20:39 05.09.2024
Իմունիտետի գրեթե 80 տոկոսը ձևավորվում է աղիներում և կախված է օգտակար միկրոֆլորայից, ասում է սննդաբան Իննա Պիչուգինան։ Նա «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում նշել է իմունային համակարգի ամրապնդման հիմնական միջոցները։ Օգտակար միկրոֆլորան պաշտպանում է աղիները պաթոգեն բակտերիաներից և վիրուսներից, արտադրում է ամինաթթուներ, վիտամիններ, օրգանական թթուներ, աջակցում է իմունոգոլոբուլինների սինթեզին, ճնշում է քրոնիկական բորբոքումները, նվազեցնում գիրության, 2-րդ […]
14:24 05.09.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները։ Դրանք են՝ մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստ կրելը, մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:
14:14 05.09.2024
Հայաստանում մինչև օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք․ դեպքերի նվազման միտում դեռևս չկա: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ընդգծելով, որ բոլոր մարզերում իրականացվում է հակահամաճարակային տեղեկատվական աշխատանք: Նախարարը նշեց , որ մոծակներից պաշտպանվելու համար համապատասխան դեղորայքի և ցանցերի կիրառություններից զատ, նախարարությունը […]
16:29 04.09.2024
Բուժաշխատողները ներկայումս մասնակցում են այն դասընթացներին, որոնց ցանկանում են: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը սեպտեմբերի 4-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի Կառավարության […]
15:07 04.09.2024
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» գործող օրենքում նախատեսված են կարգավորումներ, որոնց համաձայն 16 տարին լրացած երեխաներն իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության […]
14:42 04.09.2024
ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում: Կսահմանվիև կհստակեցվի բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը, ինչը կնպաստի օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված կամ ժամկետանց դեղերից […]
13:29 04.09.2024
Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ, սակայն ներկայում Հայաստանի ղեկավարությունը փաստացի հետևում է այս փոխգործակցությունից հեռանալու գծին, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հուսով ենք, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ մեր համագործակցությունը լիարժեք կվերականգնվի»,- նշել է Զախարովան։ Նա վստահեցրել է, որ դա բխում է Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի […]
11:18 02.09.2024
Ավելցուկային քաշն ու ճարպակալումն աճում են տարիքին զուգահեռ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 45-69 տարեկանների շրջանում ցուցանիշը 3 անգամ բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ: Ավելցուկային քաշի ու ճարպակալման կանխարգելման համար մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը. ցանկացած սննդանյութի անբավարար կամ հավելյալ քանակությունը կարող է վատթարացնել մարդու առողջությունը:
21:41 31.08.2024
Պտղի ներսում օգտակար տարրերի քանակը կախված է խնձորի գույնից, նշել է սննդաբան Պոլինա Ժուրավլևան։ Նա խոսել է տարբեր գույների խնձորների հատկությունների մասին։ Դիետոլոգի խոսքով՝ կանաչ խնձորն ունի ամենաքիչ շաքարը և կալորիան, բայց միաժամանակ՝ ամենաշատ թթուներն ու բջջանյութը։ Դրանք դրական են ազդում ատամների առողջության վրա, չեն առաջացնում ալերգիա, այրում են ճարպերը և օգտակար են դիաբետով հիվանդների […]
21:12 31.08.2024
Արևածաղկի սերմերը շատ բարձր կալորիականություն ունեն, էներգետիկ արժեքով համեմատելի են խոզի կոտլետի հետ, զգուշացրել է սննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա որոշ խմբի մարդկանց զգուշացրել է չչարաշահել արևածաղկի սերմերը։ Սննդաբանը պարզաբանել է, որ արևածաղկի սերմերը պարունակում են մոտավորապես նույն կալորիաները, ինչ կարագն ու բուսական յուղը կամխոզի միսը ավելի շատ։ Այդիսկ պատճառով նա ավելորդ […]
20:37 31.08.2024
Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուխրա Պավլովան ասել է, որ ծխելը թողնելը կարող է գրեթե երկու անգամ նվազեցնել սրտի կաթվածի ռիսկը։ Նա մեթոդը բացահայտել է Telegram-ում։ Նրանց համար, ովքեր ընդամենը կրճատել են օրական ծխած սիգարետների քանակը, իրավիճակը դեպի լավը չի փոխվում, հավելել է էնդոկրինոլոգը։ Եթե մարդը շարունակում է ծխել, ապա տարեկան ութ տոկոսով ավելանում է սրտանոթային […]
16:04 31.08.2024
Մոտենում է ուսումնական տարին, և տարատեսակ վիրուսների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում երեխաների, ուսուցիչների շփումների արդյունքում: Վիրուսների տարածման հարցում նշանակություն ունի մեծ քանակությամբ մարդկանց սահմանափակ տարածքում գտնվելը, օրինակ` դասասենյակում, որը այդքան էլ հաճախ չեն օդափոխում` ցրտից խուսափելով: Իսկ փակ տարածքում վիրուսն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն: Այդ իսկ պատճառով պետք է պահպանել ձեռքերի հիգիենան, […]
12:36 31.08.2024
Գազայի առողջապահության նախարարությունը հաստատել է անկլավում պոլիոմիելիտի պատվաստման արշավի ժամկետը, որը նախաձեռնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում։ «Պատվաստումները կսկսվեն սեպտեմբերի 1-ին Դեյր էլ-Բալահում և կտևեն մինչև սեպտեմբերի 4-ը, այնուհետև բուժանձնակազմը կտեղափոխվի Խան Յունիս և Ռաֆահ, որտեղ նրանք կաշխատեն սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի […]
10:37 31.08.2024
Ինդոնեզիան պարտադրել է, որ բոլոր օտարերկրացիները ժամանելուն պես լրացնեն առողջապահական հարցաթերթիկ՝ մուտքի QR կոդ ստանալու համար, որը կօգնի կանխել կապկի ծաղիկի տարածումը: Այս մասին հայտնում է Ջակարտայում ՌԴ դեսպանատունը։ «Կապկի ծաղիկի ներթափանցման վտանգը երկիր նվազագույնի հասցնելու համար, 2024 թվականի օգոստոսի 28-ից Ինդոնեզիա ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է լրացնեն էլեկտրոնային ձևաթուղթ համապատասխան բժշկական անցագիր ստանալու համար՝ […]
10:28 31.08.2024
Բերանի տհաճ հոտը՝ հալիտոզը, առաջանում է բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ քաղցկեղը և շաքարախտը, ասել է ատամնաբույժ Տատյանա Սումցովան։ aif.ru-ին տված հարցազրույցում բժիշկը թվարկել է նաև այս ախտանիշով ուղեկցվող այլ հիվանդություններ։ Սումցովայի խոսքով՝ բերանի տհաճ հոտն առաջանում է որոշակի մթերքներ, օրինակ՝ սոխ կամ սխտոր օգտագործելիս, օրգանիզմում բնական պրոցեսների կամ պաթոլոգիաների զարգացման պատճառով։ Նա բացատրել է, որ […]
10:09 31.08.2024
Դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճ խմելը կարող է առաջացնել այրոց և մարսողության խանգարում, ասում է սննդաբան Ռոբ Հոբսոնը: Նրա կարծիքը մեջբերում է Daily Mail-ը։ Ըստ Հոբսոնի՝ սուրճը բարձր թթվային ըմպելիք է, որը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, առաջացնել թթվային արտադրություն և առաջացնել տհաճ ախտանիշներ: Դիետոլոգը կարծում է, որ այս ազդեցությունից կարելի է խուսափել, եթե հրաժարվեք […]
17:54 30.08.2024
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք: Օգոստոսի 24-30-ը գրանցվել է 17 դեպք:
15:28 30.08.2024
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Հնդկաստանում մասնակցում է Միջազգային դեղագործական ցուցահանդեսին «iPHEX» (iPHEX International Pharmaceutical Exhibition)։ Հնդկաստանի կառավարության և Դեղագործական արտադրանքի արտահանման խթանման խորհրդի (Pharmexcil) կազմակերպած միջացառումը միավորել է բազմաթիվ դեղագործական ընկերությունների և առողջապահության ոլորտի կառավարիչների ամբողջ աշխարհից` բացահայտելու նորարարությունները և ընդլայնելու փոխգործակցության շրջանակները։ Իր ելույթում կարևորելով Հնդկաստանի հետ համագործակցության երկարամյա փորձը` […]
21:35 29.08.2024
Ամեն օր 10 րոպե քայլելը մեկ տարով ավելացնում է կյանքի տեւողությունը, ասում է Լեսթերի համալսարանի ֆիզիոլոգ Թոմ Յեյթսը (Մեծ Բրիտանիա): Նա Daily Mail-ի հետ զրույցում բացահայտել է քայլելու օրական նորմը։ Մասնագետը նշել է, որ քայլելը ամենանկատելի արդյունքն է տալիս 60 տարեկանից բարձր մարդկանց։ «Ֆիզիկական վարժությունների ավելացումը օգուտ է բերում բոլորին, բայց հատկապես նրանց, ովքեր նախկինում […]
21:23 29.08.2024
Ուռուցքաբան Նատալյա Պաշչենկոն զգուշացրել է ախտանիշների մասին, որոնք կարող են վկայել ստամոքսի քաղցկեղի զարգացման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Gazeta.Ru-ն։ Պաշչենկոն ասել է, որ ստամոքսի քաղցկեղի ախտանշանները նման են խոցի և գաստրիտի ախտանիշներին. ուտելիս ցավ ես զգում որովայնի հատվածում, փորկապություն կարող է առաջանալ։ Հաճախ այդ նշաններն ուղեկցվում են քաշի կորստով, հավելել է բժիշկը։ Նա նաև […]
20:29 29.08.2024
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է խստացնել ծխելու դեմ պայքարի միջոցառումները՝ արգելելով ծխախոտային արտադրանքի օգտագործումը մի շարք հասարակական վայրերի բաց տարածքներում, այդ թվում՝ բարերում և ռեստորաններում, գրում է Sun թերթը ՝ վկայակոչելով փաստաթղթերը։ «Վարչապետ Քիր Սթարմերը պլանավորում է արմատապես ընդլայնել փակ տարածքներում ծխելու արգելքը՝ ներառելով բազմաթիվ բացօթյա տարածքները», – ասվում է հոդվածում: Օրենքի նախագծով արգելվելու է […]
21:50 28.08.2024
Ձմերուկն օգտակար է լյարդի հիվանդությունների, տարբեր թունավորումների դեպքում, այն օգնում է երիկամների քարերի հեռացմանը և ճառագայթային թերապիայից հետո բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Ձմերուկի այս և այլ օգտակար հատկությունների մասին aif.ru-ի հետ զրույցում նշել է բուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Կորսունը։ Կորսունի խոսքով՝ շատերը սխալմամբ ձմերուկը համարում են անօգուտ մթերք, քանի որ այն բաղկացած […]
21:27 28.08.2024
Տանձը ունի օգտակար հատկությունների մի ամբողջ ցանկ, ներառյալ այն, որ ուտում են քաղցկեղը կանխելու համար, ասում է սննդաբան Լիլի Սաութերը: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։ Սաութերը բացատրել է, որ տանձը հարուստ է հակաօքսիդանտներով և պոլիֆենոլներով, նյութեր, որոնք հզոր հակաքաղցկեղային ազդեցություն ունեն։ Բացի այդ, ըստ նրա, այս մրգի կանոնավոր օգտագործումը օգտակար է մարսողության և քաշի […]
20:57 28.08.2024
