական ճգնաժամից երկիրը դուրս […]
12:11 02.08.2024
Ֆրանսիայի Սենատի հատուկ հանձնաժողովը, որը ստեղծված է արտաքին վնասակար ազդեցությունը հետաքննելու համար, հրապարակել է իր զեկույցը: Փաստաթղթում արձանագրվում է, որ Ֆրանսիային վնաս հասցնող սպառնալիքներից մեկը ստեղծում է Ադրբեջանը: Ո՞րն է այդ սպառնալիքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խորհրդարանական այդ հատուկ հանձնաժողովը ձևավորվել էր մայիսին, այն բանից հետո, երբ Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում զանգվածային […]
21:35 16.07.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է իր փոխնախագահի թելնածուի անունը: Թրամփի հաղթանակի դեպքում, վարչակազմի երկրորդ դեմքը կլինի Միլուոկի նահանգը ներկայացնող սենատոր Ջեյ Դի Վերնսը: Ամերիկյան քաղաքական ավանդույթը այնպիսին է, որ փոխնախագահի դերը բավական համեստ է: Բայց, այս ընտրարշավում, փոխնախագահների թեկնածուների անձը շատ է կարևորվում: Ինչո՞ւ. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […]
22:07 20.06.2024
Մեր հայրենակցուհին ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ դառնալով Եվրամիության անդամ այդ պետության երկրորդ դեմքը: Ո՞վ է նա և ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բուլղարիայի երկրորդ դեմքը մեր հայրենակցուհի Ռայա Նազարյանն է: Նա երեք ազդեցիկ մրցակիցներ ուներ խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրությունների ժամանակ: Բավական դժվար ընտրություններ են եղել՝ երկու օր […]
21:06 07.06.2024
Հայաստանը կոպիտ միջամտություն է համարել Բաքվի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների մասին: Այդ մասին գրված է Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: Դրանում նաև նշված է, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը: Ալիևը մինչ այդ էլ է դժգոհել Հայաստանի Սահմանադրությունից: Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն հենց այս անգամ […]
21:44 05.06.2024
Հունգարիայի արտգործնախարարն այսօր խոստովանել է, որ պաշտոնական Բուդապեշտը իսկապես արգելափակում է Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին: Մինչ վերջերս Հունգարիայի իշանությունները դա թաքցնում էին: Ի՞նչ է նա պատճառաբանել: Թեմնային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ապրիլին հայտնի դարձավ, որ Բրյուսելում ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ Հայաստանին 10մլն եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին: Օգնությունը ենթադրվում է՝ պետք է […]
22:07 30.05.2024
Հայաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են մաքասային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքել: Հարցը քննարկվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստում: Ի՞նչ է ենթադրելու համաձայնագիրը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայաստանի ու ԱՄՆ-ի համապատասխան կառույցները մշակել են համաձայնագրի նախագիծ, որը պետք է կանոնակարգի մաքսային ոլորտի ատյանների միջև համագործակցությունը: Եվ ահա այդ համաձայնագրի նախագծին հավանություն տվեց […]
21:26 12.12.2023
Արդեն 5 օր է անցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությունից հետո, սակայն այդ հայտարարությամբ համաձայնեցված՝ հայ ռազմագերիների ազատ արձակումը դեռևս տեղի չի ունեցել: Թե երբ այն տեղի կունենա, հայտնի չէ: Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը անդրադարձել է մյուս գերեվարվածների խնդրին: Ի՞նչ է սպասում մյուս հայ գերեվարվածներին, որոնք չկան այն անձանց ցուցակում, որոնց […]
22:36 06.12.2023
Ադրբեջանի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը հայտարարել է, որ օրերս գաղտնի այցելել է Հայաստան և անարգել վերադարձել Բաքու: Որպես ապացույց տարածել է տեսանյութ, որն իբր անձամբ է տեսանկարահանել Երևանում: ՀՀ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ տարածված տեսանյութը կեղծված է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութը համացանցում տարածվել է երեկ […]
22:00 09.01.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը Անթալիայում կուսակցական ժողովի ժամանակ կրկին խոսել է գալիք ընտրությունների անցկացման ժամկետը վերանայելու հավանականության մասին: Նա ասել է, որ ընտրությունների օրը որոշելիս պետք է հաշվի առնեն քվեարկությանը չնպաստող սեզոնային գործոնը: Այսպիսով` ընտրությունները հետաձգվելո՞ւ են, թե՝ հակառակը՝ անցկացվելու են նախատեսածից շուտ: Ո՞վ կհաղթեր, եթե ընտրությունները այս կիրակի կայանային: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան […]
21:30 05.01.2023
