TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+17.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհվել է ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ

18:55 09.12.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտան «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել են ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության […]

̰
14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել․ «Արաբկիր» ԲԿ-ն երեխայի մահվան մասին է հայտնել

12:57 09.12.2024

«Արաբկիր» բժշկական կենտրոնում 14 տարեկան երեխա է մահացել։ «Ի պատասխան լրագրողների հարցերի` տեղեկացնում ենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալն այցելել է Վայոց ձորի մարզ

22:40 07.12.2024

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ։ Նա հանդիպում է ունեցել Եղեգնաձորի պոլիկլինիկայի տնօրեն Կարեն Ասատրյանի հետ, շրջել բուժկենտրոնում։ Այս մարզում գյուղական հինգ ամբուլատորիաներ միավորվել է քաղաքային երկու` Վայքի և Եղեգնաձորի պոլիկլինիկաների հետ։ Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանի, պոլիկլինիկաների տնօրենների հետ միասին քննարկել են միավորման գործընթացի […]

̰
Ինձ համար մեծ պատիվ էր  ներկայացնելու Հայաստանը ԳԱՎԻ խորհրդի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան

22:32 06.12.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնելու Հայաստանը Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ։ Դաշինքը աջակցում է զարգացող երկրներին` բարելավելու իմունիզացիայի մակարդակը, բարձրացնելու պատվաստանյութերի հասանելիությունը, ամրապնդելու սեփական երկրի կարողությունները` բնակչությանը կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով: ԳԱՎԻ Խորհրդի այս շաբաթվա նիստն ավարտվեց մի […]

̰
Առողջապահության նախարարությունն ընդլայնել է հղիների և ծննդկանների շրջանում ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի հայտնաբերմանն ուղղված հսկողությունը

14:50 06.12.2024

Առողջապահության նախարարությունն ընդլայնել է հղիների և ծննդկանների շրջանում ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի հայտնաբերմանն ուղղված հսկողությունը: Այսուհետև` հղիների շրջանում ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունն իրականացվում է ոչ միայն նախածննդյան հսկողության առաջին այցի ժամանակ, այլև 30 շաբաթական հղիության ժամկետում: Նախկինում այս հետազոտությունը կատարվում էր հղիության 30 շաբաթականում` միայն ռիսկի խմբի հղիներին: Մեկ այլ փոփոխություն, որը կնպաստի […]

̰
Լսողության սքրինինգային ծրագիրն արդիականացնելն անհրաժեշտություն է․ նախարարի տեղակալ

16:39 03.12.2024

Կարևորելով նորածինների մոտ հնարավոր հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու բուժումը` պատրաստ ենք, միջազգային փորձը հաշվի առնելով, պարբերաբար ընդլայնել ու արդիականացնել նորածնային սքրինինգները, լսողության հետազոտության արդիականացման թեմայով հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում գործում է 2007 թվականից: 17 տարվա ընթացքում այն արդիականացնելն անհրաժեշտություն է: Առկա խնդիրները վերանայելու, միջազգային փորձը տեղայնացնելու նպատակով […]

̰
Հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար նախատեսվում է պատասխանատվություն

15:50 03.12.2024

Նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելուց զատ սահմանել նաեւ պատասխանատվություն` հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար` հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները: Խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել […]

̰
Թբիլիսիում գիշերային ցույցից հետո գրեթե 30 մարդ հոսպիտալացվել է

13:35 03.12.2024

Երեկ երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ առնվազն 26 մարդ է տուժել։ Այս մասին ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ «Դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիայից հետո բուժհաստատություններ է տեղափոխվել 26 անձ։ Տուժածներից 23-ը ակցիայի մասնակիցներ են եղել, 3-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ։ Տուժածներից ոմանք շարունակում են մնալ կլինիկաներում՝ բժիշկների հսկողության ներքո, իսկ մի մասն […]

̰
Որևէ ամբուլատորիա չի փակվելու, որևէ բուժաշխատող գործազուրկ չի դառնալու․ նախարարի տեղակալ

13:11 03.12.2024

Որևէ ամբուլատորիա չի փակվելու, որևէ բուժաշխատող գործազուրկ չի դառնալու․ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը «Հրապարակում» հաղորդման ընթացքում մանրամասն ներկայացրել է ամբուլատորիաների խոշորացման ծրագիրը, նպատակն ու ակնկալվող արդյունքը: «Ոչ միայն որևէ ամբուլատորիա չի փակվի, այլև 2025 թվականին կկառուցվի 19 նոր ամբուլատորիա` կառուցվածքային ու բովանդակային ամբողջովին նոր որակով, ինչպես նաև կմեկնարկի մարզային նշանակության 9 պոլիկլինիկաների շինարարությունը»,-ասել է […]

̰
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր

14:22 02.12.2024

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 12:00-ից մինչև 16:00։ «Գրիպի և գրիպի հետևանքով առաջացած բարդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել նաև առողջության առաջնային պահպանման օղակ»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Մանկապարտեզից բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա աղջկա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

13:02 02.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու […]

̰
Եթե անձն ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ, կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման․ ԱՆ

11:33 02.12.2024

Եթե անձն ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ, կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում է հակառետրովիրուսային դեղերի օգտագործմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս տարվանից ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում: ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելման տևողությունը 4 շաբաթ է: Ո՞ւմ է ցուցված դիմելու հետկոնտակտային կանխարգելման: Այն անձանց, ովքեր […]

̰
Առողջապահության նախարարությունը սկսում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա արշավը

12:10 01.12.2024

Առողջապահության նախարարությունը` UNAIDS-ի և գործընկերների աջակցությամբ, սկսում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա արշավը. «#Հարցրու բժշկին, Չ=Չ»: Այս նախաձեռնությունն ընդգծում է առողջապահության ոլորտի մասնագետների կենսական դերը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի առաջխաղացման գործում՝ միաժամանակ շեշտելով մարդու իրավունքների կարևորությունը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք մինչև 2030 թվականը վերացնելուն միտված գործընթացում: Քարոզարշավի շրջանակում ոլորտի մասնագետները ներկայացնում են իրենց փորձը […]

̰
Ո՞րն է շոկոլադի մեկ օրվա չափաբաժինը. էնդոկրինոլոգի խորհուրդները

23:43 30.11.2024

Շոկոլադի օգտակարությունը պայմանավորված է կակաոյի հատիկների առկայությամբ, ասել է էնդոկրինոլոգ Ելենա Օստրովսկայան։ Շոկոլադը պարունակում է շատ պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են օքսիդատիվ սթրեսի ծանրությունը, ինչպես նաև B2, B1 և B6 վիտամիններ, որոնք կարևոր են նյարդային համակարգի համար: Այնուամենայնիվ, Օստրովսկայան նշել է, որ այս մթերքը պարունակում է շատ ածխաջրեր և ճարպեր : Այդ իսկ պատճառով խորհուրդ […]

̰
Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին  մասին

10:24 30.11.2024

Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […]

̰
Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

09:28 30.11.2024

Դեղագործ Մարիան Գարսիան նշել է երեխաների և մեծահասակների համար շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը: Նրա հոդվածը հրապարակվել է Cuidate Plus-ում: Մինչև չորս տարեկան երեխաները չպետք է շաքարավազ կամ քաղցր ուտելիքներ օգտագործեն, ասում է մասնագետը։ Մինչև վեց տարեկան երեխաները կարող են օգտագործել մինչև 19 գրամ շաքարավազ մեկ օրում: Յոթից տասը տարեկանները կարող են ուտել ոչ ավելի, քան […]

̰
81 ամյա բրիտանացին կարողացել է 3 անգամ հաղթահարել քաղցկեղը

08:57 30.11.2024

81 ամյա բրիտանացի Լես Մեթյուզը պատմել է, որ իր մոտ երեք անգամ քաղցկեղ են ախտորոշել, սակայն նա կարողացել է հաղթահարել հիվանդությունը։ Տղամարդու պատմությունը հրապարակել է Echo-ն։ Մեթյուզն առաջին անգամ քաղցկեղով հիվանդացել է 1993 թվականին։ Նրա բերանի խոռոչում խոց է հայտնաբերvել, որը մի քանի շաբաթ արնահոսել է։ Նրա ընտանիքը պնդել է, որ նա գնա բժշկի, և […]

̰
Սննդաբանը պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների և հակացուցումների մասին

08:42 30.11.2024

Սննդաբան Օլգա Պանովան պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին։ Մասնագետի խոսքերով՝ կոճապղպեղը պարունակում է A և C վիտամիններ, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ և եթերայուղեր։ Այս ամենը կոճապղպեղը դարձնում է հզոր իմունոստիմուլյատոր, որն օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ: «Իսկ եթե դուք արդեն հիվանդ եք, կոճապղպեղը կարող է օգնել […]

̰
Թանկարժեք դեղի նոր խմբաքանակն արդեն «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է. ԱՆ

19:37 28.11.2024

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թանկարժեք դեղի նոր խմբաքանակն արդեն ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է: Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան այցելել են կենտրոն ու հանձնել «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը: «Կելֆեր»-ը ցուցված է թալասեմիա արյան ժառանգական հիվանդության դեպքում: Այս հիվանդության ժամանակ առկա է […]

̰
Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ

15:52 28.11.2024

Հանրային միջոցառումներ՝ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում: Միջոցառումների ընթացքում այցելուները կարող են անվճար և անանուն հետազոտություններ անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ: Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Հանրային միջոցառումները կազմակերպվում են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

̰
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռաֆայել Գրոսսիի հետ

10:33 28.11.2024

Վիեննայում ընթացող «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերին։ Նախարար Ավանեսյանը […]

̰
Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

14:25 27.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակն է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին եւ տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակումը, ինչպես նաեւ իրավական հիմքերի ստեղծումը: Հարցը քննարկվել […]

̰
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

11:05 27.11.2024

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի` գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության […]

̰
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

20:45 26.11.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […]

̰
Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինի

15:46 25.11.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութի ներդրումը բեկումնային կլինի։ Երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովայի հետ։ Սկվորցովան խոսել է դեղամիջոցի վրա աշխատանքի մասին։ Նրա խոսքով՝ մոտ մեկ տարի անց FMBA քաղցկեղի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել օգտագործման։ «Դա բեկումնային կլինի»,- նշել […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է, որ Լիբանանի հիվանդանոցների մոտ 10%-ը դադարեցրել է աշխատանքը

11:40 23.11.2024

Լիբանանի տասը հիվանդանոցներից մեկը հարկադրված է փակվել կամ մասնակիորեն փակվել Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև մարտերի պատճառով: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Լիբանանի ներկայացուցչությունը։ «Այսօր երկրի առողջապահական համակարգը գտնվում է ծայրահեղ ճնշման տակ, որտեղ 153 հիվանդանոցներից 15-ը կամ փակ են, կամ գործում են մասամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, իրավիճակը […]

̰
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել  է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

11:05 23.11.2024

Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […]

̰
Աշխարհում առաջին անգամ թոքերի  կրկնակի փոխպատվաստում է  կատարվել ռոբոտի միջոցով

10:36 23.11.2024

Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […]

̰
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին

20:45 22.11.2024

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […]

̰
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […]

̰
BACK_TO_TOP