TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+10.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մասնագետը խորհուրդ է տվել նախաճաշին խուսափել որոշ մթերքներից

21:39 11.08.2024

Սննդաբան Մարիա Սիրոշն ասել է, որ նախաճաշին որոշակի մթերքներ օգտագործելը կարող է շատ լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Նա «Իզվեստիայի» հետ զրույցում անվանել է նախաճաշի վնասակար տարբերակները: Սիրոշի խոսքով՝ մարդիկ, ովքեր հաճախ չեն նախաճաշում, ունեն ավելորդ քաշ, արյան բարձր ճնշում, բարձր խոլեստերին: Առողջական խնդիրներից կարող եք խուսափել՝ նախաճաշին չուտելով որոշ մթերքներ և ուտեստներ: Այսպիսով, սննդաբանը […]

̰
Հոգեբանը երեխային հեռախոսից հեռացնելու միջոց է անվանել

20:50 11.08.2024

Երեխաները իրենց հեռախոսներից աչք չեն հեռացնում, քանի որ նրանք չունեն հաճելի տպավորություններ, ասում է հոգեբան Ալեքսանդրա Ֆոկինան: Նա ընտանիքի կրտսեր անդամներին գաջեթներից հեռացնելու միջոցն անվանել է «Lente.ru»-ի հետ զրույցում: Հոգեբանը նշել է, որ եթե երեխան ավելի շատ նախընտրում է մուլտֆիլմեր և էլեկտրոնային խաղեր, քան «կենդանի» հաղորդակցություն, ապա ծնողները պետք է մի քանի պարզ տեխնիկա օգտագործեն՝ […]

̰
Անվանվել է ձմերուկի և սեխի օրական առավելագույն թույլատրելի չափաբաժինը

18:45 11.08.2024

Օրական կարելի է ուտել երկու-երեք շերտ սեխ ու ձմերուկ, ինչը համապատասխանում է 400-600 գրամի, ասել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա հայտնել է այդ մթերքների օրական առավելագույն թույլատրելի չափաբաժինը։ Բժիշկը վստահեցրել է, որ միջին քաշի մարդը, հավասարակշռված սննդակարգով, չի կարողանա ուտել 600 գրամից ավելի ձմերուկ կամ սեխ։ Նա նաև նշել է, որ […]

̰
Այսօրվա խոշոր ՃՏՊ-ից տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության

13:11 11.08.2024

Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության։ 8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։

̰
Պաղեստինը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր Գազայում զոհվել է 500 բուժաշխատող

10:40 11.08.2024

Անցյալ տարվա հոկտեմբերից Իսրայելի ռազմական գործողության հետևանքով Գազայի հատվածում զոհվել է մոտ 500 բուժաշխատող, հարյուրավորները վիրավորվել են։ Այս մասին հայտնում է իրանական Al-Alam հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ Իսրայելի հարվածները պաղեստինյան անկլավում ոչնչացրել են շտապօգնության 130 մեքենա։ Գործակալության տվյալներով՝ Գազայի հատվածում բժշկական ենթակառուցվածքների վրա հարձակումները տեղի բնակիչներին զրկել են հիմնական առողջապահական ծառայություններից, իսկ ջրամատակարարման […]

̰
Կրծքով կերակրման խորհրդատուի կամ համապատասխան վերապատրաստում անցած բուժաշխատողի առկայությունը պարտադիր պահանջ կլինի բժշկական կազմակերպություններում

17:14 09.08.2024

Այսուհետ կրծքով կերակրման խորհրդատուի կամ համապատասխան վերապատրաստում անցած բուժաշխատողի առկայությունը պարտադիր պահանջ կլինի հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում` թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Մասնագետը կօգնի մայրիկներին ճիշտ կողմնորոշվել կրծքով կերակրման առաջին օրերին և խուսափել հնարավոր բարդություններից:

̰
Մեկ օրվա ընթացքում 22 պաղեստինցի է զոհվել․ Գազայի առողջապահության նախարարություն

16:00 08.08.2024

Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել, մոտ 80 մարդ վիրավորվել է, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը Telegram-ի ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում 22 մարդ է զոհվել, 77-ը վիրավորվել են հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի կողմից հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի […]

̰
Իսրայելը պատրաստվում է մեծ պատերազմի.  Հայֆայի ստորգետնյա հիվանդանոցը պատրաստվում է գրոհին