Պակիստանի խորհդարանի վերին պալատը՝ Սենատը, պաշտոնապես դիմել է Նոբելյան կոմիտեին՝ առաջադրելով Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանին, որպես խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Ինչո՞ւ Պակիստանը ու ո՞ր արժանիքների համար. Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և«Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել. «Նախ ասեմ, որ Պակիստանն առաջին պետությունը չէ, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Դեկտեմբերի վերջին Էրդողանին պաշտոնապես որպես Նոբելյան […]
22:00 27.12.2022
Ադրբեջանի խորհրդարանի նիստում այսօր առաջարկվել է քննարկել Նախիջևանի ինքնավարությունը լուծարելու ու այն կենտրոնական իշխանություններին ենթարկելու հարցը: Գործը քվերակությանը չի հասել, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությանն արդեն ընթացք է տրվում: Ի՞նչ նպատակով է Ալիևը ցանկանում վերացնել Նախիջևանի ինքնավարությունը: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Բաքվում այս դիսկուրսն ակնհայտորեն իշխանության պատվերով է սկսվել: Շաբաթներ առաջ առաջինն […]
21:15 26.12.2022
Բաքվում սովորող պակիստանցի ուսանողները միացել են Արցախը շրջափակող կեղծ բնապահպանների ակցիային: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պակիստանցի ուսանողների ընկերակցությունն այսօր առավոտյան տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ նրանք միանում են, այսպես կոչված, ադրբեջանցի այդ բնապահպանների ակցիային և դատապարտում են Արցախի հայերին ընդերքն անօրինական շահագործելու համար: Ընդ որում, հստակ […]
23:30 19.12.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կայացած մամլո ասուլիսում ամփոփել է իր գործունեությունը այդ պաշտոնում: Նա անդրադարձել է նաև Հայաստանի համար կարևորագույն խնդիրներին: Ինչպե՞ս է գնահատում Զասը ՀԱՊԿ-ի աշխատանքը՝ իր ղեկավարած շրջանում: «Փաստորեն, իր ղեկավարած շրջանում աշխատանքն ամփոփելով` Զասը, ըստ էության, ամփոփել է նաև Հայաստանի նախագահության շրջանը, քանի որ Հայաստանը մինչև դեկտեմբերի 31-ը դեռ նախագահող […]
19:54 14.12.2022
Արցախցիներն արդեն 2-րդ առավոտն են լուսացնում մայր Հայաստանից ու աշխարհից կտրված, 100-ավորները մնացել են փակ ճանապարհի աջ ու ձախ կողմերում, անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեցողները շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Ցուրտը, Ադրբեջանի հերթական սադրանքն ու ժամ առ ժամ ավելացող դժվարությունները, սակայն, չեն ընկճում տառապանքներից ու ցավից ավելի ամուր դարձած արցախցիներին: Հենց խուճապ չլինելու և թշնամու […]
22:57 12.12.2022
Լաչինի միջանցքը շրջափակած այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների» թվում կան նաև բանակի ու հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպաներ: Նրանցից մի քանիսին արդեն հաջողվել է բացահայտել: Ի՞նչ կոնկրետ փաստեր կան: Հավանաբար ադրբեջանցիների նպատակն է՝ հենց զրկել Արցախին այդ պետական բյուջեն ինքնուրույն ձևավորելու հնարավորությունից». թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր հաջողվեց բացահայտել այդ բնապահպանների առաջնորդներից մեկին: Պարզվում […]
22:00 29.11.2022
Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են երկիրը վերանվանելու գաղափարը: Արդյո՞ք սա մասնավոր նախաձեռնություն է, ո՞վ է հեղինակը և ինչպե՞ս է կոչվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գաղափարի հեղինակը փորձառու, Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասան Գուլիևն է: Նա առաջարկել է սահմանադրական փոփոխություններ կատարել՝ վերանվանելով պետությունը և կոչելով այն Հյուսիսային Ադրբեջան: Նա պնդել է, հայտարարել է, […]
20:11 16.11.2022
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը երեկ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը։ Դրանով պահանջ է դրվում Հայաստանի սուվերեն տարածքից հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Միաժամանակ պահանջվում է պահպանել 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը առաջարկվում է քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը: […]
22:00 14.11.2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ սկսել են երկրում իրանական գործակալական ցանցի բացահայտումը: Հաղորդվում է, թե Բաքվում Իրանի հետախուզության հետ կապ ունեցող մարդկանց են ձերբակալել: Ինչու՞մ են մեղադրվում ձերբակալվածները, և ինչի՞ մասին են վկայում այս ձերբակալությունները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ տեղեկություն կա 5 ձերբակալված անձանց մասին: 5-ն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են և Իրանի […]
10:42 22.10.2022
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ժամը 10:40-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: