TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+6.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը հայտնել է՝ որ մթերքներն են միգրեն հրահրում

20:57 28.08.2024

Որոշ մթերքներ կարող են հրահրել միգրենի նոպա, զգուշացրել է բժշկական գիտությունների դոկտոր, թերապևտ Վլադիմիր Պոպովը։ Բժիշկը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրուցել է միգրեն հրահրող մթերքների մասին։ Ալկոհոլի հետ մեկտեղ, նա նշել է, շոկոլադն ու պանիրը, հատկապես հնեցված տեսակները, կարող են առաջացնել միգրեն: Գլխացավից խուսափելու համար նա խորհուրդ է տվել սննդակարգից բացառել մոնոսոդիումի գլուտամատ, արհեստական ​​քաղցրացուցիչներ և […]

̰
Տարբեր էկրանների առջև անցկացված ժամանակը կարող է հանգեցնել բացասական հետևանքների. ԱՆ

18:07 28.08.2024

Առողջապահության նախարարությունից զգուշացնում են՝ տարբեր էկրանների (հեռախոս, համակարգիչ, պլանշետ, հեռուստացույց) առջև անցկացված ժամանակը կարող է բերել մի շարք բացասական հետևանքների՝ քնի, տեսողության, կեցվածքի խանգարումներ, նոր ընկերներ ձեռք բերելու, շփման խնդիրների, էկրանից կախվածության և այլն: «Մինչև 2 տարեկան երեխաներն ուսումնասիրում են շրջապատող աշխարհը: Ուղեղը լավագույնս զարգանում է, երբ նա շփվում է, խաղում հասակակիցների ու ծնողների հետ: […]

̰
Նոր մահեր Արևմտյան Նեղոսի վիրուսից

12:59 28.08.2024

Իսպանիայի Սևիլիա քաղաքում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան երկու նոր դեպք։ Այս ամառվա ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասել է հինգի: Նախկինում տեղական իշխանությունները հայտնել էին, որ հայտնաբերել են վիրուսով վարակման տասը դեպք։ Վիրուսը կրող մոծակներ են հայտնաբերվել Գվադալկիվիր գետի երկայնքով մեկ: Դեղատներում փակցված են «Մի հեշտացրե՛ք մոծակների կյանքը» կարգախոսով պաստառներ և խորհուրդներ՝ ինչպես խուսափել […]

̰
Կապիկի ծաղիկի դեմ պայքարի ծրագիրը նախատեսում է 135 միլիոն դոլարի ֆինանսավորում

15:33 27.08.2024

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից օգոստոսի 26-ին հրապարակված կապիկի ծաղիկի դեմ պայքարի պլանը պահանջում է 135 միլիոն դոլարի ֆինանսավորում վեց ամսվա ընթացքում: Այս մասին հայտնել է ԱՀԿ կենտրոնական գրասենյակը։ «Ծրագիրն ընդգրկում է վեցամսյա ժամանակահատված՝ 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարը և ներառում է 135 միլիոն դոլարի ֆինանսավորման պահանջ»,- ասված է հաղորդագրությունում։ Ծրագրի իրականացման համար միջոցներ […]

̰
Ինչպե՞ս պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց

14:53 27.08.2024

Ինչպե՞ս պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց․ այս մասին խորհուրդներ է տվել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պետք է սահմանափակել ուշ ժամերին դրսում գտնվելը, երբ մոծակներն առավել ակտիվ են, պետք է կրել փակ հագուստ։ Պետք է օգտագործել միջատավանիչ միջոցներ։ Խորհուրդ է տրվում նաև խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։

̰
Բժիշկները կապ են հայտնաբերել վաղաժամ մահվան ռիսկի և մարմնի ճկունության աստիճանի միջև

21:47 24.08.2024

Ճկունությունը, այսինքն՝ մարմնի տարբեր մասերը մեծ ամպլիտուդով շարժելու մարդու կարողությունը համարվում է ֆիզիկական առողջության կարևոր բաղադրիչներից մեկը։ Նոր միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ ճկունության աստիճանը կարող է ազդել միջին տարիքի մարդու կյանքի տևողության վրա։ Հետազոտությանը ձեռնամուխ են եղել բժիշկներ Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և ԱՄՆ-ից։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Scandinavian Journal of Medicine […]

̰
Նույնիսկ «չափավոր» ծխելը վտանգավոր է հղիության ցանկացած փուլում. հետազոտություն

21:21 24.08.2024

Գիտնականները զգուշացնում են՝ հղի կանայք պետք է թողնեն ծխելը: Լայնածվալ հետազոտությանը մասնակցել է 12 միլիոն հղի։ Հղիությունից առաջ կամ հղիության ընթացքում օրական մեկ կամ երկու գլանակ ծխելը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել նորածինների մոտ։ Ամբողջ աշխարհում հղիների մոտ 1,7%-ը ծխում է, թեև Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է 8,1%, իսկ Ամերիկայում՝ 5,9%։ Հղիության ընթացքում ծխելը […]

̰
Ինչ անել, եթե թունավորվել եք ձմերուկից կամ սեխից

21:26 23.08.2024

Եթե ​​զգում եք ձմերուկի կամ սեխի թունավորման ախտանիշներ, որոնք արտահայտվում են սրտխառնոցի, փսխման, փորլուծության տեսքով, ապա պետք է սկսել ավելի շատ հեղուկներ խմել, չանտեսել երկարատև փսխումը, ինչպես նաև որոշ ժամանակով հրաժարվել սննդից և ալկոհոլից, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է բժիշկ Լյուդմիլա Սուխորուկովան։ «Առաջին օգնություն թունավորման դեպքում՝ խմեք ավելի շատ հեղուկներ։ Դրա համար հարմար են սովորական գազավորված […]

̰
Բրիտանիայում սկսվել են թոքերի քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումները

20:45 23.08.2024

Բրիտանիայում սկսվել են թոքերի քաղցկեղի բուժման համար աշխարհում առաջին mRNA պատվաստանյութի փորձարկումները, որը կարող է այլընտրանք դառնալ քիմիաթերապիային, քանի որ այն ավելի քիչ վնաս է հասցնում օրգանիզմին: Այս մասին հաղորդվում է University College London Hospitals-ի (UCLH) կայքում։ Կազմակերպության տվյալներով՝ փորձարկման առաջին հիվանդն արդեն ստացել է թոքերի քաղցկեղի նոր պատվաստանյութը՝ հիմնված mRNA տեխնոլոգիայի վրա, որը կոչված […]

̰
Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք

19:12 23.08.2024

Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

̰
Առողջապահական ծրագիր՝ 65 և բարձր տարիքի քաղաքացիների համար

13:57 23.08.2024

Օգոստոսի 26-30-ը տեղի է ունենալու «Ավելացնենք առողջ կյանքի տարիները» խորագրով հասարակական, լուսավորչական, կրթական և բժշկական միջոցառում: Նպատակը 65 և բարձր տարիքի՝ ինչպես առողջ, այնպես էլ համակցված քրոնիկ հիվանդություններով բուժառուների ծերունական համախտանիշների հայտնաբերումը և գնահատումն է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 պոլիկլինիկաներում այդ օրերին՝ ժամը 12:00-17:00-ն անվճար խորհրդատվություն […]

̰
Անգիտակից վիճակում գտնվող յուրաքանչյուր չորրորդ հիվանդը պահպանում է լատենտ գիտակցությունը

21:45 22.08.2024

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ անգիտակից վիճակում գտնվող հիվանդների 25 տոկոսը կոգնիտիվ կերպով արձագանքում է ուղեղի սկանավորման հրահանգներին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում: Վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր չորրորդ հիվանդը, ով, օրինակ, կոմայի մեջ է, կարող է պահպանել ճանաչողական գործառույթը: Մարդկանց ուղեղի սկանավորումը ցույց է տվել, […]

̰
Արգելվում է բոլոր տեսակի պրիմատների և կրծողների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը. ՍԱՏՄ

16:33 22.08.2024

ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով՝  օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հրապարակումը։

̰
Բնակչությունը կապահովվի անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման անընդհատությամբ

15:17 22.08.2024

Գործադիրը որոշում է կայացրել՝ պայմանավորված առողջապահական համակարգի կազմակերպությունների կողմից արդեն իսկ կատարված աշխատանքների ֆինանսավորման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացում: Կառավարության որոշմամբ, ներկայացված փոփոխությունների նպատակը մատուցված և կանխատեսվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների ամբողջական կատարումն է, ինչպես նաև շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար […]

