TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+3.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

21:21 14.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Դաֆնե Մարեին: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ ոլորտային մի շարք հարցեր, համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության նոր հնարավորություններ:

̰
Առողջապահության նախարարությունը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան համաձայնագիր են ստորագրել

21:02 14.03.2025

Առողջապահության նախարարության հետ գործակցությամբ հետաքրքրված շուրջ 30 բժշկական մասնագիտական ասոցիացիա, արձագանքելով համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին, հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանին: «Մեր քաղաքականությունն է մասնագիտական ասոցիացիաների զարգացումը, նրանց ներգրավումը ոլորտի բարեփոխումներին` ապահովելով շատ ավելի մեծ մասնակցություն: Մինչ այս էլ ունեցել ենք գործակցություն, մասնավորապես` մասնագիտական ուղեցույցների, գործելակարգերի մշակման, առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների ցանկի վերանայման և […]

̰
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

16:00 14.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: «Մեր երկրները համագործակցության կարևոր օրակարգ ունեն»,- ողջունելով դեսպանին` ասել է նախարարը` նշելով, որ առողջապահական և կրթական ծրագրերի բազմազանությունը երկրի հաջողությունն է, ուստի աշխատանքները հարկ է ընդլայնել և նոր նախագծեր ներդնել: Անդրադառնալով առողջապահության նախարարության առաջնահերթություններին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության […]

̰
Մարտի 17-ից յուրաքանչյուր անձ կարող է անվճար կամավոր հետազոտվել և պարզել` արդյո՞ք ունի պաշտպանություն որոշ հիվանդություններից

11:10 14.03.2025

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։ Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է ԱՆՎՃԱՐ կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և […]

̰
Վեդիի ԲԿ-ն վերաձևավորման կարիք ունի. թե´ շենքային և թե´ բովանդակային առումով փոփոխությունների ենք գնալու. Ավանեսյան

23:52 13.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Վեդիի ԲԿ: Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վեդիի բժշկական կենտրոնը վերաձևավորման կարիք ունի. անհրաժեշտ է երեք տարբեր շենքերում բուժծառայության մատուցումը կազմակերպել մեկ հարկի տակ, ապահովելու նաև ծախսարդյունավետությունը: 2025 թվականի կապիտալ շինարարության ծախսերով նախատեսված է այս տարի վերանորոգել ծննդատան ներկայիս շենքը, որտեղ պետք է միավորվեն պոլիկլինիկական և […]

̰
Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են․ Ավանեսյան

14:35 12.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել 2023թ. սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեր քաղաքացիների բուժօգնությանը կազմակերպման հարցում Իտալիայի աջակցության համար: Անդրադարձ է եղել երկու երկրների […]

̰
Գումար չունենալու պատճառով ոչ մի բուժառու դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ Ավանեսյան

22:28 11.03.2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածը, ցավոք, մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից է: Այս հիվանդության դեպքում ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում.այսպիսով` գումար չունենալու պատճառով ոչ մի պացիենտ, անկախ սոցիալական խմբի պատկանելիությունից, դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից: Ծրագրում ընդգրկման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի […]

̰
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում հանդիպել է հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ

00:38 11.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գյումրիում աշխատանքային այցից հետո հանդիպել է հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ: «Գյումրիում աշխատանքային այցից հետո առիթ ունեցա հանդիպել հանրային կյանքում ակտիվ ու նախաձեռնող կանանց հետ: Ներկայացրեցի առողջապահական մեր առաջնահերթ ծրագրերը, կանանց առողջության պահպանմանն ուղղված մեր անելիքները, առողջապահական ծախսերի փոխհատուցման սոցիալական կրեդիտի էությունը»,- գրել […]

̰
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում է

18:14 10.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրի բժշկական կենտրոնում, եղել վերանորոգման ընթացքի մեջ գտնվող վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա: Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարականներ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել:

̰
ԱՆ-ում տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ

12:50 10.03.2025

«Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծը քննարկելու համար նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ու Եվրոպական միության աջակցությամբ` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը մշակում է «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծ, որը նպատակ ունի հոգեկան առողջության ոլորտում ՀՀ առկա իրավակարգավորումները համապատասխանացնել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող […]

̰
Հայտնի է շաքարային դիաբետի ռիսկը նվազեցնելու պարզ միջոցը

23:59 08.03.2025

Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն ապացուցել են, որ մանգոյի օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել ինսուլինի մակարդակը և բարձրացնել օրգանիզմի զգայունությունը ինսուլինի նկատմամբ ավելորդ քաշով և քրոնիկ բորբոքվածություն ունեցող մարդկանց մոտ: Այս բացահայտումներն ընդգծում են սննդակարգի պարզ փոփոխությունների կարևորությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը նվազեցնելու և սրտի առողջությունը բարելավելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում: Հետազոտությանը […]

