10:48 08.06.2024
Քովիդի համաճարակից հետո նոր «X հիվանդություն»-ը միայն ժամանակի հարց է, աշխարհը պետք է պատրաստվի դրան։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ռուսաստանի գրասենյակի ղեկավար Բատիր Բերդիկլիչևը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակներում։ «Կարևոր է նշել, որ աշխարհում կան հսկայական քանակությամբ վարակներ և մանրէներ, որոնք ունեն մուտացիայի ենթարկվելու հատկություն, իհարկե, […]
10:22 08.06.2024
Ցելյուլիտ կարող է առաջանալ մարդու մոտ սխալ սննդակարգի պատճառով։ Մասնավորապես, քաղցրավենիքի և օսլա պարունակող մթերքների հաճախակի օգտագործման պատճառով, «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում ասել է սննդաբան Լիլիա Ստարոդուբցևան։ «Ցելյուլիտը օրգանիզմի դիսբալանսի նշան է: Դրա առաջացման պատճառները կարող են լինել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները՝ հիպոթիրեոզ, թիրեոտոքսիկոզ, երիկամների հետ կապված խնդիրներ»,- նշել է բժիշկը։ Ստարոդուբցեւան ասել է, որ […]
10:04 08.06.2024
Ընթացիկ տարվա մարտին Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժած 5 անձինք շարունակում են մնալ Մոսկվայի հիվանդանոցներում. Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Նրա խոսքով՝ առողջական դինամիկան դրական է, այս մարդկանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մուրաշկոն այլ […]
08:39 08.06.2024
Քնի մասնագետ Անուշ Փերվեզը կարծում է, որ քնելուց առաջ թեթև խորտիկ ուտելը կօգնի ազատվել անքնությունից: Նա HuffPost-ին քունը բարելավելու անսպասելի միջոց է առաջարկել: Ըստ Պերվեսի՝ փոքր քանակությամբ սնունդ օգտագործելն օգնում է ավելի արագ քնել և վերացնում քնի ցանկացած խանգարում, որն առաջանում է քաղցից։ Նա պարզաբանել է, որ գիշերային խորտիկ ընտրելիս պետք է զգույշ լինել։ Փորձագետը […]
19:17 07.06.2024
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։ «Այս պահին պացիենտներից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատեցին ծայրահեղ ծանր, չորսինը՝ միջին ծանրության։ Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։ Արվում է ամեն բան` մեր քաղաքացիների ապաքինման համար։ Մաղթում եմ առողջություն»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավանեսյանը։
16:55 07.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում հիվանդների վաղ հայտնաբերման, բուժօգնության և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, «Ալավերդու ախտահանիչ կենտրոն» ՍՊԸ-ի բուժանձնակազմը կատարում են ամենօրյա բակային համայցեր: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից: Իրականացվում է դեղորայքի պահանջարկի […]
00:33 07.06.2024
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունը։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
19:50 06.06.2024
Մեքսիկայում 59-ամյա տղամարդ է մահացել H5N2 թռչնի գրիպից, սա մարդկանց շրջանում այս վիրուսից մահվան առաջին դեպքն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Տեղի իշխանությունների վստահեցմամբ՝ հանրության համար ոչ մի վտանգ չկա, տղամարդու հետ սերտ շփումներից ոչ ոք չի վարակվել: Պարզ չէ, թե տղամարդն ինչպես է վարակվել վիրուսով, թեև Մեքսիկայի որոշ թռչնաֆաբրիկաներում դեպքեր են […]
14:21 06.06.2024
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում։ Այս մասին հայտնել է բժիշկ-նարկոլոգ Արմինե Բաղդասարյանը։ «Թմրամիջոցները դեռահասների օրգանիզմի վրա թողնում են ծանր ախտաբանական ազդեցություններ` դիմադրողականության անկում, օրգանիզմի աճի և զարգացման դանդաղում, կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարում, գլխուղեղում ախտաբանական փոփոխությունների առաջացում և զարգացման խանգարում (հաճախ զուգորդվելով նաև […]
13:26 06.06.2024
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով աղետի գոտում տիրող համաճարակային իրադրությանը և դրանց առաջացման ռիսկերին, հայտարարել է, որ այս պահի դրությամբ այդ առումով իրավիճակը կառավարելի է, բռնկումներ չեն գրանցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում։ «Ամենօրյա աշխատանք է տարվում․ նախ ջրի հետազոտություններ են իրականացվում, բակային այցեր են իրականացվում […]
11:36 06.06.2024
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 2-ին․ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ 2-րդ հարկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ ծնողների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա […]
23:24 05.06.2024