̰
Կապիկի ծաղիկ վիրուսը շարունակում է արագորեն տարածվել Կոնգոյում

15:46 21.08.2024

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) mpox-ի (Կապիկի ծաղիկի նոր անվանումը) դեպքերի թիվը շարունակում է արագորեն աճել․ վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս հազար նոր մարդ: Այս մասին հայտնել է Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ACDC) գլխավոր տնօրեն Ժան Կասենյան։ «Կոնգոն մնում է աֆրիկյան այն երկիրը, որտեղ mpox վիրուսը տարածվում է ամենաբարձր տեմպերով»,-ասել է նա։ Վարակվածների […]

̰
Արևմտյան Նեղոսի տենդը Հայաստանում առաջին անգամ է արձանագրվել, սակայն այն հայտնի է դեռևս 1960-ականներից․ մասնագետ

15:05 21.08.2024

Հայաստանում այս պահի դրությամբ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 41-ը հոսպիտալացված են, 4-ի վիճակը ծանր է: Մեր երկրում վերջին օրերին գրանցվող կորոնավիրուսի դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են, սակայն այս պահին շրջանառվող «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է: Վարակիչ հիվանդությունների թեմայով ասուլիս է տվել Առողջապահության նախարարության […]

̰
Ջրծաղիկի դեմ պատվաստում 2024-ից կիրականացվի 1 տարեկանների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում

13:20 21.08.2024

Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումները սկսել 2024 թվականից, սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, իսկ 2024-ից՝ ըստ օրացույցի՝ 1 և 4-6 տարեկանների շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: «Օգոստոսի 1-20-ին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 336 դեպք, նախորդ ամիս՝ […]

̰
Ինչո՞ւ է Արևմտյան Նեղոսի տենդը հայտնվել Հայաստանում. զրույց Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ

21:50 20.08.2024

Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունով մահվան դեպք է գրանցվել Հայաստանում: Սա ի՞նչ հիվանդություն է, ինչպե՞ս է տարածվում, որքանո՞վ է վտանգավոր, Հայաստանում նախկինում եղե՞լ են վարակվելու և մահվան դեպքեր: Այս և վարակիչ մյուս հիվանդությունների վտանգնենրի մասին «Հեռանկարի» տաղավարում խոսել է Հանրային առողջության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը: « Ինչո՞ւ է Արևմտյան Նեղոսի տենդը հայտնվել Հայաստանում: Մեծ հավանականությամբ սա կապված […]

̰
Գիտնականները հայտնաբերել էլ մարզվել ցանկանալու խթանիչը

21:43 20.08.2024

Իսպանիայի Քաղցկեղի հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականներ Լետիսիա Հերերան և Սինտիա Ֆոլգեյրան պարզել են, որ վարժությունների ընթացքում մկանները ակտիվացնում են սպիտակուցներ, որոնք խթանում են օրգանիզմի հետագա ակտիվությունը: Սա կարող է բացատրել, թե ինչու է մարզվելուց հետո վարժանքները շարունակելու ցանկություն առաջանում։ Այս մասին գրում է Science Advances ամսագիրը։ Հետազոտության արդյունքները հիմնված են կենդանիների և մարդկանց ֆիզիկական ակտիվության […]

̰
Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025 թթ. ընդունելության գործընթացը

18:11 20.08.2024

Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025 թթ. ընդունելության գործընթացը: Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ, ավարտելուց հետո նախարարությունը 3 տարի ժամկետով ուղեգրում է աշխատանքի բժշկական կազմակերպություններ` մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով: Մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոս.` […]

̰
ԱՀԿ-ն Կապիկի ծաղիկն անվանում է ավելի քիչ վտանգավոր, քան COVID-19-ը

14:34 20.08.2024

Կապիկի ծաղիկի նոր ալիքը եվրոպական երկրների համար նույն վտանգը չի ներկայացնում, ինչ COVID-19 համաճարակը։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։ «Կապիկի ծաղիկը նոր COVID-19 չէ։ Մենք գիտենք, թե ինչպես կարելի է վերահսկել Կապիկի ծաղիկը Եվրոպական տարածաշրջանում և նաև պատկերացում ունենք այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն՝ […]

̰
Ներքին օրգանների և հոգեկան առողջության միջև կապ է հայտնաբերվել

21:11 19.08.2024

Մելբուրնի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի և Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ ներքին օրգանների վիճակի և մարդու հոգեկան առողջության միջև: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Mental Health ամսագրում: Հետազոտողները վերլուծել են 18 000 մարդու առողջական տվյալները, որոնք տրամադրվել են բրիտանական Biobank-ի՝ մարդու կենսաբանական նմուշների ամենամեծ պահեստի կողմից: Ուսումնասիրվել են կենսաբանական ուղիները, որոնք կապում են տարբեր […]

̰
14-ամյա երեխան «թզբեհ» պատրաստելու համար փորձել է կտրել փամփուշտի հետնամասը, որի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն

13:00 17.08.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթունի հետևանքով «Ձախ դաստակի 3-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է […]

̰
Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է․ ՀՀ ԱՆ

20:20 16.08.2024

Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խորհրդակցություն է անցկացրել ԱՆ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնի, ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ և քննարկել տարածաշրջաններում և մեր երկրում համաճակային իրավիճակը: Լենա Նանուշյանը նշել […]

̰
Կապահովվի պաշտպանության և առողջապահության ոլորտների համար բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումը

15:46 15.08.2024

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը: Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ […]

̰
Դուք հղի՞ եք․ հարցնում են բրիտանացի ռենտգենաբանները տղամարդկանց

21:42 14.08.2024

Այժմ Մեծ Բրիտանիայում 12-55 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր պետք է ռենտգեն հետազոտություն անցնեն, նախքան պրոցեդուրան կհարցնեն՝ արդյո՞ք նրանք հղի են: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, պատճառը վերջերս տեղի ունեցած միջադեպն է կապված տրանսգենդերի հետ, ով համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն է անցնելիս եղել։ Սկսելով հետազոտությունը՝ ռենտգենաբանները էկրանին տեսել են արգանդում գտնվող պտուղը, իսկ հետո պարզվել է, որ […]

̰
Առողջապահության նախարարությունը հորդորում է սահմանափակել որոշ մթերքների օգտագործումը

13:20 13.08.2024

Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» […]

̰
Առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք են բերվել նորագույն և թանկարժեք դեղեր

12:40 12.08.2024

Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր: Տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար: Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 պացիենտ, որից 51-ը ստանում է «Օկրելիզումաբ» դեղը: Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված պացիենտներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները: […]

̰
Մասնագետը խորհուրդ է տվել նախաճաշին խուսափել որոշ մթերքներից

21:39 11.08.2024

Սննդաբան Մարիա Սիրոշն ասել է, որ նախաճաշին որոշակի մթերքներ օգտագործելը կարող է շատ լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Նա «Իզվեստիայի» հետ զրույցում անվանել է նախաճաշի վնասակար տարբերակները: Սիրոշի խոսքով՝ մարդիկ, ովքեր հաճախ չեն նախաճաշում, ունեն ավելորդ քաշ, արյան բարձր ճնշում, բարձր խոլեստերին: Առողջական խնդիրներից կարող եք խուսափել՝ նախաճաշին չուտելով որոշ մթերքներ և ուտեստներ: Այսպիսով, սննդաբանը […]

̰
Հոգեբանը երեխային հեռախոսից հեռացնելու միջոց է անվանել

20:50 11.08.2024

Երեխաները իրենց հեռախոսներից աչք չեն հեռացնում, քանի որ նրանք չունեն հաճելի տպավորություններ, ասում է հոգեբան Ալեքսանդրա Ֆոկինան: Նա ընտանիքի կրտսեր անդամներին գաջեթներից հեռացնելու միջոցն անվանել է «Lente.ru»-ի հետ զրույցում: Հոգեբանը նշել է, որ եթե երեխան ավելի շատ նախընտրում է մուլտֆիլմեր և էլեկտրոնային խաղեր, քան «կենդանի» հաղորդակցություն, ապա ծնողները պետք է մի քանի պարզ տեխնիկա օգտագործեն՝ […]

̰
BACK_TO_TOP