̰
Սուրճը չի կարելի համատեղել որոշ դեղամիջոցների հետ

10:33 08.03.2025

Սուրճի հետ որոշակի դեղամիջոցներ ընդունելը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, զգուշացնում են դեղագործներ Ջենիֆեր Բուրժուան և Հիվի Նգո-Հեմիլթոնը: Նրանց խոսքերը փոխանցում է Daily Mail-ը։ Այսպիսով, Բուրժուան կոչ է արել չհամատեղել սուրճը հակաբիոտիկների և մրսածության ու ալերգիայի դեմ դեղամիջոցների հետ։ Դեղագետի խոսքով՝ հակադեպրեսանտները չի կարելի սուրճի հետ միաժամանակ ընդունել․ «Կոֆեինը կարող է փոխազդել այս դեղամիջոցների հետ՝ առաջացնելով […]

̰
Անվանվել է  մաշկի երիտասարդությունը վերականգնելու միջոց

08:30 08.03.2025

Ամենօրյա սառը ցնցուղը կօգնի ձեր մաշկին վերականգնել երիտասարդությունը: Գեղեցկությունը պահպանելու այս ոչ ակնհայտ միջոցն է անվանել մաշկաբան Պունամ Դեսային, գրում է Daily Mirror-ը։ Ըստ Դեսայիի՝ երիտասարդացնող էֆեկտի հասնելու համար բավական է սառը ջրի հոսքի տակ անցկացնել ընդամենը երկու-երեք րոպե։ Բժիշկը խորհուրդ է տվել ընթացակարգը կրկնել շաբաթական մի քանի անգամ։ «Դա օգնում է նվազեցնել կնճիռները և […]

̰
Չպլանավորված այցերը ԲԿ-եր օգնում են աշխատանքային սովորական ռեժիմում գնահատել իրավիճակը. Ավանեսյան

23:47 07.03.2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Չարենցավանի ԲԿ: «Այցելեցի Չարենցավանի ԲԿ` քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք խնդիրները լուծելու, տեղում անհրաժեշտ քայլերը քննարկելու և փոփոխություններ բերելու: Չպլանավորված այցերը ԲԿ-եր օգնում են աշխատանքային սովորական ռեժիմում գնահատել իրավիճակը»,- գրել է նախարարը:

̰
Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է. Ավանեսյան

20:44 06.03.2025

Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Խոսքը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերին է վերաբերում, անկախ այն հանգամանքից, շտապօգնության ծառայության միջոցով, թե ինքնուրույն է հասել հիվանդանոց: Առողջական նման լրջագույն խնդրի առաջ կանգնած քաղաքացու կյանքը փրկել հնարավոր […]

̰
Մանե Թանդիլյանին տեղափոխել են հիվանդանոց

13:17 05.03.2025

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի բաժնից՝ նշելով, որ Թանդիլյանը բժշկական հաստատություն  տեղափոխվել է  շտապօգնության մեքենայով և այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:Բժշկական գաղտնիքից ելնելով՝ նախարարությունից  նրա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չնշեցին: Մանե Թանդիլյանն արդեն հինգերրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել՝ […]

̰
Սրտաբանը նշել  է հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալը

00:00 05.03.2025

Հիպերտոնիայով տառապող մարդիկ հաճախ դադարեցնում են բժշկի նշանակած դեղամիջոցների ընդունումը, հենց որ նրանց ճնշումը վերադառնում է նորմային, և նրանք իրենց լավ են զգում, բայց դա չպետք է անել, ասում է սրտաբան Յուլիա Մարշինցևան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նշել է այս և հիպերտոնիկ հիվանդների թույլ տված այլ խոշոր սխալները։ Սրտաբանը նշել է, որ հիպերտոնիան կուրսերով […]

̰
Սմարթֆոններից երեխաներին հեռացնելու համոզիչ պատճառ է նշվել

23:10 04.03.2025

Հոգեբան Վիկտորյա Դմիտրիևան համոզված է, որ երեխաներին պետք է կտրել գաջեթների մշտական ​​օգտագործումից, որպեսզի նրանք սովորեն հաղթահարել ձանձրույթն առանց դրանց: Նա այս հմտությունը զարգացնելու համոզիչ պատճառ է ներկայացրել իր Telegram ալիքում: Հոգեբանն ընդգծել է, որ երեխաները պետք է կարողանան իրենց զբաղմունքն ապահովել առանց սմարթֆոնների։ Նա այս հմտությունը կարևոր է համարում հետագա կյանքում: Եթե ​​մարդը չի […]

̰
Հայաստանում ավելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմում է 27.7%

