21:35 15.07.2024
Բուսակերությունը հակացուցված է որոշ մարդկանց, ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում հայտնել է մսից հրաժարվելու վտանգների մասին։ Բժշկի խոսքով, գիտնականները պարզել են, որ որոշ մարդկանց մոտ մսից հրաժարվելը կարող է հանգեցնել սրտի հիվանդության՝ տրիգլիցերիդի մակարդակի բարձրացման և երիկամների ֆունկցիայի խանգարման հետևանքով արյան ֆիլտրման արագության նվազման պատճառով: Բժիշկը հավելել է, […]
17:26 15.07.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը։ Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, Դսեղում առողջության նոր և տարածելի մոդելով կենտրոնի ստեղծման հանձնառությունն ամրագրված էր Առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման գործողությունների պլանում։ Այն բուժծառայություն է մատուցելու համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։ «Առողջապահության նախարարության և մեր կառավարության քաղաքականության ուղեծիրներից մեկը հենց այստեղ է ամփոփված` նախ […]
15:05 15.07.2024
Այրվածքաբան Նազի Բարսեղյանը ներկայացրել է արևայրուք ընդունելու հիմնական սխալները․ երկար ժամանակ արևի տակ գտնվելն առանց արևապաշտպան քսուքների օգտագործման, արևայրուք ընդունելն արևի ակտիվության պիկ ժամերին (10:00-ից 16:00), սպիտակամաշկ կամ զգայուն մաշկ ունեցող մարդկանց դեպքում մաշկի բավարար պաշտպանություն չապահովելը: Սխալ արևային լոգանքի հետևանքները․ արևային այրվածքներ. կարմրություն, ցավ, բշտեր, այտուց և քոր, մաշկի վաղաժամ ծերացում. կնճիռներ, պիգմենտային բծեր […]
23:41 14.07.2024
Վատ սովորություններից հրաժարվելը և ակտիվ մնալը արդյունավետ միջոցներ են քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար, ասում է բժիշկ Նիկոլ Էնդրյուսը:Փոխանցում է New York Post-ը։ Էնդրյուսը նշել է, որ քաղցկեղը կանխելու համար առաջին քայլը ծխելը թողնելն է: Նրա խոսքով՝ ծխախոտը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, իսկ ալկոհոլի հետ համակցված՝ վտանգը ավելի է մեծանում։ Ուստի սննդաբանը խորհուրդ է տվել ծխախոտի […]
14:55 14.07.2024
Սիսիանն ունենալու է հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն` իր ամբուլատոր օղակով։ Նախարար Անահիտ Ավանեսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքներին, տվել հանձնարարականներ առողջապահական ծրագրերն իրականացնող պատասխանատուներին, հստակեցրել դրանց կատարման ժամկետները։ Ավարտական փուլում է Սիսիանի դիահերձարանի կառուցման աշխատանքները։ Նախարարը շրջել է գործող հիվանդանոցում, շփվել բուժաշխատողների հետ, գոհունակություն հայտնել, որ անկախ ժամանակավոր ոչ բարվոք պայմաններից, մատուցում են պատշաճ բուժծառայություն մեր […]
22:17 13.07.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սյունիքյան այցի շրջանակում հանդիպել է Կապանի ԲԿ֊ի նորանշանակ տնօրեն Արսեն Բաբայանի և բուժանձնակազմի հետ։ Նախարարը վստահեցրել է, որ համատեղ ջանքերով կլուծվեն առկա խնդիրները և Կապանի ԲԿ-ն, որպես մարզկենտրոնի բնակչությանը սպասարկող բուժհաստատություն, կտրամադրի որակյալ ծառայություններ։ Կապանի ԲԿ-ի տարածքում կկառուցվի նոր պոլիկլինիկա, բուժհաստատությունը կհամալրվի նոր անհրաժեշտ սարքավորումներով և կկառուցվի նոր դիահերձարան։
21:30 13.07.2024
Էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան համոզմամբ՝ կարող եք բարելավել ձեր տրամադրությունը պարզ ճանապարհով՝ ճիշտ սննդով։ Բժիշկը Telegram-ում մթերքներ է անվանել լավ տրամադրության համար։ Բժիշկը բացատրել է, որ հուզական վիճակը կարող եք բարելավել ոլոռի, սպանախի, ձկան և ձվի դեղնուցի օգնությամբ, քանի որ դրանք պարունակում են ացետիլխոլին։ Այն հանգստացնում է նյարդերը և ուժ է հաղորդում։ Ուրախության ևս մեկ հորմոն՝ […]
20:11 13.07.2024
Խիտ արյան հիմնական վտանգը թրոմբի առաջացման ռիսկի բարձրացումն է, զգուշացրել է բժիշկ Մարինա Բերեժնայան։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նա խոսել է արյան խտացման այլ լուրջ հետեւանքների մասին։ Բերեժնայան բացատրել է, որ վտանգավոր է համարվում արյան բջիջների նորմալ հարաբերակցության խախտումը դրա հեղուկ բաղադրիչի ծավալի նկատմամբ։ Նա այս գործոնի ամենալուրջ հետևանքն անվանել է թրոմբների առաջացումը։ Բժիշկը նշել է, […]
13:39 13.07.2024
Առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի, առանց մատանիների, ապարանջանի և ժամացույցի. Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում հունիսի 1-ից պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողները պետք է լինեն հենց այսպես, հիշեցնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ըստ իրավական ակտի` բուժաշխատողի եղունգները չպետք է մատի թմբիկից բարձր լինեն. զարդեր կրելը ևս արգելվում է: Իրավական նորմի ընդունումը նպատակ […]
11:06 13.07.2024
Մեղրին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի սյունիքյան այցի հաջորդ կանգառն էր։ Նախարարը ողջունել է Մեղրու բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Մհեր Աբրահամյանին. «Տեղյակ եմ հանրության դրական արձագանքներից, ձեզանից ակնկալվող սպասումներից։ Արդեն իսկ նկատում եմ փոփոխություններ այստեղ, ուրախանում եմ, որ բազմաթիվ բուժծառայությունների համար մեղրեցին չի մեկնում մարզկենտրոն կամ մայրաքաղաք»։ Մեղրու բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքին, նախարարի որոշումով, մեկ ծնունդի […]
10:02 13.07.2024
Վահանաձև գեղձի առողջության համար անհրաժեշտ են յոդ, սպիտակուց, ցինկ և այլ միկրոտարրեր, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է այս օրգանի համար ամենաօգտակար մթերքները։ Բժշկի խոսքով՝ վահանաձեւ գեղձի առողջությանը կարելի է աջակցել ծովամթերքով ու յոդացված աղով, քանի որ դրանք մեծ քանակությամբ յոդ են պարունակում։ Անհրաժեշտ է նաև բավարար քանակությամբ սպիտակուցներ ուտել, […]
16:47 12.07.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Առաջին կանգառը եղել է Գորիսի բժշկական կենտրոնը, որտեղ նախարարին դիմավորել է ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ Բուժհաստատությունն ունի վերանորոգված և վերազինված անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Նախարարին է ներկայացվել մատուցվող ծառայությունների ծավալը, հագեցվածությունը։ Կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը` Գորիսում մեկնարկել են Արյան կայանի շինաշխատանքները։ Նախարարը […]
14:50 12.07.2024
Աշտարակում ընթացքի մեջ են բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 289 մլն դրամ: Շինաշխտանքներն ավարտին կհասցվեն 2025 թ.-ին:
11:21 11.07.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է քրեակատարողական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։ Նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման կարգը: Լևոն Բալյանը նշել է, որ քրեական արդարադատության և քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում առանցքային նշանակություն ունի […]