Որոշ մթերքներ կարող են հրահրել միգրենի նոպա, զգուշացրել է բժշկական գիտությունների դոկտոր, թերապևտ Վլադիմիր Պոպովը։ Բժիշկը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրուցել է միգրեն հրահրող մթերքների մասին։ Ալկոհոլի հետ մեկտեղ, նա նշել է, շոկոլադն ու պանիրը, հատկապես հնեցված տեսակները, կարող են առաջացնել միգրեն: Գլխացավից խուսափելու համար նա խորհուրդ է տվել սննդակարգից բացառել մոնոսոդիումի գլուտամատ, արհեստական քաղցրացուցիչներ և […]
18:07 28.08.2024
Առողջապահության նախարարությունից զգուշացնում են՝ տարբեր էկրանների (հեռախոս, համակարգիչ, պլանշետ, հեռուստացույց) առջև անցկացված ժամանակը կարող է բերել մի շարք բացասական հետևանքների՝ քնի, տեսողության, կեցվածքի խանգարումներ, նոր ընկերներ ձեռք բերելու, շփման խնդիրների, էկրանից կախվածության և այլն: «Մինչև 2 տարեկան երեխաներն ուսումնասիրում են շրջապատող աշխարհը: Ուղեղը լավագույնս զարգանում է, երբ նա շփվում է, խաղում հասակակիցների ու ծնողների հետ: […]
12:59 28.08.2024
Իսպանիայի Սևիլիա քաղաքում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան երկու նոր դեպք։ Այս ամառվա ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասել է հինգի: Նախկինում տեղական իշխանությունները հայտնել էին, որ հայտնաբերել են վիրուսով վարակման տասը դեպք։ Վիրուսը կրող մոծակներ են հայտնաբերվել Գվադալկիվիր գետի երկայնքով մեկ: Դեղատներում փակցված են «Մի հեշտացրե՛ք մոծակների կյանքը» կարգախոսով պաստառներ և խորհուրդներ՝ ինչպես խուսափել […]
15:33 27.08.2024
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից օգոստոսի 26-ին հրապարակված կապիկի ծաղիկի դեմ պայքարի պլանը պահանջում է 135 միլիոն դոլարի ֆինանսավորում վեց ամսվա ընթացքում: Այս մասին հայտնել է ԱՀԿ կենտրոնական գրասենյակը։ «Ծրագիրն ընդգրկում է վեցամսյա ժամանակահատված՝ 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարը և ներառում է 135 միլիոն դոլարի ֆինանսավորման պահանջ»,- ասված է հաղորդագրությունում։ Ծրագրի իրականացման համար միջոցներ […]
14:53 27.08.2024
Ինչպե՞ս պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց․ այս մասին խորհուրդներ է տվել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պետք է սահմանափակել ուշ ժամերին դրսում գտնվելը, երբ մոծակներն առավել ակտիվ են, պետք է կրել փակ հագուստ։ Պետք է օգտագործել միջատավանիչ միջոցներ։ Խորհուրդ է տրվում նաև խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
21:47 24.08.2024
Ճկունությունը, այսինքն՝ մարմնի տարբեր մասերը մեծ ամպլիտուդով շարժելու մարդու կարողությունը համարվում է ֆիզիկական առողջության կարևոր բաղադրիչներից մեկը։ Նոր միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ ճկունության աստիճանը կարող է ազդել միջին տարիքի մարդու կյանքի տևողության վրա։ Հետազոտությանը ձեռնամուխ են եղել բժիշկներ Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և ԱՄՆ-ից։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Scandinavian Journal of Medicine […]
21:21 24.08.2024
Գիտնականները զգուշացնում են՝ հղի կանայք պետք է թողնեն ծխելը: Լայնածվալ հետազոտությանը մասնակցել է 12 միլիոն հղի։ Հղիությունից առաջ կամ հղիության ընթացքում օրական մեկ կամ երկու գլանակ ծխելը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել նորածինների մոտ։ Ամբողջ աշխարհում հղիների մոտ 1,7%-ը ծխում է, թեև Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է 8,1%, իսկ Ամերիկայում՝ 5,9%։ Հղիության ընթացքում ծխելը […]