10:25 04.03.2025

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել։ Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7%: STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների տվյալներով` ավելորդ քաշի և ճարպակալման […]

̰
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

00:32 04.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 2: Ապահովագրական ի՞նչ փաթեթ է առաջարկվում նախագծով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նորածնային պարտադիր սքրինինգի արդյունքում երեխայի կյանքի առաջին օրերին հայտնաբերվում են լսողական խնդիրները

21:27 03.03.2025

Նորածնային պարտադիր սքրինինգի արդյունքում երեխայի կյանքի առաջին օրերին հայտնաբերվում են լսողական խնդիրները: Պետական պատվերով նաև տրամադրվում է դիսպանսեր ծառայություն, որի շրջանակներում երեխաները պարբերաբար անցնում են լսողության ստուգում, ստանում սուրդոմանկավարժական աջակցություն: Մանրամասները՝ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում:

̰
Երևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրեր

13:08 03.03.2025

Երևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրեր, որը միտված է բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Այս համատեքստում նախորդ տարի ավարտվեց «Ավան» առողջության կենտրոնի վերանորոգումը: Կենտրոնը համալրվել է նաև նորագույն բժշկական սարքավորումներով: Փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ավագանու անդամների հետ ծանոթացել է բուժկենտրոնում կատարված աշխատանքներին:

̰
Բժիշկների նկատմամբ բռնությունը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի. Տիգրան Ավինյան

12:20 03.03.2025

Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերությունը սեփական միջոցներով 7 նոր ժամանակակից ավտոմեքենա ձեռք կբերի: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, որը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել հավաքակազմը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև բժիշկների նկատմամբ գրանցված ոտնձգության դեպքերին: «Սրանք ցավալի դեպքեր են: Բժիշկների նկատմամբ բռնությունը […]

̰
Մարտի 3-ը լսողության պահպանման համաշխարհային օրն է

11:13 03.03.2025

Մարտի 3-ը լսողության պահպանման համաշխարհային օրն է: Յուրաքանչյուր մարդ պետք է ձեռնարկի քայլեր պահպանելու իր և շրջապատի լսողությունը: Տարվա կարգախոսն է` «Փոխիր կարծրատիպերը, դարձրու ականջների և լսողության առողջությունն ու խնամքը առաջնահերթություն»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Օրվա խորհուրդն է բարձրացնել իրազեկվածությունը լսողության խնամքի կարևորության մասին՝ փոխելով վարքագիծը. պաշտպանել լսողությունը բարձր աղմուկից, կանխել լսողության […]

̰
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել

12:31 01.03.2025

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։ Արդյունքահեն վարկավորման (RBL) այս ծրագրով նախատեսվում է […]

̰
Անահիտ Ավանեսյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը

20:51 28.02.2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու 50.000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը: «Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են սոցփաթեթի նման երաշխիք ունենալու համար. պետությունն այժմ, ըստ էության, պատրաստ է միլիոնավոր դրամներ ներդնել այս ուղղությամբ: Գործընկերները վստահեցրեցին, որ շատ կարճ ժամանակում կձևավորեն ճկուն […]

̰
Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը

20:27 28.02.2025

Շիրակում արդեն գործում է, իսկ Գեղարքունիքում շուտով կգործի արհեստական սերմնավորման կաբինետը: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Թե ովքեր կարող են օգտվել պետական այս ծրագրից` տեսանյութում:

̰
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը

19:38 28.02.2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որն ուղղված է Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և ոլորտում հասցեական կառավարման գործիքների ներդրմանը: Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը: Ասիական զարգացման […]

̰
Ինչպե՞ս օգտվել առողջապահական գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

16:46 28.02.2025

Ո՞ր դեպքում Հայաստանի ռեզիդենտ քաղաքացին կարող է օգտվել առողջապահական գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից: Սոցիալական կրեդիտի թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Առողջապահության և կրթությանն ուղղվող ծախսերի մի մասը պետությունը որոշում է կայացրել վերադարձնել քաղաքացիներին: Ինչպե՞ս վերադարձնել. սա շատ կարևոր է: Վերադարձման մեխանիզմը հենց հայտարարագրումն է և հայտարարագրման շրջանակներում ծախսերը, սա նշանակում է՝ […]

̰
Շուտով կմեկնարկեն Մաշկաբանության մասնաշենքի երկու նոր բաժանմունքների վերանորոգման և Այրվածքաբանության ամբողջ շենքի հիմնանորոգման աշխատանքները. Ավանեսյան

22:56 27.02.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ այցելեցինք ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Շուտով կմեկնարկեն Մաշկաբանության մասնաշենքի երկու նոր բաժանմունքների վերանորոգման և Այրվածքաբանության ամբողջ շենքի հիմնանորոգման աշխատանքները»:

̰
BACK_TO_TOP