22:34 10.07.2024
Մրգերը կարող են նվազեցնել խումհարի ախտանիշները 30 տոկոսով: Սննդաբան Ռոնդա Պատրիկը նման անսպասելի միջոց է գտել ալկոհոլ օգտագործելու հետեւանքներից ազատվելու համար, գրում է Daily Mirror-ը։ Պատրիկը, վկայակոչելով մի հետազոտություն, ասում է, որ եթե ալկոհոլ օգտագործելուց առաջ միրգ ուտեք, այն օրգանիզմից 44,7 տոկոսով ավելի արագ կհեռացվի, իսկ խումհարի ախտանիշները մեկ երրորդով ավելի քիչ ինտենսիվ կլինեն: Նա […]
17:54 09.07.2024
ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Շրջայցի ընթացքում նախարարին են ներկայացվել այն փոփոխությունները, որոնք միտված են պացիենտների և բուժանձնակազմի համար պայմանների բարելավմանը: Կենտրոնում վերջերս վերանորոգվել է ևս մեկ բաժանմունք, կատարվել են ներքին հարդարման, բակային հատվածի բարեկարգման աշխատանքներ: Անահիտ Ավանեսյանը կենտրոնի ղեկավարության հետ քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձրել նոր սերնդի […]
11:54 09.07.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պարկինսոնի հիվանդություն չունի և չի ունեցել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ «Նախագահը պայքարե՞լ է Պարկինսոնի հիվանդության դեմ: Ոչ: Նա այժմ բուժվո՞ւմ է: Ոչ: Նա որևէ դեղամիջոց ընդունո՞ւմ է Պարկինսոնի հիվանդության համար: Ոչ»,-ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: Միաժամանակ Ժան Պիերը նշել է, որ Բայդենը երեք […]
16:26 08.07.2024
2024թ.-ի հուլիսի 6-ին՝ ժամը 01:35-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որի համաձայն՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հայտնել են, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ, ժամը 22.00-ից մինչև հուլիսի 7-ին ժամը 05,00-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության մեքենայով Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից իրենց մոտ է տեղափոխվել 7 […]
21:15 06.07.2024
Քրտնարտադրության ավելացում կարող է առաջանալ սննդակարգի, հագուստի և նույնիսկ վատ տրամադրության պատճառով, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Նա Telegram-ի իր ալիքում բացահայտել է մարմնի տհաճ հոտից ազատվելու ուղիներ։ Լեբեդեւան նշել է, որ քրտինքը կարող է ուժեղ և տհաճ հոտ ձեռք բերել որոշակի մթերքների օգտագործման պատճառով։ Նա բացատրել է, որ պղպեղը, սխտորը և սոխը մեծացնում են […]
20:50 06.07.2024
Շոգ եղանակին օրգանիզմն իր ողջ ուժը տրամադրում է բարձր ջերմաստիճանի դեմ պայքարին, ուստի լավ չի մարսում միսը, զգուշացրել է սննդաբան Նուրիա Դիանովան։ «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում նա կոչ է արել ամռանը հրաժարվել ծանր սննդից: Դիանովան բացատրել է, որ շոգին օրգանիզմը պարզապես չունի բավարար ռեսուրսներ՝ միսը ճիշտ մարսելու համար: Ուստի սննդաբանը խստորեն խորհուրդ է տվել […]
20:43 06.07.2024
Քաղցկեղի կանխարգելման համար պետք է հրաժարվել վատ սովորություններից, ասել է ՌԴ ԱՆ գլխավոր օնկոլոգ Անդրեյ Կապրինը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Ուռուցքաբանը նաև կոչ է արել սահմանափակել արևի տակ գտնվելը պիկ ժամերին, չայցելել սոլյարի, առողջ ապրելակերպ վարել, ինչպես նաև սահմանափակել յուղոտ, քաղցր, ապխտած և կծու մթերքների օգտագործումը։ Բժիշկը նաև խորհուրդ է տվել ժամանակին անցնել […]
20:20 06.07.2024