22:04 07.08.2024

Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է, Իսրայելը պատրաստվում է հարձակման Իրանի և նրա դաշնակիցների, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման կողմից: Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանը խոստացել է «պատասխան միջոցներ ձեռնարկել», «Հեզբոլլահն» ասել է, որ պատասխանը «հեռու չէ»: Իսրայելում մտավախություն ունեն, որ երկրի հյուսիսը, մասնավորապես՝ Հայֆան, առաջինը հարձակման կենթարկվի, արդեն պատրաստվել են հազարավոր հիվանդանոցային մահճակալներ, […]

̰
Եվրոպայում հայտարարել են «սև ժանտախտի» վտանգի մասին

12:51 03.08.2024

Եվրամիությունում ֆենտանիլ թմրանյութի աճող հանրաճանաչությունը սպառնում է նոր «ժանտախտ» դառնալ Եվրոպայում, Եվրահանձնաժողովին ուղղված իր ուղերձում գրել է Եվրախորհրդարանի Իտալիայի պատգամավոր Պաոլո Ինսելվինին։ «Հաշվի առնելով, որ այն վաճառվում է ցածր գնով և գնալով ավելի հասանելի է դառնում մեր մայրցամաքում, ֆենտանիլը, որը նաև հայտնի է որպես «զոմբի թմրանյութ», կարող է դառնալ նոր «սև ժանտախտը» Եվրոպայում», – նշել […]

̰
Ծայրահեղ շոգը Եվրոպայում տարեկան 175 000 մարդու կյանք է խլում. ԱՀԿ

18:07 02.08.2024

Տապի հետ կապված մահացության մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում 30 %-ով աճել է Եվրոպայի 53 երկրում, իսկ տապի պատճառով մահացողների տարեկան թիվը գերազանցում է 175 000-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։ Նշվում է, որ տարածաշրջանի 53 երկրում 2000-2019 թթ. ընկած ժամանակաշրջանում տապի պատճառով […]

̰
Պատվաստվիր պապիլոմավիրուսի դեմ․ ՀՀ առողջապահության նախարարության իրազեկումը

14:53 31.07.2024

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություն է հրապարակել կապված պապիլոմավիրուսի տարածման և դրա դեմ պատվաստման կարևորության հետ։ Նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հետևյալ տեղեկությունը․ «Իսկ Դուք գիտե՞ք, որ մարդկանց շուրջ 85%-ը կյանքի ընթացքում վարակվում է մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) որևէ տեսակով։ Հայաստանում 15-44 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ՄՊՎ-ն է, իր տարածվածությամբ երկրորդ տեղում […]

̰
Գազայում նշել են պոլիոմիելիտի համաճարակի պատճառը

16:06 30.07.2024

Գազայի հատվածում հայտարարված պոլիոմիելիտի համաճարակը մասամբ առաջացել է անկլավում «ջրի ճգնաժամով», որտեղ ռազմական գործողությունների սկսվելուց հետո դադարեցվել է կեղտաջրերի մաքրումն ու արտահոսքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Գազայի հատվածի ջրամատակարարման ծառայության ինժեները: Երկուշաբթի ավելի վաղ Պաղեստինի Առողջապահության նախարարությունը Գազայի հատվածում հայտարարել էր պոլիոմիելիտի համաճարակ՝ որպես հիվանդության տարածման հիմնական պատճառ նշելով անկլավում արդեն ինն ամիս […]

̰
«Քրեակատարողական բժշկության կենտրոնում» Հեպատիտ Ց-ի ախտորոշումն ու բուժումն իրականացվում է ամբողջությամբ անվճար

12:40 29.07.2024

Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում 2022 թվականից Հեպատիտ Ց-ի ախտորոշումն ու բուժումն իրականացվում է ամբողջությամբ անվճար` պետական պատվերի շրջանակներում: Ծրագրի մեկնարկից ի վեր կատարվել է շուրջ 800 ՊՇՌ հետազոտություն, բուժում է ստացել շուրջ 360 ազատազրկված անձ: Թեման մանրամասնում է ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը։

̰
Անվանվել է հիշողությունը բարելավելու միջոց

21:57 25.07.2024

Հիշողության վատթարացումը հաճախ տեղի է ունենում քրոնիկական սթրեսի ու գերծանրաբեռնված աշխատանքի ֆոնին, ասել է նյարդաբան Դարիա Երմակովան։ Հիշողությունը բարելավելու առաջին միջոցը նա անվանել է վատ սովորություններից հրաժարվելը, դրանց թվում են՝ ծխելը, ալկոհոլի և հոգեակտիվ նյութերի օգտագործումը: Նյարդաբանը հավելել է, որ քնի հիգիենան կօգնի բարելավել հիշողությունը, և նա հատկապես կարևոր է համարում 22:00-2:00-ն ընկած ժամանակահատվածում քունը։ […]

̰
Ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը

17:30 25.07.2024

Գործադիրը որոշում է կայացրել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» : Այն մշակվել է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության N […]

̰
Քաղցկեղի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել 2025 թվականի կեսերին

21:53 24.07.2024

Քաղցկեղի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել 2025 թվականի կեսերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Ն.Ֆ.Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ «Լավագույն դեպքում դրանք (կլինիկական փորձարկումները) կսկսվեն հաջորդ տարվա կեսերին (2025 թ.)»,- ասել է Գինցբուրգը լրագրողներին՝ Առողջ հասարակության ֆորումի շրջանակներում: Նրա խոսքով՝ ստեղծված տեխնոլոգիայի հիմնական խնդիրն է […]

̰
ՀՀ առողջապահական ոլորտի ներկայացուցիչները ճանաչողական այցով Դանիայում են

21:05 24.07.2024

Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի քաղաքապետարանի, «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի և բուժհաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի գլխավորությամբ, «Թվային առողջապահության և տեղեկատվական համակարգի հեռանկարները» թեմայով ճանաչողական այցով Դանիայում է։ Պատվիրակության անդամները ծանոթացել են Դանիայի թվային առողջապահության փորձին, ԱՀԿ թվային առողջապահության ռազմավարությանը, ուղեցույցներին և գործիքներին։ Պատվիրակությունն այցելել է Հարավային Դանիայի շրջանի առողջապահական […]

̰
Բժիշկը խոսել է Բայդենի առողջական վիճակի մասին

21:57 23.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այլևս չունի կորոնավիրուսի ախտանիշներ, և իր հիվանդության ողջ ընթացքում նա  ջերմություն չի ունեցել, երեքշաբթի ասել է ամերիկացի առաջնորդի բժիշկ Քևին Օ’Քոնորը։  «Նախագահի ախտանիշները անհետացել են: Նրա հիվանդության ողջ ընթացքում երբեք չի բարձրացել ջերմությունը, և նրա կենսական նշանները, այդ թվում՝ զարկերակային օքսիմետրիայի արդյունքները, մնացել են նորմալ: Նրա թոքերը նույնպես առողջ են»,- ասվում […]

̰
ՀՀ քաղաքականությունը համահունչ է մինչև 2030 թ․ տուբերկուլոզի, ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի համաճարակին վերջ դնելու գլոբալ նպատակներին․ Ավանեսյան

15:38 23.07.2024

Հայաստանի քաղաքականությունն ու ծրագրերը համահունչ են մինչև 2030 թվականը տուբերկուլոզի, ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի համաճարակին վերջ դնելու գլոբալ նպատակներին: Մյունխենում ընթացող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովին իր ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համաժողովը միավորել է ԱՀԿ անդամ երկրների առողջապահության նախարարներին, ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ պայքարով զբաղվող […]

̰
Խորհուրդներ՝ ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար

12:30 22.07.2024

Ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել․ • Վաճառքի համար չնախատեսված վայրերում առաջարկվող սննդամթերքից: • Պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդից` մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն: • Բացօթյա խնջույքների ժամանակ երշիկ, ապուխտ, աղացած միս, հավի […]

̰
Նոր ստեղծված քթի սփրեյը կարող է բեկումային լինել Ալցհեյմերի հիվանդության բուժման գործում

23:22 21.07.2024

Հետազոտողները ստեղծել են քթի սփրեյ, որը կարող է դառնալ Ալցհեյմերի հիվանդության և այլ հնարավոր նեյրոդեգեներատիվ խանգարումների բուժման բեկումնային միջոց: Հետազոտության առաջատար հեղինակն է Տեխասի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ռակեզ Քայեդը: Նոր բուժումը ուղղված կլինի ուղեղում սպիտակուցների վնասակար կուտակմանը: Սփրեյն աշխատում է` թիրախավորելով տաու-սպիտակուցների կուտակումը, որոնք առողջ ուղեղում կայուն են պահում բջջի ներքին օժանդակ կառուցվածքը և օգնում […]

̰
ԱՄՆ-ում հայտարարել են լիստերիոզի բռնկման մասին, որից երկու մարդ է մահացել

15:33 20.07.2024

ԱՄՆ-ում լիստերիոզի բռնկում է տեղի ունեցել, որն ընդգրկել է 12 նահանգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է երկրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։ Վարակի աղբյուրը եղել է սննդային, այն առաջացրել է Listeria monocytogenes բակտերիան։ Ընդհանուր առմամբ, 12 նահանգում 28 մարդ հիվանդացել է, նրանք հոսպիտալացվել են: Վարակման դեպքեր են գրանցվել մասնավորապես Մինեսոտայում, Վիսկոնսինում, Փենսիլվանիայում, Նյու Յորքում […]

̰
Ստեղծվել է գրիպի ունիվերսալ պատվաստանյութ ցիտոմեգալովիրուսի հիման վրա

22:17 19.07.2024

Ամերիկացի կենսաբանները մշակել են ցիտոմեգալովիրուսի հիման վրա գրիպի ունիվերսալ պատվաստանյութի նախատիպը, որը հիվանդին պաշտպանում է գրիպի գրեթե բոլոր տեսակներով վարակվելուց, այն հաջողությամբ փորձարկել է կապիկների վրա: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Օրեգոնի առողջապահության և գիտության համալսարանի (OHSU) մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Իսպանական գրիպի վիրուսի հիման վրա մեր ստեղծած պատվաստանյութը կարողացավ պաշտպանել կապիկներին գրիպի […]

̰
Տեղի է ունեցել «Առողջ ապրելակերպի դեսպան 2024» մրցույթի մրցանակաբաշխությունը

16:54 19.07.2024

Տեղի է ունեցել «Առողջ ապրելակերպի դեսպան 2024» մրցույթի մրցանակաբաշխությունը։ Բոլոր մարզերի և Երևանի 5-8-րդ դասարանների աշակերտները, որոնք ամբողջ տարին մասնակցել էին առողջապահության նախարարության «Առողջ ապրելակերպի դեսպան» հանրային արշավին, ամփոփիչ մրցույթին են ներկայացրել իրենց ստեղծարար նախագծերը: Ընտրող հանձնաժողովը մրցույթի չորս անվանակարգերից յուրաքանչյուրում ընտրել է հնգական լավագույն թիմերի: Նրանց բոլորին տրվել է ուղեգիր դեպի առողջ ապրելակերպի ամառային […]

̰
Անահիտ Ավանեսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է դեղերի գների և գրանցման քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

16:00 18.07.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Թբիլիսիում է` գործընկերոջ, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հրավերով: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են առողջապահական ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր, համընդհանուր խնդիրներ, որոնց լուծման շուրջ կարևորվել է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների առավել սերտ փոխգործակցությունը, առկա մարտահրավերներին ժամանակին անդրադառնալը: Անդրադարձ է եղել համագործակցության խորացմանը […]

̰
Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով

14:20 17.07.2024

2024 թվականի հուլիսի 16-ին Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնություն։ Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի […]

̰
Թրամփը խոսել է մահափորձից հետո իր վիճակի մասին

14:13 16.07.2024

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է այն բանից հետո, երբ վնասվել էր ականջը Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ մահափորձի հետևանքով, հայտնում է ABC News-ը, որը հարցազրույց է վերցրել քաղաքական գործչից։ «Թրամփն ասաց, որ իր  հետ ամեն ինչ լավ է, և հույս ունի, որ ականջի վիրակապը կհեռացվի հինգշաբթի օրը Հանրապետականների […]

̰
19-ամյա երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

13:58 16.07.2024

Հուլիսի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: 19-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

̰
Եվս մեկ բաժանմունք` ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում

12:12 16.07.2024

Եվս մեկ բաժանմունքէ բացվել ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ «Մեր նպատակն է Հայաստանում ապահովել քաղցկեղի բուժման ամբողջ շղթան: Մի կողմից բոլոր ծառայությունները ֆիզիկապես, մյուս կողմից` ֆինանսապես, մեր երկրում դարձնել հասանելի, որին նպաստելու է առոշղջապահական ապահովագրության ներդրումը»,- Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունքի բացմանը նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այսուհետ քաղցկեղ […]

̰
Անվանվել է մթերք, որը նվազեցնում է գիրության և քաղցկեղի առաջացման վտանգը

21:53 15.07.2024

Լոբին ու այլ հատիկեղենը օգնում են կանխել քաղցկեղն ու գիրությունը, ասում է դիետոլոգ Թիմ Սպեկտորը։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Սպեկտորը համոզված է, որ շատերը թերագնահատում են լոբու, ոլոռի և այլ լոբազգիների օգտակար հատկությունները։ Նա այս մատչելի մթերքն անվանել է «արդյունավետ» քաղցկեղի և գիրության վտանգը նվազեցնելու համար: Նա պարզաբանել է, որ լոբազգիների այս հատկությունն […]

̰
BACK_TO_TOP