Լոլիկի հյութը կարող է վատթարացնել գաստրիտի ախտանշանները և վտանգավոր լինել երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Այս մասին Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ և թերապևտ Ալեքսանդրա Ռազարենովան։ Բժիշկն ընդգծել է, որ լոլիկի հյութը աներևակայելի առողջարար է, քանի որ բացի վիտամիններից և հանքանյութերից այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալների վնասումից, […]
22:29 05.06.2024
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը կարծում է, որ շատ երկրներ կարող են անհետանալ առանց ժողովրդագրական իրավիճակը բարելավելու վճռական միջոցների, այս կարծիքը նա հայտնել է X սոցիալական կայքի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Ավելի վաղ «Ֆրանս Պրեսը» հայտնել էր, որ Տոկիոն ծրագրում է այս ամառ թողարկել ծանոթությունների սեփական հավելվածը՝ որպես երկրում ծնելիության բարձրացման կառավարության միջոցառումների մաս։ «Ուրախ […]
21:21 05.06.2024
Երեկոյան կարելի է ուտել քնելուց առնվազն երեք ժամ առաջ, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Տիմոշչենկոն։ Բժիշկը նշել է երեկոյան ընթրիքի իդեալական ժամանակը։ Մասնագետի խոսքով՝ երեկոյան ժամը վեցից հետո չընթրելու խորհուրդը վերաբերում է նրանց, ովքեր քնելու են երեկոյան ժամը իննին մոտ։ Եթե մարդը ուշ է քնում, ապա ընթրիքի ժամը կարելի է տեղափոխել։ Ցանկալի է, որ ընդունվող սնունդը […]
16:43 05.06.2024
Հայաստանում 16-69 տարեկան բնակչությունը աղի օրական սպառման թույլատրելի նորման գերազանցում է ավելի քան 2 անգամ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Իսկ եթե աղի սպառման քանակը կրճատենք մինչև 5 գրամ, ապա 15 տարի անց մեր երկրում սրտի իշեմիկ հիվանդություններից մահացության դեպքերը կնվազեն շուրջ 12 հազարով»,-նշված է հաղորդագրության մեջ:
15:51 04.06.2024
Նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռի կատարած այցի հաջորդ կանգառը Ալավերդին էր։ Հեղեղից տուժած բնակավարեր այցից հետո Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, առողջապահության մարզային պատասխանատուների հետ քննարկմանը նախարարին են ներկայացվել աղետի գոտու բնակավայրերի բուժսպասարկման և դեղապահովման մանրամասները: Անդրադարձ է եղել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում իրականացվող աշխատանքներին, այդ թվում` ներկայացվել են խմելու ջրի և […]
12:08 04.06.2024
Աշխատանքային այցով Լոռու մարզում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ Նախարարը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական ծառայության ծավալներին և ծրագրերի ընթացքին: Նա տեղում հետևել է կառուցվող Ինֆեկցիոն մասնաշենքի շինարարական աշխատանքներին, տնօրենի հետ քննարկել ավարտի ժամկետները:
15:27 03.06.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետ: Տավուշի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են աղետի գոտում բնակչության բուժսպասարկման ներկայիս պատկերը: Նշված մարզերում հեղեղի հետևանքով` բուժօգնության տրամադրման խնդիրներ չկան, դեղապահովումն իրականացվում է ամբողջ ծավալով, այդ թվում` մարդասիրական դեղերի տրամադրմամբ, պատվաստանյութերի սառցե շղթայի ապահովման խնդիրներ չեն առաջացել, բնակչությունն իրազեկված […]
22:18 01.06.2024
Մշտական գլխացավը կարող է ուղեղի ուռուցքի նշան լինել, զգուշացրել է նյարդաբան Ելենա Լեշկեն։ Նյարդաբանը նշել է, որ գլխացավը գլխուղեղի ուռուցքի հիմնական ախտանշաններից է, բայց միևնույն ժամանակ այն կարող է ունենալ այլ պատճառներ, ինչպիսիք են գրիպը, արյան բարձր ճնշումը, սթրեսը և հոգնածությունը։ Միաժամանակ, ըստ բժշկի, կան ցավի մի շարք բնորոշ գծեր, որոնք վկայում են զարգացող նորագոյացության […]
22:07 01.06.2024
Վատ երազները կարող են սթրեսի արձագանք լինել, ասել է կլինիկական հոգեբան Եկատերինա Կլիմենկոն։ Բժիշկը նշել է մղձավանջների և հոգեկան լուրջ խանգարման կապը։ Հոգեբանը մղձավանջների պատճառ է համարում մարդու սթրեսային արձագանքը հետտրավմատիկ սթրեսային խանգարմանը: Վատ երազներ կարող են առաջանալ նաև կպչուն մտքերի, չլուծված խնդիրների, վախի և անհանգստության պատճառով: Նաև, Կլիմենկոյի խոսքով, որոշակի դեղամիջոցների ընդունումը և հոգեբանական […]
18:06 31.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ներկա է գտնվել «Հայաստանի տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը: Հանդես գալով բացման խոսքով՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մեծապես կարևորել է նման քննարկումները և ընդգծել է, որ ցանկացած և հատկապես այս դեպքում՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է համապարփակ և խորքային վերլուծություն: […]
12:44 31.05.2024
ՄԻՖ է, թե էլեկտրոնային ծխախոտը պակաս վնասակար է, քան սովորականը: Մասնագետները պնդում են` էլեկտրոնային ծխախոտն օրգանիզմ նիկոտին է մատակարարում այնքան, որքան` սովորականը: Ինչպես հայտնում են ԱՆ-ից, վեյփը ևս առողջական խնդիրներ է առաջացնում և կախվածություն: Թյուր է կարծել, թե էլեկտրոնային ծխախոտը նպաստում է ծխելը թողնելուն:
10:46 31.05.2024
Ամեն տարի մայիսի 31-ին աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ ընդգծելով ծխախոտի օգտագործման առողջական ռիսկերը և ծխախոտի սպառումը նվազեցնելու արդյունավետ քաղաքականությունը: Այդ մասին ասված է ՀՀ ԱՆ Ֆեյսբուքի էջում։ «Ծխախոտի համաճարակը հանրային առողջության ամենամեծ վտանգներից մեկն է, որին երբևէ բախվել է աշխարհը: Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 միլիոն մարդ: […]
22:51 30.05.2024
Առավոտյան առողջարար ըմպելիքների ցանկը գլխավորում է ջուրը, ասել է սննդաբան, ալերգոլոգ-իմունոլոգ Ելենա Պարեցկայան։ Նա խորհուրդ է տվել երկու ըմպելիք, որոնք կօգնեն առույգանալ։ Պարեցկայան նշել է, որ սուրճը կարելի է փոխարինել ճարճատուկով ըմպելիքով։ «Ճարճատուկով ըմպելիքը շատ ավելի առողջարար է, այն չի պարունակում կոֆեին, ունի միզամուղ ազդեցություն, օրգանիզմին ապահովում է առողջարար վիտամիններով և հանքանյութերով: Այն օգնում է […]
21:12 30.05.2024
Այրվածքի դեպքում պետք է մարմնի վնասված հատվածը պահել հոսող ջրի տակ, ասել է մաշկաբան Դարիա Պոնոմարևան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում հերթականությամբ նշել է՝ ինչ է պետք անել այրվածքների ժամանակ։ Բժշկի խոսքով՝ այրվածքների, հատկապես հյուսվածքների խորը այրվածքների դեպքում անհրաժեշտ է անհապաղ շտապօգնություն կանչել։ Եթե այրվածքը փոքր է, ապա կարելի է ինքնուրույն բուժել։ Այնուամենայնիվ, բոլոր դեպքերում անհրաժեշտ է […]
14:35 30.05.2024
Վանաձորում ծանր կաթվածով քաղաքացու կյանքը փրկվել է թրոմբոլիտիկ բուժման պետական ծրագրի շնորհիվ։ Այսպիսով, Լոռու մարզի բնակիչների համար գլխուղեղի կաթվածի կասկածելի դեպքերն արդեն վերահսկելի են։ Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվող ծրագրի մանրամասները` ռեպորտաժում։
13:13 30.05.2024
Ֆրանսիայում դեղատների 75%-ից 90%-ը փակ է հինգշաբթի դեղագործների համընդհանուր գործադուլի պատճառով, հայտնում է Franceinfo ռադիոկայանը։ Գործադուլի նախազգուշացումը իշխանություններին ուղարկվել է երկու սեկտորային արհմիությունների՝ Դեղագործների ֆեդերացիայի (FSPF) և Միացյալ դեղագործների միության (USPO) կողմից: Նրանց տվյալներով՝ մայիսի 30-ին Ֆրանսիայի 20 500 դեղատներից 15-18 հազարը կփակվեն։ Նշվում է, որ գիշերային հերթապահ դեղատները բաց են մնալու, ակցիան կազդի միայն […]
11:18 30.05.2024
Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով: Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ նախարարը քննարկել է մի քանի ոլորտներում համագործակցության ընթացքը` բնակչությանը վարակիչ հիվանդություններից պաշտպանություն դեղագործության ոլորտում համագործակցության խթանում միջսահմանային արտակարգ իրավիճակների կառավարման ու վերահսկման նպատակով արագ արձագանքման բժշկական թիմերի սերտ համագործակցություն: Միխեիլ Սարջվելաձեն շնորհակալություն է հայտնել նախարարին ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված […]
21:29 29.05.2024
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ հանդիպել է ԱՀԿ 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովի շրջանակներում։ «Քննարկել ենք առողջապահական համակարգի հզորացմանը, հասանելի և որակյալ առողջապահության ապահովմանը, արտակարգ իրավիճակներին, մարտահրավերներին արդյունավետ հակազդելու մոտեցումները։ Ներկայացրել եմ համապարփակ ծածկույթի իրականացմանն ուղղված մեր ջանքերը, առողջության առաջնային օղակում կատարվող բարեփոխումները, էլեկտրոնային դեղատոմսի անցման մեր նախաձեռնումը։ […]
20:47 29.05.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովին: Ամենամյա վեհաժողովը ԱՀԿ որոշումներ կայացնող բարձրագույն մարմին է`անդամ-պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, դիտորդների, միջազգային կառույցների մասնակցությամբ: Այս տարի այն ընթանում է «Բոլորը` հանուն առողջության, առողջություն` բոլորի համար» խորագրով: Ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրով առողջապահության ոլորտում համակարգային բարեփոխումների ճանապարհային […]