Ատամի մածուկ ընտրելիս աբրազիվության ինդեքսը գլխավոր գործոնն է, ասել է ատամնաբույժ Վյաչեսլավ Մինկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում անվանել է արդյունավետ ատամի մածուկ ընտրելու կանոնները։ «Չնայած սուպերմարկետներում ատամի մածուկներն ազատ վաճառվում են, սակայն լավ կլինի խորհրդակցել ձեր ատամնաբույժի հետ: Իսկ ընտրությունը վստահիր բժշկին»,- ասել է բժիշկը։ Նա պարզաբանել է, որ, օրինակ, ֆտորով ատամի մածուկները որոշ մարդկանց […]
20:09 06.07.2024
Մի շարք մթերքներ չափազանց բացասաբար են ազդում մաշկի վրա՝ հանգեցնելով վաղ ծերացման։ Դրանք կանանց համար ցուցակագրել է կոսմետոլոգ Նատալյա Բուբենչիկովան։ Սա առաջին հերթին վերաբերում է շաքարին։ Քաղցրավենիքի չափից ավելի օգտագործումը հրահրում է այսպես կոչված շաքարային ծերացումը։ «Սա առաջին հերթին տոնուսի նվազում է։ Սրանք վաղ կնճիռներ են, շատ կնճիռներ: Սրանք անոթային խանգարումներ են, քանի որ շաքարն […]
13:53 06.07.2024
Բուրյաթիայի Գուսինոօզերսկ քաղաքի սրճարաններից մեկում սննդից թունավորվել է 44 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Բուրյաթիայի դատախազությունը հայտնել էր, որ Գուսինոօզերսկի շրջանային հիվանդանոց է դիմել 22 մարդ՝ սուր թունավորման ախտանշաններով, որոնցից 13-ը երեխա է։ Հոսպիտալացվել է 10 հիվանդ, որոնցից ութը՝ երեխա։ Հանրապետության դատախազությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել։
13:27 06.07.2024
Սուրճի սիրահարների մոտ կարող են մաշկային խնդիրներ առաջանալ այս ըմպելիքը շատ հաճախ օգտագործելու հետևանքով: Այս մասին զգուշացնում է կոսմետոլոգ Նատալյա Բուբենչիկովան, փոխանցում է lenta.ru-ն: Սուրճը միզամուղ հատկություն ունի և կարող է հանգեցնել մաշկի չորացման, ջրազրկման: Ուստի այս ըմպելիքի սիրահարներին անհրաժեշտ է անընդհատ լրացնել ջրային հաշվեկշիռը։ Օրինակ՝ յուրաքանչյուր բաժակ սուրճից հետո կարելի է մեկ բաժակ ջուր […]
10:24 06.07.2024
Նախաճաշին պետք է խուսափել սուրճից, ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Զարուբինան։ Բժիշկը gazeta.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է խուսափել որոշ հանրաճանաչ մթերքներ և ըմպելիքներ օգտագործելուց։ Բժիշկը մարդկանց հորդորել է սուրճ չխմել դատարկ ստամոքսին, քանի որ ըմպելիքը գրգռում է լորձաթաղանթը։ Սուրճը կարող է նաև այրոց առաջացնել որոշ մարդկանց մոտ և առաջացնել ծանրության զգացում։ Շատ հյութեր նույն բացասական ազդեցությունն […]
21:55 05.07.2024
Արագ և հեշտ արթնանալու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնի, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է առավոտյան կենսուրախ լինելու ուղիները։ Առավոտյան կենսուրախ լինել ցանկացողներին նա խորհուրդ է տվել պարբերաբար առողջ սնվել։ Մասնավորապես, ընտրել առողջարար մթերքներ, մանրակրկիտ ծամել սնունդը: «Մոռացեք պատրաստի մթերքների մասին: Ի վերջո, առողջ առավոտը սկսվում է […]
21:57 02.07.2024
Շոգ եղանակին պետք է ավելի շատ ջուր խմել և խուսափել տապակած մթերքներից, ասել է դիետոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում նշել է շոգին ճիշտ սնվելու միջոց։ Դիետոլոգի խոսքով՝ անոմալ շոգի ժամանակ ցերեկային ու երեկոյան կերակուրներից կարելի է հեռացնել հացահատիկները, սոուսները, սակայն բանջարեղենը պետք է պահպանել սննդակարգում։ Մասնագետը խորհուրդ է տվել նաեւ նախապատվությունը տալ պարզ […]
13:00 01.07.2024
Հունիսի 29-ին, ժամը 20.10-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա Հովհաննես Ի.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: