20:00 31.07.2019
ՀՀ Ազգային անվտանության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները: Ամփոփիչ զեկույցում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հատուկ սահմանային օպերացիայի շրջանակներում անցկացված հրամանատարաշտաբային վարժանքի արդյունքները, նշեց ի հայտ եկած բացթողումները, ինչպես նաև ներկայացրեց […]
16:55 30.07.2019
Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը: ՀՀ ԶՈՒ առաջին տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին՝ մրցելով Ղրղըզստանի, Իրանի և Ռուսաստանի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով: Մյուս երկու անձնակազմերը […]
16:56 29.07.2019
Հուլիսի 27-ին Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ վերելակի պարանի կտրվելու հետևանքով սրահում գտնվող, 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974 թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էին հիվանդանոց: Նույն օրը՝ ժամը 22.30-ին, Էդմոնդ Թադևոսյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: Հուլիսի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09.30-ին, գիտակցության չգալով, մահացել […]
14:03 27.07.2019
Զինված ուժերի կենտրոնական հավաքակայանում այսօր զորակոչն այլ հմայք ունի․ ծառայության են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները։ Նրանք կամավորության սկզբունքով ընտրել են առաջնագծում ծառայությունը երեք տարով, ինչի համար ստանալու են արտոնություններ․ ամսական մեկ շաբաթ կգան արձակուրդ, արձակուրդ գալիս կստանան «գրպանի փող», ծառայության ավարտին կստանան 5 մլն դրամ պարգևավճար՝ կոնկրետ ուղղություններով ծախսելու համար, բնակարան գնելու (հիպոտեկի կանխավճարի), […]
12:31 27.07.2019
Այսօր ԶՈւ զորակոչի հերթական օրն է, երբ զինծառայության են մեկնելու այս զորակոչի ընթացքում բանակ գնացող վերջին նորակոչիկների մի մասը։ Նրանց այսօր իրենց զինվորական պարտականությունների, զինծառայության նրբությունների մասին կպատմի զինվորական կոմիսարի պաշտոնակատարը։ Իսկ նորակոչիկների ծնողները, ինչպես միշտ, սպասում են հավաքակայանի մոտակա տարածքում, մինչ նրանց որդիները կանցնեն բժշկական ստուգումները և վիճակահանությամբ կընտրեն ծառայության վայրերը։
15:19 22.07.2019
Հուլիսի 18-20-ը հայկական զինված ուժերի 4-րդ զորամիավորումում անցկացվել են կապի դասակների հրամանատարների հավաքներ: Հավաքների անցկացման նպատակն էր ամրապնդել կապի, տեսադիտարկման համակարգի կառուցվածքի, շահագործման ու սպասարկման վերաբերյալ սպաների գիտելիքները, գործնական հմտություններն ու ունակությունները: Հուլիսի 19-ին բանակի 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ: Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպված վարժանքների շրջանակում սահմանված ժամկետներում բացազատվել […]
11:59 20.07.2019
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 00:45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոստան գյուղ, որտեղ պարզվել է, որ երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է քաղաքացու, ով տեղում մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը […]
11:21 16.07.2019
Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։ Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և […]
12:40 07.07.2019
Հուլիսի 6-ին, ժամը 19։38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան բակում գտնվող շինությունում 3 և 5 կիլոգրամանոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի […]
13:50 19.06.2019
ՀՀ ՊՆ համակարգի՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում հունիսի 19-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Նորակառույց շենքն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին: Անհատույց սեփականության իրավունքով տրամադրվող բնակարանների բաշխումը կազմակերպվել է բաց և թափանցիկ վիճակահանության միջոցով, որի արդյունքում շահառուներն […]
19:08 17.06.2019
Հայաստանի զինված ուժերում այս օրերին միանգամից մի քանի վարժանքներ ու պարապմունքներ են իրականացվում։ Բանակի 1-ին զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմի հետ անցկացվում են մարտավարական վարժանքներ։ Վարժանքների շրջանակում ուսուցանվում են մարտական առաջադրանքի կատարման ժամանակ հանկարծակի ծագող խնդիրների լուծման եղանակները, կատարելագործվում բարդ տեղանքում կողմնորոշվելու հմտությունները: Զինված ուժերի 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ուսումնական ստորաբաժանումների ավարտական քննությունները։ Ստուգող […]
17:21 15.06.2019
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, հայկական բանակի զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։
17:20 01.06.2019
Կապանի փողոցներում անձրևներից հետո հոսում են տարօրինակ գույն ունեցող առուներ, որոնք կավարտի լքված հանքավայրի աղտոտված ջրերը լցնում են Ողջի գետը։ Այս մասին ահազանգել են բնապահպանները։ Նրանց պնդմամբ՝ այդ առվակները գետն են լցնում ծանր և վտանգավոր տարրեր։ https://www.facebook.com/sheermining/videos/420426075206956/?v=420426075206956
17:26 20.05.2019
Հայաստանի զինված ուժերում այս օրերին անցկացվել է մի քանի զորավարժություն, որոնցից մեկին հետևել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում ավարտվել է մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունը: Զորավարժության արդյունքներն ամփոփել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և տվել հանձնարարականներ: Մայիսի 14-ից 17-ը 1-ին զորամիավորումում՝ […]
15:00 05.05.2019
Հյուսիսային Կորեայի բանակի հրթիռային զորքերն արդեն երկրորդ օրն անընդմեջ իրականացնում են հրթիռային արձակումներ, որոնց ընթացքում փորձարկում են իրենց զինատեսակների դիպուկությունն ու այլ բնութագրեր։ Այսօրվա փորձարկումների ժամանակ հրթիռները հարվածել են 70-240 կմ հեռավորությունների վրա տեղակայված թիրախներին։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ հրթիռային զինատեսակների մի մասը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են («Սմերչի» դասի զինատեսակներ), իսկ զինատեսակներից մեկը՝ […]
21:53 01.05.2019
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի մետրոյի կայարանում անհայտ անձն ընկել է ռելսերի վրա և ողջ մնացել։ Համացանցում է հայտնվել փրկարարական աշխատանքների տեսանյութը։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ին՝ տեղի ժամանակով 18:30-ի սահմաններում։ «Մոտեցող գնացքի մեքենավարն արագ արգելակել է։ Այդ ժամանակ ես, նայելով ռելսերին, նկատեցի ընկած տղամարդուն։ Հավաքվածներն անմիջապես շտապօգնություն կանչեցին»,- պատմել […]
12:44 01.05.2019
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն ադրբեջանական զորավարժարաններից մեկում սկսել են համատեղ զորավարժություն, որը կրում է թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի անունը։ Զորավարժությունն անցկացվում է մարտական հրաձգությամբ։ Զորավարժության հիմնական նպատակը երկու զինված ուժերի միջև գործողությունների համադրումն ու ներդաշնակության ապահովումն է՝ համատեղ շտաբային աշխատանքի և զորային գործողությունների միջոցով։ Զորքից բացի, վարժանքներում ներգրավված են հրետանային ու զրահատանկային […]
14:06 30.04.2019
ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատարների և նրանց տեղակալների գործնական հմտությունները կատարելագործելու, գրոհային մարտի վարման ընթացքում վաշտի գործողությունները ներդաշնակելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 29-ից անցկացվում է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն: ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսում էլ մարտական և կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու, հաստիքային զենքով կրակ վարելու ունակությունները և զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով ապրիլի […]
16:40 27.04.2019
Ռուսաստանում սկսվել են ԽՍՀՄ Հայրենական պատերազմի 74-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստությունները։ Սանկտ Պետերբուրգում այսօր անցկացվել է զորահանդեսի առաջին փորձը, որի ժամանակ շարային կարգով անցել են մասնակից զինտեխնիկայի շարասյուները։ Այստեղից պարզ է դարձել, թե ինչ զինտեխնիկա է ներկայացվելու զորահանդեսի ժամանակ։
13:47 23.04.2019
Հրետանու ճամբարային հավաքների անցկացման շրջանակներում Հայաստանի զինված ուժերի 1-ին զորամիավորման հրետանային զորամասի ստորաբաժանումների մարտավարական զորավարժություններ են անցկացվում։ Հրետանային ստորաբաժանումների անձնակազմերը սովորում են ճշգրիտ հաշվարկների արդյունքում խոցել պայմանական նշանակետերը: Ապրիլի 22-ին մեկ այլ՝ 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ: Մարզումների ընթացքում, գործնական պարապմունքների ձևաչափով, ստուգվել են մարտական առաջադրանքների կատարման, մասնավորապես՝ […]
13:40 16.04.2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ֆեյսբուքյան էջը։ Խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանը հայտնել է, որ աշխատանքների ընթացքում հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ […]
20:44 13.04.2019
Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մարտական հենակետերում, եղել այն ուղղություններում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը։ Դավիթ Տոնոյանին զեկուցվել է սահմանագոտու օպերատիվ իրավիճակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին։ Պաշտպանության նախարարը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական […]
17:09 04.04.2019
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժություն: Զորավարժության յուրահատկությունն այն է, որ նախօրոք սցենար չի կազմվել, և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվելու իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվելու են պաշտպանողական, հարձակողական, ինչպես […]
15:47 02.04.2019
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված»,- այս մասին այսօր Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության զորքերի զորամասերից մեկը այցի ընթացքում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը` նա հայտարարել է, որ դա կարևոր էր բանակցությունների ներկա ձևաչափը պահպանելու համար։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտնել […]
13:29 25.03.2019
ՌԴ քննչական կոմիտեն համարում է, որ 2018 թ. նոյեմբերին «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի շասսիի տակ հայտնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահը եղել է ուղևորներիի գրանցման և նստեցման դիսպետչերական խմբի կողմից տեխնիկական կանոնակարգի խախտման հետևանք: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավար Սերգեյ Վազյուլինին: Գործի շրջանակներում առկա մյուս տարբերակները […]
17:20 13.03.2019
Այսօր առավոտյան փլուզվել է թուրքական Իզմիր քաղաքի՝ մետրոպոլիտենի դեպոներից մեկը, որի շինարարությունը դեռ ընթացքի մեջ է։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ փլատակներում է մնացել դեպոյի երկու աշխատակից՝ պահակ։ Նրանց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, նրանց հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվել։
16:36 16.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված: «Համոզված եմ, որ հետևել եք Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումներին: Ընդհանրապես, մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության […]
12:30 16.02.2019
Սոչիում շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների երկարատև, մի քանի օր շարունակվող հանդիպումը, որի քաղաքական արդյունքներից բացի, մամուլի ուշադրությունը գրավում են նրանց խաղերը։ Այսօր էլ երկու նախագահները հոկեյ են խաղացել իրար հետ։ Նախագահները երկուսն էլ եղել են նույն թիմից ու իրենց մրցակիցներին հաղթել են 16։1 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել և՛ Պուտինը, և՛ Լուկաշենկոն, և՛ […]