23:26 11.01.2025
Երևանում հունվարի 1-ից ներդրվել է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, իսկ ամբողջական անցումը կլինի փետրվարի 1-ից: Ինչպե՞ս է ընթանում անցումը նոր համակարգին, ի՞նչ խնդիրների են հանդիպում քաղաքացիները, ի՞նչ արտոնություններ են սահմանվել և ո՞ր խմբերի համար: Այս և թեմային առնչվող բազմաթիվ այլ հարցերի շուրջ «Հեռանկարը» զրուցել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հետ: […]
21:05 04.01.2025
«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է և ուղարկվել Ազգային ժողով, իսկ վերջերս նոր օրինագծի շուրջ լսումներ են կայացել խորհրդարանում: Ինչի՞ մասին է այս օրենքը, ի՞նչ խնդիրների լուծմանն է միտված: Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան, ինչո՞ւ են հին երիտասարդական կենտրոնները փակվել ու նորերն են բացվում, ո՞րն է լինելու […]
14:17 28.12.2024
Արդյո՞ք Արցախի վերադարձը Ադրբեջանին ունեցել է այլընտրանք: Ճի՞շտ է, որ նախորդ բոլոր վարչակազմերը բանակցել են հենց տարածքային ամբողջականության վերականգնումը ենթադրող բանաձևերի շուրջ: Ո՞վ է ձախողել Լեռնային Ղարաբաղի պետականությունը: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի նախկին անդամ Հայկ Խանումյանը ու քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: […]
21:37 26.12.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, Քովիդը պատրվա՞կ էր, իսկ պատճառը ավելի խորքայի՞ն: Իսկ ինչո՞ւ Փաշինյանի՝ բանավեճի հրավերը մերժեցին 3 նախագահները: Հիմնականում այս հարցերից է խոսել պատմաբանը: […]
22:09 25.12.2024
Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան մի քանի գրառմամբ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու դրա շուրջ բանակցություններին։ Փաշինյանը դարձյալ պնդել էր, թե «1994 թվականից, այսինքն՝ հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները քննադատել էին վարչապետի գրառումը՝ հերքելով այդ պնդումը։ Նիկոլ Փաշինյանը էլ […]
21:05 24.12.2024
Ի՞նչ մարտահրավերներ ունի Հայաստանը այսօրվա աշխարհաքաղաքական բարդ միջավայրում, ի՞նչ լուծումներ են հնարավոր, ինչի՞ վրա է հիմնված երկրի շահերի պաշտպանությունը։ Այս և այլ հարցերի է անդրադարձել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:00 23.12.2024
Նոր սպառնալի՞ք, թե՞ հերթական մանիպուլյացիան. Ադրբեջանի նախագահն օրերս ռուսական լրատվամիջոցին տված իր հարցազրույցում անդրադարձավ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընգդծեց այն կետերը, որոնք, ըստ իրեն, խոչընդոտում են խաղաղության հաստատումը: Չուշացավ պաշտոնական Երևանի պատասխանը: Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է անվտանգային […]
21:40 21.12.2024
Այս շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հարցով հայտարարություններ արեցին թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը: Միաժամանակ նոր տեղեկություններ հնչեցին հայ-թուրքական օրակարգի վերաբերյալ: Ի՞նչ են նշանակում այդ հայտարարությունները. այս ու այլ հարցերի անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
14:28 21.12.2024
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա. դեռ այս տարվա աշնանը նման ձևակերպում էր արել Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ անցյալ ամիս հանդիպել են հայ-թուրքական սահմանին՝ գնահատելու այդ երկաթուղու […]
21:20 19.12.2024
2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի մի ծրագիր, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող անձինք, ում վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են որպես անհուսալի։ Ի՞նչ ծրագիր է սա, ի՞նչ նպատակով է իրականացվում, և ի՞նչ հարցեր է առաջացրել հանրության շրջանում: Այս ամենի մասին «Հեռանկարն» այսօր զրուցել […]
21:28 18.12.2024
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր արդեն նախկին պատգամավորներին առնչվող աղմկահարույց իրադարձություններից հետո որոշել է բարեվարքության նոր կանոններ մշակել կուսակիցների համար։ Ի՞նչ նոր կանոններ են սահմանվելու իշխող կուսակցության անդամների համար, ի՞նչ են թույլատրելու և ի՞նչն արգելելու։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
23:16 17.12.2024
Հայտնի դարձավ, որ Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքները: Արդեն իսկ տեղեկություն կա, որ Սիրիայի նոր ղեկավարները կոչ են արել հայ համայնքին շարունակել նորմալ կյանքով ապրել: Սիրիայի և ընդհանրապես արտաքին քաղաքական զարգացումների՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությանը «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:
23:22 16.12.2024
Հայաստանն ու Ֆրանսիան շարունակում են բարձր մակարդակի շփումներն ու փոխգործակցությունը: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարարն է մեկնել Փարիզ: Այս այցին նախորդել էր մեր երկրում Ֆրանսիայի դեպանի հետ հանդիպումը, ինչպես նաև Երևանի ու Փարիզի միջև ռազմավարական խորհրդակցությունների անցկացումը: Ի՞նչ է սա նշանակում ու որքանո՞վ կարող է Ֆրանսիան ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական բանակցությունների վրա: Այս […]
21:16 14.12.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններին, մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակին, դրա պատճառներին, Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելուն, Եվրամիության անդամակցության հեռանկարներին, հայ-ադրբեջանական զարգացումներին: «Ռուսաստանը այլևս չի կարող Ադրբեջանին օգնել այնքանով, ինչքանով առաջ էր օգնում: Իսկ Ադրբեջանը առանց նրա օգնության չի […]
15:45 14.12.2024
Հայաստանի երկրորդ քաղաքում կառավարման ճգնաժամը, կարծես, հաղթահարվել է: Բայց արդյո՞ք օրինական եղանակով: Գյումրիում տեղի ունեցած իշխանափոխությունը ժողովրդավարական նորմերին համապատասխանող գործընթա՞ց էր, թե՞ իշխանությունը գրավելու փորձ: Քաղաքացի՞ն է ընտրել նոր կառավարչին, թե՞ ստիպված է հանդուրժել դրածոյի: Ի՞նչ սպասի գյումրեցին գալիք ընտրություններից: Այդ ճգնաժամի պատճառների ու հաղթահարման ճանապարհների վերաբերյալ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում բանավիճել են իրավագետ Արտաշես Խալաթյանն […]
21:24 12.12.2024
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Եվրաքվեի, այսինքն՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ստորագրությունների վավերականությունը։ Ինչպես հայտնի է «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարան։ Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի […]
21:37 11.12.2024
Բաշար Ասադին գահընկեց անելուց հետո Սիրիայում կրքերը չեն հանդարտվում: Հիմա էլ Իսրայելն է հարձակման անցել ու հարվածներ է հասցնում այդ երկրի տարածքին: Միաժամանակ, արդեն Թուրքիայից նոր հայտարարություններ են հնչում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Ի՞նչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, որքանո՞վ այս երկու տարածշրջանների զարգացումները կարող են փոխկապակցված լինել. այս […]
23:45 10.12.2024
Սիրիայում իրավիճակը լարված է մնում: Սիրիական ընդդիմությունը անցումային կառավարություն է ձևավորում: Սիրիան նոր հարձակումների է ենթարկվում այս անգամ Իսրայելի կողմից: Սիրիայում տիրող իրավիճակն ու հնարավոր ազդեցությունները քննարկվել են «Հեռանկարի» տաղավարում՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Արաքս Փաշայանի հետ:
23:08 09.12.2024
Սիրիայում իրավիճակը դարձել է քաոսային: Զինյալ խմբավորումները գրավեցին նաև այդ երկրի մայրաքաղաք Դամասկոսը և գահընկեց արեցին Բաշար Ասադի իշխանությունը: Ի՞նչ նոր մարտահարվերներ է այդ ամենը ստեղծում նաև մեր երկրի համար և ի՞նչ սպասել առաջիկայում, ի՞նչ կարող է նշանակել Փաշինյանի, Մակրոնի և Թրամփի համատեղ լուսանկարը. այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի […]
22:16 07.12.2024
Նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 15 միլիոն ԱՄՆ դոլար: Նշենք սակայն, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: Մինչ այդ, այսօր «Հեռանկարը» մարաթոնի և դրա արդյունքներով նախատեսված ծրագրերի մասին զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին […]
14:41 07.12.2024
Այս շաբաթ Հայաստանի ԱԳ նախարարը առաջին անգամ ելույթ ունեցավ Միջազգային քրեական դատարանում: Միջազգային իրավական այս ատյանին միանալը ի սկզբանե դիտարկվեց որպես Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու լրացուցիչ միջոց: Միջազգային դատարաններ դիմելու գործընթացը ակտիվացավ հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Բայց Խաղաղության պայմանագրի բանակցություններում Ադրբեջանն անընդհատ առաջ է քաշում դատական հայցերից հրաժարվելու հարցը: Օրեր առաջ այս թեմային անդրադարձավ Հայաստանի […]
21:00 04.12.2024
Դեռ անցած ամիս Ադրբեջանը հայտարարեց, թե Հայաստանի հետ գործընթացները կվերսկսվեն դեկտեմբերին՝ պատճառաբանելով, թե զբաղված են COP29 համաժողովով: Վերսկսվող բանակցությունների մասին, սակայն, դեռևս որևէ տեղեկություններ չկան: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» ազգային, մշակությաին հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը։
23:12 03.12.2024
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները վաղուց դուրս են զուտ վրացական շրջանակից: Արդեն քանի օր է իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ի՞նչ բնույթ ունեն իրադարձությունները և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ։ Այս հարցերին անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
23:28 02.12.2024
Իրավիճակը Հալեպում ծայրահեղ ծանր է: Զոհ կա արդեն նաև հայերի շրջանում: Ի՞նչ է կատարվում Սիրիայում և ինչու՞ հանկարծ ամեն ինչ այնտեղ կտրուկ լարվեց: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
21:08 30.11.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրումը կշարունակվի նաև 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին: Դրանից հետո ծրագիրը կշարունակվի, սակայն աջակցության չափը կնվազի և կստանան այն արդեն ոչ բոլորը: Այս նախագիծը քննարկվել և հաստատվել է կառավարության վերջին նիստերից մեկում: Ո՞ր խմբերը կունենան սոցիալական աջակցություն ստանալու իրավունք, ինչու և ինչքան է նվազելու աջակցության չափը, ի՞նչ […]
14:46 30.11.2024
Որքան շատ է խոսվում Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման հավանականության մասին, այդքան ավելի ենք համոզվում, որ առանց տրանսպորտային հաղորդակցության խնդրի լուծման փաստաթղթի ստորագրումը հնարավոր չէ: Կկայանա՞ արդյոք մեր իշխանությունների պատկերացրած խաղաղության խաչմերուկը, թե՞ մեզ կկարողանան պարտադրել այն, ինչ հարևանները անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանն […]
21:28 27.11.2024
Իշխանությունը կարծես հակված է խորհրդարանում ընդունել «Եվրաքվե»-ի նախաձեռնությունը և նոր թափ հաղորդել Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց իր վերջին հարցազրույցի ժամանակ: Այս ամենի ֆոնին այսօր հաղորդագրություն տարածեց նաև ՌԴ ԱԴԾ-ն՝ նշելով. «Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության «ոչ […]
11:30 27.11.2024
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ:
20:18 25.11.2024
Օրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: