15:57 25.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Քովիդ թեստը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։
16:40 24.12.2024
«Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մի հրաշք հյուր ունեի այսօր` մեկուկես ամսական Արենը: Փոքրիկը նորից է ապրեցնում 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Լեռնիկին ու Մարիային: «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից […]
00:00 24.12.2024
Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ սուրճն օգնում է պահպանել ճանաչողական կարողությունները նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (JAHA) ամսագրում: Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված խանգարումն է, որն ազդում է ավելի քան հինգ միլիոն մարդու վրա Միացյալ Նահանգներում: Այս առիթմիայի ախտորոշման և բուժման 2023 թվականի նոր ուղեցույցներում Ամերիկյան Սրտի […]
23:32 23.12.2024
Փոփոխությունները, որոնք տեղի են ունենում երակների վարիկոզի ժամանակ, անշրջելի են: Այսօր երակների վարիկոզի բուժման ամենանորարար, անվտանգ և արդյունավետ մեթոդը էնդովազալ լազերային կոագուլյացիան է, Gazeta.ru-ին ասել է Fomina Clinic կլինիկաների ցանցի ֆլեբոլոգ Դինա Բեստաևան։ «Բուժման պահպանողական մեթոդները՝ հաբեր, քսուքներ, կոմպրեսիոն միջոցներ, ուղղված են երակների վարիկոզի ախտանիշների նվազեցմանը կամ վերացմանը։ Բայց դա կարող է բուժվել միայն վիրաբուժական […]
16:30 23.12.2024
Ամանորի տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են մարդկանց կողմից օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի անգամ տաքացրած կերակրատեսակներ: Բացի այդ օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների. խորհուրդներ […]
19:47 19.12.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: Փոխնախարարը հանդիպել է մարզպետի և համայնքապետերի հետ` քննարկելու համայնքային ամբուլատորիաների խոշորացման ծրագրի մանրամասները, ներկայացրել բարեփոխման բովանդակությունը: Արարատի մարզում ամբուլատորիաների մի մասը համայնքային, ոչ առևտրային կազմակերպություններ են, մյուս մասը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ուստի ամբուլատորիաների խոշորացումից առաջ առաջանում է կազմակերպաիրավական ձևի փոփոխություն, որի ընթացքն էլ […]
19:35 19.12.2024
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ, նախարար Անահիտ Ավանեսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված թեմաներն էին` Հանրապետական շտապօգնության ծառայության ներդրումն ու ընթացիկ աշխատանքները և Առողջության առաջնային պահպանման բարեփոխումները, մասնավորապես գյուղական ամբուլատորիաների միավորման գործընթացը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը կարևորել է առողջապահական բարեփոխումների ընդհանուր ուղղվածության մասին հասարակական հատվածի հետ քննարկումները, […]
17:26 19.12.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ […]
11:42 19.12.2024
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել են Կորեայի Հանրապետության դեսպանության և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) ներկայացուցիչներին: «Անցնող տարվա ընթացքում կորեացի գործընկերների հետ արձանագրել ենք կառուցողական համագործակցություն»,- նշել է նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն` ընդգծելով հատկապես առողջության համապարփակ ապահովագրության, բժշկական ծառայությունների որակի բարելավման և էլեկտրոնային առողջապահության ոլորտում կորեական լավագույն […]
16:10 16.12.2024
Հայաստանում ընթանում է Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովը։ Այս տարվա համաժողովն առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը։ «Համատեղ առողջապահական համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և արժեքավոր հարթակ` հանրային առողջության, մասնագիտական համագործակցության ոլորտում փորձի, գիտելիքների […]
21:08 14.12.2024
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը մոր ու մանկան առողջության պահպանմանն ուղղված և ընդլայնվող ծրագրերն է ներկայացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Խոսելով անպտղության հաղթահարման ծրագրից՝ նա նշել է վերջին ընդլայնումն ու ներկայացրել ցուցանիշներ։ 2024 թվականի 11 ամիսներին, ծրագրի շրջանակներում, 6370 շահառուի կատարվել է ախտորոշում և բուժում, արդյունքում գրանցվել է 992 հղիություն, ծնվել է 486 երեխա։ Ծրագրի […]
20:50 14.12.2024
Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան ասել է, որ մարդիկ, ովքեր շատ են օգնում ուրիշներին, շատ են շփվում և զգում իրենց սոցիալական նշանակությունը, մի փոքր ավելի դանդաղ են ծերանում։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում բացահայտել է երիտասարդությունը երկարացնելու անսպասելի միջոց։ Պավլովայի խոսքով՝ ծերացումը կարելի է դանդաղեցնել կամավորության միջոցով, քանի որ այն նպաստում է մարդու սոցիալական և […]
19:18 14.12.2024
Ճարպերով, շաքարով հարուստ սնունդը վատացնում է քնի որակը և դժվարացնում այն: Այս մասին Daily Mirror-ին տված հարցազրույցում զգուշացրել է քնի խորհրդատու Ռոզի Դեյվիդսոնը։ Մասնագետը սնունդն անվանել է քնի վրա ազդող կարևոր գործոններից մեկը։ Որոշ մթերքներ անհանգստություն և քնի հետ կապված խնդիրներ են առաջացնում: «Ճարպոտ կամ տապակած ուտելիքները կարող են խանգարել ձեր ստամոքսին և դժվարացնել քունը, […]
14:51 14.12.2024
Առողջապահության նախարարության «Հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ» երկօրյա սեմինարի շրջանակում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը ներկայացրել է երկրում համաճարակային իրավիճակը` նշելով, որ վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։ 2024 թվականի […]
08:45 14.12.2024
Գինեկոլոգ Դենիս Բաննին ասել է, որ շոգեբաղնիքը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, սակայն որոշ մարդիկ պետք է զգուշությամբ մոտենան դրան։ Փորձագետի խոսքերը մեջբերում է «Известия»-ն։ Բաննին զգուշացրել է, որ շոգեբաղնիքը հակացուցված է սուր փուլում գտնվող քրոնիկական հիվանդություններով մարդկանց։ Պետք է նաև ձեռնպահ մնաք այնտեղ այցելելուց, եթե ունեք հիպերտոնիա կամ միզաքարային հիվանդություն, քանի որ շոգը […]
08:13 14.12.2024
Իմունոլոգ Օլգա Շուպոն բացահայտել է ձմռանը իմունիտետին աջակցելու ուղիները։ Բժիշկն այդ մասին խոսել է «Lente.ru»-ի հետ զրույցում: Շուպոն նշել է, որ ձմռանը վատ սովորություններից հրաժարվելն օգնում է ամուր իմունիտետի պահպանմանը։ Վնասակար սովորությունների շարքում են՝ չափից շատ ուտելը, ծխելը և ալկոհոլի չարաշահումը։ Կարևոր է նաև հաղթահարել սթրեսը: «Քրոնիկ սթրեսը ճնշում է իմունային համակարգը: Դրանից խուսափելու համար […]
08:00 14.12.2024
Բերանի խոռոչի անբավարար հիգիենան կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ էրեկտիլ դիսֆունկցիայի, 2-րդ տիպի շաքարախտի և նույնիսկ Ալցհեյմերի հիվանդության: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով գիտնականների բացահայտումներին։ Համաձայն Alzheimer’s Research UK բարեգործական կազմակերպության՝ լնդերի հիվանդություն առաջացնող բակտերիաները կարող են ներթափանցել ուղեղ և ոչնչացնել նեյրոնները, ինչը նշանակում է, որ դրանք կարող են առաջացնել […]
00:00 14.12.2024
Քնի ժամանակ օրգանիզմը վերականգնվում է, ինչն անհրաժեշտ է հոգեբանական, էմոցիոնալ և ֆիզիկական առողջությունը պահպանելու համար, ասել է էնդոկրինոլոգ Իրինա Լենկինան։ Կլինիկայի Telegram ալիքում բժիշկը բացատրել է քնի պակասի վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա։ Բժիշկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ շատ քիչ քնի պատճառով՝ վեց ժամից պակաս, մեծանում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ինչպես նաև […]
22:56 13.12.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ներկայացնելու առողջապահության ոլորտում 5-ամյա ռազմավարության ընթացքը: Նա մասնավորապես ներկայացրել է`Մարդու առողջության հիմնական ցուցանիշների բարելավմանն ուղղված (կյանքի միջին տևողություն, մոր և մանկան առողջություն, վաղաժամ մահացության կրճատում), ինչպես նաև` ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների նվազեցման աշխատանքները` առողջ կենսակերպի, սննդային ճիշտ սովորությունների խթանմամբ, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակմամբ։ Բնակչության շրջանում […]
21:26 13.12.2024
44–օրյա պատերազմում զոհվածների մասունքներ կան, որոնք, վնասման աստիճանից ելնելով, ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ, այս հարցով աշխատանքները ծնողերի, քննչական մարմինների ու Պաշտպանության նախարարության հետ շարունակվում են»,- ասել է նախարարը։
21:17 13.12.2024
Կարևորելով հիվանդությունների վաղ հայտնաբերումը` անընդհատ ընդլայնվում ու բարելավվում են սքրինինգային ծրագրերը։ Թե ինչ սքրինինգային ծրագրեր են գործում և ընդլայնման ի՞նչ հեռանկարներ կան, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է նախարար Անահիտ Ավանեսյանը։
14:30 13.12.2024
Լյարդը օրգանիզմի համար բնական զտիչ է, հետևաբար պաշտպանում է այն տոքսիններից և այլ վնասակար նյութերից։ Վատ սովորությունները, հիվանդությունները,սթրեսը և վատ սննդակարգը կարող են հանգեցնել լյարդի խնդիրների: Այո՛, այս ներքին օրգանն ունակ է ինքնաբուժման, բայց դա չի նշանակում, որ դրա առողջ ու ճիշտ աշխատանքի համար խնամքի կարիք չկա։ Բժիշկները նշել են, թե որ մթերքներն են օգնում […]
12:56 13.12.2024
Օքսֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները մշակում են աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կարող է կանխել ձվարանների քաղցկեղի զարգացումը, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով գիտնականներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը OvarianVax պատվաստանյութի մասին է, որը իմունային համակարգին սովորեցնում է վաղ փուլերում ճանաչել ուռուցքային բջիջները և հարձակվել դրանց վրա։ Ակնկալվում է, որ կանայք կկարողանան պատվաստանյութը ստանալ Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի (NHS) […]
10:16 13.12.2024
Պարզ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է հիշողությունը։ Ուղեղի ակտիվացման այս անսպասելի միջոցն անվանել են Լոնդոնի համալսարանի Համաճարակաբանության և առողջության ինստիտուտի հետազոտողները՝ Միքայելա Բլումբերգը և Էնդրյու Ստեպտոն, գրում է Daily Express-ը։ Բլումբերգը նշել է, որ ճանաչողական կարողությունները բարելավվում են առաջին մարզումից հետո։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, արդյունքը զգալու համար պարտադիր չէ մարզասրահ գնալ։ «Դա կարող է լինել […]
22:12 12.12.2024
Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր (UHC Day), հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Համընդհանուր առողջապահական ծածկույթը ենթադրում է հավասար հնարավորություններ առողջապահական ծառայություններ ստանալիս, ֆինանսական պաշտպանվածություն և հասանելիություն հիմնական առողջապահական ծառայություններին։ ՀԱԾ-ը ենթադրում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը չպետք է պայմանավորված լինի մարդկանց վճարունակությամբ և մարդիկ չպետք է խուսափեն […]
20:22 12.12.2024
Առողջապահության նախարարության Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը։ Սա միջուկային բժշկության ոլորտում Հայաստանի համար կարևոր իրադարձություն է։ Այս պրեպարատի միջոցով արված PET-CT հետազոտությունը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքային ախտահարված տեղամասերը։ Նման պրեպարատի սինթեզումը շատ երկրների առողջապահական համակարգերի համար հասանելի չէ։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:02 12.12.2024
Աշխարհում առաջին բաբախող սրտի փոխպատվաստման վիրահատությունը կատարել են Իտալիայի Պադուա քաղաքի սրտային վիրաբուժության բաժանմունքի մասնագետները, հայտնում է քաղաքային հիվանդանոցը և համալսարանի ղեկավարությունը։ «Հեղափոխություն, որը կբարելավի սրտի փոխպատվաստման արդյունքները: Սա կվերացնի իշեմիայի և ռեպերֆուզիայի վտանգը և կապահովի սրտի ֆունկցիայի ավելի արագ վերականգնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ պացիենտի ինքնազգացողությունը է, նա պատրաստվում է դուրս […]
12:05 11.12.2024
Ձմռանը մաշկն առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․ շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը: Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել ձեռքերի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող նրբաքսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների օգտագործումը […]
09:43 11.12.2024
Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Արմավիր» ԲԿ-ում ծնողներին հայտնել էին, թե տղա էին ունեցել, հետո պարզվել էր, որ աղջիկ է ծնվել։ Բժշկական կենտրոնն այս կապակցությամբ պարզաբանում է տվել․ «Սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:00 Արմավիրի ԲԿ ծննդատուն է դիմել 2004թ․-ին ծնված Լ. Ա-ն։ Բուժառուի մոտ ախտորոշվել է վաղաժամ ծննդաբերություն բարդացումով, ինչի կապակցությամբ շտապ կարգով […]