23:06 19.02.2025
Մյունխենյան անվտանգության համաժողովը դարձավ ամենաքննարկվածը: Սաուդյան Արաբիայում էլ մեկնարկեցին ռուս – ամերիկյան բանակցությունները: Ի՞նչ հնարավոր զարգացումներ են նախանշվում: Ինչպե՞ս դրանք կազդեն մեր տարածաշրջանի վրա: Այս ու այլ հարցերի անդչադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»:
22:44 17.02.2025
Շուտով Սաուդիան Արաբիայում կհանդիպեն ԱՄՆ և ՌԴ նախագահները: Թրամփն ու Պուտինը ցանկանում են բարելավել հարաբերություններն ու ռուս-ուկրաինական պատերազմում կոնսենսուսի հասնել: Ինչպե՞ս կարող է երկու գերտերությունների այս մերձեցումն ազդել մեր տարածաշրջանի վրա: Այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
21:00 15.02.2025
Այս շաբաթը շատ ակտիվ էր արտաքին քաղաքական ոլորտում։ Թերեւս, ամենակարեւոր իրադարձությունը Մյունխենի անվտանգության համաժողովն էր, որին մասնակցում է նաեւ Հայաստանը՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի մակարդակով։ Այս և Հայաստանին առնչվող շաբաթվա կարևոր թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ Նարեկ Մինասյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
17:00 15.02.2025
Վերջին արտասահմանյան այցերի ժամանակ Հայաստանի վարչապետը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում բարձրացրել էր Հայոց ցեղասպանության խնդրի ընկալումը վերանայելու հարցը: Ու թեև ավելի ուշ վարչապետը հստակ հայտարարել էր, որ ցեղասպանության փաստը ուրանալու մտադրություն Կառավարությունում ոչ ոք չունի, նրա խոսքերը տարբեր մեկնաբանությունների առիթ էին տվել: Խնդիրը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել է Էդգար Վարդանյանի ու Հրանտ Մելքումյանի հետ: […]
09:37 15.02.2025
Այս շաբաթ Հնդկաստանում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները վերաբերում են ոչ միայն ռազմական ոլորտին: Ընդանրապես ինչպե՞ս են բնորոշվում դրանք: Այս ու այլ հարցերի անդրադարձել է APRI Armenia-ի գիտաշխատող Նվարդ Չալիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:
22:39 13.02.2025
Հայաստանը դեռ չի ստացել խաղաղության պայմանագրի շուրջ դեռևս անցած տարվա նոյեմբերին Բաքվին փոխանցած առաջարկների պատասխանը, բայց Հայաստանի վարչապետը կարծում է, որ խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են: Այս մասին էր Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածը, որտեղ անդրադարձ կար նաև ադրբեջանական քարոզչամեքենայի սադրիչ թեզերին: Այս թեմային «Հեռնկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
23:02 12.02.2025
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը: Այս նախագծի շուրջ ծայրահեղ տարբեր տեսակետներ հնչեցին: Քաղաքական դաշտի մի հատվածը Հայաստանի համար սա դիտարկում է լինելությանը սպառնացող վտանգ, մի հատվածն էլ Եվրամիությունում է տեսնում մեր երկրի խնդիրների լուծման բանալին: Թեմային «Հեռանկար»-ում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը:
00:07 12.02.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Անդրադարձ է եղել վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցի մանրամասներին, դրան նախորդած հայ-ամերիկյան հանդիպումներին: Ինչպես կարելի է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին, արդյո՞ք պաշտոնական Վաշինգտոնը շարունակվում է մեր տարածաշրջանում այն քաղաքական ուղղությունը, որը կար նախորդ վարչակազմի օրոք: «Դեռևս ԱՄՆ-ի ղեկավարությունը և անձամբ Թրամփը ժամանակ չեն ունեցել […]
21:00 08.02.2025
Բաքվում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը, իսկ այդ ընթացքում սահմանին հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի գերիների, պատանդների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովները։ Ի՞նչ եզրակացնել այս ամենից։ Այս ու այլ հարցերի անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
14:46 08.02.2025
Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացների համատեքստում առավել ակտիվ սկսեցին քննարկվել Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների տարբեր փուլերը՝ հաճախ շահարկումների տեղիք տալով քաղաքական տարբեր շրջանակներում: Վերջին օրերին ամենից շատ քննարկվեց տարածքների փոխանակման, այսպես ասած, Մեղրիի տարբերակը։ Բանակցությունների օրակարգում այդ քննարկումը գործնական սակարկությո՞ւն էր, թե՞ դիվանագիտական, քաղաքական հաշվարկ։ Այս ու այլ թեմաներ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Ազգային անվտանգություն» […]
23:50 06.02.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: Զրույցը ծավալվել է վերջին շրջանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների շուրջ: Մասնավորապես հյուրն անդրադարձել է վերջերս հրապարակված Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որում ասվում էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատվում։ Ի՞նչ է սա […]
20:31 04.02.2025
Այս տարի՝ հենց այս ամսին, լրանում է Ղարաբաղյան շարժման 37-րդ տարին։ Այդ ժամանակահատվածը առանձնացավ բազմաթիվ շրջադարձերով։ Հենց այդ շրջադարձերի համատեքստում նաեւ Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների այն տարբեր փուլերն են, որոնք վերջին շրջանում քննարկման առարկա դարձան։ Երբ այժմ էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործընթացներ են, իրադարձությունների ընդհանուր համատեքստը հասկանալու համար ուշադրության են արժանանում տարբեր իրողություններ։ Հենց այս […]
22:12 03.02.2025
Արդեն երրորդ օրն է՝ մի շարք քաղաքացիներ բոյոկոտում են տրանսպորտի թանկացումը և հրաժարվում 100 դրամի փոխարեն վճարել 150 դրամ: Հիշեցնենք, որ ի սկզբանե քաղաքապետարանը փետրվարից նոր սակագներ էր առաջարկել՝ փաթեթներ 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ, սակայն, շուրջ մեկ շաբաթ առաջ քաղաքապետը հայտարարեց, թե որոշումը վերանայվել է և նախատեսվել է 150 դրամ մեկ ուղևորության […]
21:00 01.02.2025
Այս շաբաթ առավել ակտիվ դարձավ Մեղրիի տարբերակի մասին խոսակցությունը: Վարչապետն ասուլիսում առավել հրապարակային խոսեց Ադրբեջանին ուղղված ապաշրջափակման առաջարկի մասին։ Է՞լ ինչով առանձնացավ շաբաթը. այս հարցերին անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
15:29 01.02.2025
Երևանի քաղաքային իշխանությունը վերանայեց նախկին իր որոշումը ու նշանակեց տրանսպարտի ծառայության նոր սակագներ, որոնք ավելի բարձր են, քան գործողը, բայց ավելի ցածր, քան նախատեսվում էր մինչ այդ: Ինչո՞ւ է այդպիսի որոշում կայացվել ու ի՞նչ նոր զարգացումներ արժի սպասել խնդրի վերաբերյալ: Թեմայի շուրջ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում բանավիճել են Երևանի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն […]
21:09 29.01.2025
Արբեջանի նախագահը երեկ դարձյալ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, բայց, ի տարբերություն նախորդ հայտարարությունների, կարծես ակնարկում է Նախիջևանի հետ անխոչընդոտ ու չստուգվող հաղորդակցությանը համաձայնելու մասին: Ի՞նչ է սա նշանակում և արդյոք Ալիևի հռետորաբանության մեջ փոփոխություն է նկատվում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
21:06 28.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանին, որի անցած ճանապարհը, գործունեությունը սերտորեն կապված է բանակի հետ: Գագիկ Սաֆարյանը խոսել է բանակաշինության, բանակի խնդիրների, բանակի մարտունակության և բազմաթիվ այլ թեմաների մասին: «Խաղաղության գնալու ամենակարճ ճանապարհը մարտունակ բանակն է և բանակի ռազմատեխնիկական մակարդակի անշեղ բարձրացումը: Այսօր մեր սահմանին կանգնած են փայլուն զինվորներ»,-ասել է պատմաբանը: […]
21:20 27.01.2025
ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին: Այդ նախագիծն առաջիկայում կքննարկվի նաև լիագումար նիստերի ընթացքում: Միաժամանակ, գնալով ավելի սուր սպառնալիքներ են հնչում Ռուսաստանից, Հայաստանն էլ ահազանգում է Ադրբեջանի կողմից հրահրվող հնարավոր էսկալացիայի մասին: Այս թեմային է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:
21:31 25.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել երեկ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկված «Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին: Արդյոք Եվրոպայում սպասում են մեզ, ո՞րն է երաշխիքը, որ այս օրենքը չի հանգեցնի նոր աշխարհաքաղաքական ռիսկերի, իսկ ի՞նչ է լինելու օրենքի ընդունումից հետո, ո՞րն […]
14:40 25.01.2025
Այս շաբաթ Թրամփի վարչակազմը ստանձնեց իր լիազորությունները: Այս իրողությունը թե՛ խաղի նոր կանոններ է թելադրում, թե՛ աշխատանքի նոր հնարավորություն բացում: Կոնկրետ Հայաստանի համար ԱՄՆ-ի հետ շփման շրջանակը այժմ ձևակերպված է ռազմավարական հանձնաժողովի կանոնադրության մեջ, որ ստորագրվեց օրեր առաջ: Արդյո՞ք այն իրական հեռանկար է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար և ինչպե՞ս այն կարտահայտվի: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի […]
22:47 23.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավորի՝ վարչապետին ուղղված հարցին բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության դրսևորումների մասին: Հյուրը անդրադարձել է նաև վերջին քաղաքական զարգացումներին՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցին և, ընդհանուր առմամբ, […]
21:55 22.01.2025
Մոսկվայում երեկ կայացան Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով: Հիշեցնենք, որ այս հանդիպմանը նախորդել էր երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը և այդ ամենը, նկատենք, տեղի է ունենում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հաստատման և Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու քայլերի նախաձեռնության ֆոնին: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում այսօր անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ […]
21:50 21.01.2025
ԱՄՆ-ում նոր վարչակազմը ստանձնեց իր պարտավորությունները: Նա ստորագրեց առաջին իսկ հրամանագրերը: Մինչ այդ՝ Հայաստանը նոր փաստաթուղթ ստորագրեց ԱՄՆ-ի հետ, որը համատեղ գործելու բավական լայն շրջանակ բացեց: Այս ու այլ հարցեր քննարկել ենք ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ՝ «Հեռանկարում»։
21:18 20.01.2025
Դոնալդ Թրամփն այսօր պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: Աշխարհի տարբեր անկյուններից են սրտատրոփ սպասում Վաշինգտոնի նոր վարչակազմի ուղերձներին և գործողություններին: Ի՞նչ սպասել առաջիկայում և ի՞նչ կարող է փոխել Թրամփը նաև մեր տարածաշրջանում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:
21:00 18.01.2025
Երեկ Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը: Դեռ դրանից առաջ արդեն իսկ ստացված տեղեկությունները մտահոգություններ էին առաջացնում: Այս գործերի ու ընդհանրապես, ադրբեջանական նարատիվների մասին հարցերին անդրադարձել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
16:29 18.01.2025
Այս տարվա առաջին իսկ նիստում Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը անդամակցելու նախաձեռնությանը և հաստատեց օրենքի համապատասխան նախագիծը: Դա նշանակում է, որ եվրաինտեգրման ջատագովների առաջարկը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ընդունվել է: Որո՞նք կլինեն հաջորդ քայլերը և ո՞ւր դրանք կբերեն: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են նախաձեռնության հեղինակներից մեկի, «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության […]
22:05 16.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Զրույցը ծավալվել է վերջին օրերի քաղաքական անցուդարձի շուրջ: Պատմաբանը անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագրի կարևորությանը, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, Ռուսաստանի արձագանքին, Կիսիլյովի՝ աղմկահարույց խոսքերին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին նոր էսկալացիայի հավանականությանը: «Խաղաղության և կայուն անվտանգության հաստատման ամենակարճ ճանապարհը հայոց բանակի մարտունակության և ռազմատեխնիկական մակարդակի […]
21:20 15.01.2025
Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, արդյոք ընդամենը օրեր անց Թրամփի երդմնակալությունից հետո, այս փաստաթուղթը դե ֆակտո չի կորցնի իր ուժն ու նոր վարչակազմը այն չի դնի մի կողմ և որոշի իր հարաբերություններն ավելի զարգացնել Ադրբեջանի հետ: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա […]
21:51 14.01.2025
Հայաստանը ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության մակարդակից անցում է կատարում ռազմավարական գործընկերության մակարդակի: Ի՞նչ նշանակություն ունի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Հարաբերությունների ի՞նչ զարգացումներ կարող է այն ենթադրել: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:00 13.01.2025
Ի՞նչ հետևանքներ կարող է անունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, Հայաստանի եվրաինտեգրման պատրաստակամությունը արդյոք կարող է մյուս դաշնակիցների կողմից արժանանալ լուրջ հակազդեցության և ի՞նչ կլինի այդ պարագայում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: