21:10 23.11.2024
Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […]
14:17 23.11.2024
Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […]
21:04 21.11.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին, այդ թվում ԳԴՀ-ի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ Հայաստան կատարած անսպասելի այցին, Ադրբեջանում ընթացող COP-29-ին, դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հյուրն անդրադարձել է նաև ամերիկյան ընտրությունների հետ կապված հնարավոր քաղաքական վերադասավորումներին, նաև հայ-ադրբեջանական ու տարածաշրջանային խնդիրների […]
21:08 20.11.2024
Կառավարությունում այս օրերին տեղի են ունենում կադրային վերադասավորումներ: Ի՞նչ սպասել առաջիկայում և նաև ինչու՞ է ձգձգվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը:
22:40 19.11.2024
Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունների շարքը հայաստանյան լրահոսի առաջին տեղերում է: Այն քննարկում են հասարակական գրեթե բոլոր շերտերը: Ինչպիսի՞ նոր զարգացումներ այն կբերի ներքաղաքական օրակարգում: Այս և այլ հարցերի անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
20:07 18.11.2024
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Ովքե՞ր կարող են հանրային տրանսպորտից օգտվել անվճար, և ինչո՞ւ քաղաքային իշխանությունները մինչև վերջ պնդեցին ուղեվարձը թանկացնելու նախագիծը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը:
22:08 16.11.2024
Այս շաբաթ Երևանն ու Բաքուն փոխադարձ հայտարարություններ արեցին։ Դեկտեմբերին կշարունակվեն բանակցությունները, իսկ ապաշրջափակման մասին Երևանը նոր առաջարկներ արեց Բաքվին։ Դրան զուգահեռ ընթանում են գործընթացները պաշտպանության բնագավառում: Այս և այլ հարցերի անդրադարձել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Հեռանկարում»:
14:55 16.11.2024
Խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու կետի շուրջ բանակցությունների վճռական փուլը կսկսվի դեկտեմբերին: Եվ Երևանում, և Բաքվում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ կողմերը շատ մոտ են փաստաթղթի վերջնական համաձայնեցմանը: Թեման «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել է Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, նախագահի նախկին խորհրդական Գևորգ Մելիքյանի ու Միջազգային և անվտանգության հարցերի […]
22:09 14.11.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Եվրաքվեի հարցով ստորագրահավաքի արդյունքների ամփոփմանը: Խուրշուդյանը խոսել է նաև վերջին իրադարձությունների՝ Վրաստանի և ԱՄՆ-ի ընտրությունների, տարածաշրջանային զարգացումների վրա հնարավոր ազդեցությունների մասին: Վերլուծաբանը անդրադարձել է նաև COP-29-ի շուրջ զարգացումներին: «Ակնհայտ է, որ COP-29-ը հարամվեց: Ոչ մի լուրջ երկիր առաջին դեմքերի մակարդակով […]
21:16 13.11.2024
Թեև հայկական կողմից դեռ չկա պաշտոնական հաստատում COP29-ին չմասնակցելու վերաբերյալ, բայց Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե Հայաստանը որոշել է պատվիրակներ չուղարկել Բաքու և դա գնահատել է բաց թողնված հնարավորություն Երևանի համար: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
12:05 13.11.2024
ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններն ու Բաքվում ընթացող կլիմայական հարցերի համաժողովն այս օրերին ամենից շատ քննարկվող թեմաներն են: Ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ հայ-ադրբեջանական գործընթացների վրա: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը:
20:53 11.11.2024
Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել է Հայաստանին, մեղադրել Արևմտյան երկրներին մեզ նոր պատերազմի դրդելու համար: Այս ֆոնին Բաքվում մեկնարկել են COP29 գագաթնաժողովի աշխատանքները: Ի՞նչ կարող է այն տալ հայ-ադրբեջանական հարաբերություններին, և ինչո՞ւ է դարձյալ աղմկում Ալիևը. այս հարցերին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանը:
21:08 09.11.2024
Անցած երկու շաբաթներին խորհրդարանական մշտական հանձնաժողովներում քննարկվեց 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Գալիք տարվա բյուջեի նախագիծը ստացավ դրական եզրակացություն և առաջիկայում այն կքննարկվի արդեն լիագումար նիստերի ժամանակ: Ի՞նչ է նախատեսվում բյուջեով և ֆինանսական առումով ի՞նչ ակնկալիքներ ունենալ հաջորդ տարվանից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
13:43 09.11.2024
Հայաստանում աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով։ Համապատասխան նախագիծը ընդունեց Կառավարությունն անցյալ շաբաթ: Այդ փոփոխությունը ներառող օրենսդրական փաթեթը առաջիկայում կներկայացվի ԱԺ: Մինչ այդ օրենսդիրն ընդունել էր մեկ այլ օրենք, որը մասնավորապես պահեստազորում գտնվողների ռեսուրսը կիրառելուն է վերաբերում: Այս նախագծերը իրականացվում են զինված ուժերում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում: Որքանո՞վ են արդյունավետ այդ փոփոխությունները: Այս ու այլ […]
21:04 07.11.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ն կշարունակի ղեկավարել Ջո Բայդենը: Ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում Հայաստանի համար և ի՞նչ զարգացումների սպասել Դոնալդ Թրամփի օրոք: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
22:24 06.11.2024
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ԱՄՆ-ի 47-րդ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն է: Ի՞նչ ազդեցություն կարող է ամերիկացիների այս ընտրությունն ունենալ աշխարհում տեղի ունեցող զարգացումների և հատկապես Հարավային Կովկասի վրա: Թեմայի շուրջ «Հեռանկար» ծրագրում հարցերին ԱՄՆ-ից պատասխանել է քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը:
11:24 06.11.2024
Իրանի հետ մեր երկրի կապերը արտահայտվում են տարբեր ձևաչափերում՝ երկկողմ համագործակցությունից մինչև տարածաշրջանային իրողություններ: Փոխայցելությունները մշտական բնույթ են կրում: Եվ այդ շրջանակում Հայաստանում է Իրանի Ուրբաթօրյա աղոթքի քաղաքականության խորհրդի ավագ փորձագետ, IRNA լրատվական գործակալության միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Թաբրիզին: Նա հարցազրույց է տվել «Հեռանկարում»:
20:43 04.11.2024
Մոլդովայի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների և Հայաստանում տեղի ունեցող զարգացումների միջև շատ վերլուծաբաններ նմանություններ են տեսնում: Ի՞նչ ազդեցություն կարող է մեր երկրի եվրոինտեգրման ճանապարհի վրա ունենալ եվրոպամետ Մայա Սանդուի հաղթանակը, և ինչո՞ւ է ուշանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն […]
20:09 02.11.2024
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մտավ ուժի մեջ։ Երեկ հանձնաժողովները փոխանակեցին կարգը ուժի մեջ մտնելու ընթացակարգերի մասին ծանուցումները։ Դա տեղի էր ունեցել սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը։ Այս թեման մանրամասնել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հեռանկարի» տաղավարում:
15:43 02.11.2024
Մոլորակի թիվ մեկ գերտերությունն ընտրում է իր թիվ մեկ պաշտոնյային: Ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա: Ինչպիսի՞ն են Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի մոտեցումները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել Բենիամին Պողոսյանը և Հակոբ Բադալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
21:19 31.10.2024
Հայաստանի ԱԳ նախարարն այսօր խորհրդարանում դարձյալ զգուշավոր լավատեսությամբ հայտարարեց, որ մոտ ապագայում Ադրբեջանի հետ կկարողանան մեկ-երկու ձևակերպումների շուրջ հասնել համաձայնության և ստորագրել խաղաղության պայմանագիրը: Միաժամանակ COP 29-ին Երևանի մասնակցությունը դեռևս հաստատված չէ: Գնա՞լ այդ համաժողովին մասնակցելու, թե՞ ոչ. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
22:08 30.10.2024
Հայաստանն արդեն լավատեսորեն հայտարարում է, որ շուտով ականատես կլինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այդ հայտարարությունները հնչում են Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո և նաև Բաքվում սպասվելիք COP29-ին ընդառաջ: Թեմային այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադաձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:
21:28 29.10.2024
Վրաստանում «Վրացական երազանքը» խոսում է հաղթանակի մասին, բայց ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Այս սցենարը անկանխատեսելի չէր՝ նկատի առնելով նախընտրական շրջանի իրողությունները: Այդ ընտրություններն ի՞նչ հետևանքներ կունենան ընդհանրապես տարածաշրջանի վրա: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը «Հեռանկարում»:
21:15 28.10.2024
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց ի՞նչ է մտածում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում եվրաքվեի նախաձեռնող խումբն ու արդյոք Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա: Այս և այլ թեմաներին անդրադարձ է կատարվել «Հեռանկար»-ի տաղավարում:
21:00 26.10.2024
2020 թվականի պատերազմից, 2023 թվականի Արցախի բռնազավթումից և արցախցիների բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը շարունակում է Արցախում թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են թ՜ե հին պատմական հուշարձանները, վանքերը, եկեղեցիները, թ՜ե արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրները, հերոսների արձաններն ու կիսանդրիները, գերեզմանոցները: Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է մշակութաբան, Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch ծրագրի […]
15:38 26.10.2024
Հայաստանն առաջին անգամ մասնակցեց ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովին։ Բացի դրանից, մեր երկիրն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում։ Գործնականում ինչպիսի՞ն են Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները այս կառույցների հետ հնարավոր համագործակցության համատեքստում։ Այս և այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանի և «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության […]
21:50 23.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին: Երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ տարածաշրջանում էին, սկզբում Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում. ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի այս ակտիվացումը, ինչի մասին է սա խոսում, ի՞նչ ուղերձներ կային Բայդենի՝ Ալիևին և Փաշինյանին հանձնված նամակներում: Այս հարցերի շուրջ է ծավալվել զրույցը: Էդգար Վարդանյանը պատասխանել է նաև […]
21:20 22.10.2024
ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով 50 հազար ստորագրությունը հավաքվել է: Ի՞նչ է սպասվում հաջորդիվ և ի՞նչ են անելու նախաձեռնող խմբի անդամները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:
21:06 21.10.2024
Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի կանոնակարգը, իսկ ադրբեջանական կողմն անգամ «3+3» ձևաչափով հանդիպումից և նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների բանակցություններից հետո հայտարարել է, թե գլխավոր խոչընդոտ է շարունակում մնալ ՀՀ սահմանադրությունը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: